Իչարի Շահար (Բաքվի թաղամաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Իչարի Շահար
World Heritage Logo global.svg
Բաքվի հին թաղամասը, Շիրվանշահերի պալատները և Կույսի աշտարակը
Walled City of Baku with the Shirvanshah's Palace and Maiden Tower*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Walled City of Baku.jpg
Իչարի Շահար
Երկիր {{{2}}} Ադրբեջան
Տիպ Մշակութային
Չափանիշներ iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Կոորդինատներ 40°21′54.12″ հս․ լ. 49°50′9.60″ ավ. ե. / 40.3650333° հս․. լ. 49.8360000° ավ. ե. / 40.3650333; 49.8360000
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2000  (24 նստաշրջան)
Համար 958
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն

Իչարի Շահարը («Ներքին քաղաք»; ադրբ.՝ İçəri şəhər), ժողովրդի մոտ՝ «Բերդ») Բաքվի կենտրոնում գտնվող հին թաղամաս է և պատմա-ճարտարապետական արգելանոց, քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից է։ Թաղամասը գտնվում է փոքրիկ բլրի վրա՝ Կասպից ծովի ափի մոտ։ Շրջապատված է բերդապարիսպներով, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետր, իսկ լայնությունը 3,5։ 1977 թվականին Իչարի Շահարը Պատմական Ճարտարապետական Արգելոց է հռչակվել: 2000 թ.-ին, Կույսի աշտարակի և Շիրվանշահերի ապարանքների հետ միասին, այն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցուցակում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իչարի Շահարում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվող պաշտամունքի վայր:

Աղբյուրներում նշվում է, որ Իչարի Շահարը կառուցվել է 5-րդ դարում[1][2][3]: 1952-1957 թվականներին վերականգնվել է Իչարի Շահարի բերդի պատերը [4]: 1977 թվականին Իչարի Շահարը պատմական և ճարտարապետական կարգավիճակ է ստացել: 1985 թվականին հայտարարվել է Պետական Պատմա-Ճարտարապետական Արգելոց: 2005 թվականին փետրվարի 10-ին նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիրն է ստորագրել «Նախարարների Կաբինետի կողքին «Իչարի Շահար» Պետական Պատմա-Ճարտարապետական Արգելոցի Հիմնարկի ստեղծման մասին»[5]:

Իչարի Շահարում գտնվող ճարտարապետական հուշարձանները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կույսի աշտարակ-հին բերդային կառույց է Բաքվի «Հին քաղաքի» (Իչերի Շեհեր) մասում (12-րդ դար)։ Քաղաքի մերձծովային գլխավոր կոմպոնենտներից մեկն է։ Դրա խստաշունչ մասիվը բարձրանում է ֆեոդալ քաղաքի մերձծովային մասում՝ Իչերի Շեհեր թաղամասում։ Զանգվածեղ, գլանաձև ծավալով (ներսում՝ ութհարկանի, բարձրությունը՝ 27 մ, պատի հաստությունը հիմքի մոտ՝ 5 մ), արևելյան կողմից վիթխարի ելուստով կրաքարե կառույց է։ Հաջորդաբար դուրս կամ ներս շարված քարե հորիզոնական շարքերով ստեղծված է ճակատների յուրօրինակ կողավոր մակերես։ Կույսի աշտարակը կանգնած է մի ժայռի վրա, որը մասամբ երեսապատված է մաքուր տաշած քարով և պաշտպանված, ստորոտից բարձրանող համարյա մինչև վերջ, բերդապարիսպներով խոշոր կիսակլոր ելուստների համակարգով։
  2. Շիրվանշահերի ապարանքներ-համալիր է Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվի կենտրոնում։ Կառուցվել է 15-րդ դարում՝ Հալիլ Ալահ շիրվանշահի ժամանակ, երբ Շիրվանշահերի պետության մայրաքաղաքը Շամախիից տեղափոխվել է Բաքու։

Անսամբլի մեջ մտնում են ճարտարապետական ձևերով պարզ երկհարկանի պալատը, կամարակապ սյունաշարով մասամբ շրջափակված ութանիստ դահլիճով Դիվանխանեն (XV դ․), խաչաձև աղոթասրահով և ճոխ հարդարված շքամուտքով, հա-Դիվանխանեն (XV դ․) շիրվանշահերի պալատի համալիրում հատակագծում ուղղանկյուն դամբարանը (1435), նրբագեղ մինարեթով երկգմբեթ մզկիթը (1442), Սեիդ Ցախիա Բաքուվիի Փոքրաչափ ութանիստ դամբարանը, Արևելյան դարպասը (1585), ստորգետնյա ջրհոր-ջրամբարը և բաղնիքը։ Տարբեր ժամանակներում իրականացված կառույցների անսամբլի գեղարվեստական ամբողջականությունը պայմանավորված է մասշտաբների միասնությամբ, ճարտարապետական հնարքների ընդհանրությամբ։ Շենքերի երկրաչափական հստակ ծավալների խստությունը ընդգծված է սակավաթիվ, բայց արտահայտիչ դեկորատիվ տարրերով։ Ներկայումս շիրվանշահերի պալատը թանգարան է։

Մզկիթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուհամմեդ մզկիթ-հին մզկիթ Բաքվում, որը հասել է մինչ մեր օրերը: Մզկիթի երկհարկանի շենքը կառուցվել է X-XI դարերում: Մզկիթի հաճախ անվանում են նաև Սինիգգալան։ Մզկիթը կոչվեց «Սինիգգալա» մզկիթ, այն բանից հետո, երբ ռուսները 1723 թվականին գրավեցին Բաքուն[1]: Մզկիթը կառուցվել է Մուհամմեդ Աբու Բեքիրի կողմից՝ 1078-1079 թվականներին: Մինչև 20-րդ դարի սկզբը Սինիգգալան մեկ հարկանի մզկիթ էր: Մզկիթը պատկանում է Շիրվան-Աբշերոնի ճարտարապետական դպրոցին:
  2. Սեյիդ Յահյա Մուրթուզա մզկիթ- 17-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրին: Սեյիդ Յահյա Մուրթուզա մզկիթը կառուցվել է 17-րդ դարի սկզբին: Մզկիթը կառուցվել է Սեյիդ Յահյա Մուրթուզայի կողմից: Մզկիթի մուտքի դուռի վրա կա տապանագիրը: Տապանագիրում գրված է, որ, Սեյիդ Յահյա Մուրթուզա մզկիթը կառուցվել է Սեյիդ Յահյա Մուրթուզայի կողմից: Այդ պատճառով, Մզկիթը կոչվում է Սեյիդ Յահյա Մուրթուզա մզկիթ: Նա գործել է մզկիթում որպես կրոնական գործիչ: Նա թաղվել է մզկիթի բակում: Ներկայումս նրա գերեզմանը գտնվում է մզկիթի դռի կողքին:
  3. Բեկլեր մզկիթ-19-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրին: Մզկիթը կառուցվել է 1895 թվականին հին մզկիթի տեղում: Մզկիթը գտնվում է Շիրվանշահերի ապարանքների համալիրի մոտ, Իչարի Շահարում: Ադրբեջանի հայտնի միլիոնատեր Մուրթուզա Մուխտարովը մեծ դեր է խաղացել Բեկլեր մզկիթի կառուցման գործում: Մզկիթի շինարարության ընթացքում ներկա էին Խաջի Բաբա և Խաջի Ջավադը: Բեկլեր մզկիթի ճարտարապետ Սեիդ Հուսեինը եղել է: Մզկիթը ներառում է եվրոպական, արևելյան և տեղական ճարտարապետության բոլոր հատկանիշները: 2014 թվականի ապրիլին մզկիթում սկսվեցին վերանորոգման և վերականգնողական աշխատանքները:
  4. Հաջի Բանի Մզկիթ-16-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրը։ Մզկիթը գտնվում է Շիրվանշահերի ապարանքների մոտ: Շատ պատմական մզկիթների պես , նաև Հաջի Բանի մզկիթի պատի վրա կա տապանագիրը: Տապանագիրում գրված է, որ, Հաջի Բանի մզկիթը կառուցվել է 16-րդ դարում Հաջի Բանիի կողմից: Հաջի Բանի մզկիթի կենտրոնը գմբեթայինն է: Ներքին մուտքի մոտ կանգնած է լայնածավալ Միհրաբը: Մեկ այլ վիմագրութային գրառումը ցույց է տալիս, որ, Հաջի Բանի Մզկիթը վերականգնվել է 1903 թվականին: Այն ժամանակ իրականացվել է վերանորոգման աշխատանքներ և ավելացրվել է հատուկ մաս, որը նախատեսված կանանց համար:
  5. Ջումա մզկիթ-19-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրը: 1898 թ. Բաքվի միլիոնատեր, բարերար Հաչի շեյխալի Ագա Դադաշովը Ջումա մզկիթ կառուցեց բարեգործական նպատակներով: Խորհրդային տարիներին մզկիթը գործում էր որպես գորգերի թանգարան: 1990-ականներից ի վեր նա աշխատում է որպես մզկիթ: Ջումա մզկիթը վերանորոգվել և վերականգնվել է 2008 թվականին:
  6. Աշուր մզկիթ-12-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրը: Աշուր մզկիթի վրա կա գրություն: Գրությունում գրված է, որ, մզկիթը կառուցվել է 1169 թվականին: Մզկիթը կառուցվել է ճարտարապետ Նաջաֆ Աշուր բին Իբրահիմի կողմից: Մզկիթը կառուցվել է Սասանյան ժամանակահատվածին պատկանող հուշարձանի վրա: Այս հուշարձանի սենյակը հասել է մեր օրերին: Մզկիթը զուգահեռանիստ է: Հարավային մասում կան երկու փոքր պատուհանները: Մզկիթի հյուսիս-արևելյան մասում կա Աղոթքային դահլիճ: Մզկիթը վերականգնվել է 1970-ին: 1970 թվականին վերանորոգման ընթացքում մզկիթի հարավային մասում հայտնաբերվել է հուշարձանի մնացորդները: Հուշարձանը բաղկացած է փոքր նկուղից և Աղոթքային դահլիճից:
  7. Չին մզկիթ-14-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրը: Մզկիթի մուտքի դուռի վրա կա տապանագիրը: Տապանագիրում գրված է, որ, Չին մզկիթը կառուցվել է 1375 թվականին Ֆազլուլլահ Իմամ բին Օսման Շիրվվանիի կողմից: Այդ պատճառով, Մզկիթը երբեմն կոչվում է Ֆազլուլլահ Իմամ բին Օսման Շիրվվանիի Մզկիթ: Տապանագիրում գրված է, որ, Մզկիթը վերականգնվել է 1776 թվականին Ալի Մասուդի կողմից:
  8. Մոլլա Ահմեդ մզկիթ-14-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրին: Մզկիթը կառուցվել է 14-րդ դարում Նեսռեդդին Գուշթասը իբն Հեսեն Հաջիբաբայի կողմից: Մզկիթը գտնվում է Շիրվանշահերի ապարանքների համալիրի մոտ, Իչարի Շահարում: Մոլլա Ահմեդ մզկիթի ճարտարապետ Մահմուդ իբն Սադը եղել է: Մզկիթը կոչվել է կրոնական անձի, Մոլլա Ահմեդի անունով: Մզկիթը ներառում է եվրոպական, արևելյան և տեղական ճարտարապետության բոլոր հատկանիշները: 2000 թվականի ապրիլին մզկիթում սկսվեցին վերանորոգման և վերականգնողական աշխատանքները: Հուշարձանը բաղկացած է փոքր նկուղից և Աղոթքային դահլիճից:
  9. Խըտիր մզկիթ-14-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրին: Մզկիթը կառուցվել է 1895 թվականին Իչարի Շահար տարածքում: Մզկիթը գտնվում է Շիրվանշահերի ապարանքների համալիրի մոտ: Մզկիթը ներառում է արևելյան և տեղական ճարտարապետության բոլոր հատկանիշները: 1988 թվականին մզկիթի տարածքում կատարվել են հնագիտական պեղումներ և վերականգնողական աշխատանքներ: Մզկիթը զուգահեռանիստ է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 958
ռուս..անգլ..ֆր.


  1. Սովետական մեծ հանրագիտարանԲաքվի հոդվածը
  2. Е. И. Тамм. Энциклопедия туриста. — Большая Российская энциклопедия, 1993. — С. 174. — 607 с.
  3. Л. С. Бретеницкий, Б. В. Веймарн. Искусство Азербайджана IV—XVIII веков. — М., 1976. Стр. 64
  4. Ф.A.Ибpaгимoв, O.Ш.Иcмизaдe, H.B.Mинкeвич-Mycтaфaeвa, B.П.Фoмeнкo, P.Д.Axмeдoв. Pacкoпки нa yчacткe II в cтapoм Бaкy. AO 1976 r. M., 1977, c.490-491
  5. Иcмизaдe, Ибparимoв, Фoмeнкo. Иccлeдoвaния cpeднeвeкoвoгo Бaкy, c.486-487.