Շնդեղ հրաշալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնդեղ հրաշալի
Շնդեղ հրաշալի
Շնդեղ հրաշալի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ենթաընտանիք Nolinoideae
Ցեղ Հովտաշուշան (Convallaria)
Տեսակ Շնդեղ հրաշալի (C. majalis)
Միջազգային անվանում
Convallaria majalis

Շնդեղ հրաշալի (լատին․՝ Convallaria majalis), հովտաշուշանազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղնավուն-նարնջագույն կամ կարմիր հատապտուղները օվալաձև են։ Երկարությունը 12-15 մմ է, լայնությունը և հաստությունը` 8-12 մմ։ Պտղում կա 8-10 սերմ։ Խոշոր օվալաձև սոխուկներով, գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ Երկարավուն-էլիպսաձև, ստորին մասում տերևապատյաններ ունեցող տերևները խոշոր են։ 25-40 սմ երկարությամբ խողովակի վրա առաջացող, սոխուկից դուրս եկող, վարդագույն կամ մանուշակագույն, զանգակաձև ծաղիկները խոշոր են։ Հետծալքի հիմքում ամրացած մերկ առէջաթելերի փոշանոթները նարնջագույն են։ Բազմաթիվ, գորշավուն, գնդաձև սերմերով եռաբույն պտուղը էլիպսաձև տուփիկ է։ Ծաղիկները զարգանում են աշնանը, իսկ տերևները՝ եկող գարնանը։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ եվրոպական մաս (հարավային տայգայից մինչև անտառատափաստանային շրջանները, ունի լայն էկոլոգիական դիապազոն. հանդիպում է ինչպես չոր, այնպես էլ և խոնավ կենսամիջավայրում, փշատերև և սաղարթավոր անտառներում։ Աճում է լեռնային գոտիների անտառաեզրերին, բացատներում, խոտածածկ լանջերին և գետափերին։ Երբեմն հանդիպում են Շիրակի և Լոռու մարզերում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում էին սոխուկներն ու սերմերը։ Սերմերը, սոխուկները, ինչպես և ամբողջ բույսը պարունակում են արոմատիկ թթուներ, ճարպային յուղեր, շաքարներ, դաբաղանյութեր, ֆիտոստերիններ, ֆլավոններ, ալկալոիդներ, այդ թվում կոլխիցին, կոլխամին, կոլխիցեին, որոնք բժշկության մեջ օգտագործվում են բժշկի հսկողության տակ և շատ փոքր քանակությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.