Նոնա Մորդյուկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոնա Մորդյուկովա
Vladimir Putin 21 December 2000-5.jpg
Ծնվել էնոյեմբերի 25, 1925(1925-11-25)[1][2]
ԾննդավայրԿոնստանտինովկա, Դոնեցկի մարզ
Մահացել էհուլիսի 6, 2008(2008-07-06)[3][4][2][5] (82 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1948-1999
Ամուսին(ներ)Վյաչեսլավ Տիխոնով և Վլադիմիր Սոշալսկի
Երեխա(ներ)Վլադիմիր Տիխոնով
Պարգևներ և մրցանակներՍտալինյան մրցանակ, «Պատվո նշան» շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիքանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Աշխատանքի վետերան» մեդալ, ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ, Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր և Լենինի շքանշան
IMDbID 0603314
ԿինոՊոիսկID 116189
mordukova.ru
Commons-logo.svg Նոնա Մորդյուկովա՝ Վիքիպահեստ

Նոնա Վիկտորովնա Մորդյուկովա (ռուս.՝ Нонна Викторовна Мордюкова, 25 նոյեմբերի, 1925, Կոնստանտինովկա, Արտյոմովսկի շրջան, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ – 6 հուլիսի, 2008, Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի ռուս խորհրդային դերասանուհի: Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի դափնեկիր (1949): ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան մրցանակի դափնեկիր (1973): ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1974)[6]:

Ընդգրկվել է 20-րդ դարի ամենահայտնի քսան դերասանուհիների ցանկում, որ կազմել է բրիտանական «Ով ով է» («Who is Who») հանրագիտարանի խմբագրական խորհուրդը[7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոնա Մորդյուկովան (իսկական անունը՝ Նոյաբրինա) ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 25-ին Ուկրաինական ԽՍՀ Արտյոմովսկի շրջանի Կոնստանտինովկա գյուղում (ներկայում՝ քաղաք Կոնստանտինովկա, Դոնեցկի մարզ)[8] (այլ տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասի Օտրադնայա ստանիցայում[9]):

Նոյաբրինան (1-ին շարքի կենտրոնում) քույրերի ու եղբայրների հետ, 1930-ական թվականներ

Մանկությունն անցկացրել է Կրասնոդարի երկրամասի Գլաֆիրովկա գյուղում, որտեղ նրա մայրը՝ Իրինա Պետրովնա Մորդյուկովան (օրիորդական ազգանունը՝ Զայկովսկայա) եղել է կոլխոզի նախագահ, աչքի է ընկել վոկալային տվյալներով ու կենսախինդ բնավորությամբ, սիրել է երգել ռոմանսներ ու ռուսական ժողովրդական երգեր: Հայրը՝ Վիկտոր Կոնստանտինովիչ Մորդյուկովը, եղել է զինվորական, կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղից վերադարձել է առանց ոտքի: Նոնան եղել է ընտանիքի ավագ երեխան, ունեցել է երկու եղբայր ու երեք քույր: Մանկության տարիքից Նոնա Մորդյուկովան ստիպված է եղել աշխատել մեծահասակների հետ հավասար, խնամել իր կրտսեր եղբայրների ու քույրերին[10][11]:

Մանկության տարիներից Նոնո Մորդյուկովան երազել է նկարահանվել կինոյում: «Բոգդան Խմելնիցկի» (1941) ֆիլմը դիտելուց հետո սիրահարվել է գլխավոր հերոսին, որին մարմնավորում էր Նիկոլայ Մորդվինովը, և որոշել է դառնալ դերասանուհի: Նա նամակ է գրել դերասանին՝ հարցնելով. «Ինչպե՞ս դառնալ Լյուբով Օռլովա» (ռուս.՝ «Как выучиться на Любовь Орлову?»): 1941 թվականի հունիսին, երբ դեռ չէր սկսել պատերազմը, հայտնի դերասանը պատասխանում է. «Անպայման ավարտեք դպրոցը, ստացեք ատեստատ և եկեք Մոսկվա, գտեք ինձ»: Պատերազմի ավարտից հետո նա մեկնել է Մոսկվա, սակայն Մորդվինովին չի գտել: Փոխարենը Մորդյուկովան միանգամից ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ առանց նախապատրաստվելու[10]:

1942 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Կրասնոդարի երկրամասի շրջափակման ժամանակ, Մորդյուկովների ընտանիքը չի կարողացել տարհանվել: Առաջացել է Գերմանիա տեղափոխվելու վտանգ, և Մորդյուկովները ստիպված են եղել թաքնվել Տրուբոլետ հեռավոր բնակավայրում (ներկայում՝ Նովոուրուպսկի, Օտրադնայայի շրջան, Կրասնոդարի երկրամաս): 1943 թվականին նրանք տեղափոխվել են Օտրադնայա ավան: 1944 թվականին, երբ ընտանիքը բաժանվել է, Իրինա Պետրովնան երեխաների հետ տեղափոխվել է Եյսկ քաղաք[12][13]:

1945 թվականին Նոնա Մորդյուկովան ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ՝ Բորիս Բիբիկովի և Օլգա Պիժովայի դերասանական արվեստանոց: Ուսումն ավարտել է 1950 թվականին:

Ուսանողական տարիներին՝ 1948 թվականին, Նոնա Մորդյուկովան կատարել է իր նորամուտը կինոյում՝ մարմնավորելով Ուլյանա Գրոմովային ռեժիսոր Սերգեյ Գերասիմովի «Երիտասարդ գվարդիա» ֆիլմում, որը նկարահանվել է խորհրդային գրող Ալեքսանդր Ֆադեևի համանուն վեպի հիման վրա: Այդ դերի շնորհիվ սկսնակ դերասանուհին արժանացել է համամիութենական ճանաչման: 1949 թվականին Ուլյանա Գրոմովային դերի համար Նոնա Մորդյուկովային շնորհվել է Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի գրականության և արվեստի բնագավառում «Գեղարվեստական կինեմատոգրաֆիա» կատեգորիայում: 1950-1991 թվականներին Նոնա Մորդյուկովան եղել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասանուհի:

Իր կինոկարիերայի ընթացքում Նոնա Մորդյուկովան նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում: Նրա ամենահայտնի աշխատանքների թվում են՝ «Երիտասարդ գվարդիա» (1948), «Օտար ազգականներ» (ռուս.՝ «Чужая родня», 1955), «Հասարակ պատմություն» (ռուս.՝ «Простая история», 1960), «Նախագահը» (1964), «Բալզամինովի ամուսնությունը» (1964), «Կոմիսար» (1967), «Ադամանդե ձեռքը» (1968), «Журавушка» (1968), «Ազգականներ» (ռուս.՝ «Родня», 1981):

Կինոյում Նոնա Մորդյուկովայի վերջին աշխատանքը եղել է «Մայրը» (ռուս.՝ «Мама») ֆիլմը, որ նկարահանվել է ռեժիսոր Դենիս Եվստիգնեևի կողմից 1999 թվականին[14]: Հետագայում նա այլևս կինոյում նկարահանվելու առաջարկներ չի ստացել, թեև սպասել է[15]:

Իր 82-ամյա տարեդարձի օրը (25 նոյեմբերի, 2007 թվական) դերասանուհին համախմբել է իր բոլոր քույրերին ու եղբայրներին[16]:

Նոնա Մորդյուկովան մահացել է 2008 թվականի հուլիսի 6-ին Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում[17][18]: Հուղարկավորման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 9-ին: Նույն օրը նա թաղվել է Կունցևոյի գերեզմանատանը՝ որդու՝ Վլադիմիր Տիխոնովի կողքին[19][20]:

2008 թվականի հուլիսի 7-ին դերասանուհու հարազատներին իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը.

Aquote1.png Օժտված լինելով վառ ու յուրօրինակ տաղանդով՝ Նոնա Մորդյուկովան ապրել է հարուստ ստեղծագործական կյանք և եղել է իսկապես ժողովրդական դերասանուհի: Իր ամեն մի դերում Նոնա Վիկտորովնան ներդրել է իր հոգու մի մասնիկը, խաղացել է հուժկու, տառացիորեն մի շնչով: Այդ պատճառով էլ նրա մասնակցությամբ ֆիլմերը հարազատ ու թանկ են շատ սերունդների հանդիսատեսների համար: Aquote2.png

Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ 2008 թվականի հուլիսի 7-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտնել է իր ցավակցությունը Նոնա Մորդյուկովայի հարազատներին ու ազգականներին[22]:

2008 թվականի հուլիսի 9-ին «Аргументы и факты» շաբաթաթերթին տված իր հարցազրույցում «Իմ արծաթե գունդը» (ռուս.՝ «Мой серебряный шар») հաղորդման հեղինակ և վարող Վիտալի Վուլֆը, բնութագրելով Նոնա Մորդյուկովայի արվեստը, ասել է.

Aquote1.png Նրա բոլոր աշխատանքները նմանվել են երեսակված ադամանդի. տաղանդը նրան տրվել էր բնությունից: Հսկայական տաղանդ: Որն իր մեջ համատեղում էր հնարավորությունը ցույց տալ իրեն և՛ որպես դրամատիկական դերասանուհի, և՛ որպես ողբերգական, և՛ որպես քնարական, և՛ որպես կատակերգական: Նա կարող էր ամեն ինչ: Նա կարողանում էր համատեղել անհամատեղելին: Նա իսկական էր, բնական, կարծես հանդիսատեսի աչքի առաջ ոչ թե դերասանուհի էր, այլ կենդանի մարդ, որ միշտ շատ հստակ, ստույգ կրում էր ռեժիսորի միտքը: Aquote2.png

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոնա Մորդյուկովայի ծնողները՝ Վիկտոր Կոնստանտինովիչ ու Իրինա Պետրովնա Մորդյուկովները

Ծնողներ՝

  • Հայրը՝ Վիկտոր Կոնստանտինովիչ Մորդյուկով
  • Մայրը՝ Իրինա Պետրովնա Մորդյուկովա (օրիորդական ազգանունը՝ Զայկովսկայա)

Քույրեր՝

  • Նատալյա Վիկտորովնա Կատաևա (օրիորդական ազգանունը՝ Մորդյուկովա)
  • Լյուդմիլա Վիկտորովնա Մորդյուկովա
  • Տատյանա Վիկտորովնա Մորդյուկովա

Եղբայրներ՝

  • Գենադի Վիկտորովիչ Մորդյուկով
  • Վասիլի Ալեքսեևիչ Լիտվինով

Ամուսնիններ՝

  • Առաջին ամուսինը՝ Վյաչեսլավ Տիխոնով. ծանոթացել են «Երիտասարդ գվարդիա» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ամուսնացել են Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում սովորելու տարիներին և միասին ապրել տասներեք տարի,
    • Որդին՝ Վլադիմիր Տիխոնով[11][16] (1950-1990), կինոյի և թատրոնի խորհրդային դերասան,
      • Հարսը (առաջին)՝ Նատալյա Վառլեյ. ամուսնացել են 1971 թվականին և ամուսնալուծվել որդու ծնունդից հետո,
        • Թոռը՝ Վասիլի (ծնվել է 1972 թվականին),
      • Հարսը (երկրորդ)՝ Նատալյա Տիխոնովա (Եգորովա), ամուսնացել են 1975 թվականին,
        • Թոռը՝ Վլադիմիր (ծնվել է 1982 թվականին),
  • Քաղաքացիական ամուսին՝ Բորիս Անդրոնիկաշվիլի[16],
  • Քաղաքացիական ամուսին՝ Իգրաֆ Իոշկա[16],
  • Երկրորդ ամուսինը՝ Վլադիմիր Սոշալսկի. ամուսնացած են եղել ընդամենը կես տարի[16][24]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1948 ֆ Երիտասարդ գվարդիա Молодая гвардия Ուլյանա Գրոմովա, երիտասարդգվարդիական, Սովետական Միության հերոս
1952 ֆ Վասիլի Բորտնիկովի վերադարձը Возвращение Василия Бортникова Նաստյա Օգորոդնիկովա
1953 ֆ Բռնչենու պուրակ Калиновая роща Նադեժդա Ռոմանյուկ
1955 ֆ Օտար ազգականներ Чужая родня Ստեշա Ռյաշկինա
1955 ֆ Աստղեր թևերին Звёзды на крыльях ձկնորս
1957 ֆ Եկատերինա Վորոնինա Екатерина Воронина Դուսյա Օշուրկովա
1958 ֆ Կամավորներ Добровольцы մետրոշինարար, որ երգում է Կարմենի արիան հանքում (տիտրերում նշված չէ)
1959 ֆ Չեխովի երեք պատմվածք (կինոալմանախ, նովել «Վանկա») Три рассказа Чехова Ալյախինի կինը
1959 ֆ Ամեն ինչ սկսվում է ճանապարհից Всё начинается с дороги Դաշա Բոկովա, Ստեփանի կինը
1959 ֆ Հայրական տուն Отчий дом Ստեփանիդա
1959 ֆ Տառապանքների միջով (ֆիլմ № 3 – «Մռայլ առավոտ») Хождение по мукам Մատրյոնա Կրասիլնիկովա
1960 ֆ Հասարակ պատմություն Простая история Սաշա Պոտապովա
1962 ֆ Պավլուխա Павлуха Նատալյա
1963 ֆ Մարզկոմի քարտուղար Секретарь обкома Նատալյա Ֆադեևնա
1964 ֆ Բալզամինովի ամուսնությունը Женитьба Бальзаминова Դոմնա Եվստիգնեևնա Բելոտելովա, վաճառականուհի, այրի
1964 ֆ Նախագահ Председатель Դոնյա Տրուբնիկովա, Սեմյոնի կինը
1965 ֆ Երեսուներեք Тридцать три Գալինա Պետրովնա Պրիստյաժնյուկ
1965 ֆ Պատերազմ և խաղաղություն Война и мир Անիսյա Ֆյոդորովնա
1966 ֆ Քեռու երազը Дядюшкин сон Սոֆյա Պետրովնա Կարպուխինա, գնդապետի կինը
1967 ֆ Կոմիսար Комиссар Կլավդիա Վավիլովա
1968 ֆ Ադամանդե ձեռքը Бриллиантовая рука Վարվառա Սերգեևնա Պրյուշչ, տնային կառավարիչ
1968 ֆ Журавушка Գլաֆիրա Դեմենտևնա Օգրեխովա
1969 ֆ Փայլիր, փայլիր, իմ աստղ Гори, гори, моя звезда мадам
1970 ֆ Բալադ Բերինգի ու նրա ընկերների մասին Баллада о Беринге и его друзьях կայսրուհի Աննա Յոհանովնա
1970 ֆ Դեպք, որ պատահել է Պոլինին հետ Случай с Полыниным Դուսյա Կուզմիչյովա
1971 ֆ Երիտասարդները Молодые Դարյա Վասիլևնա
1971 ֆ Ռուսական դաշտ Русское поле Ֆեդոսյա Լեոնտևնա Ուգրյումովա
1972 ֆ Վաղն ու կլինի... Завтра будет поздно… Կուզյուրկա
1972 ֆ Երիտասարդ Գերկուլեսովի տառապանքները (կարճամետրաժ) Страдания молодого Геркулесова
1973 ֆ Վերադարձ չկա Возврата нет Անտոնինա Կաշիրինա
1973 ֆ Տագնապի երկու օր Два дня тревоги Մավրա Գրիգորևնա
1974 ֆ Լև Գուրիչ Սինիչկին Лев Гурыч Синичкин Ռաիսա Մինիչնա Սուրմիլովա
1975 ֆ Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի Они сражались за Родину Նատալյա Ստեպանովնա
1975 ֆ Իվանովների ընտանիքը Семья Ивановых Մարիա Պետրովնա Իվանովա
1977 ֆ Գաղտնի Պետերբուրգից Инкогнито из Петербурга Աննա Անդրեևնա Սկվոզնիկ-Դմուխանովսկայա
1978 ֆ Ճահճուտ («Ոչ սովորական պատմություն») Трясина («Нетипичная история») Մատրյոնա Բիստրովա
1979 ֆ Հավատով ու ճշմարտությամբ Верой и правдой Պանյա
1981 ֆ Ազգականներ Родня Մարիա Վասիլևնա Կոնովալովա
1982 ֆ Կայարան երկուսի համար Вокзал для двоих «քեռի Միշա»
1982 ֆ Էտյուդ դոմինոյի ու դաշնամուրի համար Этюд для домино с роялем դոմինո խաղացող
1986 ֆ Աշխատավարձից աշխատավարձ От зарплаты до зарплаты Օլգա Իվանովնա Պլիսովա
1987 ֆ Աղջիկը Доченька Զինաիդա Յակովլևնա
1987 ֆ Ամուսնական վարկ Ссуда на брак Տատյանա Իվանովնա
1988 ֆ Արգելվա գոտի Запретная зона Նադեժդա Ավդոտինա
1989 ֆ Ձմեռը դրախտում Зима в раю
1991 ֆ Վազող թիրախ Бегущая мишень Զինա
1992 ֆ Լունապարկ Луна-парк
1995 ֆ Շիրլի-միրլի Ширли-мырли զագսի աշխատող
1999 ֆ Մայր Мама Պոլինա

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 – «Ինձ համար մահ չկա» (ռուս.՝ «Нет смерти для меня»), ստեղծվել է «Вертов и К» ստուդիայի կողմից РТР «Реальное кино» հեռուստաալիքի պատվերով, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ռենատա Լիտվինովա, նախագծի ղեկավար՝ Վիտալի Մանսկի[25][26],
  • 2003 – «Նոնա Մորդյուկովա: Ես հիշում եմ...» (ռուս.՝ «Нонна Мордюкова. Я вспоминаю...»), ստեղծվել է «Лавр» ստուդիայի կողմից «Россия» հեռուստաալիքի պատվերով, սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր՝ Սվետլանա Ռեզվուշկինա, նախագծի ղեկավար՝ Վիտալի Մանսկի[27],
  • 2005 – «Համար 4022 մոլորակի բնակիչները: Նոնա Մորդյուկովա» (ռուս.՝ «Жители планеты номер 4022. Нонна Мордюкова»), «Культура» հեռուստաալիք, ռեժիսոր՝ Յուլիա Կրասնովա[28],
  • 2006 – «НеукротимаЯ Нонна Мордюкова»[29] (документальный фильм производства ЗАО «Гала концерт» по заказу ОАО «Первый канал»; режиссёры: Татьяна Косовцова, Роман Газенко, 2006 год)[30], նվիրված է դերասանուհու ծննդյան ութսունամյակին, նկարահանման ժամանակ նա եղել է ծանր հիվանդ,
  • 2008 – «Կղզիներ: Նոնա Մորդյուկովա» (ռուս.՝ «Острова. Нонна Мордюкова»), ստեղծվել է «Клио XXI» ստուդիայի կողմից «Культура» հեռուստաալիքի պատվերով, հեղինակ և ռեժիսոր՝ Ալեքսանդր Ստոլյարով, նախագծի ղեկավար՝ Վիտալի Տրոյանովսկի[31][32],
  • 2008 – «Նոնա Մորդյուկովա: Սիրո մասին» (ռուս.՝ «Нонна Мордюкова. О любви»), «Առաջին ալիքի» վավերագրական ֆիլմը, սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Կազակևիչ, ռեժիսոր՝ Տատյանա Վարդանյան[33],
  • 2010 – «Նոնա Մորդյուկովա: Ինչպես ապրել աշխարհում առանց սիրո» (ռուս.՝ «Нонна Мордюкова. Как на свете без любви прожить»), ստեղծվել է «Студия 8» ստուդիայի կողմից «ТВ Центр»-ի պատվերով, հեղինակ՝ Տատյանա Վոլսկայա, ռեժիսոր՝ Ֆիլիպ Սուրկով[34],
  • 2010 – «Նոնա Մորդյուկովա: Այդպիսին նրան ոչ ոք չգիտեր» (ռուս.՝ «Нонна Мордюкова. Такой её никто не знал»), «Пиманов и партнёры» հեռուստաընկերություն, «Առաջին ալիք», գեղարվեստական ղեկավար՝ Լեոնիդ Յակուբովիչ, ռեժիսոր՝ Ֆուադ Շաբանով[35]:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 – ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի
  • 1969 – ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի
  • 1974 – ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի
  • 1975 – «Պատվո նշան» շքանշան
  • 1985 – Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • 1995 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (27 նոյեմբերի, 1995 թվական) – պետությանը մատուցած ծառայությունների և մշակույթի ու արվեստի բնագավառում բազմամյա բեղմնավոր գործունեության համար[36]
  • 2000 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (23 նոյեմբերի, 2000 թվական) – կինոարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար[37]
  • 2005 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (25 նոյեմբերի, 2005 թվական) – հայրենական մշակույթի ու կինոարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, ստեղծագործական բազմամյա գործունեության համար[38]
  • 2005 – Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր (25 նոյեմբերի, 2005 թվական) – հայրենական կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման ու ստեղծագործական բազմամյա գործունեության համար[39]

Պետական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոնա Մորդյուկովայի զգեստն ու պարգևների փաստաթղթերը Մոսկվայի թանգարանում
  • 1949 – Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (կատեգորիա «Գեղարվեստական կինեմատոգրաֆիա») – ռեժիսոր Սերգեյ Գերասիմովի «Երիտասարդ գվարդիա» (1948) ֆիլմում Ուլյանա Գրոմովայի դերը կատարելու համար[40]
  • 1973 – ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ – «կինոյում կանանց կերպարների մարմնավորման համար», ֆիլմեր «Հասարակ պատմություն» (1960), «Նախագահ» (1964), «Բալզամինովի ամուսնությունը» (1964), «Журавушка» (1968), «Ռուսական դաշտ» (1971)[41]
  • 2002 – Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2001 թվականի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում[42]

Հասարակական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 – «Տարվա լավագույն դերասանուհի» ըստ «Советский экран» ամսագրի հարցումների – «Ռուսական դաշտ» (1971) ֆիլմում իր դերակատարման համար
  • 1972 – Կնոջ լավագույն դերակատարման համար («Երիտասարդները» ֆիլմ) մրցանակ Աշխատավոր դասակարգի մասին ֆիլմերի համամիութենական երկրորդ կինոփառանում
  • 1974 – Տարվա լավագույն դերասանուհի ըստ «Советский экран» ամսագրի հարցումների – «Վերադարձ չկա» (1973) ֆիլմում իր դերակատարման համար.
  • 1992 – Ընդգրկվել է 20-րդ դարի քսան ամենահայտնի դերասանուհիների ցանկում, եր կազմել է բրիտանական «Ով ով է» («Who is Who») հանրագիտարանի խմբագրական կազմը[7]
  • 1995 – Ռուսաստանի կինոքննադաության ու կինոմամուլի «Ոսկե խոյ» մրցանակ «Կինեմատոգրաֆիական տարվա մարդ» անվանակարգում[43]
  • 1996 – Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ «Ռուսական կինոյում ունեցած ներդրման համար», «Կինոտավր» ռուսական բաց կինոփառատոն[44]
  • 1999 – Ռուսական գործնական շրջանների «Կուռք» մրցանակ «Արվեստին մատուցած բարձր ծառայության համար» անվանակարգում
  • 2005 – «Նիկա» ազգային կինեմատոգրաֆիական մրցանակաբաշխության հատուկ մրցանակ «Պատիվ և արժանապատվություն»[45]
  • 2005 – Եյսկ քաղաքի պատվավոր քաղաքացի[46][47]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականի նոյեմբերին Նոնա Մորդյուկովայի անունով է կոչվել արեգակնային համակարգի փոքր մոլորակ, որը մինչ այդ աստղագիտական ձեռնարկներում հիշատակվում էր 4022 համարի ներքո[48]:
  • 2008 թվականի օգոստոսի 14-ին Եյսկ քաղաքի կենտրոնում՝ Լենինի և Հաղթանակի փողոցների հատման տեղում, տեղադրվել է Նոնա Մորդյուկովայի բրոնզե արձանը (քանդակագործ՝ Իրինա Մակարովա[49][50][51]: Արձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 16-ին[52]:
  • 2008 թվականին Եյսկ քաղաքի «Звезда» կինոթատրոնը կոչվել է Նոնա Մորդյուկովայի պատվին[53]:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мордюкова Нонна Викторовна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. http://echo.msk.ru/news/525692-echo.html
  4. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #121893243 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 16. Мезия — Моршанск. 1974. 616 стр., илл.; 32 л. илл. и карт.
  7. 7,0 7,1 Nonna Mordyukova among «Who Is Who»'s top 20 actresses. Радио «Голос России» (25 November 2010)
  8. Станислав Бондаренко. Нонна Мордюкова: «Тихонов никогда меня не любил. Даже когда родила сына, ко мне не приходил. Чаще всего я видела его спину». Газета «Бульвар Гордона» (Украина), № 31 (31), 22 ноября 2005 года
  9. Мордюкова Нонна Викторовна. Энциклопедический словарь, 2009 год
  10. 10,0 10,1 Мордюкова Нонна Викторовна. Сайт «Чтобы помнили»
  11. 11,0 11,1 Ольга Шабалинская. Нонна Мордюкова: гениальная на сцене, беззащитная в жизни. Газета «Аргументы и факты» (25 ноября 2013 года)
  12. Н. Крамчанинова, «Сельская жизнь». Отрадная в жизни великой актрисы (интервью с Геннадием Викторовичем Мордюковым — братом актрисы). Информационный портал Муниципального образования «Отрадненский район» (23 сентября 2008 года)
  13. Ирина Давиденко. Нонна Мордюкова — символ СССР. «Вокруг ТВ» (4 октября 2013 года)
  14. Валерий Кичин. Поговорим о Мордюковой. Это не актриса — это стихия (беседа об актрисе с режиссёром Денисом Евстигнеевым). «Российская газета» (25 ноября 2005 года)
  15. Любовь Гамова. Мордюкова до последних дней ждала звонков от режиссёров Газета «Комсомольская правда» (25 ноября 2008 года)
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 ВИДЕО. Программа «Сегодня вечером» с Андреем Малаховым. Воспоминания родных и друзей Нонны Мордюковой спустя пять лет после смерти актрисы (выпуск от 5 октября 2013 года). «Первый канал»
  17. Не стало Нонны Мордюковой. Радиостанция «Эхо Москвы» (7 июля 2008 года)
  18. Умерла Нонна Мордюкова. «РИА Новости» (7 июля 2008 года)
  19. Константин Иоч. Родня для всех. Как провожали Нонну Мордюкову. «Российская газета» (10 июля 2008 года)
  20. Мордюкова Нонна (Ноябрина) Викторовна (1925-2008). Фото места захоронения. Сайт «Могилы знаменитостей»
  21. Дмитрий Медведев выразил соболезнования родным и близким актрисы Нонны Мордюковой в связи с её кончиной. Официальный сайт Президента России // kremlin.ru (7 июля 2008 года)
  22. Путин выразил соболезнования родным и близким Нонны Мордюковой. «РИА Новости» (7 июля 2008 года)
  23. Нонна Мордюкова. Бриллиант из станицы. Газета «Аргументы и факты» (9 июля 2008 года)
  24. Смелова Ирина. Бывший муж Нонны Мордюковой простил её предательство // «Собеседник» (7 июня 2012 года)
  25. Нет смерти для меня. Умерла Нонна Мордюкова. Интернет-издание «Газета.Ru» (7 июля 2008 года)
  26. «ВИДЕО. Документальный фильм «Нет смерти для меня» (2000 год)»։ Телеканал «РТР»։ Վերցված է 2015-05-17 
  27. ВИДЕО. Документальный фильм «Нонна Мордюкова. Я вспоминаю...» (2003 год). ФГУП ГТК «Телеканал „Россия“»
  28. Документальный фильм «Жители планеты номер 4022. Нонна Мордюкова» (2005 год). Телеканал «Культура»
  29. YouTube full-color icon (2017).svg ВИДЕО. Документальный фильм «НеукротимаЯ Нонна Мордюкова» (2006 год). Студия «Галакон» (galakon100)
  30. Анонс. Документальный фильм «Нонна Мордюкова. Неукротимая» (2006 год). «Первый канал»
  31. Программа «Острова. Нонна Мордюкова». К 85-летию со дня рождения. Телеканал «Культура» (25 ноября 2010 года)
  32. ВИДЕО. Программа «Острова. Нонна Мордюкова» (2008 год). Телеканал «Культура»
  33. Анонс. Документальный фильм «Нонна Мордюкова. О любви» (2008 год). «Первый канал»
  34. ВИДЕО, Документальный фильм «Нонна Мордюкова. Как на свете без любви прожить» (2010 год). Телеканал «ТВ Центр»
  35. ВИДЕО. Документальный фильм «Нонна Мордюкова. Такой её никто не знал» (2010 год). «Первый канал»
  36. Указ Президента Российской Федерации Б. Ельцина от 27 ноября 1995 года № 1185 «О награждении государственными наградами Российской Федерации». // graph.document.kremlin.ru
  37. Указ Президента Российской Федерации В. Путина от 23 ноября 2000 года № 1924 «О награждении орденом "За заслуги перед Отечеством" III степени Мордюковой Н. В.». // docs.cntd.ru
  38. Указ Президента Российской Федерации В. Путина от 25 ноября 2005 года № 1368 «О награждении орденом "За заслуги перед Отечеством" II степени Мордюковой Н. В.». // docs.cntd.ru
  39. Распоряжение Правительства Российской Федерации от 25 ноября 2005 года № 2037-р «О награждении Почётной грамотой Правительства Российской Федерации Мордюковой Н. В.» // base.consultant.ru
  40. Нонна Мордюкова. Биографическая справка. «РИА Новости» (обновлено 08 июня 2008 года)
  41. Имена. Нонна Мордюкова. Сайт «Энциклопедия отечественного кино» под редакцией Любови Аркус (ООО „Мастерская «Сеанс»“)
  42. Указ Президента Российской Федерации В. Путина от 30 января 2002 года № 111 «О присуждении премий Президента Российской Федерации в области литературы и искусства 2001 года» «Российская газета», № 20 (2888) от 1 февраля 2002 года
  43. Национальная премия кинокритики и кинопрессы России «Золотой овен»: учредители, хронология. // rudata.ru
  44. Открытый российский кинофестиваль «Кинотавр». Призёры 1991–2005 годов. // kinotavr.ru
  45. Пётр Ненароков. Королева Нонна. Героиней главного киновечера года была Мордюкова. «Российская газета» (16 апреля 2005 года)
  46. Нонна Мордюкова: «Почему не снимаюсь? Видно, нету для меня роли…». Газета «Комсомольская правда» (Ставрополь) (25 ноября 2005 года)
  47. Почётные граждане Ейского района. Официальный сайт Муниципального образования «Ейский район»
  48. Нонна Мордюкова: всенародная казачка. Лучшие роли. ИНФОграфика. «РИА Новости» (7 июля 2008 года)
  49. Памятник Нонне Мордюковой установили в Ейске. «РИА Новости» (14 августа 2008 года)
  50. Народной артистке СССР Нонне Мордюковой установили памятник. Интернет-издание «Правда.Ру» (15 августа 2008 года)
  51. Памятник знаменитой актрисе и землячке Нонне Мордюковой установлен в центре Ейска в Краснодарском крае. Деловая газета «Взгляд» (14 августа 2008 года)
  52. Видео. На Кубани открыли памятник одной из самых популярных актрис Нонне Мордюковой. «Первый канал» (16 августа 2008 года)
  53. Кинотеатр имени Бондарчука переименован в честь Мордюковой. «РИА Новости» (30 января 2008 года)


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]