Զա ռուբեժոմ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զա ռուբեժոմ (այլ կիրառումներ)
Զա ռուբեժոմ
Տեսակհանդես
Լեզուռուսերեն
ԵրկիրԽՍՀՄ, Ռուսաստան
Հրատարակության պատմություն1960-2000, 2006-մինչ օրս
Հաճախականությունամիսը մեկ անգամ
Կայքzarubejom.ru

«Զա ռուբեժոմ» (ռուս.՝ «За рубежом», «Արտասահմանում»), Խորհրդային Միությունում, այնուհետև Ռուսաստանում հրատարակվող արտասահմանյան մամուլի տեսության սկզբում թերթ, այնուհետև՝ ամսագիր։ Մինչև 1991 թվականը՝ ԽՍՀՄ ժուռնալիստների միության հրատարակություն։ Լույս է տեսնում 1960 թվականից, Մոսկվայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1970-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թ. հունիսի 18-ին խորհրդային լրագրող, «Կոմսոմոլսկայա պրավդա», «Իզվեստիա» թերթերի գլխավոր խմբագիր, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, Նիկիտա Խրուշչովի փեսա Ալեքսեյ Աջուբեյի աջակցությամբ լույս տեսավ «Զա ռուբեժոմ» թերթի առաջին համարը։ Արտասահմանյան մամուլի ամենշաբաթյա լուսաբանողն էր, տպագրում էր նյութեր արտասահմանյան մամուլից, խորհրդային և արտասահմանյան լրագրողների հոդվածներ։ Լուսաբանում էր արտասահմանի մշակութային, գիտատեխնիկական, քաղաքական և տնտեսական գործընթացները։ 1972 թվականին թերթի տպաքանակը 1 միլիոն օրինակ էր[1]։

2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին թերթը հրատարակվում էր «Նովայա գազետա» հրատարակչատան կողմից։ Նույն թվականին հրատարակումը դադարեցվեց։

2006 թ. կրկին սկսեց լույս տեսնել։ Այս անգամ հրատարակիչը «Եվրասիական մեդիա խումբն» էր, որը թերթի փոխարեն սկսեց տպագրել ամենամսյա ամսագիր՝ անվճար բաշխումով։ Օտարալեզու մամուլի լուսաբանումը դառնում է «Զա ռուբեժոմ»-ի փոքր մասը։ Հիմնական տեղ է հատկացվում արտասահմանցի թղթակիցների նյութերին, քաղաքականության և տնտեսության, ճանապարհորդությունների և հանգստի, մշակույթի և շոու բիզնեսի, ավտոմեքենաների փորձարկումների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին նյութերին։

2010 թվականից փոխվում է ամսագրի արտաքին տեսքը, հայտնվում են նոր խորագրեր։ Ամսագրի տպաքանակը 90 հազար օրինակ է, կրկնակի համարներինը (հունվար-փետրվար և հուլիս-օգոստոս)՝ 180 հազար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png