Տվեք բողոքի գիրքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տվեք բողոքի գիրքը
ռուս.՝ Дайте жалобную книгу
Տվեք բողոքի գիրքը.jpg
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն[1]
Թվական1964 և 1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷլդար Ռյազանով[1]
Սցենարի հեղինակԱլեքսանդր Գալիչ և Բորիս Լասկին
ԴերակատարներՕլեգ Բորիսով, Լարիսա Գոլուբկինա, Անատոլի Բորիսովիչ Կուզնեցով, Անատոլի Պապանով[2], Յուրի Նիկուլին[2], Էլդար Ռյազանով[2], Միխայիլ Պուգովկին[2], Վարվառա Պոպովա[2], Միքայելա Դրոզդովսկայա[2], Յուրի Բելով[2], Վլադիմիր Դոլինսկի[2], Եվգենի Մորգունով[2] և Nina Agapova?[2]
ՕպերատորԱնատոլի Մուկասեյ և Վլադիմիր Նախաբցև
ԵրաժշտությունԱնատոլի Լեպին
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն86 րոպե

«Տվեք բողոքի գիրքը» (ռուս.՝ «Дайте жалобную книгу»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1965 թվականին ռեժիսոր Էլդար Ռյազանովի կողմից[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում գործում է «Խատուտիկ» ռեստորանը, որը վատ համբավ ունի այցելուների շրջանում։ Աշխատակազմը վիրավորում է և դժկամությամբ է սպասարկում հաճախորդներին, խոհանոցը կեղտոտ է, իսկ ողոքի գիրքը միշտ «զբաղված»։

Եվ ամեն ինչ այդպես էլ կմնար, եթե այդ չարաբաստիկ վայր չնգար «Юность» թերթի լրագրող Նիկիտինն իր գործընկերների հետ։ Բախվելով սարսափելի սպասարկման և դրանից բացի թյուրիմացության հետևանքով հայտնվելով ոստիկանությունում, Նիկիտինը որոշում է գրել այդ ռեստորանի մասին։ Հոդվածը ստանում է լուրջ հասարակական հնչեղություն։

Հետագայում Նիկիտինը սիրահարվում է այդ ռեստորանի տնօրենին՝ գեղեցիկ երիտասարդ կնոջ՝ Տատյանա Ալեքսանդրովնա Շումովային, և նրան օգնում է հնաոճ ռեստորանը վերափոխել ժամանակակից երիտասարդական սրճարանի։ Արդյունքում, անցնելով բյուրոկրատիզմի բոլոր փուլերը, նրանք հասնում են իրենց նպատակին

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլեգ Բորիսով – Յուրի Վասիլևիչ Նիկիտին, «Юность» թերթի թղթակից
  • Լարիսա Գոլուբկինա – Տատյանա Ալեքսանդրովնա Շումովա, «Խատուտիկ» սրճարան-ռեստորանի տնօրեն
  • Անատոլի Կուզնեցով – Իվան Իլյիչ Կոնդակով, առևտրի երկրամասային վարչության պետ, Տատյանայի «փեսացուն»

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Պապանով – Վասիլի Վասիլի Կուտայցև, ռեստորանի տնօրենի տեղակալ
  • Նիկոլայ Կրյուչկով – Նիկոլայ Իվանովիչ, առևտրի վարչության պետ
  • Նիկոլայ Պարֆյոնով – Իվան Սեմյոնովիչ Պոստնիկով, հանրային սննդի տրեստի պետ
  • Տատյանա Գավրիլովա – Կլավա Ռասպոպովա, մատուցողուհի
  • Նինա Ագապովա – Զինաիդա, բուֆետչիցա
  • Ռինա Զելյոնայա – տարեց երգչուհի «Խատուտիկ» ռեստորանում
  • Ջեմալ Սիխարուլիձե – Թենգիզ, Նիկիտինի ընկերը
  • Միքայելա Դրոզդովսկայա – Մաշա, Թենգիզի կինը
  • Նատալյա Սուրովեգինա – Ռայեչկա, մատուցողուհի
  • Զոյա Իսաևա – Վերա, մատուցողուհի
  • Յուրի Նիկուլին – վաճառող հագուստի խանութում
  • Գեորգի Վիցին – հագուստի խանութի բաժնի վարիչ
  • Եվգենի Մորգունով – հագուստի խանութի տնօրեն
  • Յուրի Բելով – Գերման, լրագրող, Նիկիտինի ընկերը
  • Վլադիմիր Բալոն – լրագրող, Նիկիտինի ընկերը
  • Գեորգի Տուսուզով – Պավել Կուզմիչ, «Խատուտիկ» ռեստորանի դռնապան
  • Գեորգի Սվետլանի – ծեր ջութակահար ռեստորանի նվագախմբում
  • Ալեքսանդր Լենկով – Պավլիկ, դաշնակահար, երիտասարդական անսամբլի ղեկավար
  • Լարիսա Մոնդրուս – երգչուհի նորացված  «Խատուտիկում» (լուսագրերում՝ Լ. Մանդրուս)
  • Զոյա Ֆեդորովա – Եկատերինա Իվանովնա, դռնապան
  • Միխայիլ Պուգովկին – դոմինոյի խաղացող
  • Լեոնիդ Չուբարով – ոստիկան
  • Էլդար Ռյազանով – «Յունոստ» թերթի գլխավոր խմբագիր
  • Վլադիմիր Շիրյաև – Սաշա, էնտուզիաստ ուսանող

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Գալիչ, Բորիս Լասկին
  • Ռեժիսոր՝ Էլդար Ռյազանով
  • Օպերատորներ՝ Անատոլի Մուկասեյ, Վլադիմիր Նախաբցև
  • Նկարիչ՝ Վլադիմիր Կապլունովսկի
  • Կոմպզիտոր՝ Անատոլի Լեպին

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում նկարահանվել է դերասանների հայտնի եռյակը՝ Վիցին, Նիկուլին, Մորգունով։ Նրանք մարմնավորել են խանութի աշխատողներին, որոնք սիրում են խմել և խուլիգանություն անել։
  • Ֆիլմում հերոսները երգում են «Ну выйди, Татьяна…» երգը մեքսիկական «Cielito Lindo» երգի մոտիվներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]