Ատրճանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից ատրճանակ

Ատրճանակ, առանց խզակոթի փողավոր հրաձգային զենք, մոտ հեռավորություններով կրակ վարելու անձնական զենք։

Առաջին անգամ Ասիայում և Եվրոպայում գործածվել է 16-րդ դարում։ Մարտականից բացի, գոյություն ունեն քաղաքացիական, մարզական, որսորդական և ազդանշանային ատրճանակներ։ Ժամանակակից մարտական (ինքնաձիգ, կիսաինքնաձիգ և ոչ ինքնաձիգ) ատրճանակների քաշը 0,7-1,0 կգ է, տրամաչափը՝ 535-11,43 մմ, պահեստատուփի տարողությունը՝ 8-12 փամփուշտ։ Մարտական ատրճանակները արդյունավետորեն խոցում են կենդանի ուժը 50-70 մ հեռավորությամբ, արագաձգությունը՝ 30-40 կրակոց/րոպե, զանգվածը՝ 1 կգ։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ օգտագործվել են Մարգոլինի, Տոկարևի, Ռդուլտովսկու կառուցվածքների, նաև 9 մմ տրամաչափով ՊՄ (Մակարով) և ԱՊՄ մակնիշների ատրճանակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png