Ռազմաճակատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռազմաճակատ, զինված ուժերի բարձրագույն օպերատիվ-ստրատեգիական միավորում, որ ստեղծվում է պատերազմի ժամանակ՝ ռազմ, գործողությունների ցամաքային թատերաբեմում։ Ռազմաճակատի մեջ սովորաբար մտնում են մի շարք համազորային, տանկային, ավիացիոն բանակներ, տարբեր զորատեսակներից կազմված առանձին միավորումներ և զորամասեր, հատուկ զորքեր, ինչպես նաև օպերատիվ թիկունքի միավորումներ, զորամասեր, հիմնարկներ։ Ռազմաճակատ որպես զինված ուժերի կազմակերպություն ռուս, բանակում առաջին անգամ ստեղծվել է 1914—1918 թվականի առաջին համաշխարհային պատերազմի սկզբին։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ (1918—1920) կարմիր բանակում սկզբում կար 4, այնուհետև՝ 6—7 ռազմաճակատ։ Հայրենական մեծ պատերազմի (1941—1945) սկզբին կազմվել է 5 ռազմաճակատ, պատերազմի ընթացքում ռազմաճակատների թիվն ավելացել է։ Կապիտալիստական երկրների զինված ուժերում ռազմաճակատներին համազոր են բանակախմբերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png