Jump to content

Դուկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին դուկատների դիմերեսը
Առաջին դուկատների դարձերեսը

Դուկատ (իտալ.՝ ducato, լատին․՝ ducātus՝ դքսություն), եվրոպական երկրների մեծամասնության համար հնացած դրամական միավոր։ Առաջին անգամ թողարկվել է 1284 թվականին Վենետիկյան Հանրապետության կողմից՝ նմանակելով ֆլորենցիական ֆլորինին։ Այս մետաղադրամի ֆենոմենը այն է, որ դարերի ընթացքում դուկատին հաջողվել է խուսափել կոռոզիայից։ Եվրոպայի երկրների մեծամասնությունը 700 տարվա ընթացքում թողարկում էին դուկատներ՝ պահպանելով սկզբնական պարամետրերը (զանգվածը՝ 3,5 գրամ, ոսկու հարգը՝ 980)։ 986-րդ հարգի ոսկու ձուլվածքը ստացել է «դուկատային ոսկի» անվանումը։

Այն բանից հետո, երբ դուկատը ստացավ մեծ տարածում, մի շարք երկրներում սկսեցին թողարկել արծաթյա մեծ դրամներ, որոնց արժեքը համապատասխանում էր դուկատին։ Դրանց թվին են դասվում 17-18 դարերի հոլանդական դուկատոնները և իտալական դուկատոնեները։ Նաև որոշակի աղբյուրներում դրանց թվին է դասվում սիցիլիական դուկալեն։

Հին Ռուսաստանում առաջին ոսկյա մետաղադրամները նմանակվում էին հունգարական դուկատներից, ինչի շնորհիվ և ստացել են «ուգրիյան դուկատներ» անվանումը։ Պետրոս I-ի հատած առաջին ոսկյա դրամներն իրենց տվյալներով համապատասխանում էին դուկատի ստանդարտներին։ Մեծ ճանաչում են ստացան հոլանդական դուկատների պատճենները, որոնք հատվել էին 1735-1867 թվականներին Սանկտ Պետերբուրգի դրամահատարում։

2015 թվականի դրությամբ, որպես ներդրումային դրամներ, դուկատները շարունակում էին հատել միայն երկու երկիր՝ Ավստրիան և Նիդեռլանդները[1][2]։

Հայտնվելու նախադրյալները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ միջնադարում Եվրոպայի հյուսիսային և արևմտյան մասերում դադարեցին հատել ոսկյա մետաղադրամներ։ Դա պայմանավորված էր ինչպես ոսկու արդյունահանման անբավարարությամբ, այնպես էլ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից ոսկու ներկրումների նվազմամբ։

Եվրոպայում աննշան քանակությամբ շրջանառվող ոսկյա դրամները հիմնականում բյուզանդական սոլիդներն էին, որոնք ստացել էին «բեզանտ» կամ «բեզանտին» անվանումը[3]։ «Բեզանտները» չունեին որոշակի պարամետրեր և դա վերաբերում էր նաև դրանց մեջ պարունակող ոսկու քանակությանը[4]։ Ոսկյա լիարժեք դրամական միավորի բացակայությունը ստեղծում էր մի շարք դժվարություններ եվրոպական երկրների միջև առևտուր կատարելիս։

Իրավիճակը փոխվեց Խաչակրաց արշավանքների մեկնարկից հետո։ Եվրոպական երկրներ սկսվեց ներմուծվել ավելի մեծ քանակությամբ ոսկի։ Դրա աղբյուրները հանդիսանում էին ինչպես նվաճած ազգերի հարստության թալանը, այնպես էլ առևտրային հարաբերությունների վերսկսումը Մաղրիբի հետ։ Այդ տարածաշրջանում գտնվում էր միջնադարի ոսկու արդյունահանման խոշորագույն կենտրոնը՝ Բամբուկը։ Միջազգային առևտրի արագացումը պահանջում էր դրամական միավորներ՝ ավելի բարձր անվանական արժեքով։ Այն ժամանակներում տարածված արծաթյա դրամները և պֆենիգները չէին բավարարում առևտրականների պահանջմունքները։ Առավել զարգացած առևտրային քաղաք-պետությունները սկսեցին հատել իրենց սեփական ոսկյա դրամները։ 1252 թվականին Ֆլորենցիայում թողարկվեց «Fiorino d’oro» (իտալ․ «fiore» — ծաղիկ)[5], որը դարձավ «ֆլորին» և «գուլդեն» դրամական միավորների նախատիպը։ Ջենովայի ոսկյա դրամը այդքան լայն տարածում չստացավ[6] ։

Ծաղկող Վենետիկյան Հանրապետությունը հետ չմնաց համաեվրոպական միտումներից և 1284 թվականին սկսեց հատել սեփական ոսկյա դրամները, որոնք և դարձան առաջին դուկատները[6][4]։

Դուկատի հատման սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկյան ոսկե մետաղադրամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1284 թվականին Վենետիկում թողարկել է ոսկե մետաղադրամ, որը զանգվածով համապատասխանում էր ֆլորենցիական ֆլորինին, սակայն ուներ յուրօրինակ արտաքին տեսք։ Դարձերեսին պատկերված էր Քրիստոսը մանդորլայով (իտալ.՝ mandorla — նշագեղձ, քրիստոնեական մշակույթում՝ օվալաձև լուսապսակ, որը շրջապատում էր Հիսուսի մարմինը), դիմերեսին՝ ծնկի իջած դոժ, որն ընդունում էր դրոշը՝ սուրբ Մարկոսի ձեռքերից։ Շրջանաձև մասում գրված էր․ «Sit tibi Christe datus, quem tu regis iste ducatus» («Այս դքսությունը, որտեղ դու կառավարում ես, նվիրված է քեզ, Քրիստոս»)։ Այստեղից էլ առաջացավ «դուկատ»[4][6] անվանումը։ Ավելի ուշ, եվրոպական մի շարք երկրներում սկսեցին հատվել այս մետաղադրամների նմանակները և վենետիկյան ոսկեդրամները ստացան ցեխին (իտալ.՝ zecchino, իտալ.՝ zecca — դրամատուն)[7] անվանումը. Դրանք հատվում էին հինգ դարերի ընթացքում, առանց զանգվածի և ոսկու մասնաբաժնի փոփոխության, ընդհուպ մինչև 1797 թվականը՝ Վենետիկյան Հանրապետության վերանալու տարեթիվը[8]։ 1798 թվականին, գտնվելով Ավստրիական կայսրության ենթակայության տակ, Վենետիկի Ժիրոբանկի կողմից թողարկվել էին բանկնոտներ 10, 50, 100 և 500 դուկատ անվանական արժեքով[9]։

Արծաթյա դուկատ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դուկալե, Սիցիլիայի թագավորություն,Ռոջեր 2-րդ,Դիմերեսին պատկերված է Քրիստոսը, դարձերեսին՝ Ռոջեր 2-րդը և նրա որդի Ռոջեր Ապուլիացին
արծաթե դուկատ («մատապան»),1280 թվական
Ուտրեխտի դուկատոն, 1793 թվական

Լատիներեն «ducatus» բառը նշանակում է դքսություն։ 1139 և 1140 թվականներին՝ Ռոջեր 2-րդի թագավորության ժամանակ, Պալերմոյում հատել են արծաթյա մետաղադրամ, որի թողարկումը նվիրված էր Հռոմի պապ Իննոկենտիոս 2-րդի կողմից Ապուլիայի դքսին թագադրելու իրադարձությանը[4][10]։ Այս իրադարձությունը նշանավորվեց մի շարք պատերազմների դադարեցմամբ և Հարավային Իտալիայում նորմանդական հողերի միավորմամբ։ Սիցիլիական թագավորությունը դիմակայեց Սրբազան Հռոմեական կայսրության հետ պատերազմին և ճանաչվեց պապականություն։ Ռոջեր 2-րդը դուրս եկավ պատերազմներից։ Մի շարք ապստամբություններ և այդ իրադարձությունը արտացոլված են մետաղադրամի վրա. դիմերեսին պատկերված էին Ռոջեր թագավորը և նրա որդին՝ Ռոջեր Ապուլիացին։ R RX SCLS հապավումը, որը գրված էր թագավորի պատկերի կողքին, նշանակում էր «Rogerius Rex Siciliae»,իսկ R D X AP, որը պատկերված էր նրա որդու պատկերի կողքին՝ «Rogerius Dux Apuliae»[11]։ Մետաղադրամը ստացավ «դուկալե» անվանումը։ Հանդիպում են նաև «դուկատո», «դուկալիս», «դուկատուս», «դուկատում» անվանումները[12][6][4]։ Բացի դրանից նաև թողարկվել էին մետաղադրամներ 1/3 դուկալե անվանական արժեքով, որի դիմերեսին գրված էր․ «TERCIA DVCALIS»[6]։

Հաշվի առնելով հնչեղության նմանությունը, սիցիլիական մետաղադրամները մի շարք աղբյուրներում նշվում են որպես առաջին դուկատներ[13]։ Հեղինակների մեծ մասը դուկատներին վերագրում են նաև վենետիկյան ոսկեդրամները, որոնք թողարկվել են 1284 թվականին։ Դուկալեն համարում են առանձին դրամական միավոր, որը ոչ մի կապ չուներ դուկատի հետ։[6][4]

1202 թվականին՝ դուկատի ի հայտ գալուց բավականին առաջ, Վենետիկյան Հանրապետությունում իրականացվել էր Էնրիկո Դանդոլոյի դրամական բարեփոխումը։ Այն բերեց միջնադարյան առաջին դրամական համակարգի ստեղծմանը, որը ներառում էր մի քանի դրամական միավորներ՝ ֆիքսված փոխարժեքով։ Այն ժամանակ մեծ քանակությամբ թողարկում էին արծաթե բարձրարժեք մատապան մետաղադրամը, որը ստացավ մեծ տարածում և հանդես էր գալիս որպես առևտրային դրամ։ Վենետիկը դարձավ մետղադրամների հատման կենտրոնը, իսկ նրա թողարկած արծաթե գրոսսոները՝ ստանդարտ 13-րդ դարում եվրոպական և միջերկրական պետությունների համար[14]։ Դրանց նմանակները հատվել են իտալական մի շարք պետություններում, ինչպես նաև Բյուզանդիայում ու Սերբիայում[4]։ 1284 թվականին հայտնված ոսկե դուկատները նման էին արծաթե մատապանին և շուտով դուկատը դարձավ միջնադարյան հիմնական դրամական միավորը։ Արդյունքում մատապանը սկսեցին անվանել նաև «արծաթե դուկատ»[15]

Այն բանից հետո, երբ դուկատը ստացավ մեծ տարածում, մի շարք երկրներում սկսեցին հատել արծաթե խոշոր դրամներ, որոնք համարժեք էին դուկատին։ Դրանց թվին են դասվում 16-17-րդ դարերի հոլանդական դուկատոնները [16][6] և իտալական «դուկատոնե»-ները[17]։

Դուկատի տարածումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկում դուկատը թողարկվում էր մինչև հանրապետության անկումը՝ 1797 թվականը։ Շնորհիվ մետաղադրամի ստաբիլ զանգվածի և որակի, այն ստացավ մեծ տարածում։ Դուկատ թողարկում էին գրեթե բոլոր եվրոպական պետությունները։

Իտալիայում, բացի Վենետիկից, դուկատ թողարկում էին նաև Հռոմում, Ջենովայում, Միլանում և Ապենինյան թերակղզու այլ պետություններում։ Դուկատ թողարկում էին Սրբազան Հռոմեական կայսրության գերմանական մասում, Նիդեռլանդներում, Իսպանիայում (իր տիրապետման տակ գտնվող տարածքի համար ներառյալ՝ Ֆլանդրիան և Նեապոլի թագավորությունն[18] ու Ամերիկան[19]), Դանիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Շոտլանդիայում[20] (առաջին թողարկումը՝ 1539 թվականին։ Թողարկվում էին նաև 1/3 և 2/3 դուկատ մետաղադրամներ), Շվեյցարիայում և Լիխտեյնշտեյնում[21], Ռուսաստանում, ավելի ուշ ՝ Ռումինիայում, Հարավսլավիայում, Չեխիայում, իսկ արևելքում՝ Օսմանյան կայսրությունում։

Ժամանակի ընթացքում դուկատը դուրս մղեց ֆլորինին և դարձավ Եվրոպայի հիմնական ոսկեդրամը։

Հունգարիան դարձավ Ալպերից հյուսիս գտնվող առաջին երկիրը, որտեղ 1325 թվականին սկսեցին թողարկել դուկատներ։ Արտաքին տեսքով դրանք նման էին ֆլորեցիական ֆլորինին, իսկ զանգվածային առանձնահատկություններով (3,55 գրամ ոսկի՝ 3,52 գրամ ոսկու դիմաց) նման էին դուկատներին[6][22]։ Լյուդովիկոս 1-ին Մեծի թագավորության ժամանակ (1342—1382) մետաղադրամների դարձերեսի վրա սկսեցին պատկերել սուրբ Լասլոյին, իսկ դիմերեսին՝ երկրի պետական զինանշանը։ Արդյունքում որոշ տեսակի մետաղադրամների վրա սկսեցին պատկերել Մադոննային նորածնի հետ՝ հունգարական թագավորների փոխարեն[23]։ Հունգարական ոսկե դուկատները դարձան առևտրային հիմնական դրամական միավորը Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի համար։ Հարկավոր է նաև նշել, որ մի շարք աղբյուրներ, այդ թվում ՝ Հունգարական ազգային բանկը[24], այս դրամները անվանում էին ֆլորիններ։

Իտալական պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալուցոյի դուկատ

Սկզբնապես դուկատը համարվում էր ֆլորենցիական ֆլորինի նմանակումը։ Սակայն ի տարբերություն դրանց, դուկատին հաջողվեց խուսափել կոռոզիայից և բազմաթիվ դարերի ընթացքում, մետաղադրամը պարունակում էր նույն քանակությամբ ոսկի, որքան որ առաջին վենետիկյան դրամները՝ թողարկված 1284 թվականին։ Շուտով նմանակումներ հայտնվեցին նաև իտալական այլ պետություններում։ Դրանով հանդերձ այս մետաղադրամների դասակարգումը ֆլորիններին, դուկատներին կամ ցեխիններին համարվում է վիճելի։ Այսպես, ամբողջ աշխարհում հայտնի Կրաուզեի մետաղադրամների կատալոգում 986 հարգի 3,5 գրամանոց ոսկեդրամները, որոնք թողարկվել էին 1655 թվականին, անվանվում են ֆլորիններ[25]։ Միևնույն ժամանակ, նույն զանգվածային առանձնահատկություններ ունեցող Մոդենա քաղաքի ոսկեդրամները համարվում են դուկատներ[26]։ Կատալոգների համաձայն, միլանյան մետաղադրամները Հաբսբուրգների կառավարման ժամանակ համարվում էին ցեխիններ[27] Հարկավոր է նշել, որ բազմաթիվ ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են մետաղադրամների զանգվածի և նրանց մեջ ոսկու պարունակության նվազեցման դեպքեր[28]։

Գերմանական պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայնց քաղաքի ռեյնյան գուլդեն, 14-րդ դարի վերջ- 15-րդ դարի սկիզբ
Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆերդինանդ 1-ինի դուկատ, 1555 թվական

Գերմանական պետություններում հատված առաջին ոսկեդրամները նմանակում էին ֆլորենցիական ֆլորինին։ 1356 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ 4-րդը հաստատեց ոսկյա բուլլան։ Համաձայն այդ օրենսդրական ակտի, իշխանները ստացան իրավունք իրենց պատկանող տարածքներում թողարկել անսահմանափակ քանակությամբ դրամներ[29]։

1386 թվականի հունիսի 8-ին[30][31] չորս կուրֆյուրստները՝ պֆալցգրաֆ Ռուպրեխտ 1-ինը, Մայնցի արքեպիսկոպոս Ադոլֆ 1-ին ֆոն Նասսաուն, Քյոլնի արքեպիսկոպոս Ֆրիդրիխը և Տրիրի արքեպիսկոպոս Կունոն, ստեղծեցին Ռեյնյան դրամական միությունը[32]՝ միջազգային առևտրի զարգացման համար նպատակ ունենալով ստեղծել միասնական դրամական միավոր[30]։ Պետությունները, որոնք հանդիսանում էին տվյալ միության անդամներ, ընտրեցին ոսկեդրամների զանգվածը և դիզայնը։ Դրանք պատմության մեջ հայտնի են «ռեյնյան գուլդեններ» անվամբ։ Սկզբնապես մաքուր ոսկու քանակությունը դրանց մեջ կազմում էր 3,39 գրամ, սակայն հետագայում ազնիվ մետաղի անբավարարությունը հանգեցրեց որակի վատթարացմանը։ 16-րդ դարի սկզբին ռեյնյան գուլդեններում ոսկու քանակությունը նվազեցվեց մինչև 2,5 գրամ[31]։

Այսպիսով, 16 դարի սկզբին գերմանական պետություններում շրջանառության մեջ գտնվում էին, ինչպես տեղական գուլդենները, այնպես էլ դուկատները, որոնք ստացան մեծ տարածում որպես առևտրային միավոր։ Ի տարբերություն գուլդենների, որոնց կազմում անընդհատ նվազեցվում էր ոսկու քանակությունը, դուկատներում այն մնում էր գրեթե անփոփոխ։ 1527 թվականին Հունգարիայի և Բոհեմիայի թագավոր Ֆերդինանդը հայտարարեց, որ իր տարածքներում միակ թողարկվող ոսկեդրամը հանդիսանում է դուկատը։ Այն բանից հետո, երբ դարձավ Սրբազան հռոմեական կայսրության կայսր, նա 1559 թվականին ընդունեց Աուգսբուրգյան դրամային կանոնադրությունը[33]։ Դուկատը դարձավ կայսրության գլխավոր մետաղադրամը [4]. Մեկ մարկ 23 23 կարատի ոսկուց (986-րդ հարգի) պետք է հատվեր 67 դուկատ։ Այսպիսով, դրա զանգվածը պետք է կազմեր 3,49 գրամ՝ 3,44 գրամ ոսկու պարունակությամբ[4]։

Դուկատ թողարկել են մեծ թվով գերմանական պետություններ, որոնք մտնում էին կայսրության կազմի մեջ։ 1806 թվականից հետո, երբ Սրբազան Հռոմեական կայսրությունը վերացավ, դուկատները դեռ շարունակում էին թողարկվել[6]։ 1857 թվականին գերմանական երկրների մեծ մասի, Ավստրիական կայսրության և Լիխտեյնշտեյնի կողմից ստեորագրվել էր Վիեննայի դրամի կոնվենցիան։ Համաձայն 18-րդ պարագրաֆի, անդամ երկրների համար միակ ոսկեդրամը դառնում էր միության կրոնան, որը պարունաում էր 10 գրամ մաքուր ոսկի[34]։ Դուկատները շարունակում էին թողարկվել Համբուրգում, որը չմիացավ կոնվենցիային մինչև 1872 թվականը ներառյալ[35]։

Գերմանական երկրների միասնական Գերմանական կայսրության մեջ միավորվելուց հետո՝ օգտագործվում էր ոսկե մարկը։ 1873 թվականի դեկտեմբերի 6-ի օրենքի համաձայն, դուկատները, սկսած 1874 թվականի ապրիլի 1-ից, դադարեցին համարվել վճարամիջոց[36]։

Բազում Էմիտենտ-երկրների առկայությունը, ինչպես նաև թողարկման բավականին երկար ժամանակահատվածը նպաստեցին նրան, որ առաջացան տարբեր տեսակների դուկատներ։ Դրանցից որոշները տարբերվում են չափերով (ոսպային դուկատ), մետաղի առաջացմամբ (գետային ոսկու դուկատ), նրանց վրա առկա պատկերներով (դուկատ Ագնցի հետ)։

Դուկատները չունեին խիստ սահմանված համապատասխանություն՝ տալերների, գուլդենների, և կրեյցերների նկատմամբ։ 1796 թվականին Ցյուրիխում դուկատը արժեր 4 ֆլորին և 15 կրեյցեր[37] (միևնույն ժամանակ 1 ֆլորին = 1 գուլդեն = 2/3 տալեր = 60 կրեյցեր)։ Գերմանական երկրների մեծ մասում 1848 թվականին դուկատը արժեր 4 ֆլորին 34 կրեյցեր[38] (միևնույն ժամանակ՝ 1 ֆլորին = 1 գուլդեն = 2/3 տալեր = 60 կրեյցեր)։ Ավստրիայում 1873 թվականին մեկ դուկատը արժեր 4 ֆլորին 80 կրեյցեր[39] (միևնույն ժամանակ՝ 1 ֆլորին = 1 գուլդեն = 2/3 տալեր = 100 կրեյցեր)։ Ռուբլով հաշվարկված (1897 թվականից հետո) այն արժեր 4 ռուբլի 41 կոպեկ։

Սկանդինավյան պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դուկատ, 1665 թվական, Ֆրեդերիկ 3-րդ

Սկանդինավյան երկրներում դուկատները թողարկվում էին 16-րդ դարի կեսերից մինչև 1868 թվականը[4]։ Սկզբնապես այդ մետաղադրամները կրում էին «հունգարական գուլդեն» («ungarsk Gylden») անվանումը և, ընդհանուր առմամբ, իրենց առանձնահատկություններով նմանակում էին արտասահմանյան մետաղադրամներին։ Դուկատները թողարկում էին 2313 կարատ ոսկուց։ Դուկատը չէր հանդիսանում Շվեդիայի, Դանիայի և Նորվեգիայի դրամական միավորը։ Նրա արժեքը կախված էր ոսկու և արծաթի հարաբերակցությունից, որն անընդհատ փոփոխվում էր։ Երկար ժամանակահատված դուկատը համապատասխանում էր 2 ռիկսդալեռին։ Թագավորական նվերների համար հաճախ թողարկում էին 2, 4, 5 և 10 դուկատներ։ Շրջանառությանը դրանք գրեթե չէին մասնակցում[4]։ 1661 թվականին Ստոկհոլմի բանկը թողարկեց բանկնոտներ, որոնց անվանական արժեքը արտահայտված էր դուկատներով[40]։

Ի տարբերություն այլ երկրների, որտեղ դուկատի կազմի մեջ ոսկու քանակության փոփոխություն չէր կատարվում, Դանիայում Հյուսիսային պատերազմի ժամանակ դրանք ենթարկվում էին կոռոզիայի։ Վերաթողարկված դրամները, որոնց մեջ ոսկու քանակությունը նվազեցված էր, ստացան «կուրանդուկատ» անվանումը[4]։

Վերջին դուկատները թողարկվել են 1802 թվականին Դանիայում [41] և Շվեդիայում՝ 1868 թվականին[42]։

Նիդեռլանդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դուկատ, 1724 թվական

Նիդեռլանդների առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ գոյություն ունեին մի քանի էմիսիոն կենտրոններ և յուրաքանչյուր շրջան թողարկում էր սեփական մետաղադրամը։ Առաջին դուկատները թողարկել են 15-րդ դարում, երբ հոլանդական հողերը գտնվում էին Հաբսբուրգների ենթակայության տակ[43]։ 1581 թվականին, երբ առաջացավ Միացյալ շրջանների անկախ հանրապետությունը, դուկատը դարձավ հանրապետության հիմնական ոսկեդրամը։ Մի քանի դարերի ընթացքում նրա արտաքին տեսքը մնում էր նույնը։ Դիմերեսին պատկերված է ռազմիկ, որի աջ ձեռքում գտնվում էր սուրը, իսկ ձախում՝ նետերի խուրձը։ Դրամաշուրթին գրված էր՝ «CONCORDIA RES PARVAE CRESCUNT»[43], որն իրենից ներկայացնում էր հին հռոմեական պատմաբան Գայոս Սալլուստիոս Կրիսպոսի հայտնի աֆորիզմը ՝ «Concordia parvae res crescunt, discordia maximae dilabuntur» (հայերեն՝ Միասնությամբ փոքր պետությունները ամրանում են, տարաձայնություններից հսկայական պետությունները փլուզվում են):

Դարձերեսին քառակուսաձև շրջանակում գրված էր՝ «MO. AUR. | REG. BELGII | AD LEGEM | IMPERII», որը նշանակում էր «Նիդեռլանդների թագավորության ոսկեդրամ. hամաձայն կայսրության օրենքի»։ Քառակուսին շրջապատված էր բարոկկո զարդարանքով[43]։

Դուկատները և դրանց արծաթե անալոգներ դուկատոնները հանդիսանում էին հիմնական դրամները, որոնք մինչև 1796 թվականը շրջանառվում էին Նիդեռլանդներում, երբ ֆրանսիացիները գրավեցին այն։ Հետագայում, մեծ տարածում ունենալու պատճառով, նիդեռլանդական դուկատները շարունակում էին թողարկվել որպես առևտրային[44], իսկ ավելի ուշ՝ որպես ներդրումային մետաղադրամ։

Շվեյցարիայում, ինչպես և Նիդեռլանդներում, գոյություն ունեին էմսիսայի մի քանի կենտրոններ, և նրանցից յուրաքանչյուրը թողարկում էր սեփական մետաղադրամը։ Սակայն ի տարբերություն հոլանդական շրջանների՝ շվեյցարական կանտոնները թողարկում էին ոչ միայն սեփական մետաղադրամները, այլ նաև տարատեսակ դրամական միավորներ։ Պետական միասնական դրամական միավորի ներմուծման առաջին փորձը կատարվել է միայն 1798 թվականին՝ Հելվետյան հանրապետության ստեղծման ժամանակ։ Կանտոնների միությանը անդամակցեցին նաև այլ քաղաքներ։ Առաջին դուկատները Շվեյցարիայի տարածքում սկսեցին հատել 15 դարի վերջին՝ Լոզանի տարածքում, որն այդ պահին չէր մտնում կանտոնների միության մեջ և իրենից ներկայացնում էր եպիսկոպոսություն[45]։ Հետագայում դուկատներ թողարկվել են Բազելում, Բեռնում, Լյուցեռնում, Սանկտ-Գալլենում, Շվիցում, Ունտերվալդենում, Ուրիում, Ցյուրիխում[46]։ Վերջին դուկատները հատվել են 1844 թվականին՝ Շվիցում[47]։

Հարավարևելյան Եվրոպայի պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
50 բանյաների և 100 լեյաների դարձերեսը, որտեղ պատկերված են առաջին ռումինական դուկատները, 2014թվական

Դուկատները մեծ տարածում ստացան ոչ միայն Կենտրոնական Եվրոպայի երկրներում, այլ նաև՝ Բալկանյան թերակղզում։ Վալախիայում դրանք թողարկվել են Վլադիսլավ 1-ինի օրոք (1364—1377)։ Այդ մետաղադրամը պատկերվել է ռումինական 50 բանյաների և 100 լեյաների վրա ՝ Վլադիսլավ 1-ինի թագավորության 650-ամյակի առթիվ[48]։

Դուկատների շատ տեսակներ թողարկում էին Տրանսիլվանիայի իշխանությունում[49][50]։ Դրանցից առանձնացնում են մետաղադրամները, որոնք թողարկվել էն Միխայ 1-ին Ապաֆիի կողմից։ Դրանց առանձնահատկությունը բարձր անվանական արժեքն էր։ 1675—1687 թվականներին թողարկել են սահմանափակ քանակությամբ 10, 25 ,50 և 100 դուկատներ։ Դրանք նախատեսված չէին շրջանառության համար։ Դրանց թողարկումը փաստում էր իշխանի հարստության և քաղաքական ազդեցության մասին և հաճախ տրվում էին ազդեցիկ անձանց՝ որպես պարգև[51]։ Դուկատները նաև օգտագործում էին Մոլդովական իշխանությունում։ Հայտնի են մի քանի թողարկման բանկնոտներ՝ 3 և 10 դուկատներ, որոնք թողարկվել են համապատասխանաբար 1853 և 1857 թվականներին[52]։

1853 թվականին Ռումինիայի անկախության համար հանդես եկող հեղափոխական կազմակերպություններից մեկը թողարկել է բոներ, որոնց անվանական արժեքը կազմում էր 10 դուկատ։ Դրանց վրա առկա էին Բրետիանուի, Ռոզետտիի և Գոլեսկուի ստորագրությունները, որոնք այն ժամանակ Օսմանյան կայսրության դեմ պայքարող ազդեցիկ դեմքերից էին։ Այդ դրամները շրջանառության մեջ չէին մտել և իրենց բնույթով փող չէին համարվում, քանի որ չէին կատարում փողի որևէ գործառույթ։ Ռումինական մետաղադրամների և բանկոնտների կատալոգում դրանք ներկայացված են որպես առաջին ռումինական բանկնոտներ[53]։

Վենետիկյան դուկատը մեծ դեր էր խաղում միջնադարյան Դուբրովնիկում, որտեղ այն հանդես էր գալիս որպես ունիվերսալ վճարման միջոց։ Նրա արժեքը այնքան մեծ էր, որ մի դուկատի դիմաց տալիս էին 3 պերպեր կամ 36 դուբրովնիկյան դինար[54]։

Օսմանյան և Բյուզանդական կայսրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկյան հանրապետությունը սկսեց դուկատ թողարկել Բյուզանդական կայսրության անկման ժամանակ։ Բյուզանդիայի խնդիրների մասին վկայում էր 14-15 դարերի ընթացքում իմպերիր ոսկեդրամի կոռոզիան[55]։

Տարեթիվ Իմպերիր/Դուկատ Դուկատ/Իմպերիր
1315 1 իմպերիր = 23 դուկատ 1 դուկատ= 1,5 իմպերիր
1323 1 իմպերիր = 0,58 դուկատ 1 դուկատ= 1,75 իմպերիր
1333 1 իմպերիր = 0,48 դուկատ 1 դուկատ= 2,08 իմպերիր
1367 1 իմպերիր = 0,5 դուկատ 1 դուկատ= 2 իմպերիր
1382—1391 1 իմպերիր = 25 դուկատ 1 դուկատ= 2,5 իմպերիր
1397—1411 1 իմպերիր = 310 դուկատ 1 դուկատ= 313 իմպերիր
1413—1420 1 իմպերիր = 0,26 դուկատ 1 դուկատ= 3 իմպերիր 18 կարատ
1432—1452 1 իմպերիր = 0,28—0,34 դուկատ 1 դուկատ= 3 իմպերիր 12 կարատ

15 դար առաջին կեսին դուկատները շրջանառվում էին նաև Օսմանյան կայսրությունում։ Երկար ժամանակ դրանք հանդիսանում էին միակ ոսկեդրամները։ Միայն 1477-1478 թվականներին թողարկվել էին առաջին ոսկե սուլթանիները, որոնք նմանակում էին վենետիկյան դուկատներին[56][57]։ Դուկատների դերի մասին փաստում է այն հանգամանքը, որ 1479 թվականի խաղաղության պայմանագրի կետերից մեկը այն էր, որ Վենետիկը պարտավորվում էր յուրաքանչյուր տարի 10 հազար դուկատ վճարել թուրքերին՝ Սև ծովի նեղուցներով անխոչընդոտ անցնելու համար։

Դուկատը Լեհաստանում, Լիտվայում և Ռեչ Պոսպոլիտայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
15 դուկատ, 1617թվական, Ռեչ Պոսպոլիտայի զինանշան
Լեհական հատման վերջին դուկատը

Լեհաստանում առաջին դուկատը թողարկվել է 1320 թվականին, բայց հետո՝ 200 տարուց ավելի շրջանառության մեջ գտնվում էին օտարերկրյա թողարկման դուկատներ[13]։ Նրանք մտել են ներքին շրջանառության մեջ և ստացել «զլոտըխ» անվանումը։ Ի տարբերություն դուկատի, տեղական հատման գրոշները ենթարկվում էին կոռոզիայի։ Եթե սկզբնապես մեկ ոսկեդրամի համար տալիս էին 12-14 գրոշ, ապա 15-րդ դարի կեսին՝ 30 գրոշ մեկ դուկատի դիմաց [58]։ Այդ հարաբերակցությունը պաշտոնապես ամրագրվել է Ջոն 1-ին Ալբերտի օրոք՝ 1496 թվականին[59]։ Լեհալիտվական արծաթե մետաղադրամի արծաթի քանակության հետագա նվազեցումը բերեց «զլոտըյի» երկու նշանակության։ Հաշվարկային զլոտըյը շարունակում էր համապատասխանել 30 գրոշին, իսկ դուկատների նշելու համար օգտագործում էին լրացուցիչ որոշիչներ՝ «չերլյոնըյ», «չերնովըյ», «ուգրիկ», եթե խոսքը գնում էր հունգարական թողարկման մետաղադրամների մասին[60]։ 16-րդ դարի կեսին «չերվոնըյ զլոտըյ»-ը փոխանակում էին արդեն 50 գրոշով[58]. Տեղական մետաղադրամների արժեզրկումը չէր բերում միայն բացասական հետևանքների։ Այդ իրադարձությունների ժամանակակ, Նիկոլայ Կոպեռնիկոսը իր «Տրակտատ մետաղադրամների թողարկման մասին» աշխատության մեջ գրել է հետևյալը[61][62]

Չնայած որ աղետները բազմաթիվ են, որոնց պատճառով անհետանում են իշխանությունները, թագավորությունները և հանրապետությունները, ես կառանձնացնեմ դրանցից 4 գլխավորը՝ տարաձայնությունները, մահացությունը, անպտղատու հողերը և մետաղադրամների կոռոզիան։ Առաջին երեքը այնքան ակնհայտ են, որ ոչ ոք դրանք չի վիճարկում, բայց չորրորդը ընդունվում է միայն շատ քչերի կողմից, որոնք ավելի խորքային են մտածում։ Այն բերում է պետության անկմանը ոչ թե միանգամից և կտրուկ, այլ՝ գաղտնի և դանդաղ[63]։

Բացի դրանից ձևավորվեց դրամաշրջանառության հիմնական օրենքներից մեկը, որը հետագայում ստացավ Կոպեռնիկոս-Գրեշեմի օրենք անվանումը։ Իր դասական սահմանման մեջ նշվում էր․ «վատագույն փողերը դուրս են մղում շրջանառությունից լավագույններին»։

Սիգիզմունդ I Ծերի օրոք (1506—1548) նորից թողարկվեց ոսկե դուկատը[64][65]։ Այդ պահից սկսած Ռեչ Պոսպոլիտայում դուկատները թողարկվում էին պարբերաբար։ Ռեչ Պոսպոլիտայում այս դրամական միավորի տարածման մասին պնդում է այն փաստը, որ Սիգիզմունդ 1-ին մահից հետո նրա կինը՝ Բոնա Սֆորցան, գնալով Իտալիա, իր հետ վերցրել էր դրամի այնպիսի քանակություն, որ կարողացավ հետագայում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդին փոխառություն տալ 430 հազար դուկատ[66]։

Վերջին լեհական դուկատները թողարկել են 1830-1831 թվականների ապստամբության ժամանակ։ Ապստամբների ձեռքն էր ընկել Վարշավայի դրամատունը։ 1831 թվականին թողարկվեց 164 հազար «լոբանչիկներ» (Ուտրեխտի դուկատների նմանակները), որոնցով գնվել էր զենք և զինամթերք։ 1831 թվականի լեհական մետաղադրամների տարբերությունը պետերբուրգյանից կայանում էր նրանում, որ ասպետի գլխի մոտ կադուցեուսի փոխարեն պատկերված էր միգլխանի արծիվ[67]։

Դուկատը Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուգրիկ դուկատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուգրիկ դուկատ, Իվան 3-րդ, 1477—1478[68]

14-րդ դարում Ռուսաստանի տարածքում շրջանառավում էին արևմտաեվրոպական թողարկման ոսկեդրամներ։ Ավելի ծանրակշիռ անգլիական ռոզենոբլները և դրանց նմանակները ստացան ժողովրդական անուն՝ «կորաբելնիկներ»։ Դուկատները կամ ոսկեդրամները, որոնց զանգվածը կազմում էր 3,5 գրամ, անվանում էին «վենետիկյան», «կեսարյան», «ուգրիկ» և այլ անվանումներով։ Բայց քանի որ այդ ժամանակ գերակայում էին հունգարական թողարկման մետաղադրամները, 15-րդ դարում Ռուսաստանում դրանք ստացան «ուգրիկ» անվանումը[69]։

Առաջին ոսկեդրամները, որոնք թողարկվել են Մոսկվայի իշխանության կողմից Իվան 3-րդի օրոք, լիովին կրկնում էին հունգարական անալոգները։ Մի երեսին պատկերված էր Հունգարիայի զինանշանը, իսկ մյուսին՝ սուրբ Լասլոն։ Տարբերությունը կայանում էր գրվածքի մեջ, որտեղ նշված էր իշխանի և նրա որդու տիտղոսը։[69]

Ուգրիկ դուկատների հատումը կրում էր քաղաքական և դեկլարատիվ բնույթ։ Թողարկված մետաղադրամները չէին շրջանառվում, այլ հանդիսանում էին պարգև՝ ռազմական սխրանքների համար [69]։ 1701 թվականին Պետրոս 1-ինի օրոք թողարկվեց դուկատի անալոգը՝ չերվոնեցը[70]։

«Հայտնի մետաղադրամը»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոբանչիկ
«Եվ բարինին «լոբանչիկների» կես գլխարկ բերեցին ». «Ում համար Ռուսաստանում ապրելը լավ է»․Նեկրասով[71]

Այն բանից հետո, երբ Ռուսական կայսրությունում զարգազան միջազգային առևտրական կապերը, անհրաժեշտություն առաջացավ նոր առևտրային մետաղադրամների թողարկման։ Շրջանառության մեջ գտնվող ռուսական մետաղադրամը քիչ էր ծանոթ եվրոպացիներին և նրա փոխանակումը տեղական դրամի վրա ուղեկցվում էր մեծ կորուստներով։ Ռուսաստանում հայտնված հոլանդական դուկատները լավ ծանոթ էին եվրոպական երկրներում և կատարում էին առևտրային դրամի ֆունկցիան[72]։

Առաջին անգամ հոլանդական դուկատների անալոգներ հատվել էին Աննա Յոհանովնայի օրոք (1730—1740)՝ 12747 ընդհանուր քանակով[72]։ Ելիզավետա Պետրովնայի օրոք դրանք չէին թողարկվում։ Պետրոս 3-րդի և Եկատերինա 2-րդի օրոք հոլանդական չերվոնեցների քանակը հասավ 145000-ի [72]։ Պավել 1-ինը իր հերթին 10 հազար հատ լոբանչիկները վերափոխեց ռուսական չերվոնեցների։ Սրա առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ լատինական գրվածքը փոխարինվեց հետևյալով․ «НЕ НАМЪ, | НЕ НАМЪ, | А ИМЯНИ | ТВОЕМУ.»[72] Ալեքսանդր Առաջինի օրոք թողարկվեց 7006301 հատ տվյալ տեսակի մետաղադրամներ։ Դա պայմանավորված էր նապոլեոնյան պատերազմների ժամանակ բանակի համար դրամով ապահովվածության անհրաժեշտությամբ։ Ամենամեծ թողարկումը (18336835) տեղի ունեցավ Նիկոլայ 1-ինի օրոք, որը պայմանավորված էր բազմաթիվ պատերազմներով։ Ալեքսանդր 2-րդի օրոք, մինչև 1867 թվականը, դրանք թողարկվել են 2550200 հատ ՝ընդհանուր քանակությամբ [73]։

Այսպիսով, 1735-ից 1867 թվականների ընթացքում Ռուսական կայսրությունում վերաթողարկվել են ավելի քան 25 մլն լոբանչիկներ։ Թողարկման առանձնահատկությունը դրանց կիսալեգալ բնույթն էր։ Թողարկման ծավալները այնքան մեծ էին, որ դրանք սկսեցին խաղալ բավականին զգալի դեր՝ պետության դրամաշրջանառության ոլորտում[74]։ Ֆինանսական պաշտոնական փաստաթղթերում դրանք անվանվում էին «նշանավոր» մետաղադրամ։ Հոլանդական իշխանությունները մի քանի անգամ հանդես էին եկել իրենց մետաղադրամի նմանակման դեմ։ 1849 թվականին դուկատների թողարկումը դադարեցվեց Ուտրեխտում, սակայն ռուսական անալոգները շարունակեցին թողարկվել։ 1850-ից 1867 թվականներին թողարկված բոլոր մետաղադրամների վրա առկա էր «1849» գրվածքը[75]։

1868 թվականին ռուսական իշխանությունները բավարարեցին Հոլանդիայի պաշտոնական բողոքը՝ «նշանավոր» մետաղադրամի թողարկման դադարեցման մասին։ Հայտարարությունում նշված էր, որ Ռուսաստանի համար անհրաժեշտության դեպքում այդ դրամները կարող են թողարկվել Ուտրեխտում, որը իրավունք ունի հատել մետաղադրամներ մասնավոր պատվերներով։ Համապատասխան օրենսդրական ակտով նշված էր, որ լոբանչիկների փոխարեն հատվելու էր 3 ռուբլի արժեքով մետաղադրամ, իսկ շրջանառության մեջ գտնվող լոբանչիկները պետք է վերաձուլվեին[75]։ Սակայն դրանք դեռևս կարող էին կատարել վճարման միջոցի ֆունկցիա և մինչև 1886 թվականը դրանք ընդունում էին 2 ռուբլի 85 կոպեկ արժեքով, մինչև 1897 թվականը՝ 2 ռուբլի 95 կոպեկ արժեքով, իսկ 1897 թվականից սկսած՝ 4 ռուբլի 41 կոպեկ արժեքով[75]։ Գանձապետարան մուտք գործած լոբանչիկները պետք է վերաձուլվեին[75]։

Ռուսական առօրյայում դուկատը անվանում էին «լոբանչիկ», «արապչիկ», «պուչկովիյ». Առաջին անվանումը կապված էր այն բանի հետ, որ դիմերեսին պատկերված ռազմիկը ուներ «սափրած ճակատով», երկրորդը՝ նրանով, որ պատկերված ռազմիկը նման էր սևամորթի, երրորդը՝ նրանով, որ ռազմիկի ձեռքում գտնվում էր մի փունջ նետ[72]։

Դուկատները առաջին համաշխարհային պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
4 դուկատ ավստրիական մետաղադրամը

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայում ստեղծվել էր այնպիսի համակարգ, որտեղ ոսկին համարվում էր հիմանական դրամական միավորը, իսկ բանկնոտները կարող էին ազատ փոխարկվել ազնիվ մետաղի հետ։ Պատերազմի սկիզբը և ռազմական ծախսերի կտրուկ աճը հանգեցրեց բյուջեների դեֆիցիտների ավելացմանը և տարատեսակ բանկնոտների թողարկմանը։ Բանկնոտների ավելացումը շրջանառության մեջ դադարեցրեց նրանց փոխանակումը ոսկու հետ և դրանով վերացվեց ոսկեդրամյան ստանդարտը[76]։ Այս պահից սկսած դուկատները դադարեցվեցին թողարկվել։ Մի շարք երկրներ շարունակեցին դրանց թողարկումը որպես ներդրումայի դրամներ։

1920-1926 թվականներին Ավստրիան թողարկում էր 1 և 4 դուկատներ, որոնց վրա գրվում էր «1915». Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ 1951 և 1964 թվականների օրենքների համապատասխան, Ավստրիան վերսկսեց թողարկել ոսկեդրամներ՝ 1 և 4 դուկատ արժեքներով, որոնց վրա գրված «1915»։

1930-ական թվականներին Հարավսլավիայում թողարկում էին դուկատներ 986-րդ հարգի ոսկուց։ Այս սերիայի մետաղադրամները ունեին 1 և 4 դուկատ անվանական արժեքներ։ Մեկ դուկատ արժեքով մետաղադրամի վրա պատկերված էր Ալեքսանդր 1-ինը և պետական զինանշանը, իսկ 4 դուկատ արժեքով մետաղադրամի վրա՝ Ալեքսանդր 1-ինը և նրա կինը՝ Մարիան, ինչպես նաև պետական զինանշանը[77]։

1923-1939 թվականներին, 1951 թվականին և 1978-1982 թվականներին Չեխոսլովակիան Կրեմնիցայի դրամատանը թողարկում էր 1, 2, 5 և 10 դուկատ արժեքներով մետաղադրամներ[78][79]։ Դրանց մի մասը թողարկվել է նաև Սլովակիայի հանրապետությունում՝ 1939 թվականին[80]։

2015 թվականի դրությամբ, որպես ներդրումային դրամներ, դուկատները շարունակում էին թողարկվել Ավստրիայի և Նիդեռլանդների կողմից[1][81]։ Նիդեռլանդներում, բացի ոսկե մետաղադրամներից, որպես ներդրումային դրամներ շարունակում են թողարկել նաև արծաթե մետաղադրամներ, որոնց նույնպես անվանում են «դուկատներ»[82]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Nachprägungen vierfach Dukaten» (գերմաներեն). сайт Австрийского монетного двора. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  2. Cuhaj G. S., Michael T., Miller H. et al. 2012 Standard Catalog of World Coins 2001 to Present. — Iola, WI: Krause Publications, 2012. — P. 5755. — 909 p. — ISBN 1-4402-2965-1
  3. Фенглер, 1993, «Безант»
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Schrötter, 1970
  5. Menninger K. Numbers Words and Number Symbols: A Cultural History of Numbers. — Cambridge: The M.I.T. Press, 1969. — P. 356. — 757 p. — ISBN 0-486-27096-3
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Kahnt, 2005
  7. «Цехин». Большая советская энциклопедия. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  8. Krause 1701—1800, 2010, էջ 1014
  9. Standard Catalog of World Paper Money. Specialized Issues / edited by George Cuhaj. — 12th edition. — Iola, Wi: Krause Publications, 2013. — P. 717. — ISBN 978-1-4402-3883-3
  10. Grierson P., Travaini L. Ducale // Medieval European Coinage. — Cambridge: Cambridge University Press, 1998. — Vol. 14 Italy III (South Italy, Sicily, Sardinia). — P. 460. — ISBN 0-521-58231-8
  11. Künker Auktion 137 — The De Wit Collection of Medieval Coins. — Numismatischer Verlag Künker, 2008. — S. 248.
  12. Зварич, 1980, «Дукато»
  13. 13,0 13,1 Зварич, 1980, «Дукат»
  14. Stahl A. M. The Coinage of Venice in the Age of Enrico Dandolo // Medieval and Renaissance Venice / edited by E. E. Kittel and T. F. Madden. — Chicago: University of Illinois Press, 1999. — P. 133. — ISBN 0-252-02461-3
  15. Ducato and Matapan // Künker Auktion 137 - The De Wit Collection of Medieval Coins. — 2008. — P. 188.
  16. Зварич, 1980, «Дукатон»
  17. Фенглер, 1993, «Дукатоне»
  18. NYINC Signature Auction. — New York: Heritage Galleries & Auctioneers, 2006. — P. 217.
  19. Keeler M. F. Sir Francis Drake`s West Indian Voyage 1585—1586. — London: The Hakluyt Society, 1981. — P. 259—260. — ISBN 0-904180-01—8
  20. «Ducat, from reign of Mary, Queen of Scots» (անգլերեն). National Museums Scotland. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  21. Krause 1701—1800, 2010, էջ 1055
  22. Volik K. Ducaches in the ukrainian cultural area // Journal of Education Culture and Society. —Wroclaw, 2013. — № 2. — С. 325—333. — ISSN 2081—1640.
  23. Friedberg A. L., Friedberg I. S. Hungary // Gold Coins of the World From Ancient Times to the Present. — eight edition. — The Coin&Currency Institute, Inc., 2009. — P. 430. — ISBN 0-87184-308-0
  24. «Hungarian medieval gold florin coin series» (անգլերեն). Венгерский национальный банк. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  25. Krause 1601—1700, 2008, էջ 1051
  26. Krause 1601—1700, 2008, էջ 1084
  27. Krause 1601—1700, 2008, էջ 939
  28. Krause 1601—1700, 2008, էջ 1079
  29. Фенглер, 1993, «Золотая булла»
  30. 30,0 30,1 Фенглер, 1993, «Рейнский монетный союз»
  31. 31,0 31,1 «Goldgulden» (գերմաներեն). Большой лексикон монет գերմ.՝ Das große Münzen-Lexikon. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  32. «Das Münzen-Lexikon vom BAYERISCHEN MÜNZKONTOR «Rheinischer Gulden - Eine Goldmünze der Rheinischen Kurfürsten»». сайт muenzwissen.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին.
  33. Фенглер, 1993, «Аугсбургский имперский монетный устав»
  34. §18 // Wiener Münzvertrag. — Stuttgart: Verlag der Mezlertschen Buchhandlung, 1857. — S. 15.
  35. AKS, 2007
  36. Bekanntmachung, betreffend die Außerkurssetzung der Landesgoldmünzen und der landesgesetzlich den inländischen Münzen gleichgestellten ausländischen Goldmünzen§. 2. — §. 3. // Deutsches Reichsgesetzblatt Band. — 1873. — Bd. 32. — S. 375—376.
  37. Realwörterbuch für Kameralisten und Oekonomen, Том 8
  38. Jurende’s vaterländischer Pilger: Geschäfts- und Unterhaltungsbuch …, Том 35
  39. Reports on the Vienna Universal Exhibition of 1873: Presented to Both …, Том 1
  40. World Paper Money, 2008, էջ 1110
  41. Krause 1801—1900, 2009, էջ 286
  42. Krause 1801—1900, 2009, էջ 1134
  43. 43,0 43,1 43,2 Friedberg A. L., Friedberg I. S. netherlands // Gold Coins of the World From Ancient Times to the Present. — eight edition. — The Coin&Currency Institute, inc.. — P. 606—622. — ISBN 0-87184-308-0
  44. Krause 1801—1900, 2009, էջ 986
  45. «Moyen Age II, du XIVe au XVIe siècle» (ֆրանսերեն). сайт музея монет Лозанны. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  46. «Switzerland - Cantons & Helvetian Republic DUCAT» (անգլերեն). сайт Numismatic Guarantee Corporation. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  47. Krause 1801—1900, 2009, էջ 1151
  48. «Numismatic issue - gold coin for collectors and brass coin for being put into circulation, both dedicated to the 650th anniversary of the beginning of the reign of Vladislav I Vlaicu». официальный сайт национального банка Румынии. 2014—04—25. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  49. «Transylvania Ducat FR# 295 1581-1598» (անգլերեն). сайт Numismatic Guaranty Corporation. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  50. «Transylvania Ducat FR# 284.2 1578-1581» (անգլերեն). сайт Numismatic Guaranty Corporation. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  51. Dr. Ernest Oberlander-Târnoneanu (2016). «The 100 Ducats Coin issued by Michael Apafi» (անգլերեն). проект Национального музея истории Румынии. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  52. World Paper Money, 2008, էջ 856
  53. Buzdugan G., Luchian O., Oprescu C.C. Monede şi banknote româneşti. — Bucureşti: Sport - turism, 1977. — P. 323. — 429 p.
  54. Есад Куртовић Из хисторије банкарства Босне и Дубровника у средњем веку. — Београд: Историјски институт, 2010. — С. 140.
  55. Morrisson C. Byzantine Money: Its Production and Circulation // The Economic History of Byzantium from the Seventh through the Fifteenth Century / Laiou A. E, editor-in-chief. — Washington: Dumbarton Oaks. — Vol. 3. — P. 966. — ISBN 978-0-88402-332-6
  56. Pamuk S. The gold sultani: an "international" gold coin // A Monetary History of the Ottoman Empire. — Cambridge: Cambridge University Press, 2001. — P. 59—66. — ISBN 0-521-44197-8
  57. Pamuk S Money in the Ottoman Empire, 1326—1914 // An economic and social History of the Ottoman Empire. — Cambridge: Cambridge University Press, 1994. — Vol. 2. — P. 945—950. — ISBN 0-521-57455-2
  58. 58,0 58,1 Зварич, 1980, «Злотый»
  59. Рябцевич, 1995, էջ 173
  60. Рябцевич, 1995, էջ 173—174
  61. Николай Коперник. «Трактат о чеканке монет» (PDF). www.system-polskiego-prawa-podatkowego.pl. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  62. Герасименко М.П. Николай Коперник — выдающийся экономист эпохи раннего капитализма. — К.: Изд-во АН УССР, 1953. — С. 101.
  63. Коперник, Н. Трактат о чеканке монет.
  64. Frost R. A Note on Currency // The Oxford History of Poland-Lithuania. — New York: Oxford University Press. — Vol. I. The Making of the Polish-Lithuanian Union, 1385—1569. — P. XXVII. — ISBN 978-0-19-820869-3
  65. Рябцевич, 1995, էջ 160
  66. Рябцевич, 1995, էջ 161—162
  67. Холодковский, 1911, էջ 37
  68. «Дукат». сайт государственного Эрмитажа. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  69. 69,0 69,1 69,2 Спасский, 1962
  70. Зварич, 1980, Червонец
  71. Некрасов Н. А. Глава III. Пьяна ночь // Полное собрание сочинений и писем в 15-ти томах. Кому на Руси жить хорошо. — М.: Наука, 1982. — Т. 5.
  72. 72,0 72,1 72,2 72,3 72,4 Холодковский, 1911, էջ 35
  73. Холодковский, 1911, էջ 35—36
  74. Моисеенко Н. С. Чеканка иностранной монеты на Ленинградском монетном дворе в 1921—1961 гг. // Труды Исторического факультета Санкт-Петербургского университета. — СПб.: Федеральное государственное бюджетное образовательное учреждение высшего образования «Санкт-Петербургский государственный университет», 2014. — С. 350—361.
  75. 75,0 75,1 75,2 75,3 Холодковский, 1911, էջ 36
  76. Демківський А. В. Гроші та кредит. Навчальний посібник. — К.: Дакор, 2005. — С. 164—165. — 528 с. — ISBN 966-95845-6-6
  77. Krause 1901—2000, 2012, էջ 2272
  78. Krause 1901—2000, 2012, էջ 671—672
  79. «Charles IV Ducats of Czechoslovakia Set of gold coins 600th Death Anniversary 1978». zlataky.cz. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.(չաշխատող հղում)
  80. Graichen G. Die Geldzeichen der Tschechoslowakei. — Berlin: Transpress, 1983. — P. 128. — 331 p.
  81. «Enkele Gouden Dukaat 2015» (հոլանդերեն). сайт Королевского нидерландского монетного двора. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  82. «ZILVEREN DUKAAT GELDERLAND 2016» (հոլանդերեն). сайт Королевского нидерландского монетного двора. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Зварич В.В. Нумизматический словарь. — 4-е изд.. — Львов: Высшая школа, 1980.
  • Рябцевич В. Н. Нумизматика Беларуси в конце 2-й трети XVII — середине 90-х гг. XVIII века. — Мн.: Полымя, 1995. — 687 с. — ISBN 5-345-00737-3
  • Спасский И. Г. Русские монеты XIV—XV вв. и новый денежный счёт // Русская монетная система. — Издательство Государственного Эрмитажа, 1962. — С. 52—76. — 174 с.
  • Холодковский И. М. Лобанчики // Старая монета. — 1911. — № 3. — С. 34—37.
  • Фенглер Х., Гироу Г., Унгер В. Словарь нумизмата / Отв. ред. В. М. Потин. — 2-е изд., перераб. и доп.. — М.: Радио и связь, 1993. — ISBN 5-256-00317-8
  • Arnold P., Küthmann H., Steinhilber D. Grosser Deutscher Münzkatalog von 1800 bis heute / Dieter Faβbender. — 23. — Regenstauf: Battenberg Verlag, 2007. — 656 S. — ISBN 978-3-86646-019-5
  • Bruce C. II., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1601—1700. — Iola, WI: Krause Publications, 2008. — 1439 p. — ISBN 0-89689-708-7
  • Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1701—1800. — Iola, WI: Krause Publications, 2010. — 1344 p. — ISBN 1-4402-1364-X
  • Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1801—1900. — Iola, WI: Krause Publications, 2009. — 1296 p. — ISBN 0-89689-940-3
  • Cuhaj G. S., Michael T. 2013 Standard Catalog of World Coins 1901—2000. — Iola, WI: Krause Publications, 2012. — 2301 p. — ISBN 1-4402-2962-7
  • Kahnt Helmut Dukat // Das große Münzlexicon von A bis Z. — 1. Auflage. — Regenstauf: Battenberg Verlag, 2005. — S. 108—109. — ISBN 3-89441-550-9
  • Schrötter Friedrich Freiherr von Dukat // Wörterbuch der Münzkunde. — zweite, unveränderte Auflage. — Berlin: J. Guttenberg Verlagsbuchhandlung, 1970. — S. 167—168. — 757 S.
  • Morrisson C. Coin Usage and Exchange Rates in Badoer’s Libro dei Conti // Dumbarton Oaks Papers. — 2001. — Vol. 55.
  • Standard Catalogue of World Paper Money, General Issues — 1368 — 1960 / edited by George Cuhaj. — 12th edition. — Krause Publications, 2008. — 1224 p. — ISBN 978-0-89689-730-4
Տես՝ դուկատ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս