Հենրիկ Հովհաննիսյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրիկ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Հենրիկ Հովհաննիսյան
Հենրիկ Հովհաննիսյան (ռեժիսոր).jpg
Ծնվել էսեպտեմբերի 1, 1918(1918-09-01)
ԾննդավայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էդեկտեմբերի 2, 1964(1964-12-02) (46 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր
սցենարիստ
դերասան
IMDbID 0644494

Հենրիկ Բարդուղիմեոսի Հովհաննիսյան (սեպտեմբերի 1, 1918(1918-09-01), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - դեկտեմբերի 2, 1964(1964-12-02), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ[1], դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Հովհաննիսյանը ծնվել է 1918 թվականին Երևանում։ 1937 թվականին ավարտել է նախ Երևանի Սունդուկյանի անվան թատերական ստուդիան, այնուհետև 1954 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Սերգեյ Գերասիմովի արվեստանոցը։ 1937 թվականից հանդես է եկել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում որպես դերասան։ 1943 թվականից աշխատել է Մոսֆիլմ կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական, իսկ 1945 թվականից՝ Մ․ Գորկու անվան կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի օգնական, այնուհետև որպես ռեժիսոր[2]։

Մահացել է 1964 թվականին Մոսկվայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1963 Երեքին գումարած երկու
1961 Կրոշի արկածները
1960 Օրիորդական գարուն
1954 Տիկնայք

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1959 Վանկա
1954 Տիկնայք
1941 Հայկական կինոհամերգ
1939 Լեռնային հեղեղ

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1963 Երեքին գումարած երկու «Ճայ» ռեստորանի մատուցող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эдуард Аянян, Элен Мусаелян (2013-09-17)։ «Человек за кадром»։ Из архива музея литературы и искусства имени Е.Чаренца։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-08-ին։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17–ին 
  2. Հենրիկ Հովհաննիսյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]