12 աթոռ (ֆիլմ, 1971)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
12 աթոռ
12 стульев
12 աթոռ.jpg
«12 աթոռ» ֆիլմի պաստառը
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրադապտացիա և կինոկատակերգություն
ՀիմքՏասներկու աթոռ
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Գայդայ
Սցենարի հեղինակՎլադլեն Բախնով և Լեոնիդ Գայդայ
ԴերակատարներԱրչիլ Գոմիաշվիլի, Սերգեյ Ֆիլիպով և Միխայիլ Պուգովկին
ՕպերատորՎալերի Շուվալով և Սերգեյ Պոուլյանով
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն152 րոպե

«12 աթոռ» (ռուս.՝ 12 стульев), Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի համանուն վեպի էկրանավորումը՝ երկու մասով («Սառույցը շարժվեց» և «Նիստը շարունակվում է»), նկարահանված 1971 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից։ Կինոթատրոններում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1971 թվականի հունիսի 21-ին։ Օստապ Բենդերի կերպարը ֆիլմում մարմնավորել է Արչիլ Գոմիաշվիլին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխության ժամանակ և դրան հետևած կարճատև ռազմական կոմունիզմի ընթացքում, շատերը թաքցնում էին իրենց գանձերը` որքան հնարավոր է ապահով տեղում։ Եվ ահա Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը` Ստարգորոդի նախկին ազնավականության առաջնորդը և աշխարհիկ առյուծը, այժմ (1927) ԶԱԳՍի պարկեշտ գործակալը, տեղեկանում է մահացող զոքանչից, որ նա, 150 հազար ոսկյա ռուբլի արժողությամբ իր ադամանդներն ու մարգարիտները թաքցրել է հայտնի վարպետ Գամբսի աշխատանքներից համարվող հյուրասենյակի տասներկու աթոռներից մեկի պաստառի տակ։

Թողնելով ամեն ինչ, Վորոբյանինովը սկսում է աթոռների փնտրտուքը Ստարգորոդում, որտեղ գտնում է իր նախկին դռնապան Տիխոնին։ Այնտեղ նա հանդիպում է երիտասարդ արկածախնդիր, «Մեծ կոմբինատոր» Օստապ Բենդերին։ Վերջինս խաբեությամբ Վորոբյանինովից տեղեկանում է նրա` Ստարգորոդ գալու պատճառի մասին և հանձն է առնում օգնել նրան` 40% պարգևավճարի դիմաց։ Դրությունը չի մեղմացնում նաև այն հանգամանքը, որ Վորոբյանինովի զոքանչի գաղտնիքը լսել էր նաև հայր Ֆեոդոր Վոստրիկովը։

Վորոբյանինովի հիմարության պատճառով, ով ռեստորանում քամուն էր տվել իր փողերը, աճուրդով վաճառվող աթոռների խմբաքանակը վաճառվում է մաս-մաս և «սահում» նրանց ձեռքից։ Այժմ արդեն աթոռները գտնելը հեշտ գործ չէ...

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակորդ» վոկալ քառյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իննա Մյասնիկովա
  • Զոյա Խարաբաձե
  • Յուրի Ալեքսանդրով
  • Շոթա Խարաբաձե

Հերոսների հայտնվելը այլ ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թ. թողարկվել է «Անցած-գնացած օրերի կատակերգություն» ֆիլմը, որի սցենարի հեղինակներն են Գայդայի նախորդ երեք ֆիլմերի սցենարիստներ Յակով Կոստյուկովսկին և Մորիս Սլաբոդսկոյը։ Ֆիլմում Արչիլ Գոմիաշվիլին և Սերգեյ Ֆիլիպովը վերադարձել են իրենց` Օստապ Բենդերի և Կիսա Վորոբյանինովի համապատասխան կերպարներին։ Յուրի Սարանցևը կրկին հնչյունավորել է Գոմիաշվիլիին։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել նաև երկու հերոսներ` փորձառու (Եվգենի Մորգունով) և վախկոտ (Գեորգի Վիցին

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]