Վլադիմիր Էտուշ
Վլադիմիր Էտուշ ռուս.՝ Владимир Этуш | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1922 |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | մարտի 9, 2019[1] (96 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1945) |
Քաղաքացիություն | Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, թատերական ուսուցիչ, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Աշխատավայր | Վախթանգովի թատրոն |
Ամուսին(ներ) | Yelena Izmaylova? և Նինել Միշկովա |
Երեխա(ներ) | Ռաիսա Էտուշ |
Պարգևներ և մրցանակներ | |
etush.ru | |
Վլադիմիր Աբրամովիչ Էտուշ (ռուս.՝ Владимир Абрамович Этуш, մայիսի 6, 1922, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մարտի 9, 2019[1], Մոսկվա, Ռուսաստան), ազգությամբ հրեա, խորհրդային ռուս կինոյի և թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984) և Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Էտուշը ծնվել է Մոսկվայում հրեաների ընտանիքում։ Ծննդյան թվի վերաբերյալ դերասանը պատմում է․
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2 անգամ լույս աշխարհ եկա․ առաջինը՝ 1922 թվականի մայիսի 6-ին, իսկ երկրորդը՝ նույն ամսաթվին, բայց մեկ տարի անց։ Դա շատ պարզ է բացատրվում։ Այն ժամանակ որոշ ընտանիքներում ընդունված էր նորածնին գրանցել մեկ տարի անց։ Իբր, երբ ծառայելու ժամանակը գա, ավելի ամուր կլինի։ Այդպես վարվեցին և ինձ հետ։ Եվ պաշտոնապես ես գոյություն ունեմ 1923 թվականից[2]։ |
Ապագա դերասանի հայրը՝ Աբրամ Էտուշը, Մոգիլյովի նահանգի Գլուսկ բնակավայրից էր․ մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը շրջիկ գործակատար էր, ՆԷՊ-ի տարիներին ոչ մեծ արդուզարդի ցեխի ուներ, այնուհետև աշխատում էր շինարարությունում, մայրը՝ Ռաիսա Էտուշը, մինչև ամուսնու առաջին ձերբակալությունը տնային տնտեսուհի էր (Աբրամին ձերբակալել են 2 անգամ), այնուհետև լուսանկարչական արհեստանոցում աշխատել է որպես գանձապահ[3]։ Էտուշներն ապրում էին 4 լայնարձակ սենյակներում, որն այն ժամանակ շքեղություն էր համարվում։ Բնականաբար երկար դա շարունակվել չէր կարող։ ՆԷՊ-ն ավարտվեց, և Էտուշների մոտ հարևաններ բնակեցրին։ Վլադիմիր Էտուշը հիշում է․
Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների տարիներին Վլադիմիր Էտուշն ավարտեց Մոսկվայի օտար լեզուների երկրորդ մանկավարժական ինստիտուտի ռազմաթարգմանչական ֆակուլտետը։ Կռվել է Մալգոբեկ քաղաքի մոտ (ներկայիս Ինգուշեթիայի Հանրապետություն)։ Նրա վերջին պաշտոնը թիկունքի՝ Կարմիր դրոշի 581-րդ հրաձգային գնդի պետի օգնականն էր։ 1943 թվականի սեպտեմբերի 19-ին պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով։ Վկայագրից․
Հանուն սոցիալիստական հայրենիքի գերմանացի զավթիչների դեմ մղված մարտերում իրեն դրսևորել է որպես խիզախ և վճռական հրամանատար։ 1943 թվականի սեպտեմբերի 7-ին գնդի հրամանատարությամբ մղվող Մոսպինոյի շրջանի հարձակողական մարտերում ընկեր Էտուշին ուղարկեցին գումարտակին օգնության։ Գտնվելով իրենց տրված մարտական հանձնարարության կատարման բարդ իրավիճակում՝ ընկեր Էտուշն անվախ, չխնայելով կյանքը, ոգևորելով մարտիկներին՝ խիզախորեն վաշտին տարել է դեպի թշնամին, ընդ որում իր ճարպիկ հնարքների շնորհիվ թշնամուն ետ է մղել Գորոդոկ շրջանից՝ ոչնչացնելով 30 զինվոր և սպա, զավթում է ձեռքի գնդացիր։ Ընկեր Էտուշը, լինելով թիկունքի շտաբի պետ, հարձակողական մարտերի ամբողջ ընթացքում ապահովել է թիկունքի բնականոն աշխատանքը և առաջխաղացումը։ Անընդհատ սնունդ և զինամթերք է հասցրել մարտական ստորաբաժանումներին։ Լավ է կատարել վիրավորների ընդունումն ու տարհանումը։ 1943 թվականի սեպտեմբերի 15-ին հարձակվելով Կույբիշևո շրջանային կենտրոնի վրա՝ մարտիկների խմբով անձամբ է մտել գյուղ և փողոցային մարտերում ոչնչացրել թշնամու 8 զինվոր և սպա[4]։ |
1943 թվականին Զապորոժիե մարզի Տոկմակ քաղաքի մոտ (գյուղ Ժովտնևոե) ծանր վիրավորվում է։ Հոսպիտալից հետո գրանցվում է 2-րդ կարգի հաշմանդամություն և զորացրվում է։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։
Թատրոնով Վլադիմիր Էտուշը «վարակվում է» դեռ դպրոցից։ Դպրոցական միջոցառումներին կարդում էր չեխովյան «Դիմակը»։ Այնուհետև սկսում է զբաղվել ինքնագործունեությամբ դպրոցին կից գործող խմբակում, որը ղեկավարում էր Պավել Սվիշչևը։ Սակայն դպրոցն ավարտելով՝ Վլադիմիրը որոշեց դառնալ ոչ թե դերասան, այլ ռեժիսոր։ Թատերական արվեստի ռուսական ինստիտուտ ընդունվելու անհաջողությունից հետո Էտուշին օգնեց Վախթանգովի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Սիմոնովը։ Վլադիմիր Էտուշի խոսքերով նա այդ ժամանակ ընկերություն էր անում ռեժիսորի զարմուհու հետ։ Նրանց միջև ոչ մի լուրջ բան չկար՝ ուղղակի ընկերներ էին, սակայն երևի Սիմոնովն այլ կարծիքի էր։ Այսպիսով Ռուբեն Նիկոլաևիչի շնորհիվ Էտուշն ընդունվեց Շչուկինի ուսումնարանի առաջին կուրս՝ որպես ազատ ունկնդիր։ 1945 թվականին Վլադիմիր Էտուշն ավարտեց Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանը և աշխատանքի անցավ Ե․ Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ շուտով դարձավ առաջատար դերասաններից մեկը։
Վախթանգովի թատրոնում Վլադիմիր Աբրամովիչն սկսեց իր կարիերան խարակտերային, կատակերգական դրվագներից՝ ընդ որում տարիքային։ Դերասանի առաջին աչքի ընկնող դերը Ու․ Շեքսպիրի «Վերոնացի երկու ազնվական» կատակերգության մեջ ծառա Լաունսի դերն էր։ Ներկայացումը կառուցված էր իմպրովիզացիայի վրա և դերասաններից պահանջվում էր լիակատար ազատություն, հնարամտություն, սրընթաց ռեակցիաներ և ահռելի հմայք։ Այս ամենն ուներ դերասանը, և այս դերը մինչև հիմա համարվում է ամենասիրվածներից մեկը։
Կինոյում սկսել է նկարահանվել 1953 թվականին և առաջին դերը խաղաց Միխայիլ Ռոմի «Ադմիրալ Ուշակովը» պատմական ֆիլմում։ Վլադիմիր Էտուշը սուր խարակտերային և կատակերգական դերերի վարպետ է։ Հանդիսատեսը հիշում է նրա դերերը Լեոնիդ Գայդայի կատակերգություններում՝ Սաախովը «Կովկասի գերուհին», ինժեներ Բրունսը «Տասներկու աթոռ», ատամնաբույժ Շպակը «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմերում։ «Կովկասի գերուհուց» հետո Էտուշը ազգային հերոս դարձավ Կովկասում և Անդրկովկասում։ Նա պատմում է․
Վ․ Էտուշի հանրահայտ «վախթանգովյան» դերասանական ոճը վառ արտահայտվեց ռեժիսոր Նադեժդա Կոշևերովայի հրաշալի կինոհեքիաթներում՝ «Հին, հին հեքիաթ», «Ստվեր», «Ավանակի կաշի» և «Ինչպես հիմարիկ Իվանուշկան հրաշքի հետևից գնաց», ինչպես նաև «Հունիսի 31» մյուզիքլում, որը բեմադրել էր Լեոնիդ Կվինիխիձեն՝ Ջոն Բոյնթոն Պրիստլիի համանուն ֆանտաստիկ պատմվածքի հիման վրա։
Երեխաները հիշում են Վլադիմիր Էտուշի Կարաբաս Բարաբասը «Բուրատինոյի արկածներ»-ից։ Էտուշի հերոսները հիմնականում խորամանկ և ժլատ մարդիկ են։ Նրանց մեծ մասն առաջացնում է հանդիսատեսի ծիծաղը, սակայն եթե դերը պահանջում է լուրջ, դրամատիկ երանգավորում, դերասանն այն տանում է բացարձակապես այլ տոնով։ Էտուշին տրվում են բոլոր ժանրերը՝ բուֆոնադայից և հրապարակային երգիծանքից մինչև իսկական ողբերգություն։
Նրա վերջին աշխատանքներից են «Բանալու պտույտը» սերիալում և «Դասականը» հոգեբանական թրիլերում խաղացած դերերը։ 2011 թվականին նրան հրավիրում են «Երալաշ»։ Վլադիմիր Աբրամովիչը կատարել է բարի ծերուկի՝ ուրվականի դեր։ Բացի կինոյում և թատրոնում խաղալուց մեծն դերասանը հանդես է եկել համերգներում՝ որպես խոսակցական ժանրի արտիստ։ 2002 թվականին ОЛМА-ПРЕСС հրատարակչատանը տպագրվում է նրա «Եվ ես այնտեղ էի» հիշողությունների գիրքը։ «Այն ամենը, ինչ վաստակել եմ․․․», այսպես է կոչվում Վլադիմիր Էտուշի նոր գիրքը, որը լույս է տեսել 2012 թվականի փետրվարին։ Այս գրքում Վլադիմիր Աբրամովիչն ընթերցողներին հումորով մանրամասն պատմում է իր կյանքի և գործունեության մասին։ Հեղինակը ոչ միայն հիշում է մանկությունը, Հայրենական մեծ պատերազմը, առաջին դերերը, իր անվանի ուսուցիչներին և ընկերներին, հայտնի դերասաններին, այլև խորհում է, թե ինչու թատրոնը միշտ անվանի ստեղծագործական տոն չէ․․․
1945 թվականից Վլադիմիր Էտուշն զբաղվում է մանկավարժական գործունեությամբ Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանում, որի պրոֆեսոր դարձավ 1976 թվականին։ 1957 թվականին ղեկավարում էր իր առաջին կուրսը։ 1987 թվականին զբաղեցրեց այդ ուսումնարանի ռեկտորի պաշտոնը (2003 թվականից՝ գեղարվեստական ղեկավարը)։
Ալեքսանդր Օլեշկոն նրանցից է, ում հաջողվել է սովորել Շչուկինի ուսումնարանում՝ Վլադիմիր Էտուշի դասարանում։ Ամբողջ կյանքում հիշում է վարպետի՝ ոչ ստանդարտ, պրովոկացիոն մոտեցումը դեպի ուսանողները, հատկապես՝ դեպի դերերը չսովորածներին։
2009 թվականից Դերասանի կենտրոնական տան տնօրենն է։ 2011 թվականի հոկտեմբերի 21-ին Դերասանի կենտրոնական տան ղեկավարության նիստում հրաժարվեց նախագահի պարտականություններից[5]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Этуш В. А. И я там был. — М: ОЛМА-ПРЕСС, 2002. — 351 с. — (Актёры современности). — ISBN 5-224-03874-X
- Этуш В. А. Всё, что нажито…. — М: Зебра Е, 2012. — 288 с., ил. с. — (Весь XX век). — 3000 экз. экз. — ISBN 978-5-905629-02-0
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Умер актер Владимир Этуш (ռուս.)
- ↑ Этуш В. А. И я там был. — М: ОЛМА-ПРЕСС, 2002. — С. 5.
- ↑ Владимир Этуш «Без женщины рядом я…»
- ↑ Наградной лист Этуша Владимира Абрамовича
- ↑ Владимир Этуш покидает Дом актёра
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էտուշը IMDb կինոբազայում(չաշխատող հղում)
- Сайт Владимира Этуша
- Владимир Этуш: "Я - голодный артист!" Интервью "Нашей газете" (Швейцария)
- Владимир Этуш в фильмах Леонида Гайдая
- «Кавказский пленник» Владимира Этуша
- Туш в честь Этуша!(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Էտուշ» հոդվածին։ |
|
- Մայիսի 6 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մարտի 9 մահեր
- 2019 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- «Կուռք» մրցանակի դափնեկիրներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոսներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Հրեա դերասաններ