Անդրեյ Ռուբլյով (ֆիլմ)
Անդրեյ Ռուբլյով ռուս.՝ Андрей Рублёв | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | արտհաուս, դրամա և միջնադարի մասին ֆիլմ |
Թվական | 1966, դեկտեմբերի 24, 1971[1] և հոկտեմբերի 4, 1973[2] |
Լեզու | ռուսերեն, թաթարերեն[3] և իտալերեն[3] |
Ռեժիսոր | Անդրեյ Տարկովսկի[4][5][6][…] |
Սցենարի հեղինակ | Անդրեյ Տարկովսկի և Անդրեյ Կոնչալովսկի |
Դերակատարներ | Անատոլի Սոլոնիցին[5], Իվան Լապիկով[7][6], Նիկոլայ Գրինկո[8][6], Նիկոլայ Բուրլյաև[6], Իրմա Ռաուշ[6], Յուրի Նիկուլին, Նիկոլայ Սերգեև, Յուրի Նազարով[7], Ռոլան Բիկով[7], Ստեպան Կռիլով[7], Իգոր Դոնոսկոյ[7], Բոլոտ Բոյշենալիև, Իրինա Պետրովնա[7], Նելլի Սնեգինա, Նիկոլայ Գրաբբե, Դմիտրի Օռլովսկի[9], Միխայիլ Կոնոնով[9], Անատոլի Օբուխով, Նիկոլայ Գլազկով և Կլարա Ռումյանովա |
Օպերատոր | Վադիմ Յուսով |
Երաժշտություն | Վյաչեսլավ Օվչիննիկով |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Նկարահանման վայր | Մոսկվա և Ռուսաստան |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 185 րոպե |
Բյուջե | 900 000 ₽[10] |
Անդրեյ Ռուբլյով (ռուս.՝ Андрей Рублев), 1966 թվականին «Մոսֆիլմ»-ում նկարահանված Անդրեյ Տարկովսկու պատմական կինոդրաման։ Սկզբում որոշված էր, որ ֆիլմի վերնագիրը լինի «Չարչարանքներ ըստ Անդրեյի»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը բաժանված է 8 նովել-էպիզոդների, որոնք նկարագրում են XV դարասկզբին ՝ 1400-ից 1423 թվականներին Ռուսիայում տիրող խառնաշփոթ ժամանակաշրջանը, հոգևորական-սրբանկարիչ Անդրեյ Ռուբյովի աչքերով։ Առանձին նովելները սյուժետապես քիչ են կապված միմյանց, բայց պատկերում են միջնադարյան Ռուսիայի ամբողջական պատկերը։ Առաջին, ոչ մեծ գլուխը ցուցադրում է հոգևորականի թռիչքը օդապարիկով։ Պատմությունը սկիզբ է առնում Անդրանիկյան մենաստանից երեք հոգևորականների՝ Դանիլի, Կիրիլի և Անդրեյի հեռանալով։ Վատ եղանակի պատճառով հեգևորականները կանգ են առնում խոշոր ախոռի կամ գոմի կտուրի տակ, որտեղ ներկայացում է ցույց տալիս թափառական արտիստ-խեղկատակ։ Չի հասցնում նա հանգստանալ ավարտից հետո, երբ նրան ծեծելով տանում են գյուղական ոստիկանները։
Հեթանոսական տոնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևելով հին ավանդույթներին, մերկացած երիտասարդ աղջիկներ ու տղաներ նկարչի աչքի առաջ լողում են գետում։ Օրիորդներից մեկը փորձում է գերել Անդրեյին։ Դանիլը հասկանում է, թե ինչ է կատարվել գիշերը, ու փոքր հարցադրումներից հետո պատասխանում է. «Քո մեղքը, քո խիղճը, քո աղոթքները»։ Եվ այստեղ նրանք ականատես են լինում, թե ինչպես են իշխանի պահապանները հարձակվում հեթանոսների վրա։
Արշավանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանական հակամարտությունները հանգեցնում են թաթարների արշավանքին Վլադիմիրի վրա։ Թաթար զինվերների կողմից թալանվել են քաղաքներն ու տաճարները։ Ռուբլյովի նկարները ավերված են։ Նա տեսնում է, թե ինչպես է զինվորներից մեկը քարշ տալիս օրիորդի, փրկում է նրան, կացնով հարվածելով թաթարի գլխին։
Բոլոր այդ սարսափելի պատկերները դիտվում են որպես Անդրեյ Ռուբլյովի հավատքի փորձություն։ Ամբողջ ֆիլմի ընթացքում անց է կացվում Անդրեյ Ռուբլյովի և Ֆեոֆան Գրեկի փիլիսոփայական վեճը։ Հիասթափված Անդրեյը վերադառնում է մենաստան, կասկածելով, արդյոք պետք են մարդկանց իր նկարները։ Անդրեյի կասկածանքներին ու տանջանքներին զուգահեռ ներկայացվում է Ֆեոֆանի աշխարհի հանգիստ հոգևորական ընկալումը։ Վերջինս համոզում և խնդրում է Ռուբլյովին, որ անկախ ամեն ինչից շարունակի ստեղծագործել։
Անդրեյ Ռուբլյովը, քավելով իր սարսափելի մեղքը՝ մարդու սպանությունը, լռության երդում է տալիս, որը սյուժեից ելնելով պահում է տասնհինգ տարի
Ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին նովելը ՝ «Զանգերը» պատմություն է մի պատանու մասին, ով իր փրկության համար ձևացրեց, թե գիտի զանգերի ձուլման գաղտնիքը, իսկ հետո բացահայտեց, որ իրականում էլ կարող է։ Ավերված Սուզդալում պետք է ձուլել նոր զանգ տաճարի համար։ Իշխանի ծառաները փորձում են գտնել զանգերի վարպետի, բայց արշավանքից հետո ոչ ոք ողջ չի մնացել։ Միակը, ում կարողանում են գտնել՝ երիտասարդ Բորիսկան է վարպետ-ձուլողներից մեկի որդին, ով համոզում է, էե գիտի գաղտնիքը։ Իշխանին ոչինիչ չի մնում, բացի համաձայնվելուց։
Բորիսկան գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը, աշխատանք է սկսում իր ձեռքի տակ վերցնելով հարյուրավոր մարդկանց։ Իշխանի ամենադժվար պահանջը կատարված է ժամանակին, և զանգերը հնչեցվում են։ Ռուբլյովը տեսնելով հրաշքը, որոշում է ավարտել իր երդումը Բորիսկային ասելով.
![]() |
Ահա մենք միասին քեզ հետ կգնանք։ Դու՝ զանգեր ձուլելու, ես՝ սրբապատկերներ նկարելու... | ![]() |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Դանիական ազգային ֆիլմագրություն
- ↑ 3,0 3,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.imdb.com/title/tt0060107/
- ↑ 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film763373.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.bbfc.co.uk/releases/andrei-rublev-film
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.imdb.com/title/tt0060107/fullcredits
- ↑ http://stopklatka.pl/film/andriej-rublow
- ↑ 9,0 9,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://lib.ru/CINEMA/kinolit/TARKOWSKIJ/turtarkowskij.txt
|
- Մոսկվայում նկարահանված ֆիլմեր
- Ռուսաստանում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1966 ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ռուսական ֆիլմեր
- 1966 դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում
- Գրաքննված ֆիլմեր
- Անդրեյ Տարկովսկու ֆիլմեր
- 1960-ականների իտալերեն ֆիլմեր
- Ֆիլմեր քրիստոնեության մասին