Վերոնացի երկու ազնվական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերոնացի երկու ազնվական
The Two Gentlemen of Verona
Two Gent.jpg
Տեսակպիես
Ժանրկատակերգություն
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
ԵրկիրԱնգլիա Անգլիա
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1591-1595 թվականներ
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/1108
The Two Gentlemen of Verona

Վերոնացի երկու ազնվական (անգլ.՝ The Two Gentlemen of Verona), Ուիլյամ Շեքսպիրի վաղ ժամանակաշրջանի պիեսներից մեկը։ Գրողի կենդանության օրոք չի տպագրվել և առաջին անգամ հրատարակվել է Շեքսպիրի հետմահու ֆոլիոյում։ Բեմում նրա բեմադրությունների մասին տեղեկություններ չեն պահպանվել, սակայն Ֆրենսիս Մերեսը հիշատակում է նրա մասին 1598 թվականի իր անգլիական գրականության մասին տեսությունում։ Հետազատողների կողմից պիսի ստեղծման ամսաթիվը որոշվում է տարբեր կերպ, 1591-1595 թվականների սահմաններում։ Ըստ Չեմբերսի կարծիքի, պիեսը ի հայտ է եկել 1594-1595 թվականների սկզբում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինը և Պրոթեյը երկու ընկերներ են, ովքեր միասին են մեծացել Վերոնայում։ Վալենտինի հայրը որոշում է նրան ուղարկել Միլանի դուքսի արքունիք, որպեսզի որդին տեսնի աշխարհը և իրեն ցույց տա։ Պրոթեյը ընկերոջ հետ չի ուղևորվում, քանի որ Վերոնայում նա սիրահետում է Ջուլիային, ում անսահման սիրահարված է։ Որոշ ժամանակ անց Անտոնիոին՝ Պրոթեյի հորը, խորհուրդ են տալիս որդում ուղարկել դուքսի արքունիք, ինքն էլ անմիջապես տեղի է ունենում։ Հրաժեշտին Պրոթեյը և Ջուլիան փոխանակվում են մատանիներով։

Ժամանելով Միլան Պրոթեյը հայտնաբերում է, որ Վալենտինը պարդվում է խոցված է Կուպիդոնի նետով և արդեն հասցրել է գաղտնի նշանադրվել Սիլվիայի հետ, դուքսի դստեր։ Ընկերը նույնիսկ նրան տհեղյակ է պահում սիրելիի հետ այդ գիշեր քաղաքից փախչելու իր ծրագրերի մասին։ Անձամբ տեսնալով Սիլվիային, Պրոթեյը հանկարծ գիտակցում է, որ իր ամբողջ կյանքի սերը եղել է ոչ թե Ջուլիան, այլ Միլանի դուքսի դուստրը։ Տառապելով խղճի խայթից, նա այնուամենայնիվ դուքսին է պատմում փախուստի ծրագիրը։ Դուքսը դատապարտում է Վալենտինին և պատանուն ընդմիշտ վտարում է քաղաքից, իսկ Սիլվիային փակում է նրա հարկաբաժնում։

Պրոթեյը սկսում է խարդավանանքներ հյուսել, ներկայացնելով, իբր ցանկանում է Սիլվիային համոզել ամուսնանալ Տուրիոյի հետ՝ փեսացու, ում ընտրել էր նրա հայրը։ Իրականում վերոնացին ձգտում էր գրավել Սիլվիայի սիրտը իր համար, սակայն վերջինս նրան կտրուկ մերժում է։ Միևնույն ժամանակ Միլանում, զգեստափոխված պատանու, ժամանում է Ջուլիան, կարոտելով սիրեցյալին և պատահականորեն իմանում է, որ Պրոթեյը արդեն սիրում է ուրիշին։ Լանսը, ով ուղարկված էր Սիվիային հանձնելու փոքրիկ շնիկին տիրոջ կողմից, նրա փոխարեն նվիրում է իր շնիկին, ով պարզվում է ոչ բավարար դաստիարակված է օրիորդի հարակաբաժնի համար, ինչի պատճառով հետ է տարվում։ Պրոթեյը զայրանում է, իմանալով տեղի ունեցածի մասին և ուրախությամբ վարձում է նոր ծառայի՝ պատանու, որին ձևանում է Ջուլիան։

Մի վիշեր Սիլվիան որոշում է փախչել Միլանից և ուղևորվել փնտրելու Վալենտինին և Էգլամուրին խնդրում է լինել իր ուղեկիցը։ Անտառում նրանց վրա են հարձակվում ավազակները, անվեհեր ասպետը անմիջապես փախուստի է դիմում, իսկ Սիլվիան գերության է տարվում։ Ավազակախմբի առաջնորդի մոտ ճանապարհին նրանց է հասնում աղջկա հետևից հետամուտ լինող Պրոթեյը և նրան ազատում է ավազակներից, փոխարենը պահանջելով գոնե Սիլվիայի ժպիտը։ Այդ ամբողջ պատմությունը լսում է Վալենտինը, ով Միլանից իր վտարումից հետո գլխավորում է ազնիվ ավազակների ջոկատը։ Նա միջամտում է Պրոթեյի և Սիլվիայի զրույցին և ընկերոջը մեղադրում է դավաճանության մեջ։ Պրոթեյը զղջում է կատարվածի համար և նույն պահին ներման է արժանանում։ ավազակները բերում են բռնված Տուրիոյին և դուքսին։ Միլանի կառավարիչը վերջապես համաձայնվում է Վալենտինի հետ դստեր ամուսնության ցանկությանը և վտարում է Տուրիոյին։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվիա
  • Միլանի դուքս, Սիլվիայի հայրը
  • Վալենտին[1], ազնվական Վերոնայից
  • Պրոթեյ, նրա ընկերը
  • Անտոնիո, Պրոթեյի հայրը
  • Տուրիո, Վալենտինի հիմար հակառակորդը
  • Էգլամուր, փախուստում Սիլվիայի համախոհը
  • Սպիդ, Վալենտինի ծառա-մանկլավիկը
  • Լանս, Պրոթեյի ծառա-մանկլավիկը
  • Պանտինո, Անտոնիոյի ծառան
  • Միլանում հյուրանոցի տերը, որտեղ իջևանել էր Ջուլիան
  • Ավազակներ
  • Ջուլիա, օրիորդ Վերոնայից, Պրոթեյի սիրեցյալը
  • Սիլվիա, դուքսի դուստրը, Վալենտինի սիրեցյալը
  • Լուչետտա, Ջուլիայի սպասուհին
  • Ծառաներ, երաժիշտներ

Կատակերգության նախատիպերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժել աղբյուր է հանդիսացել Մոնտեմայորի «Դիտանա» իսպանական վեպից Ֆելիքսի և Ֆելիսմենայի պատմութունը։ Սակայն, համարվում է քիչ հավանական, որ Շեքսպիրը ծանոթ է եղել բնօրինակին։ Ավելի շուտ նա կարդացել է Բարթոլոմյու Յունգի թարգմանությունը կամ դիտել է «Ֆելիքս և Ֆելոմենա» պիեսը, որի 1585 թվականի բեմադրությունը ներկայացվում էր թագուհու արքունիքի թատերախմբի կողմից։

Գեղարվեստական արժեքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերոնացի երկու ազնվական»-ը Շեքսպիրի առաջին «ռոմանտիկ» կատակերգությունն է, ի հարբերություն «Անսանձ կնոջ սանձահարման» և «Սխալների կատակերգության», որոնք ֆարսային էին։

Պիեսում լուրջ դրվագները հերթագայում են ակնհայտ կատակերգականի հետ։ Ծառա-մանկլավիկների զույգը իր վրա է հառում հատուկ ուշադրություն։ Նրանք հակադրվում են մնացած կերպարների հետ, կտրուկ տարբերվելով նրանցից։ Էնգելսը գրում է, որ մենակ Լանսը իր Կրեբս շնիկի հետ արժե բոլոր գերմանակն կատակերգություններին միասին վերցված։

Սյուժեի անճշտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալենտինը Վերոնայից Միլան է ուղևորվում նավով, չնայած երկու քաղաքներն էլ չեն գտնվում ծովի ափին։ Հակաստրատֆորդյան վարկածի հակառակորդների կողմից այն օգտագործվում է որպես փաստարկ այն բանին, որպեսզի Շեքսպիրի պիեսները վերագրեն մարդու, ով իրականում եղել է Իտալիայում (օրինակ, դուքս Ռեթլենդին, ով սովորել է Իտալիայում)։
  • Վալենտինի ծառա Սպիդը Միլանում Լանսին ողջունում է Պադուա ժամանելու առթիվ։

Բեմադրությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսի առաջին հայտնի բեմադրությունը կայացել է 1762 թվականին Դրուրի-Լեյն թատրոնում, սակայն նրաում նկատելի էին տարբերություններ բնօրինակ պիեսից։ Խիստ ըստ Շեքսպիրի կատակերգությունը ներկայացվել է 1784 թվականին Քովենտ Գարդեն արքայական թատրոնում։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Շեքսպիրի պիեսի բեմադրվել է մյուզիքլ և ստեղծվել է ռադիոբեմադրություն։

Կինեմատոգրաֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Մամետը WNYC ալիքին տված հարցազրույցում պնդում էր, որ իր սիրելի ֆիլմի՝ «Բորատ. Ամերիկայի մշակութային հետոզոտությունները հօգուտ Ղազախստան փառապանծ պետության», սյուժեն հիմնված է Շեքսպիրի «Վերոնացի երկու ազնվական» պիեսի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Имена персонажей даны по переводу В. Левика и М. Морозова

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]