Միզանսցեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Оксана Кузьменко кадр 2.jpg

Միզանսցեն (բեմավիճակ) (ֆրանս․ mise en scene-տեղ բեմում), դրամատիկական երկի որևէ իրադրության տեսանելի իրականացումը բեմական տարածության մեջ դերասանի գրաված դիրքով։ Միզանսցեն է կոչվում նաև բեմական տեղադրումների և անցումների ամբողջ գումարը՝ զուտ արտաքին իմաստով։ Միզանսցենի զարգացման ժամանակ առաջանում է ձևի և բովանդակության բարդ դիալեկտիկական փոխազդեցություն` ներքին բնույթի հակամարտության արտահայտումը, փոխադարձ կապը, գաղափարը, բեմական խաղի տրամաբանությունը, կատարման արտաքին տեսողական պատկերը։ Այս ճիշտ միզանսցենի կառուցումը կարևոր է ինչպես բեմում գործող շատ դերասանների, այնպես էլ մեկ մարդու դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png