Ալտեր էգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալտեր էգո (լատ.՝ «Alter ego», լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «ուրիշ ես»), մարդու իրական կամ հնարած այլընտրանքային կերպարը։ Դա կարող է լինել և քնարական հերոս, որը ամրացել է անձի կեղծանվանը կամ հոգեկան խախտման արդյունքում առաջացած բազմաթիվ անձերից մեկը։

Եզրը հաճախ օգտագործվում է գրականության մեջ կամ այլ ստեղծագործություններում՝ նկարագրելու այն կերպարներին, որոնք հոգեբանորեն նման են իրար կամ հեղինակին։ Օրինակ՝ մի քանի կինոնկարների հերոս Անտուան Դուանելը իր կերպարը ստեղծող հեղինակի՝ ռեժիսոր և սցենարիստ Ֆրանսուա Տրյուֆոյի, ալտեր էգոն է։

Ալտեր էգո եզրը տարածվել է հին Եվրոպայում տարածված սովորության պատճառով, ըստ որի թագավորը կամ միապետը հանձնում էր իր իրավասությունները փոխանորդին նրան տալով «թագավորական երկրորդ ես»-«ալտեր էգո ռեգիս» տիտղոսը։ Կարծիք կա, որ այս սովորույթը առաջացել է Սիցիլիայում և առաջին այս օգտագործել է Զենոն Կիտիացին։

Ալտեր էգոյի մի ձև է օգտագործված Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնի «Դոկտոր Ջեքիլի և միստր Հայդի տարօրինակ պատմությունը» պատմության մեջ։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Альтер-эго // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. (ռուս.)