Երբ ծառերը մեծ էին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երբ ծառերը մեծ էին
ռուս.՝ Когда деревья были большими
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼև Կուլիջանով[1]
Սցենարի հեղինակՆիկոլայ Ֆիգուրովսկի
ԴերակատարներԼեոնիդ Կուրավլյով, Վասիլի Շուկշին, Վերա Օրլովա, Յուրի Նիկուլին, Իննա Գուլայա, Եկատերինա Մազուրովա[2] և Լյուդմիլա Չուրսինա
ՕպերատորՎալերի Գինզբուրգ
ԵրաժշտությունԼեոնիդ Աֆանասև
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն95 րոպե

«Երբ ծառերը մեծ էին» (ռուս.՝ «Когда деревья были большими»), 1961 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լև Կուլիջանովը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1962 թվականին։

Ֆիլմում Յուրի Նիկուլինը կատարել է իր առաջին դրամատիկական դերը։ Կնոջ գլխավոր դերը կատարել է Իննա Գուլայան, որի համար այս դերը դարձել է առավել նշանակալին իր կինոկարիերայում։ Լյուդմիլա Չուրսինայի համար այս կինոնկարում կատարած դերը դարձել է կինոնորամուտը։

1962 թվականին ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ցուցադրությանը[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոս՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան Կուզմա Կուզմիչ Իորդանովը, որը կորցրել է կնոջը, բնակվում է Մոսկվայում՝ ապրուստի միջոցներ վաստակելով պատահական աշխատանքներով։ Ցանկանալով գումար աշխատել՝ նա պատրաստակամություն է հայտնում օգնել տարեց կնոջը՝ լվացքի մեքենան հասցնելու տուն, բայց պատահաբար այն ցած է գցում աստիճանավանդակից, իսկ հետո իջնելիս ինքն էլ սայթաքում է ու հայտնվում հիվանդանոցում։ Ծեր կինը գալիս է նրան այցելելու։ Զրույցի ընթացքում նա պատմում է գյուղում իր կյանքի մասին, հիշում է գյուղում ապրող մի աղջկա՝ Նատաշայի մասին, որին իրենք դաստիարակել են ամբողջ կոլխոզով (էվակուացվածների էշելոնը ռմբակոծության էր ենթարկվել իրենց գյուղի մոտ, և փրկված աղջիկը ոչ մի հարազատ չուներ)։ Միայնակ Կուզմա Կուզմիչը որոշում է ներկայանալ որպես Նատաշայի հայր։ Բարեսիրտ ու դյուրահավատ աղջիկն անմիջապես հավատում է Կուզմա Կուզմիչին։ Անկեղծորեն համարելով նրան իր հայրը՝ Նատաշան ներում է նրա հարբեցողությունը և անգործությունը, և Իորդանովը, որին տանջում է իր խիղճը, ի վերջո որոշում է նրան ասել ճշմարտությունը։ Սակայն աղջիկը չի հավատում նրան։ Իորդանովին չի մատնում նաև հայրենի գյուղ այցելության եկած ծեր կինը, որ նրան պատմել էր Նատաշայի մասին։

Իորդանովը մի անգամ մտնում է այն արհեստանոց, որտեղ աշխատում է իր «դստեր» փեսացուն՝ Լյոնյան, և որոշելով հիշել իր նախկին մասնագիտությունը՝ հաջողությամբ պատրաստում է իրեն տրված դետալը, որից հետո հայտնում է, որ հեռանում է, քանի որ պետք է աշխատի որպես փականագործ։ Նատաշան ասում է, որ գյուղում էլ փականագործի համար աշխատանք կգտնվի։ Իորդանովը մնում է։ Նույն գիշերը Նատաշան ամուսնանում է Լյոնյայի հետ․ մինչև գիշեր աշխատած գյուղխորհրդի նախագահը անմիջապես տեղում գրանցում է նրանց ամուսնությունը։

Անսպասելիորեն Իորդանովը միլիցիայից ծանուցագիր է ստանում։ Նրա առաջին արձագանքը լինում է փախչելու որոշումը։ Նա սկսում է հավաքել ճամպրուկը, բայց փոխում է իր միտքը և որոշում է գնալ ոստիկանություն։ Շրջկենտրոնի ճանապարհին Իորդանովը կոլտնտեսության նախագահից իմանում է, որ իրեն կանչում են միայն այն պատճառով, որ նա դեռևս չի գրանցվել գյուղում, և վերադառնում է տուն։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը, որը փոստով ուղարկվել է Գորկու անվան կինոստուդիա, գրել է ռեժիսոր և կինոդրամատուրգ Նիկոլայ Ֆիգուրովսկին, որն այն վերնագրել էր «Խելամիտ կախարդը» (ռուս.՝ «Благоразумная ведьма»)։ Կինոդրամատուրգ Նատալյա Ֆոկինան (Լև Կուլիջանովի կինը) սցենարը ցույց է տվել Սերգեյ Գերասիմովին, որն այն ժամանակ ղեկավարում էր կինոստուդիան, որից հետո սցենարի հեղինակը հրավիրվել է Մոսկվա, որտեղ ավելի ուշ կատարված սցենարի լրամշակման ընթացքում Ֆիգուրովսկին փոխել է անվանումը՝ դարձնելով «Երբ ծառերը մեծ էին»։

Սկզբում ֆիլմում գլխավոր դեի համար հրավիրվել է Վասիլի Մերկուրևը, որը, կարդալով սցենարը, տվել է իր համաձայնությունը։ Սակայն ավելի ուշ ֆիլմի ռեժիսոր Լև Կուլիջանովը ստիպված է եղել մերժել Մերկուրևին, քանի որ նրա համար դժվար էր մեկնել գործուղումների, իսկ բնության գրկում տեսարանները Լենինգրադի մոտ գտնվող իր ամառանոցի մոտակայքում նկարահանելը, ինչպես առաջարկում էր Մերկուրևը, անհնար էր ֆինանսական նկատառումներով։

Դրանից հետո Կուլիջանովն ընտրել է Յուրի Նիկուլինին։ Նատալյա Ֆոկինան պատմել է․ «Փորձերից առաջ Լյովայի հետ գնացինք կրկես, որտեղ Յուրան հանդես էր գալիս Կարանդաշի հետ։ Յուրան մեզ շատ դուր եկավ։ Ես Յուրայի հետ լավ ծանոթ էի, բայց մենք նրա մոտ՝ կուլիսներ չգնացինք, որոշեցինք սպասել լուսանկարին ու կինոփորձերին։ Ըստ էության, ուրիշ մրցակիցներ նա չուներ։ Որոշվեց հաստատել նրան»[4]։

Նիկուլինը, որը մինչ այդ նկարահանվել էր միայն կատակերգական դերերում, Կուլիջանովին ասել է, որ չգիտի՝ կկարողանա արդյոք հաջողությամբ կատարել Իորդանովի դերը։ Իր «Գրեթե լուրջ» (ռուս.՝ «Почти серьёзно») գրքում նա գրել է. «Ես հարցրեցի. «Լև Ալեքսանդրովիչ, իսկ ինչո՞ւ եք դուք հաստատել ինձ այդ դերում։ Տեսե՞լ էիք կինոյում։ — Գիտեք,- պատասխանեց Կուլիջանովը,- ամենահետաքրքիրն այն է, որ ձեր ոչ մի դեր կինոյում չեմ տեսել։ Միայն այս օրերին մենք կդիտենք ձեր մասնակցությամբ կինոնկարը։ Ես տեսել եմ ձեզ կրկեսում։ Միայն կրկեսում։ Եվ դուք ինձ դուր եք եկել»։

Վասիլի Մերկուրևը, իմանալով, որ իրեն փոխարինող են գտել, պակասեցրել է իր պահանջները։ Բայց այն բանից հետո, երբ հաստատվել է Նիկուլինը, ռեժիսորն ամբողջ կինոախմբի հետ միասին այլևս չէր կարող որևէ այլ արտիստի պատկերացնել Իորդանովի դերում։ Սցենարիստ Նիկոլայ Ֆիգուրովսկին որոշակի տեսարաններ է գրել արդեն հատուկ Նիկուլինի համար։

Ֆիլմը նկարահանվել է 1961 թվականի ընթացքում, ակզբում նկարահանումներն անցկացվել են Մոսկվայում, ապա՝ Մոսկվայի մարզում՝ Նոգինսկի շրջանի Մամոնտովո գյուղում։ Նկարահանումները Մոսկվայում սկսվել են երեք դրվագներից, որոնց գործողությունները տեղի են ունենում անտառում, շուկայում և միլիցիայում, և որոնք ներկայացնում են Իորդանովի մոսկովյան կյանքը. մի անգամ, փորձելով գումար վաստակել, նա գնում է անտառ՝ հովտաշուշաններ հավաքելու, որտեղ նրան խայթում է իշամեղու, որից հետո այտուցված դեմքով նա գնում է շուկա՝ ծաղիկներ վաճառելու։ Շուկայական առևտրով զբաղվողները հարձակվել են մրցակցի վրա և ծեծկռտուք սարքում։ Ոստիկանները ցրում են կռիվը, իսկ Իորդանովին ձերբակալում են տասնհինգ օրով՝ նրան համարելով ծեծկռտուքի մեղավոր։ Այս դրվագները վերջնական մոնտաժի ժամանակ չեն ներառվել ֆիլմում[5]։

Գլխավոր հերոսների՝ Կուզմա Կուզմիչի և Նատաշայի հանդիպումը նկարահանվել է Մոսկվայի երկաթուղու «Բելոկամեննայա» երկաթուղային կայարանում (ֆիլմում՝ «Սելիվանովո» կայարան), որտեղ նկարահանվել են բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի դրվագներ։

Իննա Գուլայի դուստրը՝ Դարյա Շպալիկովան, հարցազրույցի ընթացքում պատմել է. «Երբ ծառերը մեծ էին» ֆիլմում կա մի դրվագ, որտեղ ես միշտ լացել եմ։ Այն, որտեղ Նատաշան հանդիպում է հորը։ Մայրս ասում էր, որ ռեժիսոր Կուլիջանովը պահանջում էր. «Դու պետք է վազես նրան ընդառաջ՝ գրեթե չդիպչելով գետնին, թռչել»։ Մայրիկիս դա շատ սխալ էր թվում։ Եվ նա քայլել է կառամատույցով, ծուռթաթի նման, կարծես ոտքերը հանկարծ դարձել են բամբակյա։ Շատ դժվար է քայլել։ ինձ թվում է՝ նրանք Կուլիջանովի հետ նույնիսկ վիճել են դրա պատճառով, բայց ի վերջո ռեժիսորը հասկացել է, որ դերասանուհին ճիշտ է. այս դրվագը պետք է հենց այդպես խաղալ։ Եվ այն դարձել է ամենաուժեղ, առավել ազդեցիկը ֆիլմում»։

Ֆիլմում կատարած դերով կինոյում իր նորամուտն է նշել Լյուդմիլա Չուրսինան։

Ֆիլմը գեղխորհրդին հանձնելու ժամանակ՝ 1961 թվականի դեկտեմբերին, դրա դեմ կտրուկ հանդես են եկել Գեորգի Մդիվանին և Մարկ Դոնսկոյը։ Սակայն ավելի ուշ ֆիլմի մասին դրական են արտահայտվել Սերգեյ Գերասիմովը և ԽՍՀՄ մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցևան[6]։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1962 թվականի մարտի 26-ին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Իննա Գուլայա Նատաշա Նատաշա
Յուրի Նիկուլին Կուզմա Կուզմիչ Իորդանով, պատերազմի մասնակից Կուզմա Կուզմիչ Իորդանով, պատերազմի մասնակից
Լեոնիդ Կուրավլյով Լյոնյա
Եկատերինա Մազուրովա Անաստասիա Բորիսովնա Անաստասիա Բորիսովնա
Վասիլի Շուկշին կոլտնտեսության նախագահ կոլտնտեսության նախագահ
Արկադի Տրուսով (լուսագրերում՝ Վ. Տրուսով) Գրիգորի Մարտինովիչ գյուղխորհրդի նախագահ Գրիգորի Մարտինովիչ
Ելենա Կորոլյովա Նյուրա Նյուրա
Լյուդմիլա Չուրսինա Զոյա Զոյա
Վիկտոր Պավլով փոտատար/ տղա լաստանավի մոտ (հնչյունավորում) փոտատար/ տղա լաստանավի մոտ (հնչյունավորում)
Եվգենյա Մելնիկովա ուղեկցորդուհի ուղեկցորդուհի
Գեորգի Շապովալով երկաթուղային, կայարանի հերթապահ երկաթուղային, կայարանի հերթապահ
Վլադիմիր Լեբեդև Վոլոդյա (Վլադիմիր) Վոլոդյա (Վլադիմիր)
Պավել Շալնով տեղամասային ոստիկան տեղամասային ոստիկան
Մարինա Գավրիլկո Կուզմա Կուզմիչի հարևանուհին կոմունալ բնակարանում Կուզմա Կուզմիչի հարևանուհին կոմունալ բնակարանում
Դանուտա Ստոլյարսկայա Կուզմա Կուզմիչի հարևանուհին կոմունալ բնակարանում Կուզմա Կուզմիչի հարևանուհին կոմունալ բնակարանում
Իա Մարքս Կուզմա Կուզմիչի հարևանուհին կոմունալ բնակարանում Կուզմա Կուզմիչի հարևանուհին կոմունալ բնակարանում
Վերա Օռլովա պահակ պահակ
Օլյա Պետրովա Օլյա, աղջիկ հիվանդանոցում Օլյա, աղջիկ հիվանդանոցում
Գալինա Բինևսկայա Օլյայի մայրը Օլյայի մայրը
Բորիս Յուրչենկո համագյուղացի (լուսագրերում նշված չէ) համագյուղացի (լուսագրերում նշված չէ)
Նադեժդա Սամսոնովա բուֆետապանուհի (լուսագրերում նշված չէ) բուֆետապանուհի (լուսագրերում նշված չէ)
Վլադիմիր Սմիռնով վարորդ (լուսագրերում նշված չէ) վարորդ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանղ խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Ֆիգուրովսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Լև Կուլիջանով
  • Բեմադրող օպերատոր՝ Վալերի Գինզբուրգ
  • Բեմադրող նկարիչ՝ Պյոտր Գալաջև
  • Կոմպոզիտոր՝ Լեոնիդ Աֆանասև
  • Երգի տեքստի հեղինակ՝ Ալեքսեյ Ֆատյանով
  • Դիրիժոր՝ Գրիգորի Գամբուրգ (Ֆիլմերի արտադրության վարչության նվագախումբ)
  • Ֆիլմի տնօրեն՝ Բորիս Կրակովսկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0055051/
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Festival de Cannes: When the Trees Were Tall». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.
  4. «Легендарному фильму «Когда деревья были большими» - 55 лет! - 7Дней.ру» (ռուսերեն). m.7days.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  5. Посвящается Льву Кулиджанову. Наталья Фомина: Когда деревья были большими
  6. http://www.kinoart.ru/archive/2003/11/n11-article19 Искусство кино

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Про деревья и людей // МК-Бульвар : журнал. —М., 2011. — № 12 (719). — С. 66—68. — ISSN 1682-6930.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]