Jump to content

Գրիգորի Ալեքսանդրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Ալեքսանդրով
ռուս.՝ Григорий Васильевич Александров
Ծնվել էհունվարի 10 (23), 1903[1]
ԾննդավայրԵկատերինբուրգ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էդեկտեմբերի 16, 1983(1983-12-16)[3] (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, համալսարանի դասախոս և մանկավարժ
Ոճ(եր)սոցիալիստական ռեալիզմ
ԱմուսինԼյուբով Օռլովա
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
և Սպիտակ առյուծի շքանշան
IMDbID ID 0017893

Գրիգորի Վասիլևիչ Ալեքսանդրով (ռուս.՝ Григорий Васильевич Александров, իսկական ազգանունը՝ Սորմոնենկո, հունվարի 10 (23), 1903[1], Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 16, 1983(1983-12-16)[3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս սովետական կինոռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Ալեքսանդրովը ծնվել է հունվարի 10(23)-ին Եկատերինբուրգում։ Աշխատել է թատրոնում որպես էլեկտրիկ, ապա կինոյի դերասան։ Որպես խորհրդային կինոգործիչների առաջին սերնդի ներկայացուցիչ, միշտ հիշում է Սերգեյ Էյզենշտեյնի խոսքերը. «Եթե հեղափոխությունն ինձ առաջնորդեց դեպի արվեստ, ապա արվեստն ինձ ներգրավեց հեղափոխության մեջ»։

Երաժշտական կինոկատակերգության մեծ վարպետ, նշանավոր ռեժիսոր և սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտրստ Գրիգորի Ալեքսանդրովը 1934 թվականին նկարահանեց «Ուրախ տղաները», որը ոչ միայն Խորհրդային Միության, այլև աշխարհի բազմաթիվ կինոգործիչների կողմից ընդունվեց բուռն ոգևորությամբ։ Ալեքսանդրովի՝ նրբազգաց արվեստագետի, բարձր ճաշակի և վարպետության տեր ռեժիսորի ստեղծագործությունները խորապես մարդկային են, գաղափարական ու բանաստեղծական։ Այդ են վկայում նրա «Լուսավոր ճանապարհ» (1940) և «Գարուն» (1947) կինոնկարները։ 1949 թվականին անվանի ռեժիսորը նկարահանեց «Հանդիպում Էլբայի վրա» կինոնկարը, որը նրա քաղաքացիական բարձր հնչողություն ունեցող գործերից է։ Նրա փաստագրական գործերից հիշատակելի են «Ռուսական հուշանվեր» (1960) և «Լենինը Շվեյցարիայում» (1966) կինոնկարները։

1925 թվականին մասնակցել է «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի նկարահանմանը (դերասան, ռեժիսորի ասիստենտ)։ Սերգեյ Էյզենշտեյնի հետ գրել է «Հոկտեմբեր», «Հինը և նորը» ֆիլմերի սցենարները և համատեղ բեմադրել (1927, 1929 թթ.)։ Ալեքսանդրովն ստեղծել է «Ուրախ տղաներ» (1934 թ.), «Կրկես» (1936 թ.), «Վոլգա–Վոլգա» (1938 թ.) երաժշտական կինոկատակերգությունները (Ի. Դունաևսկու երաժշտությամբ) և գեղարվեստական ու վավերագրական այլ կինոնկարներ։ Ալեքսանդրովի ֆիլմերին հատուկ է լավատեսական պաթոսը։

ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր է (1941, 1950 թթ.)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #122770692 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 1 2 filmportal.de — 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Ալեքսանդրով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 159