Պարոդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պարոդիա , ծաղրանմանություն, չափածո կամ արձակ գրված երգիծական բնույթի երկ։ Պարոդիայի հեղինակը ծիծաղելի ծայրահեղություն կամ այլ միջոցներով արտահայտում է բոլորովին հակադիր մտքեր ու գաղափարներ` օգտագործելով մի այլ գրողի կամ ուղղության համար բնորոշ լեզվի, ոճի, կառուցվածքի բնորոշ գծերը։ Պարոդիայի օրինակ է Միքայել Նալբանդյանի «Հիմի է՞լ խոսենք» բանաստեղծությունը, որը նա գրել է Ռաֆայել Պատկանյանի «Հիմի է՞լ լռենք» բանաստեղծության դեմ։ Կամ նույնը կարելի է ասել Հովհաննես Հովհաննիսյանի «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա'...» բանաստեղծության կապակցությամբ։ Եթե Հովհաննիսյանը նկարագրել է հայրենիքի իրական վիճակը հովվերգական պատկերներով, ապա Հովհաննես Թումանյանը, օգտագործելով նրա բանաստեղծության որոշ պատկերներ ու տողեր, ցուցադրում է այն ժամանակվա հայկական գյուղում իշխող սոցիալական անարդարությունների իրական պատկերը։

Հովհաննես Հովհաննիսյան

Aquote1.png Տեսե՞լ ես արդյոք այն բլուրները,
Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
Կանաչում թաղված այն այգիները,
Ուր իբրև գոհար խաղողն է հասնում
Aquote2.png

։

Հովհաննես Հովհաննիսյան

Aquote1.png Տեսե՞լ ես արդյոք այն բլուրները,
Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
Ուր թալանում են մերոնք և այլերը,
Ուր հոսում են միշտ արցունք և արյուն
Aquote2.png

[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Է. Դ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան Գրականագիտական բառարան, 1989