Չափածո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չափածո՝ գրական երկի կառուցման ձև: Ի տարբերություն արձակի՝ չափածոն ունի ռիթմական միավորներ՝ ոտք, անդամ բանատող տուն, ունի հանգ, բաղաձայն և ձայնավոր հնչյունների կրկնություններ, չափածոյի կառուցման տաղաչափական հինգ համակարգեր:

  1. Չափածո կարող են գրվել բանաստեղծական տարբեր տեսակի գործեր՝ վեպեր, թատերգություններ և այլն։ Չափածո են գրվել նաև գիտական, տեսական մի շարք աշխատություններ (Տ․ Կ․ Լոլկրեցիոս՝ «Իրերի բնության մասին», Ն․ Բուալո՝ «Քերթողական արվեստ», 1674 թվականին)։ Չափածո հատվածներ արձակ շարակարգումով կարող են հանդիպել արձակի տիրույթին պատկանող ստեղծագործություններում։ Աչքի է ընկնում զգացմունքային և խոհական հարստությամբ:
  2. Չափածո իմաստի կոնկրետացմամբ ըմբռնվում է իբրև ոտանավոր, բանաստեղծական խոսք։ Ժամանակի ընթացքում մշակվել է չափածոի գրության ձևը՝ որոշակի չափական կազմությամբ առանձին տողերի հաջորդական դասավորություն, որոնց կապակցված խմբերը կազմում են տներ, ռիթմական պարբերություններ։ Չափածո խոսքում գործող տաղաչափական օրինաչափությունները որոշում են չափածոյի բնույթը՝ ձևավորում այն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 - Գրականագիտական բառարան, Երևան, «Վան Արյան»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 682 CC-BY-SA-icon-80x15.png