Jump to content

Պիեռ Ռիշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Ռիշար
ֆրանսերեն՝ Pierre Richard
Ծնվել էօգոստոսի 16, 1934(1934-08-16)[1][2][3][…] (91 տարեկան)
ԾննդավայրՎալանսեն, Նոր, Ֆրանսիա[4]
ԿրթությունHenri-Wallon School?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կատակերգու, կինոռեժիսոր, սցենարիստ, հիշատակագիր, դերասան և ռեժիսոր
ԸնտրանիՍև կոշիկով բարձրահասակ շիկահերը, Բարձրահասակ շիկահերի վերադարձը, Անհաջողակները, Հայրիկները և The Fugitives?
Երեխա(ներ)Olivier Defays?
Պարգևներ և մրցանակներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո ազգային շքանշանի ասպետ
pierre-richard.fr

Պիեռ Ռիշար (ֆրանսերեն՝ Pierre Richard, լրիվ անունը՝ Պիեռ Ռիշար Մորիս Շառլ Լեոպոլդ Դեֆեյ[5] (ֆրանսերեն՝ Pierre Richard Maurice Charles Léopold Defays), օգոստոսի 16, 1934(1934-08-16)[1][2][3][…], Վալանսեն, Նոր, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի հայտնի դերասան, նաև սցենարիստ և ռեժիսոր, առավել հայտնի է իր կատակերգական դերերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1934 թվականի օգոստոսի 16-ին տեքստիլ արդյունաբերողի ընտանիքում։ Մանկությունն անցել է պապի ընտանիքում, ով ծագում էր ազնվանական տոհմից։ Չափահաս դառնալուց հետո տեղափոխվում է Փարիզ։ Չնայած նրա պապը դեմ էր, սակայն Փարիզում նա մասնակցում է դրամատիկական կուրսերի։ Դրանից հետո նա բաժանվում է ընտանիքից։

Նրան հաջողվում է մասնակցել դերասան և թատերական ռեժիսոր Շառլ Դյուլենի (ֆրան. Charles Dullin) կուրսերին, այնուհետև նա փորձաշրջան է անցնում մեկ այլ թատերական ռեժիսոր Ժան Վիլարի մոտ։ Սակայն թատրոնում նրա աշխատանքը կարելի է ասել չի հաջողվում, նա այնտեղ խաղում է միայն երկրորդական դերեր։ Թատրոնից բացի նա ստիպված է լինում նաև աշխատել երաժշտական սրճարաններում և կաբարեներում, նա նաև պարում էր։

Սկզբնական շրջանում խաղացել է հեռուստատեսային ֆիլմերում։ Առաջին դերը կինոյում 1957 թվականին նկարահանված «Մոնպառնաս, 19» ֆիլմում խաղացած էպիզոդիկ դերն էր։ 1967 թվականին նկարահանվում է ռեժիսոր Իվ Ռոբերի (ֆրան. Yves Robert) «Օրհնված Ալեքսանդրը» ֆիլմի նկարահանումներին։ Այնուհետ նա նկարահանվում է Ռոբերի մի քանի ֆիլմերում՝ մասնավորապես «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» և «Բարձրահասակ շիկահերի վերադարձը» կատակերգությունները[6][7][8]։ Բայց ճանաչում Ռիշարին բերեց 1976 թվականին Ֆրանսիս Վեբերի (ֆրան. Francis Veber) «Խաղալիքը» ֆիլմում լրագրող Ֆրանսուա Պերենի դերը։ Դրան հաջորդեցին Վեբերի ևս մի քանի աշխատանք Ժերար Դեպարդիեի հետ, որոնցից հետո թե Պիեռ Ռիշարը և թե Ժերար Դեպարդիեն դարձան հանրահայտ դերասաններ, իսկ կյանքում՝ ընկերներ։ Դրանք են «Ձախողակները», «Հայրիկները» և «Փախստականները»։ Մյուս նշանավոր աշխատանքներից էին «Ծակոց հովանոցով», «Վերելակից ձախ», «Ռոբինզոն Կրուզո» և այլն։

1996 թվականին նկարահանվում է վրացի ռեժիսոր Նանի Ջորջաձեի «Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղադրատոմսերը» քաղաքական կատակերգությունում, որի համար Կաննի կինոփառատոնում արժանանում է լավագույն դերասան մրցանակին։ 1996 թվականից սկսած խաղում է նաև «Ալեֆ» թատրոնում։

Առաջին ռեժիսորական աշխատանքը դարձավ 1970 թվականին նկարահանված «Ցրվածը» ֆիլմը, որտեղ նա նաև հանդես եկավ գլխավոր դերով։ Մյուս նշանավոր ռեժիսորական գործերից կարելի է «Պատմեք ինձ Չեի մասին» վավերագրական ֆիլմը, նկարահանված Կուբայում։ Ֆիլմը պատմում էր կուբացի հայտնի հեղափոխական Չե Գևարայի մասին։ 1988 թվականին Ռիշարը ֆիլմը ներկայացրեց Նոր Լատինաամերիկյան կինոյի Х փառատոնին։

Այլ զբաղմունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թթ. Պիեռ Ռիշարը հիմնում է սեփական «Ֆիդելին ֆիլմ» կինոստուդիան, որը զբաղվում էր ֆիլմերի արտադրության և վարձույթով, նաև այդ ընկերությունը թողարկում էր իր երաժշտական ալբոմները։

Բացի կինոստուդիայի աշխատանքներից ընկերոջ՝ Ժերար Դեպարդիեյի խորհրդով գնում է խաղողի այգիներ Ֆրանսիայի հարավային մասում։ Տարեկան նա վաճառքի է հանում մի քանի տասնյակ հազար շիշ գինի, իսկ մի մասն արտահանվում է Բելգիա։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր թվով խաղացել է մոտ 80 ֆիլմում, 7 ֆիլմի ռեժիսոր է, 11 ֆիլմի սցենարի հեղինակ։
Առավել նշանավոր դերասանական աշխատանքներից են՝

տարիֆիլմռեժիսորխաղընկերներ
1958«Մոնպառնաս, 19»Ժակ ԲեքերԺերար Ֆիլիպ
Անուկ Էմե
Լինո Վենտուրա
1967«Օրհնված Ալեքսանդրը»Իվ ՌոբերՖիլիպ Նուարե
1970«Ցրվածը»Պիեռ ՌիշարԲեռնար Բլիե
1972«Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը»Իվ ՌոբերԲեռնար Բլիե
Ժան Ռոշֆոր
1973«Ես ոչինչ չգիտեմ, բայց ամեն ինչ կպատմեմ»Պիեռ ՌիշարԲեռնար Բլիե
1974«Բարձրահասակ շիկահերի վերադարձը»Իվ ՌոբերԺան Ռոշֆոր
1974«Ջուլիետտա և Ջուլիետտա»Ռեմո ՖոռլանիԱննի Ժիրարդո
1976ԽաղալիքՖրանսիս ՎեբերՄիշել Օմոն
Ժերար Ժյունո
1978«Ես ամաչկոտ եմ, բայց ես բուժվում եմ»Պիեռ ՌիշարԺակ Ֆրանսուա
1980«Ծակոց հովանոցով»Ժերար ՈւրիԺերար Ժյունո
Գորդոն Միտչել
Ռոբեր Դալբան
1981«Ձախողակները»Ֆրանսիս ՎեբերԺերար Դեպարդիե
1983«Հայրիկները»Ֆրանսիս ՎեբերԺերար Դեպարդիե
Միշել Օմոն
1984«Երկվորյակը»Իվ Ռոբեր
1986«Փախստականները»Ֆրանսիս ՎեբերԺերար Դեպարդիե
1988«Վերելակից ձախ»Էդուար Մոլինարո
1994«Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղարատոմսերը»Նանա Ջորջաձե
2003«Ռոբինզոն Կրուզո»Թերրի Շաբեր
2008«Փարիզ, Փարիզ»Քրիստոֆեր ԲարրատեԺերար Ժյունո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 GeneaStar
  3. 1 2 Babelio (ֆր.) — 2007.
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118990551 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Pierre Richard : tendre inadapté». Les Echos (ֆրանսերեն). 2015 թ․ մայիսի 7. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. Philippe Lombard (12 février 2009). «Le Grand Blond avec une chaussure noire (1972)». devildead.com. Արխիվացված է օրիգինալից 2022-10-10-ին. Վերցված է 2024-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |série= ignored (|series= suggested) (օգնություն).
  7. «Biographie de Pierre Richard». pierre-richard.fr. {{cite web}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն).
  8. Renaud Soyer (10 juillet 2014). «Le Grand Blond avec une chaussure noire». boxofficestory.com. {{cite web}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Ռիշար» հոդվածին։