Լեոնիդ Կուրավլյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնիդ Կուրավլյով
ռուս.՝ Леонид Вячеславович Куравлёв
Kuravlev (cropped).jpg
Ծնվել էհոկտեմբերի 8, 1936(1936-10-08) (83 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կրկնօրինակող, հաղորդավար և հեռուստահաղորդավար
Պարգևներ և մրցանակներ«Պատվո նշան» շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Լեոնիդ Վյաչեսլավովիչ Կուրավլյով (ռուս.՝ Леонид Вячеславович Куравлёв, հոկտեմբերի 8, 1936(1936-10-08), Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան: ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1965թ.), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1976 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Կուրավլյովը ծնվել է Մոսկվայում: Նրա հայրը` «Սալյուտ» ավիագործարանում փականագործ էր[1], իսկ մայրը` վարսահարդար[2]: 1941 թ. նրա մորը, ստահոդ մեղադրանքով աքսորել են հյուսիս` Մուրմանսկի մարզի Զաշեեկ գյուղը, որտեղ Լեոնիդը, Իմանդրա լճի ափին անց է կացրել իր մանկության մի քանի տարիները[3]: Դպրոցում նա սովորում էր ոչ այնքան լավ, հատկապես դժվարանում էր մաթեմատիկայի, քիմիայի և ֆիզիկայի ասպարեզներում: Ինչպես հետագայում խոստովանել էր Կուրավլյովը, դա իր ազդեցությունն է ունեցել մասնագիտության ընտրության հարցում:

1953 թվականին նա փորձել է ընդունվել Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը, սակայն առաջին փորձն անհաջողության է մատնվել: Հաջորդ փորձը կայացել է 1955 թվականին: Այս անգամ հաջողությամբ հանձնել է քննությունները և ընդունվել դերասանական բաժին:

Կինոյում Լեոնիդ Կուրավլյովի դեբյուտը կայացել է, երբ դեռ նա ուսանող էր: Դա 1958 թվականին նկարահանված «Այսօր արձակում չի լինելու» կինոնկարն էր: 1960 թվականին նկարահանվել է Միխայիլ Շվեյցերի «Միչման Պանինը» կինոնկարում: Լեոնիդ Կուրավլյովը վառ արտահայտված բնավորության դերասան է:

1990-ական թվականների վերջերին, հեռուստատեսությամբ վարում էր «Գրքերի աշխարհը Լեոնիդ Կուրավլյովի հետ» հաղորդումը, որտեղ պատմում էր նոր լույս տեսած գրքերի մասին:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին Լեոնիդ Կուրավլյովն ամուսնացել է Նինա Կուրավլյովայի հետ: Վերջինս անգլերենի ուսուցչուհի էր և դպրոցի տնօրեն[2]: Նրանք ծանոթացել էին, երբ Լեոնիդը 16 տարեկան էր, իսկ Նինան` 13: Միասին ապրել են 52 տարի[4]: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա` մեկ դուստր և մեկ որդի[2]: Նինա Կուրավլյովան մահացել է 2012 թվականին[5]: Կնոջ մահից հետո Լեոնիդ Կուրավլյովը վարում է մեկուսի կյանք[6]:

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1958 Այսօր արձակում չի լինելու Сегодня увольнения не будет զինվոր Մորոզով
1960 Միչման Պանինը Мичман Панин Պյոտր Կամուշկին
1961 Երկու կյանք Две жизни Միտյայ
1961 Երբ ծառերը մեծ էին Когда деревья были большими Լյոնկա
1963 Առնետն սկուտեղի վրա Крыса на подносе նկարիչ
1964 Ապրում է այսպիսի տղա Живёт такой парень Պավել Կոլոկոլնիկով
1966 Ձեր որդին և եղբայրը Ваш сын и брат Ստեփան
1966 Ավագ քույրը Старшая сестра Վոլոդյա
1967 Վիյ Вий Խոմա Բրուտ
1968 Ոսկե հորթը Золотой телёнок Շուրա Բալագանով
1968 Գրականության դասը Урок литературы Սավելի Սիդորով
1972 Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները Жизнь и удивительные приключения Робинзона Крузо Ռոբինզոն
1973 Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը Иван Васильевич меняет профессию Ժորժ Միլոսլավսկի
1973 Գարնան տասնյոթ ակնթարթները Семнадцать мгновений весны Կուրտ Այսման
1973 Այս ուրախ մոլորակը Эта весёлая планета Իգրեկ
1975 Աֆոնյա Афоня Աֆանասի Բորշչով
1975 Չի կարող պատահել Не может быть! Վլադիմիր Զավիտուշկին
1975 Վերջին զոհը Последняя жертва Լավր Միրոնիչ
1976 Անհայրություն Безотцовщина Կեշա
1976 Դու` ինձ, ես` քեզ Ты — мне, я — тебе! Իվան Կաշկին, Սերգեյ Կաշկին
1977 Միմինո Мимино պրոֆեսոր Խաչիկյան
1977 Թիմուրը և իր ջոկատը Тимур и его команда Գեորգի Գարաև
1979 Սիրելիներից մի բաժանվեք С любимыми не расставайтесь Վալերա
1979 Ունայնություն ունայնությանց Суета сует Վոլոդյա
1979 Փոքրիկ ողբերգություններ Маленькие трагедии Ադրիան Պրոխորով, Լեպորելո
1979 Հանդիպման վայրը փոխել չի կարելի Место встречи изменить нельзя գող` «Կոպչյոնի»
1982 Պահպանեք տղամարդկանց Берегите мужчин! Վլադիմիր Ռադիոնով
1982 Փնտրեք կնոջը Ищите женщину տեսուչ Գրանդեն
1984 ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարելու ТАСС уполномочен заявить… Անդրեյ Զոտով
1985 Վտանգավոր է կյանքի համար Опасно для жизни! Սպարտակ Մոլոդցով
1988 Անմեղության կանխավարկած Презумпция невиновности Ռուսլան Բոնդարև
1990 Պատրաստված է ԽՍՀՄ-ում Сделано в СССР Իվան Մոիսեևիչ
1992 Դերիբասովսկայայում լավ եղանակ է կամ Բրայթոն-Բիչում կրկին անձրևներ են գալիս На Дерибасовской хорошая погода, или На Брайтон-Бич опять идут дожди Միխայիլ Գորբաչով
1993 Թագուհու անձնական կյանքը Личная жизнь королевы Ռուսաստանի դեսպանը
1994 Վարպետը և Մարգարիտան Мастер и Маргарита Նիկանոր Բոսոյ
2002 Բրիգադա Бригада Պյոտր Իլյիչ
2009 Վարպետների գիրքը Книга мастеров բոյար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]