Գեորգի Գարանյան
Գեորգի Գարանյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 15, 1944 Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 11, 2010 (65 տարեկանում) Կրասնոդար, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, սաքսոֆոնահար և ջազ երաժիշտ |
Գործիքներ | սաքսոֆոն |
Կրթություն | Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Գեորգի Արամի Գարանյան (օգոստոսի 15, 1934[3][2], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 11, 2010[1][2] կամ հունվարի 10, 2010[3], Կրասնոդար, Ռուսաստան), ազգությամբ հայ խորհրդային սաքսոֆոնահար, կոմպոզիտոր։ ՌԴ ժողովրդական արտիստ (1993)[4]։
ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստնրի միության անդամ (1975), ՌԴ կինեմատոգրաֆիստնրի միության անդամ (1996), ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (2000)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեորգի Գարանյանը ծնվել է Մոսկվայում։ Երաժշտական գործունեությունն սկսել է Յուրի Սաուլսկիի և Օլեգ Լունդստրեմի նվագախմբում։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարանը[5]։ 1958 թվականից, որպես մենակատար և նվագակցող, հանդես է եկել ջազային և էստրադային նվագախմբերում, նվազել ալտ և սաքսոֆոն, 1966-1973 թվականներին աշխատել է Վադիմ Լյուդվիգովսկու երաժշտական էստրադային նվագախմբում, 1973-1982 թվականներին ղեկավարել է «Մելոդիա» նվագախումբը։ Նվագախմբի առաջին ձայնասկավառակը վաճառվել է 4 միլիոն օրինակով։ Նրա ղեկավարած տարիներին ձայնագրվել է 16 անհատական և 9 նվագախմբի ձայնասկավառակներ[6]։
1973-1976 թվականներին եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար։ Վարել է «Գեորգի Գարանյանի ջազ-ակումբը» հաղորդումը։ Ստացել է բազմաթիվ մրցանակներ ջազային փառատոններում` Պրահա, Բոմբեյ, Հավանա, Վարշավա, Իսրայել, Ֆինլանդիա։ Գրել է նաև թատերական ներկայացումների երաժշտություններ։ 1991 թվականին Մոսկվայում, 1998 թվականին Կրասնոդարում հիմնել է ջազային նվագախմբեր, 2003-2006 թվականներին ղեկավարել է Մոսկվայի Օլեգ Լունդստրեմի անվան պետական կամերային ջազ նվագախումբը։ Եղել է Մոսկվայի կրկեսի գլխավոր դիրիժորը։
Սաքսոֆոնով գործեր է նվագել հանրահայտ խորհրդային ֆիլմերում՝ «Ադամանդե ձեռքը», «Մենք ջազից ենք», «Աշնանային բլյուզ» և «Դե սպասիր» մուլտֆիլմ։ Գրել է կինոերաժշտություն՝ «Իրիկնային լաբիրինթոս» 1981, «Նրա երիտասարդության դեղատոմսը», 1984 (երկուսն էլ՝ Մոսֆիլմ)։
Համերգներով բազմիցս հանդես է եկել Երևանում[7]։
Պարգևներ, մրցանակներ, անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, 1975
- Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 1996
- ԽՍՀՄ վաստակավոր արտիստ, 1981
- Ռուսաստանի ժողովրդական արտիստ, 1993
- ՌԴ «Պատվո շքանշան», 1999[8]
- ՌԴ Պետական մրցանակ, 2000
- ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի մեդալ, 2004[9]
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է Կրասնոդարում, սրտի կաթվածից։ Թաղված է Մոսկվայի Վագանկովոյի գերեզմանատանը[10]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ Արամ Գեորգիի Գարանյան (1902-1976)
- Մայրը՝ Վերա Պետրովնա Կորչինա (1910-1986)
- Կինը՝ Իննա Մյասնիկովա (1988 թվականին մեկնել է ԱՄՆ)
- Կինը՝ Նելլի Զակիրովա
- Երեխաներ՝ Նատալյա (1960), Կարինա (1971), Վերոնիկա (1982, Նելլի Զակիրովայի դուստրը)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://news.allaboutjazz.com/news.php?id=47744
- ↑ 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Награждён указом президента России № 985 от 3 июля 1993 года(չաշխատող հղում)
- ↑ «Биография»։ garanian.ru (անգլերեն)։ Վերցված է 2017-05-12
- ↑ «Գեորգի Գարանյան. ռուսական ջազի պիոներ»։ Վերցված է 2016-08-15(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Указ Президента РФ от 22.11.1999 № 1557 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին։ Վերցված է 2016-08-15
- ↑ «Указ Президента РФ от 13.09.2004 № 1162 «О награждении орденом „За заслуги перед отечеством“ IV степени Гараняна Г. А.»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-11-ին։ Վերցված է 2016-08-15
- ↑ «Մահացել է Գեորգի Գարանյանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2016-08-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Կրասնոդար քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Օգոստոսի 15 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Հունվարի 11 մահեր
- 2010 մահեր
- Հունվարի 10 մահեր
- Հայ կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Հայ սաքսոֆոնահարներ