Օդալիսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օդալիսկա[1] կամ որոշ արտասանություններում ադալիսկա հայերենում նրանց կոչում են նաև տարփուհի[2] (թուրք.՝ odalık / اوطه‌لق)։ Պալատական անառակ կամ հարեմում կին, որը ծառայում է միայն սեռական հաճույքների բավարարման համար, և չի արժանանում կնոջ կարգավիճակի։ Նրանք արաբական հասարակություններում ապրել են որպես սեռական ստրուկներ։

Մարիանո ՖորտունիՕդալիսկան

Օդալիսկա բառը ֆրանսիական ծագում ունի, որը փոխակերպվել է թուրքերենի՝ օդա (սենյակ) և լիսկա (աղջիկ կամ կույս)։ Օդալիսկանները հարեմի դասակարգի ամենացածր կանայք էին, որոնք ծառայում էին սուլթանին և հարճերին ո՛չ որպես տնային ծառաներ, այլ սեռական։ Օդալիսկաններին սովորաբար նվիրում էին որպես կենդանի նվեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդալիսկանները պալատներում հագնվում էին որպես տղամարդ ծառայողներ, այնպիսի հագուստով ինչպես պալատական տղամարդ ծառայողները։ Հարեմում ապրելու պայմանները նրանց համար բավական խիստ էին, նրանք չէին ստանում նվերներ, ինչպես մնացյալ կանայք, և չէին արժանանում սիրալիր վերաբերմունքի։ Միայն բացառիկ տաղանդների՝ երգեցողության, գիտելիքների պարագայում սուլթանի կամ տղամարդու կողմից կարող էր բարձրացվել օդալիսկայի կարգավիճակը։ Մեր օրերում արաբական մշակույթում օդալիսկա տերմինը գործածում են որպես վիրավորանք՝ թեթև բարքի տեր կանանց մատնանշելիս։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավական տարածում գտավ 19-րդ դարում Օսմանյան կայսրության մասին նկարները և դրանց թվում նաև օդալիսկանների պատկերումը։ Նրանց սովորաբար պատկերում էին արևելյան հագուստով, գեղեցիկ ինտերիերով և կիսամերկ, սովորաբար պառկած։ Ավելի հայտնի կտավ է Դոմինիկ Էնգրի Գլխավոր տարփուհին (նկար)։

Դոմինիկ Էնգր, Grande Odalisque

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]