Լև Կուլիջանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լև Կուլիջանով
Ի ծնե անուն՝Лев Кулиджанов
Ծննդյան թիվ՝մարտի 19, 1924(1924-03-19)[1][2][3]
Ծննդավայր՝Թիֆլիս
Վախճանի թիվ՝փետրվարի 17, 2002(2002-02-17) (77 տարեկանում)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Երկիր՝ԽՍՀՄ
Ազգություն՝հայ
Քաղաքացիություն՝{{{2}}} ԽՍՀՄ, Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝Կինոռեժիսոր
Կարիերա՝1955-1994 թթ.
Ուղղություն՝Սոցիալիստական ռեալիզմ
Պարգևներ՝Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Մուրճ և մանգաղ» մեդալ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Լենինի շքանշան, Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր, Լենինյան մրցանակ և ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
IMDb։ID 0474528

Լև Ալեքսանդրի Կուլիջանով (Կուլիջանյան), (մարտի 19, 1924(1924-03-19)[1][2][3], Թիֆլիս, ԽՍՀՄ[1] - փետրվարի 17, 2002(2002-02-17), Մոսկվա, Ռուսաստան), ազգությամբ հայ խորհրդային կինոռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1962 թ.-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (1955 թ., Սերգեյ Գերասիմովի արվեստանոց)։ Կինոյում առաջին աշխատանքը (Հենրիկ Հովհաննիսյանի հետ) «Տիկնայք» ֆիլմն է (1954, ըստ Անտոն Չեխովի1956 թվականին, ռեժիսոր Յակով Սեգելի համագործակցությամբ, ստեղծել է «Դա այսպես սկսվեց...», 1957 թվականին՝ «Տունը, ուր ես ապրում եմ» կինոնկարները։ Այնուհետև նկարահանել է «Հայրական տուն» (1959), «Երբ ծառերը մեծ էին» (1962)։ Կուլիջանովի կինոնկարներին հատուկ է քնարականությունը, հավաստիությունը, հերոսների բարոյական գեղեցկությունը, նուրբ հումորը։ Ռեժիսորի ստեղծագործության մեջ հատուկ տեղ է գրավում «Կապույտ տետրակ» ֆիլմը (1964), ուր վերստեղծված է Վլադիմիր Լենինի կերպարը։ 1970 թվականին էկրանավորել է Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը։

1964-1965 թթ. եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի աշխատողների միության կազմկոմիտեի նախագահը, 1965 թվականից՝ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների վարչության առաջին քարտուղար։ ԽՄԿԿ XXIII և XXIV համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ ԽՍՀՄ VII-VIII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Արժանացել է ՌԽՖՍՀ պետական մրցանակի (1971

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Кулиджанов Лев Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 716 CC-BY-SA-icon-80x15.png