Jump to content

Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իլֆ և Պետրովից)
Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով

Իլֆ և Պետրով, խորհրդային գրող համահեղինակներ Իլյա Իլֆը (իսկական անունը՝ Իեհիել-Լեյբ Արևիչ Ֆայնզիլբերգ (Иехиел-Лейб Арьевич Файнзильберг, 1897 - 1937)) և Եվգենի Պետրովը (իսկական անունը՝ Եվգենի Պետրովիչ Կատաև (Евгений Петрович Катаев, 1903 - 1942))։ Համատեղ գրել են «Տասներկու աթոռ» (1928) և «Ոսկե հորթը» (1931) երգիծական վեպերը, որոնց գլխավոր գործող անձը հնարամիտ արկածախնդիր Օստապ Բենդերն է։ Վեպերը մեծ ճանաչում բերեցին երկու գրողներին։ Դրանք թարգմանվել են բազմաթիվ լեզուների, այդ թվում նաև հայերեն[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Իֆլն իր կարիերան սկսել էր որպես լրագրող։ Եվգենի Պետրովը նույնպես սկսել է աշխատել որպես թղթակից և նույնիսկ կարճ ժամանակ աշխատել է որպես հետախույզ։ 1923 թ. երկուսն էլ իրարից անկախ տեղափոխվում են Մոսկվա։ Իլֆն այնտեղ հոդվածներ էր գրում տարբեր լրագրերի և ամսագրերի համար։ 1925 թվականին նա սկսեց սատիրային գրառումներ անել «Գուդոկ» թերթի համար, որտեղ նա հանդիպեց ՊԵտրովին։ Պետրովը սկզբում լրագրող էր աշխատում «Կրասնի Պերեց» թերթի համար, իսկ 1923 թվականից՝ «Գուդոկի» համար։ Երկուկ գրողներն սկսեցին միասին աշխատել, ինչի արդյունքն եղավ 1928 թվականին «Տասներկու աթոռ» գիրքը։

Օստապ Բենդերի թանգարանը Սանկտ Պետերբուրգում

Այս գրքում Օստապ Բենդերը որոնում է Ռուսական հեղափոխությունից առաջ աթոռի մեջ թաքցված մի գանձ։ Նա օգտվում է ռուսական բյուրոկրատիայի թույլ կետերից, խաբում է ճամբին հանդիպած պարզամիտ պաշտոնյաներին։ 1931 թ. լույս տեսավ այս գրքի շարունակությունը՝ «Ոսկե հորթը»։

1929 թ. լույս էր տեսել նաև երգիծական պատմությունների հավաքածու «Հազար ու մի գիշեր, կամ Նոր Շահերեզադա» գիրքը, որը նրանք հրապարակել էին Ֆ. Տոլստոյևսկի կեղծանվան տակ։

Արևմտյան ուղևորություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1933-1934 թթ. երկու գրողները միասին ճամփորդեցին Եվրոպայով, 1935-1936 թթ.՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներով։ Նրանց տպավորությունները ֆոտո-էսսեների տեսքով տպվում էին «Օգոնյոկ» ամսագրում։ Շուտով լույս տեսավ նաև նրանց չորրորդ գիրքը՝ «Միհարկանի Ամերիկան» (1936)։

Գրողների մահը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Իլֆը մահացավ 1937 թ.՝ տուբերկուլյոզից։ Պետրովը շարունակեց «Լիտերատուրնայա գազետա» և «Օգոնյոկ» ամսագրերի համար։ Նա նաև գրում էր ֆիլմերի սցենարներ։ Պետրովը 1942 թ. զոհվեց ավիավթարից՝ Կիևի մոտ, որտեղ նա ռազմական թղթակից էր։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ի. Իլֆ, Ե. Պետրով, «Տասներկու աթոռ։ Ոսկե հորթը»։ Թարգմ.՝ Ա.Մ. Ղազարյան։ Երևան, «Հայպետհրատ» 1962. - 810 էջ։
  2. Միհարկանի Ամերիկան։ Վեպ / Թարգմ.՝ Ա. Ղազարյան, Լ. Ղազարյան. Ե.: Հայպետհրատ, 1966. 481 էջ։