Պոդիում (նորաձևություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոդելը պոդիումի վրա։ Գարուն-ամառ նորաձևության ցուցադրություն 2010 թվական՝ Տորոնտո

Պոդիում 50-ից 100 մետր երկարությամբ բարձրադիր նեղ հենահարթակ՝ նորաձևության ցուցադրություն համար (որի վրայով երաժշտության ներքո անցնում են մոդելները)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարասկզբին ԱՄՆ-ում ի հայտ են գալիս նորաձևության առաջին ցուցադրությունները։ Հագուստի և աքսեսուարների արտադրողները սկսեցին անցկացնել նորաձևության շաբաթներ, որի ընթացքում ցուցադրում էին նորաձև արտադրանքի նորագույն պրետ-ա-պորտե նմուշները։ Սկզբում այդ միջոցառումների ժամանակ նմուշները ներկայացվում էին մանեկենների (տիկնիկ) վրա։ Սակայն հարուստ ամերիկացիների շրջանում այսպիսի ցուցադրությունների հեղինակության բարձրացումը հանգեցրեց նրան, որ հրավիրվեցին երիտասարդ մանեկենուհիներ, որոնց օգնությամբ հավանական գնորդը կարող էր ծանոթանալ ներկայացվող հագուստին՝ բոլոր կողմերից։ Մեծաթիվ հանդիսատես գրավելու համար մոդելները սկսեցին օգտագործել պոդիումը, որը ցուցասրահի նկատմամբ բարձրադիր դիրք էր գրավում։

Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս դասական (բայց ոչ պարտադիր) է համարվում սպիտակ գույն ունեցող պոդիումը[2]։ Որպես կանոն, պոդիումի հատվածը հանդիսատեսի հատվածից առանձնացվում է մի փոքր մթությամբ, առաջին շարքերը զբաղեցնում են նորաձևություն գնահատողները, մամուլի ներկայացուցիչները և հրավիրված հայտնի անձիք։ Կուլիսների հետևում տեղակայվում է հետնաբեմի (անգլ.՝ backstage) հատվածը, որտեղ գտնվում են հագուստաձողերը՝ հագուստներով, կոշիկներով և ցուցադրության համար անհրաժեշտ այլ աքսեսուարներով։ Այստեղ էլ մասնագետներն օգնում են մոդելներին հագնվել, դիմահարդարվել և վարսահարդարվել։ Երբեմն մամուլի ներկայացուցիչներին թույլ են տալիս մուտք գործել հետնաբեմ՝ հայտնի կամ նորահայտ ոճաբանների,նկարիչների և մոդելների հետ հարցազրույցներ վարելու համար։

Պոդիումի գոտիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկար Գոտի Նկարագիր
ModelsCatwalk.jpg Ինքնին պոդիումը Մոդելների կողմից հագուստի ցուցադրման գոտի
RunawayFirstRow.jpg Առաջին շարքեր Հայտնիների և մամուլի համար նախատեսված գոտի
Fashion show backstage.jpg Backstage Մասնագետների համար նախատեսված աշխատանքային գոտի

Ամենաանսովոր պադիում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին նորաձևության աշխարհում առաջին անգամ որպես պոդիում օգտագործվել է Նյու Յորքի Ռոկֆելերի կենտրոնի շինության պատը։ Մոդելների դերերում հանդես են եկել մարմնամարզիկներ։ Սա «Target» ընկերության կողմից նորաձևության ուղղահայաց ցուցադրություն էր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]