Կոմսոմոլսկայա պրավդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոմսոմոլսկայա պրավդա
ռուս.՝ Комсомольская правда և ռուս.՝ Komsomolʹskaâ pravda[1]
K pravda logo.svg
1979. Высокоширотная полярная экспедиция газеты Комсомольская правда.jpg
Տեսակօրաթերթ
Ժանրտեղեկատվություն
Լեզուռուսերեն[1]
Հիմնադրվել էմարտի 13, 1925
ՀրատարակիչԿոմսոմոլսկայա պրավդա
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԳրասենյակՄոսկվա, Ռուսաստան և Q4441123?, Aeroport District
ISSN0233-433X և 1563-6372
ՊարգևներԼենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքkp.ru
Komsomolskaya Pravda Վիքիպահեստում
1979. Высокоширотная полярная экспедиция газеты Комсомольская правда.jpg

«Կոմսոմոլսկայա պրավդա» («Комсомольская правда», «Կոմերիտական ճշմարտություն»), խորհրդային և ռուսական հասարակա-քաղաքական ուղվածության օրաթերթ[2], ինչպես նաև ինտերնետային թերթ (սկսած 1997 թվականից), ռադիոկայան (սկսած 2009 թվականից) և հեռուստաալիք (2010—2014): Մտնում է «Комсомольская правда» հրատարակչության կազմի մեջ։ Ստեղծվել է ՌԿԿ (բ) XIII համագումարի որոշմամբ, 1925 թվականի մարտի 13-ին որպես ՀԼԿԵՄ պաշտոնական լրատվական մարմին[2]։ Թերթի առաջին համարը լույս է տեսել 1925 թվականի մայիսի 24-ին։ Լույս է տեսնում շաբաթական 6 անգամ (բացի կիրակի օրերից)։

Խորհրդային երիտասարդության կազմակերպիչն էր կոմունիստական կուսակցության առաջադրած խնդիրների իրագործման պայքարում։ Սոցիալիստական մրցության առաջին նախաձեռնողներից էր։ Բարձրացրել է երիտասարդության ընդհանուր, մասնագիտական և տեխնիկական կրթության հարցեր, դաստիարակել երկրի ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման, ԽՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման մարտիկներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թերթը ոգեկոչել է խորհրդային պատանիներին ու աղջիկներին անձնազոհ պայքարի՝ ռազմաճակատում, և հերոսական աշխատանքի՝ թիկունքում։ Լուսաբանում և ընդհանրացնում էր կոմերիտական կազմակերպությունների աշխատանքի փորձը, սովորեցնում աշխատանքի առաջավոր մեթոդներ, ներկայացնում ուսանողների, պիոներների և դպրոցականների կյանքը։ Մեծ տեղ էր հատկացնում խորհրդային գրականության և արվեստի, պատանեկության էսթետիկական դաստիարակության, ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերին։ Պրոպագանդում էր ԽՍՀՄ խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը, անդրադառնում երիտասարդության միջազգային դեմոկրատական շարժմանը։

Թերթին շնորհվել է առաջին Լենինի շքանշան «սոցիալիստական շինարարության տեմպերի հզորացման ակտիվ աջակցության և հիմնադրման օրվանից հնգամյակի կապակցությամբ»[3]։ Հետագայում թերթին շնորհվել են նաև Հոկտեմբերյան հեղափոխության (1975), 1-ին կարգի Հայրենական պատերազմի (1945) և կրկնակի Աշխատանքային կարմիր դրոշի (1950, 1957) շքանշաններ։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի Հայկական ԽՍՀ թղթակիցներն են եղել Վ. Լյասկովսկին, Յու. Մարյանը, Ս. Թոսունյանը, Ա. Սահակյանը, Ա. Կակոսյանը, Արամ Սարգսյանը (1979-1989

Կոմսոմոլսկայա պրավդայի ինտերնետային կայքը հիմնվել է 1998 թվականին։ 2009 թվականի փետրվարին սկսեց գործել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանը։

2010 թվականի օգոստոսի 30-ին սկսեց գործել «Կոմսոմոլսկայա պրավդա» հեռուստաալիքը[4], որը հետագայում դադարեցրեց հաղորդումները 2014 թվականի դեկտեմբերին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0233-433X
  2. 2,0 2,1 Komsomolskaya Pravda // Encyclopædia Britannica
  3. «Комсомольской правда»-յի շքանշանները
  4. ««Комсомольская правда запустила собственный телеканал»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-26-ին։ Վերցված է 2012-01-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 549 CC-BY-SA-icon-80x15.png