Լյուբով Օռլովա
Լյուբով Օռլովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 29 (փետրվարի 11), 1902 |
Ծննդավայր | Զվենիգորոդ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 26, 1975[2][3] (72 տարեկանում) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, դաշնակահարուհի, կինոդերասանուհի և պարուհի |
Ժանրեր | սոցիալիստական ռեալիզմ և Ռոմանս |
Ամուսին(ներ) | Գրիգորի Ալեքսանդրով |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ |
orlovamuseum.narod.ru | |
Լյուբով Պետրովնա Օռլովա (ռուս.՝ Любо́вь Петро́вна Орло́ва, հունվարի 29 (փետրվարի 11), 1902, Զվենիգորոդ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 26, 1975[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սովետական դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1950)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1919 - 1922), թատերական տեխնիկումում (պարարվեստի բաժնում, 1922 - 1925)։ 1926 - 1933 թվականներին աշխատել է Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում։ Ժակ Օֆենբախի «Պերիկոլա», Պլանկետի «Կոռնևիլյան գանգեր» և այլ օպերետներում կատարել է գլխավոր դերերգերը։
Оռլովայի ստեղծագործական կյանքը սերտ կապված է սովետական երաժշտական կինոկատակերգության հաստատման հետ։ Խաղացել է կինոռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովի երաժշտական ֆիլմերում՝ Անյուտա («Ուրախ տղաներ», 1934), Մարիոն Դիկսոն («Կրկես», 1936), «Դունյա» («Վոլգա-Վոլգա», 1938), Տանյա («Լուսավոր ուղի», 1940), պրոֆեսոր Նիկիտինա և դերասանուհի Շատրովա («Գարուն», 1947)։ Նկարահանվել է նաև այլ կինոնկարներում։ 1955 թվականից աշխատել է Մոսսովետի անվան թատրոնում։ ՍՍՀՄ պետական մրցանակակիր է (1941, 1950)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Орлова Любовь Петровна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 26 մահեր
- 1975 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին