Բոբիկը գնացել է Բարբոսին հյուր (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Վլադիմիր Պոպով |
Հնչյունավորում | Յուրի Նիկուլին և Օլեգ Տաբակով |
Բեմադրող նկարիչ | Լևոն Խաչատրյան |
Երաժշտություն | Վլադիմիր Կոմարով |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 9 րոպե[1] |
Թվական | 1977 |
Բոբիկը գնացել է Բարբոսին հյուր (ռուս.՝ Бобик в гостях у Барбоса), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1977 թվականին, ռեժիսոր Վլադիմիր Պոպովի կողմից, ըստ Նիկոլայ Նոսովի համանուն պատմվածքի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ առավոտյան պապիկը զբոսնելու է տանում իր սիրելի ընտանի կենդանուն` Բարբոսին։ Հետո նրան թողում է տանը մենակ, իսկ ինքը հեռանում է մինչև երեկո, Բարբոսին թողնելով «տիրոջ փոխարեն»։ Բարբոսը միայնակ ձանձրանում է և հյուր է կանչում փողոցային շուն Բոբիկին։ Բարբոսն իրեն պատկերացնում է որպես տան տեր և անքաղաքավարիորեն դատարկում է սառնարանը, հատակին թափված խյուսի վրա կազմակերպում է սահք, ասելով. «Իսկ ի՞նչ կարող է անել պապիկը։ Այստեղ ամեն ինչ ինձ է պատկանում» և «Իսկ եթե պապիկն ինձ չենթարկվի, ապա ես նրան ավելով կխփեմ»` ամեն կերպ փորձելով զարմացնել Բոբիկին։
Քանդելով հնարավոր և անհնար ամեն ինչ, հերոսները պառկում են պապիկի մահճակալին քնելու և մի երազ են տեսնում, որում նրանք Բարբոսի տիրոջը` պապիկին, վզկապով տանում ու երգում են.
«Մարդը շան ընկերն է, դա գիտեն բոլորը
Բոլորին հասկանալի է, ինչպես երկու անգամ երկուսը, նրանից բարի արարած չկա
Թաթն առաջինն է տալիս, նյարդերին ազատություն չի տալիս
Դեռ ոչ ոք չի նկատել, որպեսզի նա գոնե մեկ անգամ մռնչա
Նա չի հաչում, չի կծում, անցնողների վրա չի հարձակվում,
Կատուների վրա զրո ուշադրություն. այ քեզ դաստիարակություն»Բնօրինակ տեքստ (ռուս.)«Человек собаке друг — это знают все вокруг!
Понятно всем, как дважды два — нет добрее существа!
Лапу первым подаёт, волю нервам не даёт.
Ещё никто не замечал, чтобы хоть раз он зарычал.
Он не лает, не кусается, на прохожих не бросается,
И на кошек — ноль внимания! Вот это воспитание!»
Երեկոյան պապիկը վերադառնում է տուն, և տեսնելով, թե ինչ են արել շները տանը, Բարբոսին կատաղության պահին կոշիկով հարվածում է։ Բոբիկը պատուհանից փախչում է, իսկ նրա հետևից թռչում է ավելը։
Պապիկը նստել էր ճոճաթոռին, դիտում էր կատարվածն ու չգիտեր թե ինչ անել։ Լսվում է զանգի ձայնը, Բարբոսը պոչը թափ տալով բերում է պապիկի կոշիկները, իսկ դռան մոտ նստած էր մեղավոր Բոբիկը, ով ատամներով բռնել էր ավելը, և պապիկը նրանց ներում է։
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրի Նիկուլին` Բոբիկ
- Օլեգ Տաբակով` Բարբոս, պապիկ
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի և երգերի տեքստերի հեղինակ` Միխայիլ Լիբին
- Ռեժիսոր` Վլադիմիր Պոպով
- Բեմադրող նկարիչներ` Նիկոլայ Երիկալով, Լևոն Խաչատրյան
- Անիմատորներ` Մարինա Ռոգովա, Նիկոլայ Ֆյոդորով, Օլեգ Կոմարով, Ֆյոդոր Ելդինով, Սերգեյ Մարակասով, Նատալյա Բագամոլովա, Էլվիրա Մասլովա
- Օպերատոր` Քաբուլ Ռասուլով
- Կոմպոզիտոր` Վլադիմիր Կոմարով
- Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
- Մոնտաժող` Նատալյա Ստեպանցևա
- Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
- Տնօրեն` Ֆյոդոր Իվանով
Գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսելով Վլադիմիր Պոպովի աշխատանքների մասին առհասարակ և «Բոբիկը գնացել է Բարբոսին հյուր» մուլտֆիլմի մասին մասնավորապես` կինոգետ Սերգեյ Կապկովը նշում է, որ նրանք «հումորիստական են, առանձնանում են հետաքրքիր սյուժեներով, հյութեղ բնավորությամբ, թեթև, վառ նկարներով և երաժշտականությամբ»[2]։
Վերաթողարկում DVD ձևաչափով
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին մուլտֆիլմն ընդգրկվել է «Բարբոսը և ընկերները» մուլտֆիլմերի ժողովածուում և DVD ձևաչափով վերաթողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից։
Աուդիոհեքիաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ականներին «Twic Lyrec» ընկերության կողմից աուդիոսկավառակներով թողարկվել է նույնանուն մուլտֆիլմի աուդիոհեքիաթը` Ալեքսանդր Պոժարովի տեքստով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Капков, 2006
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Владимир Попов // «Наши мультфильмы» / Сост. Ирина Марголина, Наталья Лозинская. — М.: Издательская программа «Интерроса», 2006. — 352 с. — ISBN 5-91105-007-2
- Носов Н. Н. Бобик в гостях у Барбоса. — Стрекоза, 2005. — 64 с. — (Любимые герои). — ISBN 5-94563-357-7, 5-479-00106-Х
- Носов Н. Н. Бобик в гостях у Барбоса. — Эксмо, 2006. — 48 с. — (Божья коровка). — ISBN 5-699-15068-4
- Носов Н. Н. Мишкина каша. — Самовар, 2010. — С. 101. — 112 с. — (Школьная библиотека). — ISBN 978-5-9781-0033-4, 978-5-9781-0093-8, 978-5-9781-0187-4, 978-5-9781-0418-9
|