Ժերար Ուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերար Ուրի
ֆր.՝ Gérard Oury
Ծնվել էապրիլի 29, 1919(1919-04-29)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4]
Մահացել էհուլիսի 19, 2006(2006-07-19)[5][4][6] (87 տարեկան)
Մահվան վայրՍեն-Տրոպե[4]
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա, Ժանսոն-դը-Սայի լիցեյ և Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտացումդերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և թատրոնի դերասան
ԱմուսինՄիշել Մորգան
Պարգևներ
Երախտիքի շքանշանի Մեծ կոմանդոր և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
IMDbID ID 0653620

 

Ժերար Ուրի (ծնվ. Max-Gérard Houry Tannenbaum. ապրիլի 29, 1919(1919-04-29)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4] - հուլիսի 19, 2006(2006-07-19)[5][4][6], Սեն-Տրոպե[4]), ֆրանսիացի կինոռեժիսոր, դերասան և գրող։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս-Ժերար Ուրի-Տանենբաումը ռուս-հրեական ծագումով ջութակահար Սերժ Տաննենբաումի[7] և ֆրանսիացի հրեուհի՝ լրագրող և արվեստաբան Մարսելա Ուրիի միակ որդին էր[8]։ Տաննենբաումը Ուրիի կյանքում գրեթե դեր չի խաղացել. նա մեծացել է իր մոր և մորական տատի` Բերտա Գոլդների աննշան տանը։ Ուրին սովորել է Ժանսոն դը Սայլի լիցեյում, այնուհետև՝ դրամատիկական արվեստի ազգային կոնսերվատորիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ անդամագրվել է Կոմեդի Ֆրանսեզ / Comédie-Française թատրոնին, բայց գերմանացի ֆաշիստների հետ գործակցող Վիշիի կառավարության ձեռնարկած հակահրեական հալածանքներից խուսափելով՝ իր ողջ ընտանիքի (մոր, տատի և ոչ պաշտոնական կնոջ՝ դերասանուհի Ժակլին Ռոմանի) հետ փախել է Շվեյցարիա։ 1942 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Դանիելա Թոմփսոնը, և որպեսզի վերջինս չդասակարգվի որպես հրեա՝ Ուրիի հայրությունը թաքցվել է։

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Ժերար Ուրին վերադարձել է ազատագրված Փարիզ և վերսկսել իր դերասանական կարիերան՝ խաղալով թատրոնում և երկրորդ պլանի կինոդերերում։ Նա կինոռեժիսոր է դարձել 1959 թվականին՝ նկարահանելով La Main chaude կինոնկարը, և իբրև ռեժիսոր առաջին հաջողությունը ձեռք է բերել 1961 թվականին՝ «Հանցագործությունը շահավետ չէ» ( Le crime ne paie pas ) ֆիլմով։

Նկարահանելով նշանավոր կատակերգակ դերասաններ Անդրե Բուրվիլին և Լուի դը Ֆյունեսին՝ Ուրին 1965 թվականին The Sucker ( Le corniaud ) ֆիլմով ներխուժել է կոմերցիոն կինոարտադրության ասպարեզ։ Ֆիլմն ընդգրկվել է Մոսկվայի 4-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում[9]։ Հաջորդ տարում նրա նկարահանած Մի նայիր հիմա...Մեզ վրա կրակում են (La Grande Vadrouille ) կինոնկարն ավելի հաջողակ էր. այն ունեցել է Ֆրանսիայում մինչ այդ երբևէ արձանագրված ամենաշատ հանդիսատեսը՝ 17,27 միլիոն։ Այդ ֆիլմի սահմանած դրամարկղային ռեկորդը պահպանվել է տասնամյակներ շարունակ և գերազանցվել է միայն 1997 թվականին ( Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկը»)։

Բուրվիլից ու Լուի դը Ֆյունեսից բացի՝ Ուրիի ֆիլմերում նկարահանվել են նաև Ժան Պոլ Բելմոնդոն, Պիեռ Ռիշարը և այլ կինոաստղեր։

Ուրին 1969 թվականին նկարահանել է Le Cerveau ( Ուղեղը ) անգլերեն կատակերգությունը, որտեղ հանցագործ կազմակերպչի գլխավոր դերում հանդես է եկել Դեյվիդ Նիվենը։

Ժերար Ուրին ֆրանսիացի գրող Դանիել Թոմփսոնի հայրն է՝ դերասանուհի Ժակլին Ռոմանի հետ ամուսնությունից, և դերասան/գրող Քրիստոֆեր Թոմսոնի պապը։ Անվանի կինոգործիչը կյանքի երկրորդ կեսն ապրել է ֆրանսիացի դերասանուհի Միշել Մորգանի հետ։ Նա մահացել է Սեն-Տրոպեում 2006 թվականի հուլիսի 20-ին՝ 87 տարեկան հասակում[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  7. «Gérard Oury».
  8. Laurent Bourdon (fr), Définitivement Belmondo, p. 239
  9. «4th Moscow International Film Festival (1965)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. «Gérard Oury est décédé» (ֆրանսերեն). Le Figaro. 2006 թ․ հուլիսի 20.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Ուրի» հոդվածին։