Գլխավոր տարփուհին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Գլխավոր տարփուհին
France-003335 - Grande Odalisque (16051027150).jpg
տեսակգեղանկար
նկարիչԴոմինիկ Էնգր[1]
տարի1814[1]
բարձրություն91 ± 1 սանտիմետր[2]
լայնություն162 ± 1 սանտիմետր[2]
ստեղծման երկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ուղղություննեոդասականություն[3]
ժանրնյու
նյություղաներկ[4] և կտավ[4]
գտնվում էՍենյակ 702
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
պատվիրատուԿառոլինա Բոնապարտ
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/une-odalisque, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%80%8A%E3%82%AA%E3%83%80%E3%83%AA%E3%82%B9%E3%82%AF%E3%80%8B, https://www.wga.hu/html/i/ingres/05ingres.html կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg La Grande Odalisque by Jean-Auguste-Dominique Ingres, Louvre Վիքիպահեստում

«Գլխավոր տարփուհին» (ֆր.՝ La grande odalisque), ֆրանսիացի նկարիչ, 19-րդ դարի եվրոպական ակադեմիզմի խոշոր ներկայացուցիչ, փայլուն դիմանկարիչ Դոմինիկ Էնգրի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1814 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 91 × 162 սմ։ Այսօր «Գլխավոր տարփուհին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լուվրի թանգարանում (Փարիզ, Ֆրանսիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը «Գլխավոր տարփուհին» ստեղծագործությունը կտավին է հանձնել 1814 թվականին[5] Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հեղինակը կտավը ստեղծում էր, որպեսզի ընծայի Նապոլեոն Բոնապարտի կրտսեր քրոջը՝ Կարոլինա Նապոլեոն Մյուրատին[6]։

«Գլխավոր տարփուհին» նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1819 թվականին Փարիզի Սալոնում։ Վերածննդի նկարիչների օրինակին հետևելով Դոմինիկ Էնգրը չէր փորձում կամ իդեալականացնել[7], կամ էլ չափազանցելով աղավաղել[8] իր բնորդուհիների նկարները։ Այս ստեղծագործությունում հեղինակը տարփուհու մեջքին ավելացրել է երեք ավելորդ թիկնաողեր, որոնք անմիջապես նկատվեցին քննադատների կողմից։

«Գլխավոր տարփուհին» նկարը այդպես էլ ընդունելության չարժանացավ պատվիրատուի կողմից։ 1819 թվականին Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը իր ստեղծագործությունը վաճառեց 800 ֆրանկով կոմս Պուրտալեսին։ Մի փոքր ավելի ուշ՝ 1899 թվականին, այս ստեղծագործությունը գնում է փարիզյան Լուվրը։ Այսօր «Գլխավոր տարփուհին» նկարը գտնվում է Լուվրի առաջին հարկի 75-րդ սրահում՝ Դարու պատկերասրահում։ Նկարի կոդն է՝ R.F. 1158:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես բնորոշ է Դոմինիկ Էնգրի գեղարվեստական ոճին, նկարներում մեծ է մարդակազմական ճշմարտանմանությունը։ Սակայն այս կտավում որոշ հակասություններ են նկատվում։ Հարճի աջ ձեռքը անբնական երկար է, իսկ ահյակ ոտքը անատոմիական հայացքից տարօրինակ անկյան տակ է ծալված։ Այս անճշմարտացի դետալների հետ միաժամանակ նկատվում է ու հիացմունք է առաջացնում ներդաշնակությունը։ Նկարված ձախ ոտքի ծունկը սրածայր է, այդպիսով նկարիչը հավասարակշռել է ստեղծած եռանկյան կոմպոզիցիան։ «Գլխավոր տարփուհին» ստեղծագործությունում արտացոլված է արևելյան մշակույթը. դա են փաստում նկարի որոշ դետալներ՝ ծխելու պարագաներ, հովհար, գլխաշոր։ Այս ամենը ընդգծում են մոդելի օտարածին լինելն ու հոլանի կնոջ մարմնի սառը կատարելությունը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարփուհու գլուխը չնչին փոփոխություններով կրկնում է «Ռաֆայելն ու Ֆորնարինան» կտավում նկարած կնոջ գլուխը. այս նկարը վրձնել է Էնգրը Ռաֆայելի հայտնի նկարից մեկ տարի ավելի շուտ։ Նկարում պատկերված է նրա սիրեցյալը՝ Ֆորնարինան։
  • Տարփուհու պառկած դիրքը ներշնչել է Ամեդեո Մոդիլյանիին, որը նմանատիպ ստեղծագործություն է վրձնել։ Դոմինիկ Էնգրի արվեստին են դիմել նաև Անրի Մատիսն ու Պաբլո Պիկասոն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Make Lists, Not War — 2013.
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. Make Lists, Not War — 2013.
  4. 4,0 4,1 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010065566
  5. Visone Massimo (2012)։ «Caroline Murat, la Grande Odalisque et les "Bains de mer" sur le môle de Portici»։ Bulletin du Musée Ingres։ Avril (84): 6–22։ Վերցված է հուլիսի 10, 2016 
  6. Weston Helen (1996)։ «A Look Back on Ingres»։ Oxford Art Journal 19 (2): 114–116։ doi:10.1093/oaj/19.2.114 
  7. «Une Odalisque»։ Louvre Museum։ Վերցված է 2008-01-09 
  8. Benjamin Roger (December 2000)։ «Ingres Chez Les Fauves»։ Art History 23 (5): 754–755։ doi:10.1111/1467-8365.00242 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cirlot L. Museo del Louvre I, Col. «Museos del Mundo». — Espasa, 2007. — Т. 3. — С. 174—175. — ISBN 978-84-674-3806-2
  • Massimo Visone, Caroline Murat, la Grande Odalisque et les «Bains de mer» sur le môle de Portici, in «Bulletin du Musée Ingres», n. 84, avril 2012, pp. 6–22.
  • Stephen Farthing: Kunst in het juiste perspectief, Librero, Kerkdriel, 2011. ISBN 978-90-8998-048-9
  • De 100 mooiste vrouwen uit de schilderkunst. Rebo, Lisse, 2007. ISBN 9789036620239

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]