Յուրի Նիկուլին
Յուրի Վլադիմիրովիչ Նիկուլին (դեկտեմբերի 18, 1921[1][2], Դեմիդով, Պորեչսկի գավառ, Սմոլենսկի գավառ, Խորհրդային Ռուսաստան - օգոստոսի 21, 1997[2], Մոսկվա, Ռուսաստան[3]), խորհրդային և ռուսական ականավոր դերասան, կրկեսի դերասան, հաղորդավար, Հայրենական մեծ պատերազմի վետերան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1990)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 18-ին Դեմիդով քաղաքում։ Հայրը՝ Վլադիմիր Անդրեևիչ Նիկուլինը (1898-1964) զորացրվելով Կարմիր բանակից և ավարտելով քաղաքական կրթության կուրսերը, աշխատանքի է անցնում Դեմիդրովի դրամատիկական թատրոնում։ Այնտեղի դերասանուհի էր նաև նրա մայրը՝ Լիդիա Իվանովնա Նիկուլինան (1902-1979)։
1925 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա։ Յուրի Վլադիմիրովիչը ավարտել է № 346 միջնակարգ դպրոցը։ Ինչպես որ ինքն էր գրում «Համարյա լուրջ» անվանմամբ հուշագրում, «մեր 346-րդ դպրոցը, որտեղ ես տեղափախվեցի, ոչ մի պատվիրակություն չի եկել, չեն եկել և գրողներ, դերասաններ և չեն կազմակերպել մեզ համար համերգներ»։
1939 թվականի նոյեմբերի 8-ին զորակոչվել է Կարմիր բանակ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել է Լենինգրադում, մինչև 1943 թվականը։ 1943 թվականի գարնանը հիվանդանում է թոքերի բորբոքումով և տեղափոխվում Լենինգրադի հիվանդանոց, բայց դուրսգրումից անմիջապես հետո, Լենինգրադի օդային հարձակման ժամանակ, վիրավորվում է[4]:
Պատերազմի ավարտից հետո փորձում է ընդունվել Կինեմատոգրաֆիայի ռուսաստանյան պետական համալսարան և Թատերական համալսարան, որտեղ նրան չեն ընդունում, այն պատճառով, որ հանձնաժողովը նրա մեջ չի գտնոմ ոչ մի դերասանական տաղանդ։ Ի վերջո նա ընդունվում է Մոսկվայի կրկեսի ծաղրածուական ստուդիա։ Ուսումն ավարտելուց հետո, սկսում է աշխատել այն ժամանակվա համար անսովոր, բայց հայտնի Կառանդաշ ծաղրածուի հետ։ Նրամ մոտ աշխատելու ընթացքում նա ծանոթանում է Միխայիլ Շույդինի հետ։ Կառանդաշի և Շույդինի հետ միասին մեկնում է շրջագայությունների և կրկեսային աշխատանքի փորձ ձեռք բերում։ Նիկուլինը և Կառանդաշը միասին աշխատեցին երկուսուկես տարի, որից հետո 1950 թվականին Նիկուլինը Շույդինի հետ լքում են Կառանդաշին, աշխատանքային կոնֆլիկտի պատճառով։ Սկսելով աշխատել ինքնուրույն, նրանք կազմում են հանրահայտ Նիկուլին և Շույդին ծաղրածուական դուետը, չնայած, որ բնավորություններով շատ տարբեր էին[5]:
60 տարեկանում Նիկուլինը դադարեց ելույթ ունենալ, 1981 թվականին, և գլխավոր ռեժիսորի պաշտոն զբաղեցրեց Ցվետնոյ Բուլվարի կրկեսում։ 1982 թվականից դարձավ կրկեսի տնօրեն։ Նրա օրոք կրկեսը հիմնովին վերակառուցվեց, իսկ բացումն տեղի ունեցավ 1989 թվականին։ Վերանորոգումը տևեց ընդամենը 4 տարի։
Յուրի Վլադիմիրովիչն աշխատեց կրկեսում շուրջ 50 տարի։
Նա նաև «Կայծ» թերթի խմբագրական խորհրդի անդամ էր[6]:
Ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Ֆիլմի վերնագիր | Դեր |
---|---|---|
1957 | Կիթառով աղջիկը | Պիրոտեխնիկ |
1957 | Չենթարկվողը | Վասիլի Կլյաչկին |
1960 | Յաշա Տոպորկով | Պրոշա |
1961 | Բարբոս շունը և անսովոր խաչը | Բալբես |
1961 | Մարդը՝ ոչ մի տեղից | Ոստիկանության սերժանտ |
1961 | Երբ ծառերը մեծ էին | Կուզմա Կուզմիչ Իորդանով |
1961 | Իմ ուրիշ Կալկան | Վասյա |
1961 | Օղի թորողները | Բալբես |
1961 | Կամակորի սանձահարումը | Եկեղեցու տղաների երգչախմբի ղեկավար |
1962 | Գործարար մարդիկ(«Հարազատ հոգիները» նովելից) | Ավազակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Никулин Юрий Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #121980774 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Յ. Վ. Նիկուլին
- ↑ Յուրի Նիկուլին
- ↑ Նիկուլին
|
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Օգոստոսի 21 մահեր
- 1997 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Կրկեսի դերասաններ
- 1821 ծնունդներ
- Ռուս դերասաններ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Ռուսաստանի հեռուստատեսության դերասաններ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Կրկեսի արտիստներ
- Ռուս կինոդերասաններ
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ