Հովվերգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հովվերգություն (այլ կիրառումներ)
Ալվան Ֆիշեր, Հովվերգություն ներկայացնող նկար 1854

Հովվերգություն, (իդիլիա, բուկոլիկա), անտիկ պոեզիայի ժանրերից։ Կյանքի երանելի վիճակ պատկերող ստեղծագործություններ, որտեղ ներկայացված են բնության մեջ, գյուղում ապրող և աշխատող հասարակ մարդկանց կերպարներ ու հարաբերություններ։ Հովվերգությունները բնութագրվում են առնչությունների բնականությամբ, բնության գեղեցկությունների ու մարդու անվրդով կյանքի ներդաշնակությամբ։ Հովվերգության հիմնադիրն է Թեոկրիտոսը (մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում)։ Հովվերգություններ գրել են Մոսխը (մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում), Վիրգիլիոսը (մեր թվարկությունից առաջ 1-ին դարում) և ուրիշներ։ Հովվերգությունն իր երկրորդ ծաղկումն ապրել է 17-18-րդ դարերում (Ս. Գեսների, Ի. Ֆոսի կողմից)։ Հովվերգության բնույթ ունեն քաղաքակրթության և հասարակական կյանքի դժվարություններից հեռու բանաստեղծական պատկերները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 582 CC-BY-SA-icon-80x15.png