Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները
Кавказская пленница, или Новые приключения Шурика
Troyka-Pr Mira 36.jpg
Երկիր Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Ժանր կինոկատակերգություն[1]
Թվական 1967
Պրեմիերա ապրիլի 1 1967
Լեզու ռուսերեն
Ռեժիսոր Լեոնիդ Գայդայ
Սցենարի հեղինակ Լեոնիդ Գայդայ, Յակով Կոստյուկովսկի և Մորիս Սլոբոդսկոյ
Դերակատարներ Ալեքսանդր Դեմյանենկո[2], Նատալյա Վառլեյ[2], Մհեր Մկրտչյան, Վլադիմիր Էտուշ[2], Գեորգի Վիցին, Եվգենի Մորգունով, Յուրի Նիկուլին, Նինա Գրեբեշկովա[2], Ռուսլան Ախմետով, Դոնարա Մկրտչյան, Միխաիլ Գլուզսկի և Պյոտր Ռեպնին[2]
Օպերատոր Կոնստանտին Բրովին
Երաժշտություն Ալեքսանդր Զացեպին
Կինոընկերություն Մոսֆիլմ
Տևողություն 77 րոպե
Բյուջե 25 313 Ռուսական ռուբլի
Նախորդ «Ы» գործողությունը և Շուրիկի այլ արկածները
Kidnapping, Caucasian Style Վիքիպահեստում

«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» (ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика), հայտնի նաև որպես` «Կովկասի գերուհին», 1966 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի նկարահանած կատակերգական ժանրի ֆիլմ։

Սա երկրորդն ֆիլմն էր, որին մասնակցում էր Դեմյանենկոյի կերտած հայտնի Շուրիկի կերպարը, ինչպես նաև վերջինը, որտեղ հանդես էր գալիս ժողովրդի կողմից սիրված Չաղ-Ցանցառ-Նիկուլին (Մորգունով-Վիցին-Նիկուլին) եռյակը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարի և միամիտ Շուրիկը (Ալեքսանդր Դեմյանենկո), ով բանասիրություն ուսումնասիրող մի ուսանող է, որոշում է մեկնել Հյուսիսային Կովկաս` ծանոթանալու տեղացիների հնագույն սովորույթներին և սիրահարվում է Նինա անունով մի աղջկա (Նատալյա Վառլեյ), ում քեռին (Մհեր Մկրտչյան) առանց նրա իմացության որոշում է կնության տալ ոմն ընկեր Սաախովին (Վլադիմիր Էտուշ): Աղջկան ըստ հին կովկասյան ավանդույթի` պետք է փախցնեին։ Գործը հանձնարարվում է Չաղ-Ցանցառ-Նիկուլին (իրական անվանումը՝ հիմար-վախկոտ-փորձառու) տարօրինակ եռյակին, ովքեր, սակայն, չեն կարողանում իրագործել առաքելությունը, որից հետո Մկրտչյանի կերպարը ասում է Շուրիկին, որ հենց Շուրիկը պետք է առևանգի Նինային ոչ միայն հին կովկասյան արարողության մաս դառնալու համար, այլև այն պարզ պատճառով, որ ինքը՝ Նինան էր խնդրել, որ իրեն առևանգողը Շուրիկը լիներ։ Շուրիկը փախցնում է Նինային՝ առանց գիտակցելու, թե իրականում ինչ էր տեղի ունեցել, սակայն, ի վերջո, ընկերոջ հետ կարողանում է փրկել Նինային և պատժել մեղավորներին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]