Ալեքսանդր Դեմյանենկո
ռուս.՝ Александр Сергеевич Демьяненко | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մայիսի 30, 1937[1][2] |
| Ծննդավայր | Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] |
| Մահացել է | օգոստոսի 22, 1999[1][2] (62 տարեկան) |
| Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[3] |
| Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
| Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1959) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կատակերգու և դերասան |
| Երեխա(ներ) | ԱՆժելիկա Նևոլինա |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն (անգլ.՝ Александр Сергеевич Демьяненко, մայիսի 30, 1937[1][2], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] - օգոստոսի 22, 1999[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[3]), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։ Դեմյանենկոյի կերտած ամենահայտնի և հաջողված կերպարներից է համարվում բարի ու ազնիվ Շուրիկի կերպարը, որով նա հայտնի դարձավ խորհրդային հանդիսատեսին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն ծնվել է 1937 թվականի մայիսի 30-ին Սվերդլովսկում և դեռ վաղ մանկությունից հետաքրքրվում էր թատրոնով։ Դրանում մեծ դեր է խաղացել նրա հայրը, ով ավարտել էր ԳԻՏԻՍ-ը, աշխատել էր օպերային թատրոնում, իսկ ավելի ուշ դերասանական վարպետություն էր դասավանդել Կոնսերվատորիայում։
Դպրոցն ավարտելուց հետո Ալեքսանդր Դեմյանենկոն փորձել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիա ընդունվելու քննություններ հանձնել, սակայն հուզմունքը չհաղթահարելու պատճառով ձախողել է այն։ Սակայն մեկ տարի հետո նա մեկնել է Մոսկվա և անմիջապես ընդունվել ԳԻՏԻՍ։ Ավարտելով այն՝ որոշ ժամանակ աշխատել է Մայակովսկու թատրոնում։ Այնուհետև տեղափոխվել է Լենինգրադ և ողջ կյանքն անցկացրել այդ քաղաքում։
Նկարահանվել է «Օպերացիա և Շուրիկի մյուս արկածները», «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կինոնկարներում, որոնք ընդգրկված են ռուսական կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդում։
Դեմյանենկոն, ով կյանքի վերջին տարիներին տառապում էր ալկոհոլիզմով և ապրում չքավորության մեջ, մահացել է 1999 թվականի օգոստոսի 22-ին, սրտի կաթվածից։
Տարեգրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946 - 1952 թթ - Սովորել է Սվերդլովսկի երաժշտական դպրոցում
- 1954 թ. - Ձախողել է արվեստի դպրոցի ընդունելության քննությունները
- 1955-1959 թթ. - Սովորել է Մոսկվայի թատրոնի ակադեմիայում
- 1965 թ. - Թողարկվում է Շուրիկի մասնակցությամբ ամենաառաջին դասական ֆիլմը՝ «Օպերացիա Ի-ն, և Շուրիկի մյուս արկածները»
- 1966 թ. - Շուրիկի կերպարը հանդես է գալիս «Կովկասի գերուհին» ֆիլմում
- 1999 թ. - Դեմյանենկոն, ով կյանքի վերջին տարիներին տառապում էր ալկոհոլիզմով և ապրում չքավորության մեջ, մահանում է սրտի կաթվածից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #128925736 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դեմյանենկո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 30 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Օգոստոսի 22 մահեր
- 1999 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Կատակերգուներ
- 20-րդ դարի դերասաններ
- Կաթվածից մահացածներ
- Ռուս կինոդերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային հնչյունավորողներ
