Ծերունի ավազակները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծերունի ավազակները
ռուս.՝ Старики-разбойники
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն և տրագիկոմեդիա
Թեմակենսաթոշակի անցում և Portrait of a Young Bachelor?
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷլդար Ռյազանով
Սցենարի հեղինակԷմիլ Բրագինսկի և Էլդար Ռյազանով
ԴերակատարներՅուրի Նիկուլին, Եվգենի Եվստիգնեև, Օլգա Արոսևա, Գեորգի Բուրկով, Անդրեյ Միրոնով, Վալենտինա Վլադիմիովա, Յուրի Բելով, Վալենտինա Տալիզինա, Նինա Ագապովա, Լև Դուրով, Ալեքսանդր Շիրվինդտ, Էլդար Ռյազանով, Յուրի Յակովլև և Գեորգի Կուլիկով
ՕպերատորՀենրի Աբրահամյան և Նիկոլայ Նեմոլաև
ԵրաժշտությունԱնդրեյ Պետրով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն86 րոպե

Ծերունի ավազակները (ռուս.՝ Старики-разбойники), խորհրդային գեղարվեստական կինոնկար, տրագիկոմեդիա, որը նկարահանվել է 1971 թվականին՝ Էլդար Ռյազանովի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննիչ Նիկոլայ Մյաչիկովին, տարիքի հետ կապված ցանկանում են ուղարկել կենսաթոշակի։ Նրա անմիջական ղեկավարը դա պատճառաբանում էր նրանով, որ վերջին երկու ամսում Մյաչիկովը ոչ մի հանցագործություն չէր բացահայտել։ Սակայն իրականում պատճառը այլ էր, «վերևից» հրահանգ էր ստացվել քննիչի տեղն ազատելու՝ ինչ-որ մեկի ծանոթի համար։

Այդ ժամանակ կենսաթոշակի է անցնում նաև Մյաչիկովի ընկերը՝ ճարտարագետ Վալենտին Վորոբյովը։ Սակայն հրաժեշտի հավաքույթի ժամանակ, հուզվելով իր աշխատանքային ընկերների ելույթներից, Վորոբյովը, չնայած սրտի հետ կապված տարիքային խնդիրներին, հանկարծակի որոշում է կայացնում մնալ աշխատանքի մեջ և եռանդով սկսում է պնդել իրենը, ինչով շփոթության և անհարմար վիճակի մեջ է գցում ղեկավարությանը։

Լավ հասկանալով ընկերոջ կենսաթոշակի չանցնելու ցանկությունը, Վորոբյովը առաջարկում է կազմակերպել «դարի հանցագործությունը», իսկ այդ ամենից հետո Մյաչիկովը կբացահայտի այն, ղեկավարությանը ոչինչ չի մնա անելու և նրան կթողնեն իր աշխատանքին։ Սկզբի համար ծերունի ավազակները թանգարանից գողանում են Ռեմբրանդի նկարներից մեկը։ Սակայն նրանց ծրագիրը տապալվում է, թանգարանում ոչ ոք չէր փորձում փնտրել անգին նկարը։ Ստիպված նրանք նկարը վերադարձնում են իր տեղը։

Վորոբյովի հաջորդ ծրագիրը Մյաչիկովի ինկասատոր ծանոթուհուն՝ Աննա Պավլովնային կողոպտելն էր։ Պայմանավորվելով ապագա տուժողի հետ, Վորոբյովը պատրաստվում է գործի անցնել, սակայն հանկարծակի նրա ինքնազգացողությունը վատանում է։ Կողոպտելու է գնում անձամբ Մյաչիկովը։ Հաջողությամբ խլելով դրամով լի պայուսակը և խույս տալով հետապնդումից, նա թաքնվում է, բայց հանդիպում է իրական կողոպտչի։

Առավոտյան Մյաչիկովը հայտնվել էր ծանր իրադրության մեջ, գումարը գողացել էին, հանցագործին գտնել հնարավոր չէր, իսկ հանցագործությունը պետք էր բացահայտել[1]։ Ազնիվ քննիչը վաճառում է իր ողջ ունեցվածքը, սակայն ամբողջ գումարը հավաքել չի հաջողվում։ Աննա Պավլովնան, տեղյակ չլինելով իրական հանցագործության մասին, կարծում է, որ Մյաչիկովը պարզապես յուրացրել է գումարի մի մասը։ Միակ մարդը, ով հասկանում է, որ Մյաչիկովը հայտնվել է դժբախտության մեջ, Վորոբյովն էր։ Նա չստացված ավազակին տրամադրում է իր ողջ խնայողությունը և ասում. «Մենք՝ երկուսս էլ ապրել ենք ազնվորեն և արի մեռնենք նույնպես ազնվորեն»։

Մյաչիկովի ղեկավարը՝ Ֆեդյաևը կռահում է, որ քննիչը որոշել է ներդնել սեփական գումարը, միայն թե մնա աշխատանքի մեջ։ Մյաչիկովը նրան պատմում է, որ կողոպուտն անձամբ ինքն է կազմակերպել, բայց միևնույն է, Ֆեդյաևը չի հավատում նրան։ Այդ ժամանակ Մյաչիկովը քննիչի իրավունքով ձերբակալում է ինքն իրեն։ Կալանախցում նա տեսնում է գրեթե «մարգարեական» երազ, որ դատարանի դահլիճում ամեն-ինչ իր տեղն է ընկնում։ Ֆիլմը վերջանում է Մյաչիկովի կալանատնից դուրս գալու կադրերով։ Դրսում նրան սպասում էին Աննա Պավլովնան և Վորոբյովը...

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Յուրի Նիկուլին Նիկոլայ Մյաչիկով
Եվգենի Եվստիգնեև Վալենտին Վորոբյով
Օլգա Արոսևա Աննա Պավլովնա
Գեորգի Բուրկով Ֆեոդոր Ֆեդյաև
Անդրեյ Միրոնով Յուրի Պրոսկուդին
Վալենտինա Վլադիմիրովա Մարիա Տիխոնովա
Յուրի Բելով միլիցիոներ Պետյա
Յուրի Յակովլև կարդում է տեքստը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Էմիլ Բրագինսկի, Էլդար Ռյազանով սցենարիստ
Էլդար Ռյազանով ռեժիսոր
Հենրի Աբրահամյան, Նիկոլայ Նեմոլյաև օպերատոր
Անդրեյ Պետրով կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В опубликованном сценарии Мячиков всё же выследил грабителя, задержал его и привёл к Федяеву, но тот отпустил преступника за отсутствием улик. В фильм этот эпизод не вошёл.
  2. Портрет молодого человека с кружевным воротником