Շիրվանշահերի ապարանքներ
|
| |
| ադրբ.՝ Şirvanşahlar Sarayı* | |
|---|---|
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
| Շիրվանշահերի ապարանքային համալիր Բաքվի կենտրոնում | |
| Երկիր | |
| Տիպ | Մշակութային |
| Չափանիշներ | iv |
| Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
| Աշխարհամաս** | Ասիա[1] |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 2000 (24-րդ նստաշրջան) |
| Համար | 958 |
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
| Համաշխարհային | |
Շիրվանշահերի ապարանքները կամ Շիրվանշահերի պալատը (ադրբ.՝ Şirvanşahlar sarayı) համալիր է Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվի կենտրոնում։ Կառուցվել է 15-րդ դարում՝ Հալիլ Ալահ շիրվանշահի ժամանակ, երբ Շիրվանշահերի պետության մայրաքաղաքը Շամախիից տեղափոխվել է Բաքու[2][3][4]։
Անսամբլի մեջ մտնում են ճարտարապետական ձևերով պարզ երկհարկանի պալատը, կամարակապ սյունաշարով մասամբ շրջափակված ութանիստ դահլիճով Դիվանխանեն (XV դ․), խաչաձև աղոթասրահով և ճոխ հարդարված շքամուտքով, հա-Դիվանխանեն (XV դ․) շիրվանշահերի պալատի համալիրում հատակագծում ուղղանկյուն դամբարանը (1435), նրբագեղ մինարեթով երկգմբեթ մզկիթը (1442), Սեիդ Ցախիա Բաքուվիի Փոքրաչափ ութանիստ դամբարանը, Արևելյան դարպասը (1585), ստորգետնյա ջրհոր-ջրամբարը և բաղնիքը։ Տարբեր ժամանակներում իրականացված կառույցների անսամբլի գեղարվեստական ամբողջականությունը պայմանավորված է մասշտաբների միասնությամբ, ճարտարապետական հնարքների ընդհանրությամբ։ Շենքերի երկրաչափական հստակ ծավալների խստությունը ընդգծված է սակավաթիվ, բայց արտահայտիչ դեկորատիվ տարրերով։ Ներկայումս շիրվանշահերի պալատը թանգարան է։
Շիրվանշահերի ապարանքների տեսարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ապարանքների շենքը
-
պորտալը ապարանքներում
-
1-րդ հարկ
-
2-րդ հարկի հարավային դահլիճը
-
Շիրվանշահերի ապարանքների 2-րդ հարկում փոքր դահլիճը
-
Շիրվանշահերի ապարանքների դահլիճը
- Դիվան-խանա
-
Դիվան-խանե
-
դահլիճի հարավային դարպասը
-
Դիվան-խանեի պորտալը
-
Կոլոնադա
-
Դիվան-խանեի բակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 958 ռուս.. • անգլ.. • ֆր. |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 519)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրվանշահերի ապարանքներ» հոդվածին։ |