Jump to content

Բուրվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուրվիլ
Ծնվել էհուլիսի 27, 1917(1917-07-27)[1][2][3]
ԾննդավայրPrétot-Vicquemare[3]
Մահացել էսեպտեմբերի 23, 1970(1970-09-23)[1][4][5][…] (53 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ[6]
ԳերեզմանQ110360106?
Քաղաքացիություն Ֆրանսիա
ՄասնագիտությունՇանսոնիե, երգիչ, կինոդերասան, թատրոնի դերասան, կատակերգու և սցենարիստ
Երեխա(ներ)Dominique Raimbourg? և Philippe Raimbourg?
Պարգևներ և մրցանակներ
Անդամություն24e régiment d'infanterie?

Բուրվիլ (ֆր.՝ Bourvil, իսկական անունը՝ Անդրե Ռոբեր Ռեմբուր ֆր.՝ André Robert Raimbourg, հուլիսի 27, 1917(1917-07-27)[1][2][3], Prétot-Vicquemare[3] - սեպտեմբերի 23, 1970(1970-09-23)[1][4][5][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[6]), ֆրանսիացի դերասան, էստրադային երգիչ[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրե Ռոբեր Ռեմբուրը ծնվել է 1917 թվականի հուլիսի 27-ին Պրետո-Վիկմար (դեպարտամենտ Ծովամերձ Սեն) քաղաքում։ Վաղ հասակում կորցրել է հորը (Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ) և մանկության զգալի մասն անցկացել է Բուրվիլ (Bourville) գյուղում, որն էլ դարձավ նրա բեմական կեղծանունը։

Սկսել է աշխատել մյուզիք-հոլլում, որտեղ նա երգել է, պարել է և կատարել է կատակերգական համարներ։ Այնուհետև սկսել է աշխատել ռադիոյում, իսկ 1945 թվականից` նկարահանվել կինոյում[7]։

1956 թվականին «Փարիզի միջով» ֆիլմում կատարած դերի համար արժանացել է Վենետիկի կինոփառատոնի լավագույն տղամարդ դերասանին շնորհվող «Վոլպիի գավաթ» մրցանակին։

Բուրվիլն ամուսնացած է եղել Ժաննա Լեֆրիկի (ֆր.՝ Jeanne Lefrique) հետ (1943–1970)։ Նրանք ունեին երկու երեխա` Դոմինիկ (1950) և Ֆիլիպ (1953) Ռեմբուր։

Բուրվիլը մահացել է միելոմա հիվանդությունից 1970 թվականի սեպտեմբերի 23-ին։

Բուրվիլի անունով է կոչվել (6207) Բուրվիլ աստերոիդը[8]։

Բուրվիլը հայտնի է եղել նաև որպես էստրադային երգիչ։ Նրա երգացանկում եղել է մոտ 300 ստեղծագործություն, որոնցից լավագույններն են.

  • "La tendresse"
  • "Salade de fruits"
  • "Les crayons"
  • "La Tactique du gendarme" (from the film Le roi Pandore)
  • "Ballade irlandaise"
  • "Un clair de lune à Maubeuge"
  • "Petit bal perdu" (C'était bien)
  • ″Ma p′tite chanson″
  • Արվեստների և գրականության շքանշանի ասպետ (1968)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ծննդական
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  6. 6,0 6,1 6,2 Archives de Paris — Iss. 1442. — P. 21.
  7. 7,0 7,1 Новая Российская энциклопедия: в 12 т. / Редкол.: А. Д. Некипелов, В. И. Данилов-Данильян и др. — Т. 3. Бруней — Винча. — М.: ООО «Издательство „Энциклопедия“», 2007. — 480 с.: ил.
  8. Lutz D. Schmadel, International Astronomical Union Dictionary of Minor Planet Names. — 5-th Edition. — Berlin Heidelberg New-York : Springer-Verlag, 2003. — 992 с. — ISBN 3-540-00238-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրվիլ» հոդվածին։