ԽՍՀՄ ժուռնալիստների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԽՍՀՄ ժուռնալիստների միություն
Տեսակկազմակերպություն և ԽՍՀՄ ստեղծագործական միություններ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Հիմնադրված1959
Լուծարված1991
Գլխադասային գրասենյակԺուռնալիստի կենտրոնական տուն, Մոսկվա[1]
Պաշտ. լեզու(ներ)ռուսերեն
Կամավորներ60 000[1]
ՀիմնադիրAleksey Adzhubey?

ԽՍՀՄ ժուռնալիստների միություն (ռուս.՝ Союз журналистов СССР), զանգվածային լրատվության միջոցների աշխատողների կամավոր ստեղծագործական խոշորագույն միավորում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում, որը ստեղծվել է 1959 թվականին Ալեքսեյ Աջուբեյի նախաձեռնությամբ: 1976 թվականի սկզբում այնտեղ հաշվառված էին շուրջ վաթսուն հազար անդամներ: Կանոնադրության համաձայն, ԽՍՀՄ ԺՄ-ը համարվում էր կամավորական կազմակերպություն, որի գլխավոր նպատակն է «նպաստել լրագրողների ակտիվ մասնակցությանը կոմունիստական շինարարությանը, օժանդակել նրանց գաղափարա-տեսական և պրոֆեսիոնալ վարպետության մակարդակի բարձրացմանը»:

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժուռնալիստների միություն կարող էին ընդունվել լրագրողներ, նկարիչներ և լուսանկարիչներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված էին լրագրության հետ` աշխատելով իրենց մասնագիտությամբ հեռուստատեսությունում, ռադիոյում կամ մամուլում ոչ պակաս երեք տարի, իրենց աշխատանքում դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ: ԽՍՀՄ ԺՄ-ի բարձրագույն ղեկավար օրգանը համարվում է ժուռնալիստների համագումարը: Հինգ տարին մեկ տեղի ունեցող այդ համագումարներում ընտրվում է Խորհրդային Միության ժուռնալիստների միության վարչություն, որը ղեկավարում է կազմակերպության գործունեությունը նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում, կազմակերպական և ստեղծագործական բաղադրիչը դրված է ժուռնալիստների միության քարտուղարության վրա: Ինչպես Խորհրդային միության Կոմունիստական կուսակցությունը, այնպես էլ ԽՍՀՄ ԺՄ-ն կառուցվել է տերիտորիալ սկզբունքի հիման վրա, Խորհրդային սոցիալիստական Հանրապետություններում ստեղծվում էին իրենց ժուռնալիստների միությունները, որոնք իրենց մեջ ընդգրկում էին երկրամասային, մարզային և քաղաքային միությունները, որոնք էլ իրենց հերթին ընդգրկում էին սկզբնական կազմակերպությունները: Խոշորագույն հանրապետական կազմակերպություններ էին համարվում ՌՍՖՍՀ ժուռնալիստների միությունը և ՈւԽՍՀ ժուռնալիստների միությունը: ԽՍՀՄ ժուռնալիստների միությունը հրատարակում էր մի քանի սեփական պարբերական տպագրական հրատարակություններ, մասնավորապես, «Ժուռնալիստ», «Խորհրդային լուսանկարչություն», «Տեղեկատվական պարբերական», «Արտերկրում» և «Դեմոկրատական ժուռնալիստ»: Վերջինս համարվում էր ժուռնալիստների Միջազգային կազմակերպության ամբիոն, որ անդամ էր համարվում ԽՍՀՄ ԺՄ-ն: Առավել աչքի ընկած ժուռնալիստներին միությունը խրախուսում էր մրցանակներով:

Ժուռնալիստների միության կենտրոնական վարչության գլխամասը գտնվում էր ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում` ժուռնալիստների կենտրոնական տանը[2]:

ԽՍՀՄ ժուռնալիստների միությունը դադարեցրեց իր գործունեությունը ԽՍՀՄ-ի փլուզման հետ, սակայն հանրապետական ստորաբաժանումների մեծամասնությունը, նոր պետությունների ստեղծման հետ վերափոխվեցին ազգային կառույցների, ինչպես օրինակ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Союз журналистов СССР // Большая советская энциклопедия (рус.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Союз журналистов СССР — статья из Большой советской энциклопедии.