Beretta

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Beretta
Fabbrica D' Armi Pietro Beretta S.p.A.
M9-pistolet.jpg
Բերետտա M9
Տեսակ մասնավոր
Հիմնադրված է 1526
Հիմնադիր Bartolomeo Beretta
Վայր Բրեշիա
Երկիր Իտալիա
Գլխավոր անձինք Բարտոլոմեո Բերետտա
Արդյունաբերություն ռազմական արտադրություն
Արտադրանք հրազեն, զենք
Ծառայություններ զենքի արտադրություն
Մայր ընկերություն Beretta Holding
Սեփականատեր Ուգո Գասալի Բերետտա
Կայք
Fabbrica d'Armi Pietro Beretta S.p.A. Վիքիպահեստում

Beretta (Բերետտա, իտալ.՝ Beretta, ամբողջական անվանումը իտալ.՝ Fabbrica d'Armi Pietro Beretta Gardone), զենք արտադրող իտալական ընկերություններից մեկը։ Նրա արտադրանքը ներառված է բազմաթիվ երկրների ոստիկանության և զինված ուժերի սպառազինության մեջ, լայնորեն կիրառվում է ինքնապաշտպանության մեջ քաղաքացիական անձանց կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերետտան աշխարհի հնագույն ընկերություններից է[1]: Նա 500 տարի շարունակ պատկանում է մեկ ընտանիքին։ Ընկերությունը հիմնադրվել է 1526 թվականին, երբ Գարդոնե Վալ Տրոմպիայից (իտալ.՝ Gardone Val Trompia) զինագործ Բարտոլոմեո Բերետտան (իտալ.՝ Bartolomeo Beretta) վենետիկյան զինանոցից 296 դուկատ է ստացել պատրույգավոր հրացանի 185 փողերի համար[2]: Այդ գործարքի հաշիվը պահպանվել է ընկերության արխիվում։

1918 թվականին Beretta Model 1918-ը իտալական բանակում դարձել է առաջին ատրճանակ-գնդացիրը։ Բերետտան իտալական բանակի համար արտադրում էր հրացաններ և ատրճանակներ մինչև 1943 թվականն, երբ Իտալիան անձնատուր է եղել։ Սակայն Իտալիայի հյուսիսային մասը գտնվում էր Գերմանիայի վերահսկողության տակ, որը գրավել է Բերետտան և արտադրում զենք ընդհուպ մինչև 1945 թվականի Գերմանիայի կապիտուլյացիան։ Այդ ժամանակ զենքի արտաքին մշակումն ավելի վատն էր, քան առաջ կամ պատերազմի կեսերին, սակայն զենքի աշխատանքը մնում էր գերազանց։

1938 թվականին Ճապոնիան իտալական երեք ընկերությունների՝ այդ թվում նաև Բերետտայի հետ պայմանագիր է կնքել հրացանների մատակարարման համար։ Արտադրվել է 60 000-120 000 հրացան, որոնք մատակարարվում էին մինչ 1942 թվականը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բերետտան զբաղվում էր Ամերիկայից Իտալիա ներմուծվող ամերիկյան M1 (անգլ.՝ M1 Garand rifle) հրացանների վերանորոգմամբ։ Բերետտան մոդիֆիկացրել է M1 հրացանը Beretta BM-59 հրացանի, որը նման էր M14 հրացանի, սակայն մասնագետները կարծում են, որ BM-59 հրացանն ավելի անվրեպ էր կրակում։

Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա դրությամբ ընկերությունը պատկանում է Ուգո Գասալի Բերետտային (իտալ.՝ Ugo Gussalli Beretta)՝ Բարտոլոմեոյի ուղղակի հետնորդին։ Նա ղեկավարում է ընկերությունն իր երկու որդիների՝ Ֆրանկոյի և Պյետրոյի հետ։

Բերետտան հայտնի է զենքի արտադրության իր լայն ընդգրկումով՝ հրացաններով, ակոսավոր հրացաններով, ատրճանակ-գնդացրերով և ատրճանակներով։ Beretta Holding գլխավոր ընկերությունը նույնպես հանդիսանում է Beretta USA, Benelli, Franchi, SAKO, Stoeger, Tikka, Uberti ընկերությունների սեփականատերը, ինչպես նաև նրան է պատկանում Browning ընկերության 20 %-ը։ Բերետտայի արտադրանքը հայտնի է իր որակով, ամրությամբ և վստահելիությամբ։

1985 թվականին Բերետտան հաղթել է ԱՄՆ բանակի համար նախատեսված M9 ատրճանակների արտադրության մրցույթում՝ ստանալով պայմանագիր 500 000 ատրճանակի համար։ Ըստ պայմանագրի այդ ատրճանակները պետք է արտադրվեին ԱՄՆ-ում[3][4]:

Բերետտա ընկերության կողմից արտադրված զենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատրճանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Beretta 92FS PDRM.jpg
Beretta 70.jpg
Beretta M1935 2.jpg
Beretta 92FS ատրճանակ Beretta 70 Beretta M1935

Փոքր ատրճանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրացաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրացաններ և կարճափող հրացաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատրճանակ-գնդացրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդացրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • FN Minimi, արտադրվում է Fabrique Nationale de Herstal լիցենզիայով իտալական բանակի համար։

Օդաճնշական ատրճանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատրճանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատ հրացաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Grant Tina (8 June 2001)։ International directory of company histories։ Detroit, Mich: St. James Press։ ISBN 9781558624443 – via FundingUniverse 
  2. Alderson Keanon (20 December 2011)։ «ADVICE: Longevity teaches family business lessons»։ The Press Enterprise (Riverside, CA)։ Վերցված է 27 August 2015։ «Learn from a company that weathered bubonic plague, political intrigue, assassination attempts and World War II to become a premier manufacturer in its industry segment» 
  3. «U.S. Army Acquires Additional Beretta M9 9mm Pistols»։ Shooting Illustrated (NRA)։ 29 July 2014։ Վերցված է 29 August 2015։ «To date, Beretta has delivered over 600,000 M9 pistols, with 18,000 already scheduled for delivery under the new 5 year contract.» 
  4. «Italian designed, American made, Iraq deployed»։ American Machinist։ Penton։ 13 Dec 2005։ Վերցված է 27 August 2005։ «Its pistols have been used in every major U.S. military engagement since the late 1980s, including both Iraq campaigns, in Bosnia, Panama and Afghanistan.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]