Կենտրոնական կոմիտե (ՀԼԿԵՄ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կենտրոնական կոմիտե (այլ կիրառումներ)

Կենտրոնական կոմիտե (կրճատ՝ ՀԼԿԵՄ), Հայաստանի կոմերիտմիության համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կոմերիտմիության բարձրագույն ղեկավար մարմին։ Ընտրվում էր միության հերթական համագումարում։ Ղեկավարում էր քաղաքային և շրջանային կոմերիտական կազմակերպությունների գործունեությունը։

ՀԿԿ Կենտկոմի ղեկավարությամբ իրագործում է կազմակերպության ղեկավար կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը, բաշխում միության բյուջեն, վերահսկում նրա կատարմանը։ Ըստ կանոնադրության՝ ՀԼԿԵՄ ԿԿ պարբերաբար (երեք ամիսը մեկ) հրավիրում է պլենումներ, ուր քննարկվում են կազմակերպական կարևոր հարցեր, ընտրվում ԿԿ-ի բյուրո քարտուղարություն։ Բյուրոն ղեկավարում է ՀԼԿԵՄ աշխատանքները պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում, իսկ քարտուղարությունն ընտրվում է ընթացիկ աշխատանքներն ու կադրերի ընտրության գործը կազմակերպելու և ղեկավարելու համար։ ՀԼԿԵՄ 28-րդ համագումարում (1978 թվականի մարտ) ԿԿ-ի կազմում ընտրվել են 133 անդամ և 33 անդամության թեկնածու։

ՀԼԿԵՄ ԿԿ-ի առաջին քարտուղարն է Վ. Տուրյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 379 CC-BY-SA-icon-80x15.png