Անսանձ կնոջ սանձահարումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անսանձ կնոջ սանձահարումը
անգլ.՝ The Taming of the Shrew
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Ձևպիես
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
ԵրկիրԱնգլիա Անգլիա
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1593 կամ 1594 թվականին
ՏեսարանՊադովա
ԿերպարներՊետրուչիո, Կատարինա Մինոլա, Բիանկա Մինոլա, Բապտիստա Մինոլա, Լուչենցիո, Վինչենցիո, Գրեմիո, Հորտենսիո, Գրումիո, Տրանիո, Բիոնդելլո և Կուրտիս
Հրատարակվել է1623
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/william-shakespeare/the-taming-of-the-shrew
 The Taming of the Shrew

Անսանձ կնոջ սանձահարումը (անգլ.՝ The Taming of the Shrew), Ուիլյամ Շեքսպիրի հինգ գործողությամբ պիես, գրված 1593 կամ 1594 թվականին։ Պիեսի առաջին բեմադրման ամսաթիվը անհայտ է։ Կատակերգությունը բազմիցս ենթարկվել է փոփոխությունների և մշակումների, բեմադրվել է բազմաթիվ անվանումների տակ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունների վայրը՝ Պադովա և Պետրուչիոյի ամառանոցը։ Պիեսը սկսվում է նախերգանքով, որտեղ Սլայ (Sly, Խորամանկ) անունով քնած, հարբած պղնձագործին պատահաբար տեսնում է լորդը, ով վերադառնում էր որսորդությունից։ Նա, իր ծառաների և թափառական դերասանների օգնությամբ, խաղարկում է Սլային՝ արթնանալով աղայական անկողնում վերջինս հայտնաբերում է, որ դարձել է ազնվական։ Սակայն նախերգանքը ծառայում է լոկ որպես ներածություն հիմնական պիեսին, Սլայի պատմությունը ընդհատվում է և մնում անավարտ։

Լուչենցիոն, Ֆլորենցիայում դաստիարակված պիզայական ազնվական Վինչենցիոյի որդին, ժամանում է Պադուա, որտեղ հանդիպում է երկու քույրերի՝ Կատարինային և Բիանկային, և սիրահարվում է վերջինիս։ Բիանկան, ի տարբերություն Կատարինայի, համեստ է և սիրալիր։ Իսկ կամակոր Կատարինան քրոջ փեսացուներ երիտասարդացող ծերուկ Գրեմիոյի և ազնվական Հորտենսիոյի հետ պայքարի մեջ ցուցադրում է իր կռվարար և խիզախ խառնվածքը։ Աղջիկների հայրը՝ Բապտիստան, Բիանկայի փեսացուներին հայտարարում է, մինչ նա կնության չտա իր ավագ աղջկան, նրանք չեն կարող հավակնել կրտսերի ձեռքին։ Նա որոշում է Բիանկային և Կատարինային փակել տանը և նրանց համար ուսուցիչներ վարձել։

Լուչենցիոն մտածում է հետևյալ ծրագիրը՝ նա որպես ուսուցիչ Կամբիո ձեռք է բերում Գրեմիոյի վստահությունը, իսկ Տրանիոն, Լուչենցոյի ծառան, պետք է պատկերի անձամբ Լուչենցոյին, ազնվականի որդու, ով սիրատածում է Բիանկային։ Այդպիսով Տրանիոն իր վրա կվերցնի Գրեմիոյի և Հորտենսիոյի զայրույթը, այն ժամանակ, երբ ուսուցիչ-Լուչանցիոն պետք է սիրաշահի Բիանկային նրանց իսկ տանը և Բապտիստայի հենց քթի տակ։

Միևնույն ժամանակ, Հորտենսիոն Պադուայում հանդիպում է իր ծանոթին՝ Վերոնայից խիզախ և սրամիտ ազնվական Պետրուչիոյին։ Վերջինս պատմում է, որ հոր մահից հետո որոշել է ճանապարհորդել և շահավետ ամուսնանալ։ Հորտենսիոն պատմում է, որ Պադույում կա հարուստ և գեղեցիկ հարսնացու, սակայն շատ կոպիտ և կռվարար։ Պետրուչիոն վստահ է, որ կհաղթահարի ցանկացած անհնազանդ կնոջը։ Հորտենսիոն նաև համոզում է Պետրուչիոյին զգեստափոխված ներկայացնելու իրեն Բապտիստային, որպես Բիանկայի համար երաժշտության ուսուցիչ։

Այսպիսով, Բապտիստայի տանը հավաքվում են բոլոր փեսացուները՝ «կեղծ» Լուչենցիոն (իրականում Տրանիոն), ով ներկայանում է որպես ազնվական, մտադիր ամուսնանալու Բիանկայի հետ, Գրեմիոն, ով իր հետ բերում է Կամբիո անունով լատիներենի և հունարենի ուսուցչին (իրականում դա Լուչենցիոն է), գրիմավորված Հորտենսիոն, ով Պետրուչիոյին խորհուրդ է տալիս որպես երաժշտության ուսուցիչ «Լիչիո Մանտուից» և անձամբ Պետրուչիոն Վերոնայից։

Բապտիստան վարձում է ուսուցիչներին, ողջունում է «Լուչենցիո»-Տրանիոյին և Պետրուչիոյին։ Պետրուչիոն առանց այլևայլության Բապտիստային հայտարարում է Կատարինայի հետ ամուսնության մտադրության մասին, եթե աղջկա հետ կտան լավ օժիտ։ Բապտիստան խոստանում է ժառանգության կեսը իր մահից հետո, իսկ անմիջապես ամուսնությունից հետո՝ քսան հազար կրոն։ Պետրուչիոն համաձայն է և խիզախ ու անվանի փեսացուն նույնիսկ դուր է գալիս Բապտիստային։ Սակայն հոր մոտ կասկածանք կա, որ Կատարինան կհամաձայնվի։

Սակայն Պետրուչիոն խնդրում է ծանոթության համար իր մոտ հյուրասրահ հրավիրել հարսնացուին, նա համոզված է, որ լեզու կգտնի օրիորդի հետ։

Կատարինային սպասելիս Պետրուչիոն ներկայացնում է իր ծրագիրը։ Նա մտադիր է «խորամանկել» կամակորին, ուշադրություն չդարձնել նրա խայթոցներին և կոպտություններին, իրեն պատել այնպես, կարծես իրականում Կատարինան սիրալիր է իր հանդեպ և հաճելի է իր համար։ Ծրագիրը աշխատում է՝ լեզվից սուր Կատարինան հանդիպում է արժանավոր հակառակորդի։ Այնտեղ, որտեղ ուրիշը վաղուց փակել էր դուռը, Պետրուչիոն ցուցադրում է համառություն, հնարամտություն և հումորի մեծ զգացում։ Աղջիկը շփոթված է իր համար աննկատելի հրապարակայնորեն հայտնվում է նշանադրված Պետրուչիոյի հետ։ Փեսացուն ամուսնությունը նշանակում է մոտակա կիրակի օրը և լքում է հարսնացուի տունը։

Կիրակի օրը ամեն ինչ պատրաստ է պսակադրության համար, Կատարինան զարդարված է և կամա թե ակամա սպաում է փեսացուին։ Սակայն Պետրուչիոն ուշանում է մի քանի ժամով, ստիպելով Կատարինային անհանգստանալ խորանի առջև լքվածի լինելու հեռանկարից։ Վերջապես փեսացուն ժամանում է, սակայն նա ամբողջովին կեղտոտ է, հագնված է ինչ-որ կերպ և, հավանական է, հարբած է։ Սակայն Պետրուչիոն իրեն կարգի չի բերում, նա մտադիր է պսակադրվել կամ այդպես, կամ ոչ մի կերպ։ Եվ Կատարինան ստիպված է զիջել։ Արարողության ժամանակ փեսացուն իրեն պահում է հանդուգն, սակայն հարսնացուն կրկին ստիպված է հանդուրժել, որպեսզի արարողությունը չխափանվի և նա նա ստիպված չլինի դառնալ ամբողջ քաղաքի ծաղրանքի առարկան։ Պսակադրությունից հետո Պետրուչիոն հայտարարում է, որ նա չի կարող մնալ հարսանեկան խնջույքին, նա պետք է մեկնի և կինը պետք է հետևի իրեն։ Բապտիստան ապարդյուն փորձում է փեսային համոզել մնալու։ Վերջապես, հոր խնդրանքին միանում է նաև Կատարինան, սակայն Պաետրուչիոն անդրդվելի է և հեռանում է կնոջ հետ միասին։

Երկու կեղծ ուսուցիչները (Լուչենցիոն և Հորտենսիոն) մնում են Պադուայում, փորձելով գրավել Բիտանկայի համակրանքը։ Այդ գործում հաջողության է հասնում Լուչենցիոն, իսկ Հորտենսիոն որոշում է ամուսնանալ վաղուց իր նկատմամբ ոչ անտարբեր այրու հետ։ Միաժամանակ Տրանիոն Լուչենցիոյի տեսքով խառնում է ծերուկ Գրեմիոյի բոլոր խաղաքարտերը և նրան հեռացնում է Բապտիստայի տնից։

Պետրուչիոյի կալվածքում սպասում են երիտասարդներին։ Հայտնվում է Պետրուչիոյի սպասավոր Գրումիոն և հայտարարում, որ նրանք շուտով կժամանեն։ Նա ծիծաղով պատմում է այն բոլոր փորձությունների մասին, որոնց իրենց տերը ենթարկել է իր երիտասարդ կնոջը։ Նա ոչ միայն Կատարինային տարել է իր հարսանեկան խնջույքից, ստիպելով գնալու երկար և հոգնեցնող ճանապարհ, այլ նաև ճանապարհին, նրա մասին հոգ տանելու պատրվակով, նա թույլ է տվել ձիուց ընկնել ցեխի մեջ։ Վերջապես, հայտնվում են նորապասակները։ Կատարինան վերջնականապես ուժասպառ է ճանապարտից և քաղցած է։ Սակայն Պետրուչիոն նրան թույլ չի տալիս ընթրել, նա բծախնդրություն է ցուցաբերում ուտեստների նկատմամբ, նրանք համարելով անարժան իր կնոջ համար, հանդիմանում է ծառաներին։ Այնուհետև նորապսակները հեռանում են ննջասենյակ, սակայն Կատարինային քնել նույնպես չի հաջողվում։ Պետրուչիոն գտնում է, որ անկողինը նույնպես բավականին լավը չէ իր կնոջ համար, տակնուվրա է անում ներքնակը և բարձերը, վերջնականապես տանջելով Կատարինային։

Մնալով Պետրուչիոյի իշխանության տակ, աղջիկը աստիճանաբար հասականում է, որ եթե հակառակվի իր ոչ այնքան ամաչկոտ և առավել քան ինքը սուր լեզու ունեցող ամուսնուն, ապա նա իրեն հանգիստ կյանք չի տա, այժդ պատճառով պետք է զսպել իր բնավորությունը և լինել առավել հանդուրժող և զիջող։

Լուրեր են գալիս Պադուայից՝ Բապտիստան Բիանկային կնության է տալիս հարուստ «Լուչենցիոյին» (որին մինչ այժմ ձոանում է Տրանիոն), Կատարինան և Պետրուչիոն մեկնում են հարսանիքին։

Ճանապարտին նրանք հանդիպում են Վինչենցիոյին՝ իրական Լուչենցիոյի հորը։ Պետրուչիոն փորձում է կնոջ հնազանդությունը, պահանջելով, որ նա համաձայնվի նրա հետ։ Մեկ նա ասում է, որ Վինչենցիոն երիտասարդ օրիորդ է և Կատարինայից պատհանջում է համբուրել գեղեցկուհուն։ Կատարինան չի վիճում Պետրուչիոյի հետ և ողջունում է «գեղեցկուհուն»։ Սակայն ամուսինն արդեն փոխել է իր կարծիքը և Կատարինային կշտամբում է նրա համար, որ նա վախեցրել է հարգարժան ծերունուն։ Կատարինան ներողություն է խնդրում Վինչենցիոյին և նրան ողջունում է պատշաճ կերպով։ Սակայն շփոթության մեջ ընկաց Վինչենցիոյին անմիջապես հանգստացնում են, իսկ իմանալով, թե ով է նա, հայտնում են նրա որդու սպասվոր ամուսնության մասին Կատարինայի կրտսեր քրոջ հետ և առաջարկում են շարունակել ճանապարհը իրենց հետ միասին։

Սակայն, ժամանելով Պադուա Վինչենցիոն հայտնաբերում է, որ «կեղծ Լուչենցիոյի» մոտ հայտնվել է նաև «կեղծ Վինչենցիո» (Բապտիստայի պահանջով Տրանիոն և Լուչենցիոն գտնում են ոմն ուսուցչի և խաբեությամբ նրան համոզում են խաղալ «Պիզայից ազնվական Վինչենցիոյի» դերը)։ Գալիս է կատակերգական դրվագի պահը, երբ իրական Վինչենցիոյին իր իսկ սեփական տուն չի թողնում կեղծ Վինչենցիոն, այնքան մտած իր դերի մեջ, որ ինքը անձամբ համարյա հավատում է դրան։ Հայտնվում է Տրանիոն, զգեստավորված որպես ազնվական։ Վինչենցիոն նրանում է ճանաչում է իր որդու ծառային և չիմանալով նույնիսկ ինչ մտածել, որոշում է, որ իր որդուն սպանել են տիրացել նրա ունեցվածքին։ «Լուչենցիոն» և «Վինչենցիոն» կանչում են պահակազորին և ծերունուն համարյա ձերբակալում են։ Սակայն այդ պահին հայտնվում է նաև իրական Լուչենցիոն և ամեն ինչ կարգավորվում է։ Ի հավելումն դրան, Լուչենցիոն հայտարարում է, որ քիչ առաջ նա նշանադրվել է Բիանկայի հետ։ Այդ ամենին ներկա գտնվող Բապտիստան ներում է խաբեությունը և բոլորին հրավիրում է իր տուն խնջույքի։

Խնջույքին ներկա են բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ անհաջողակ փեսացու Գրեմիոն, Վինչենցիոն, Բապտիստայի տան տերը, ինչպես նաև երեք ամուսնական զույգեր՝ Հորտենսիոն իր կնոջ հետ, Լուչենցիոն Բիանկայի հատ և Պետրուչիոն Կատարինայի հետ։ Երբ կանայք հեռանում են, տղամարդկանց միջև վեճ է ծագում՝ ում կինն է ավելի հնազանդ։ Յուրաքանչյուրը փորձում է հաստատել, որ հենց իրենը։ Որոշվում է, որ ստուգման համար պետք է սպասավորին ուղարկել կանանց մոտ՝ իր կանչին հայտնվելու ամուսնու խնդրանքով։ Ում կինը կգա, նա էլ կհայտարարվի հաղթող։

Սկզբում սպասավորին ուղարկում է Լուչենցիոն։ Սակայն Բիանկան հրաժարում է ներկայանալ երիտասարդ ամուսնու առաջին իսկ կանչով։

Այնուհետև իր կնոջ հետևից ուղարկում է Հորտենսիոն, սակայն նրա կինը ևս չի գալիս, առաջարկում է իրեն գնալ նրա մոտ։

Վերջապես, Պետրուչիոն խնդրում է սպասավորին գնալ տիրուհու մոտ հաղորդել, որ նա «իրեն հրամայում է գալ»։ Բոլորը ծիծաղում են և սպասում են մերժման։ Սակայն անսպասելիորեն հենց Կատարինան է գալիս, ինչով բոլորին զարմանք է պատճառում։

Իսկ Պետրուչիոն պահանջում է, որ կինը գնա Բիանկայի և Հորտենսիոյի կնոջ ետևից և նրանց այսեղ բերի թեկուզ ուժով։

Հիացած Բապտիստան ավելացնում է Կատարինայի օժիտը. «Ա՛յլ դուստր՝ ա՛յլ օժիտ»։

Հայտնվում է Կատարինան, ով բերում է Բիանկային և Հորտենսիոյի կնոջը։ Պետրուչիոն պահանջում է, որ Կատարինան հատակին գցի գլխարկը, որը նրան, իբր թե, չի սազում։ Կատարինան ենթարկվում է։ Հորտենսիոյի կինը և Բիանկան զարմացած են այդպիսի հիմար պահվածքից։ Պետրուչիոն խնդրում է կնոջը բացատրել «այդ կռվարար կանանց», թե ինչպես պետք է կինը ծառայի ամուսնուն։

Կատարինան ճառ է արտասանում կնոջ պարտքի մասին և խոստովանում, որ իր կամակորությունը լոկ վարագույր էր, որի հետևում նա գոռոզությունից թաքցնում էր սիրելու և իրական ընտանեկան երջանկություն ունենալու ցանկությունը։ Միայն հաշտվող կինը կարող է այդ ամենը փորձարկել լիարժեքորեն, քանի որ գոռոզությունը խոչընդոտում է երջանկությանը և հանդիսանում է այնպիսի ներքին անհամաձայնության աղբյուր, որը կարող են հաղթահարել միայն այնքան դաժան, առաջին հայացքից, «սանձահամար» հնարքները, որոնք ստիպված էր կիրառել իր նկատմամբ ապագա ամուսինը՝ հանուն նրա իսկ վերափոխման։

Կատարինայի այդ ելույթը հաստատում է, որ Պետրուչուն իզուր չէր ռիսկի գնում, պայքարում Կատարինայի սիրո համար ոչ թե ուժով, այլ խորամանկությամբ, չկորցնելով հավատը իր նկատմամբ այնտեղ, որտեղ մեկ ուրիշը կնահանջեր։ Իր այդ հավատի և ռիսկի համար որպես մրցանակ Պետրուչիոն ձեռք է բերում հավատարիմ և սիրող կնոջ։

«Չնայած ինձ ոչ մեկը հաջողություն չէր նախագուշակում, ես գրազը տարա։ Բոլորին ցանկանում եմ բարի գիշեր» - պիեսն ավարտում է Պետրուչիոյի խոսքերը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրուչոն և Կատարինան
  • Լորդ
  • Քրիստոֆեր Սլայ, պղնձագործ
  • Պանդոկապանուհի
  • Մանկլավիկ
  • Թափառական դերասաններ
  • Եգերներ և ծառաներ
  • Բապտիստա — հարուստ ազնվական Պադուայից
  • Բիանկա — Բապտիստայի կրտսեր դուստրը
  • Կատարինա — Բապտիստայի ավագ դուստրը
  • Վինչենցիո — տարեց ազնվական Պիզայից
  • Լուչենցիո — ազնվական, Վինչենցիոյի որդին, սիրահարված Բիանկային
  • Պետրուչիո — ազնվական Վերոնայից, փեսացու, հետագայում Կատարինայի ամուսին
  • Գրեմիո — տարեց ազնվական Պադուայից, Բիանկայի սիրահետող
  • Հորտենզիո — ազնվական Պադուայից, Բիանկայի սիրահետող
  • Տրանիո — Լուչենցիոյի սպասավոր
  • Բիոնդելլո — Լուչենցիոյի ծառա
  • Գրումիո — Պետրուչիոյի սպասավոր
  • Կուպիդոն — Պետրուչիոյի ծառա
  • Վարժապետ
  • Այրի - հետագայում Հորտենսիոյի կինը
  • Դերձակ
  • Նպարավաճառ
  • Բապտիստայի և Պետրուչիոյի ծառաներ

Թատերական բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Թատերական հանրագիտարանի» պնդման, կատակերգության առաջին բեմադրության ամսաթիվը հայտնի չէ[1]։

Հայտնի բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագ «Անսանձ կնոջ սանձահարումը» բեմադրությունից, Շյոնեբերգ այգու բաց երկնքի տակ թատրոնում, Բեռլին, 1945 թվականի հունիս
  • 1686Բեռլինի Ֆելտենի թատերախումբ
  • 1783 — Դյոբելին թատրոն, Բեռլին
  • 1809Դեսսաուի արքունական թատրոն
  • 1865Փոքր թատրոն (Սամարին — Պետրուչիո, Ֆեդոտովա — Բիանկա), 1871 թվականի բեմադրություն (Սամարին — Պետրուչիո, Ֆեդոտովա — Կատարինա, Երմոլովա-Բիանկա), 1876 թվական (Ա. Լենսկի-Պետրուչիո)
  • 1870Կազանի թատրոն (Ա. Լենսկի-Պետրուչիո),
  • 1860, 1899 — Հայկական դրամատիկական թատերախումբ, Բաքու (Կատարինա — Սիրանույշ, Պետրուչիո — Պետրոսյան),
  • 1882Ալեքսանդրինսկի թատրոն մոսկովյան Փոքր թատրոնի դերասանների կատարմամբ, 1887 թվականի բեմադրություն (Կատարինա — Սավինա, Պետրուչիո — Սազոնով, Գրումիո — Վարլամով)
  • 1900 — Կորշի թատրոն, Մոսկվա
  • 1914 — Ե. Մ. Սուխոդոլսկու Մոսկվայի դրամատիկական թատրոն (Կատարինա — Մորոզովա, Պետրուչիո — Ռադին, Գրումիո— Բորիսով),
  • 1910, 1911 — Գրական-գեղարվեստական համայնքի թատրոն, Սանկտ Պետերբուրգ
  • Կարմիր բանակի կենտրոնական թատրոն (պրեմիերան Հեռավոր Արևելքում, 1937 թվական, պրեմիերան Մոսկվայում՝ 1938 թվականին, ռեժիսոր՝ Ա. Դ. Պոպով, նկարիչ՝ Շիֆրին, երգահան՝ Գոլուբենցև; Կատարինա — Դոբրժանսկայա, Պետրուչիո — Պեստովսկի; վերսկսումը՝ 1956 թվականին, Կատարինա — Կասատկինա, Պետրուչիո — Ա. Ա. Պոպով)
  • 1919 — նախկին Ալեքսանդրինսկի թատրոն
  • 1919 — Զամոսկվորեցկի թատրոն, Մոսկվա
  • 1923 — Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) առաջին ստուդիա (ռաժիսոր Սմիշլյաև)
  • Հոկտեմբերյան հեղափոխության անվան թատրոն, Օդեսսա (1934 թվական, ռեժիսոր և Պետրուչիոյի դերակատար Յուրի Շումսկի, Կատարինա — Նյատկո),
  • «Կոմեդիա» Լենինգրադի թատրոն (1935 թվական, Կատարինա — Գրանովսկայա),
  • Դոնի Ռոստովի Գորկու անվան թատրոն (1938 թվական, ռեժիսոր Զավադսկի; Կատարինա — Մարեցկայա, Պետրուչիո — Մորդվինով)
  • Ղազախական թատրոն (1943 թվական, ռեժիսոր Ռիժովա և Բիբիկով; Կատարինա— Բուկեևա, Պեիտրուչիո — Այմանով; նոր բեմադրություն — 1958 թվականին)
  • 1955 — Սարատովի Կ. Մարքսի անվան դրամատիկական թատրոն (ռեժիսոր Վ. Ա. Շաբանով)
  • 1970 — Լենսովետի անվան թատրոն (ռեժիսոր Ի. Պ. Վլադիմիրով; Կատարինա — Ալիսա Ֆրեյնդլիխ, Պետրուչիո — Դմիտրի Բարկով)
  • 1994Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոն, բեմադրությունը Վ. Պլուչեկի
  • 1996 թվական (մայիսի 8) — Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի ակադեմիական երաժշտական թատրոն, Մոսկվա։ Երգահան Մ. Բրոներ, լիբրետոյի հեղինակ Դ. Բրյանցև, պարուսույց և բեմադրություն՝ Դմիտրի Բրյանցևի, խմբավար՝ Վլադիմիր Բասիլաձե, նկարիչ-բեմադրիչ՝ Վլադիմիր Արեֆև, ժանր՝ բալետ, գործողությունների քանակ՝ 2, տևողություն՝ 2 ժամ 10 րոպե։
  • 2008 — Իվան Ֆրանկոյի անվան ազգային ակադեմիական թատրոն, Կիև
  • 2014 — Պետական ակադեմիական Մեծ թատրոն, Մոսկվա
  • 2014 — Ստեֆան Ժերոմսկու անվան թատրոն, Կելցե, Լեհաստան
  • 2015 — Շուկշինի անվան դրամայի Ալթայի երկրամասային թատրոն

ինչպես նաև բազմաթիվ այլ թատրոններ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1908 — «Անսանձ կնոջ սանձահարումը» / The Taming of the Shrew (ԱՄՆ) — ռեժիսոր՝ Դևիդ Գրիֆիտ
  • 1911 — «Անսանձ կնոջ սանձահարումը», (Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Ֆրենկ Բենսոն։ Դերերում՝ Կոնստանս Բենսոն և Ֆրենկ Բենսոն
  • 1923 — «Անսանձ կնոջ սանձահարումը», (Մեծ Բրիտանիա) ռեժիսոր՝ Էդվին Քոլլինզ
  • 1929 — «Անսանձ կնոջ սանձահարումը», (ԱՄՆ), ռեժիսոր՝ Սեմ Թեյլոր, դերերում՝ Մերի Փիքֆորդ և Դուգլաս Ֆերբենքս
  • 1939 — «Անսանձ կնոջ սանձահարումը», (Մեծ Բրիտանիա) (ТV), ռեժիսոր՝ Դալլաս Բաուեր
  • 1956 — «Անսանձ կնոջ սանձահարումը» / La fierecilla domada (Ֆրանսիա, Իսպանիա), ռեժիսոր՝ Անտոնիո Ռոման
  • 1956 — «Անսանձ կնոջ սանձահարումը» (ԱՄՆ) (ТV), ռեժիսոր՝ Ջորջ Շեֆեր, դերերում՝ Լիլի Պալմեր, Մորիս Էվանս
  • 1961 — «Անսանձ կնոջ սանձահարումը» (ԽՍՀՄ) — ռեժիսոր՝ Սերգեյ Կոլոսկով, դերերում՝ Լյուդմիլա Կասատկինաք և Անդրեյ Պոպով
  • 1967 — «Անսանձ կնոջ սանձահարումը» (ԱՄՆ, Իտալիա)— ռեժիսոր՝ Ֆրանկո Ձեֆիրելի, դերերում՝ Էլիզաբեթ Թեյլոր, Ռիչարդ Բարտոն
  • 1973 — «Անսանձ կնոջ սանձահարումը» (ԽՍՀՄ) (հեռուստատեսային ներկայացում), ռեժիսոր՝ Վլադիմիրով, դերերում՝ Ալիսա Ֆրեյնդլիխ, Լեոնիդ Դյաչկով, Անատոլի Ռավիկովիչ
  • 1976 — «Անսանձ կնոջ սանձահարումը» (ԱՄՆ) (ТV), ռեժիսոր՝ Կիրկ Բրաունինգ
  • 1980 — «Անսանձ կնոջ սանձահարումը» (ԱՄՆ) (ТV), ռեժիսոր՝ Ջոնաթան Միլլեր, դերերում՝ Ջոն Կլիզ

Մեկնաբանումներ

  • 1987 — ազատ մեկնաբանում ««Լուսնի լույս» Քրեական գործակալություն» սերիալում, «Անսանձ կնոջ սանձահարումը» (Atomic Shakespeare) սերպիայում, ռեժիսոր՝ Վիլլ Մակենզի (Will Mackenzie)
  • 1999 — ազատ մեկնաբանում «10 պատճառ քեզ ատելու» ֆիլմում, ռեժիսոր՝ Ջիլ Ջանգեր (Gil Junger)
  • 2000 — «Փշեր և վարդեր» բրազիլական հեռուստանովել, գլխավոր դերերում Էդուարդու Մոսկովիս և Ադրիանա Էստևես (ստեղծագործության հիման վրա)
  • 2005BBC-ի ShakespeaRe-Told սերիալի շարքի դրվագ, Պետրուչիոյի դերում Ռուֆուս Սյուէլ, գործողությունները տեղափոխվել են մեր օրեր, Կատարինան հաջողակ քաղաքագետ է

Մյուզիքլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Համբուրիր ինձ, Քեթ» (1948 թվական) — Կոուլ Պորտերի մյուզիքլ և նրա էկրանավորում 1953 թվականին [1]

Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անսանձ կնոջ սանձահարումը» (օպերա) — Վ. Յա. Շեբալինի օպերան, լիբրետո Ա. Ա. Գոզենպուդի, ըստ Շեքսպիրի համանուն պիեսի։ Առաջին անգամ ներկայացվել է համերգային կատարմամբ դաշնամուրով 1955 թվականին, Մոսկվա։ Բեմում առաջին բեմադրությունը՝ Կույբիշևի օպերայի և բալետի թատրոն (1957 թվական)[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թատրոնի վարպետները Շեքսպիրի կերպարներում, հավաքածու 2, Մոսկվա-Լենինգրադ, 1939 թվական
  • Նելս Ս., Շեքսպիրը խորհրդային բեմում, Մոսկվա, 1960 թվական
  • Ուիլյամ Շեքսպիր։ Ծննդյան չորսհարյուր ամյակին։ Հետազոտություններ և նյութեր, Մոսկվա, 1964 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]