Յան Ֆլեմինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Յան Ֆլեմինգ
Ian Fleming
Ian Flemmings grave - geograph.org.uk - 1139008.jpg
Ծնվել է մայիսի 28, 1908({{padleft:1908|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2]
Ծննդավայր Լոնդոն
Վախճանվել է օգոստոսի 12, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:12|2|0}}) (56 տարեկանում) կամ օգոստոսի 11, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:11|2|0}})[1] (56 տարեկանում)
Վախճանի վայր Քենթերբերի[3]
Մասնագիտություն լրագրող, գրող[4], վիպագիր և սցենարիստ
Լեզու անգլերեն[5]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն Էտոն քոլեջ և Թագավորական ռազմական ուսումնարան
Ian Fleming Վիքիպահեստում

Յան Լանքասթեր Ֆլեմինգ (անգլ.՝ Ian Lancaster Fleming, մայիսի 28, 1908, Լոնդոն, Մեծ Բրիտանիա  - օգոստոսի 12, 1964, Քենթերբերի, Մեծ Բրիտանիա), անգլիացի գրող, լրագրող, ռազմածովային հետախուզության սպա, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակը։ Հենց նրա գրքերի սցենարների հիման վրա էլ նկարահանվել են Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերը։

Ֆլեմինգը սերում էր հարուստ ընտանիքից, ովքեր կապված էին Robert Fleming & Co. առևտրային բանկի հետ։ Հայրը՝ 1910 թվականից մինչև մահը՝ 1917 թվականը (մահացել է արևմտյան ռազմաճակատում) պառլամենտի անդամ էր՝ ընտրված Հենլիից։ Յանը սովորել է Թագավորական ռազմական ուսումնարանի Էտոն քոլեջում, որոշ ժամանակ էլ՝ Մյունխենի և Ժնևի համալսարաններում։ Նախքան գրական գործունեությամբ զբաղվելը Ֆլեմինգը մի քանի աշխատավայր փոխեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատելով Մեծ Բրիտանիայի ռազմածովային հետախուզության բաժանմունքում՝ ընդգրկվել է «Ոսկե աչք» գործողության ծրագրմանը, ինչպես նաև 2 հետախուզական՝ 30 գրոհային և T-Force շահագործվող ստորաբաժանումների ստեղծման ու հետագայում նաև վերահսկման գործընթացում։ Հետախուզությունում ծառայությունը, ինչպես նաև լրագրողի աշխատանքը հնարավորություն տվեցին Ֆլեմինգին Ջեյմս Բոնդի իր վեպերը հագեցնել յուրօրինակ մանրամասներով և խորությամբ։

Ջեյմս Բոնդի մասին առաջին վեպը՝ «Կազինո Ռոյալ» Ֆլեմինգը գրել է 1952 թվականին։ Վեպը մեծ հաջողություն ունեցավ, և հրատարակչատունը ստիպված էր ևս 3 տպաքանակ թողարկել՝ որպեսզի բավարարի պահաջարկը։ 1953-1966 թվականներին Բոնդի մասին հրատարակվեց 11 վեպ և 2 պատմվածք։ Վեպերի սյուժեն կառուցվում էր Ջեյմս Բոնդի՝ Մեծ Բրիտանիայի հետախուզական գաղտնի ծառայության՝ լայն հասարակությանը հայտնի որպես ՄԻ-6, սպայի շուրջ։ Բոնդը հայտնի էր 007 կոդային համարով և արքայական ռազմածովային ռեզերվի կոմանդեր էր։ Բոնդի մասին գրքերը համարվում են բոլոր ժամանակների բեսթսելլերներ․ ամբողջ աշխարհում վաճառվել է 100 մլն օրինակ։ Ֆլեմինգը նաև մանկական «Չիթի Չիթի Բանգ Բանգ» և 2 փաստագրական ստեղծագործությունների հեղինակ է։ 2008 թվականին ըստ Թայմս ամսագրի՝ «1945 թվականից սկսած բրիտանացի 50 մեծագույն գրողերի ցանկում» զբաղեցրել է 14-րդ տեղը։

Յանն ամուսնացել է Էնն Չարտերիսի հետ, ով ամուսնալուծվել էր նախկին ամուսնուց՝ վիկոնտ Ռոզեմերից՝ Ֆլեմինգի հետ ունեցած սիրավեպի պատճառով․ ամուսինները որդի ունեին՝ Կասպարը։ Ֆլեմինգը իր կյանքի մեծ մասը մոլի ծխող էր և խմիչքի սիրահար և մահացավ 1964 թվականին սրտի հիվանդությունից՝ 56 տարեկան հասակում։ Բոնդի մասին նրա 2 գրքերը հրատարակվել են հետմահու․ Բոնդի մասին պատմությունները շարունակեցին այլ հեղինակներ։ Բոնդի մասին գրքերը էկրանավորվել են 26 անգամ․ գլխավոր հերոսի դերը խաղացել են 7 տարբեր դերասաններ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլենելգի հուշարձանը, որտեղ նշված է Յանի հոր անունը

Յան Ֆլեմինգը ծնվել է 1908 թվականի մայիսի 28-ին Լոնդոնի Մեյֆեր թաղամասում[6][7]՝ աշխարհիկ տիկին Էվելին Սեն Կրուա Ռոուզի և պահպանողական քաղաքական գործիչ Վալենտին Ֆլեմինգի ընտանիքում։ Յանի հայրը՝ 1910 թվականին Հենլիից ընտրվեց պառլամենտի անդամ[8]։ Վալենտին Ֆլեմինգը շոտլանդացի ֆինանսիստի որդի էր, որը հիմնադրել էր շոտլանդա-ամերիկյան ներդրումային տրաստը և Robert Fleming & Co առևտրային բանկը[6]։ 1914 թվականին, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Վալենտինը միացավ Արքայական օքսֆորդյան գուսարական գնդի С հեծելավաշտին, որտեղ ստացավ մայորի աստիճան[8]։ Ռազմաճակատ գնալուց առաջ Վալենտինը կտակ կազմեց, որով իր այրուն էր թողնում Համփստեդ Հիթից ոչ շատ հեռու գտնվող տունը, ինչպես նաև պատկառելի թոշակ, որը այրին չէր ստանա միայն այն դեպքում, եթե երկրորդ անգամ ամուսնանար․ մնացած կարողությունը փոխանցվեց տրաստին՝ Վալենտինի 4 որդիների և նրանց ապագա ընտանիքների բարօրությունն ապահովելու համար։ Վալենտինը սպանվեց արևմտյան ռազմաճակատում՝ գերմանական հրաձգության ժամանակ՝ 1917 թվականի մայիսի 20-ին։ Ուինսթոն Չերչիլը, որը Ֆլեմինգ ավագի մոտ ընկերն էր, մահախոսական գրեց, որը տպագրվեց Թայմսում[9]։ Քանի որ ընտանիքին էր պատկանում Արնիսդեյլում գտնվող կալվածքը, Վալենտինի անունը հիշատակվում է Գլենելգի զինվորական հուշարձանին[10]։

Յանի ավագ եղբայրը՝ Փիթերը (1907-1971) ճանապարհային ակնարկների հեղինակ էր․ ամուսնացած էր դերասանուհի Սելիա Ջոնսոնի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Փիթերը ծառայում էր Գրենադերի գվարդիայում, ավելի ուշ տեղափոխվեց Քոլին Գաբինսի ենթակայության տակ, որտեղ օգնում էր ստեղծել օժանդակ ստորաբաժանումներ և զբաղվում էր Նորվեգիայի և Հունաստանի գործողություններով[11]։

Բացի Փիթերը Յանը ևս 2 կրտսեր եղբայր ուներ՝ Մայքլը (1913-1940) և Ռիչարդը (1911-1977), ինչպես նաև կրտսեր քույրը՝ Ամարիլիսը (1925-1999), որը պրոֆեսիոնալ թավջութակահարուհի էր։ Ամարիլիսը ծնվել էր Էվելինի՝ նկարիչ Ավգուստուս Ջոնի հետ ունեցած արտամուսնական կապից[12], որը սկսվել էր 1923 թվականին՝ Վալենտին Ֆլեմինգի մահից 6 ամիս առաջ[13]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր Ջեյմս Բոնդի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի
1. Կազինո Ռոյալ [14] 1953
2. Ապրիր և թող որ մեռնենք 1954
3. Լուսնային ավտոմրցարշավորդ [15] 1955
4. Ադամանդները հավիտենական են 1956
5. Սիրով Ռուսաստանից 1957
6. Բժիշկ Նո 1958
7. Գոլդֆինգեր 1959
8. Միայն ձեր աչքերի համար (պատմվածքների հավաքածու) [16] 1960
9. Գնդե կայծակ 1961
10. Լրտեսը ով ինձ սիրում էր 1962
11. Ձերդ պայծառափայլության գաղտնի հրամանը 1963
12. Ապրում ես միայն կրկնակի 1964
13. Ոսկե ատրճանակով մարդը 1965

Մանկական պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118691724 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118691724 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  4. Record #118691724 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 25-ին 2015:
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb11902905j Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  6. 6,0 6,1 Lycett, 2004
  7. General Register Office, 1837–1915, էջ. 420a
  8. 8,0 8,1 Churchill, Winston Valentine Fleming. An appreciation (en) // The Times. — 1917. — С. 9. — ISSN 0140-0460.
  9. Lycett, 1996, էջ. 12
  10. Lycett, 1996, էջ. 13
  11. Obituary: Colonel Peter Fleming, Author and explorer (en) // The Times. — 1971. — С. 14. — ISSN 0140-0460.
  12. Fleming, Fergus Obituary: Amaryllis Fleming (en) // The Independent. — 1999. — ISSN 0951-9467.
  13. Lycett, 1996, էջ. 19
  14. Առաջին տպագրությունը եղել է ԱՄՆ-ում և ունեցել է «Դուք խնդրել էք այդ մասին» անվանումը։
  15. Առաջին տպագրությունը եղել է ԱՄՆ-ում և ունեցել է «Ձեռքերի համար շատ տաք է».
  16. Պատմվածքների հավաքածու.
    1. «Կարծես սպանություն լինի»
    2. «Միայն ձեր աչքերի համար»
    3. «Ռիզիկո»
    4. «Խորտակման Քվանտը»
    5. «Գիլդերբրանդ»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]