Jump to content

Ժերար Դեպարդիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերար Դեպարդիե
ֆրանսերեն՝ Gérard Depardieu[1]
Ծնվել էդեկտեմբերի 27, 1948(1948-12-27)[2][3][4][…] (77 տարեկան)
ԾննդավայրՇատորու, Էնդր, Ֆրանսիա[5][6]
Քաղաքացիություն Ռուսաստան,  Ֆրանսիա և  ԱՄԷ
Կրոնուղղափառություն[7]
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, գործարար, դերասան, հնչյունավորող և երգիչ
Ծնողներհայր՝ Ռենե Դեպարդիե, մայր՝ Ան Դեպարդիե
Ամուսին(ներ)Élisabeth Depardieu?
Համատեղ ապրող(ներ)Կարոլ Բուկե, Կարին Սիլլա և Magda Vavrušová?
Երեխա(ներ)Ժուլի Դենարդիե, Գիյոմ Դեպարդյո, Roxane Depardieu? և Jean Depardieu?[8]
Պարգևներ և մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[9] «Վաստակի համար» շքանշանի ասպետ

Վոլպի գավաթ լավագույն դերասանին

[10]

7 դ'Օր

Լիոնի կինոփառատոնի Լյումիեր մրցանակ

«Սեզար» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

«Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ)

Կաննի կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

«Սեզար» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար

Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ տարվա լավագույն դերասանի համար

Stanislavsky Award?

Lumière Award for Best Actor?

և

Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար

[11]

Ժերար Դեպարդիե, (ֆրանսերեն՝ Gérard Depardieu) (ֆր․ Gérard Xavier Marcel Depardieu, դեկտեմբերի 27, 1948(1948-12-27)[2][3][4][…], Շատորու, Էնդր, Ֆրանսիա[5][6]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, գինեգործ։ Դեպարդիեն «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է «Լավագույն դերասան» անվանակարգում և «Սեզարի» կրկնակի դափնեկիր է։ Ներկայացված է եղել «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, «Սիրանո դե Բերժերակ» (1990 թվական)։ Դեպարդիեն Պատվո լեգիոնի շքանշանի և Ազգային ավանդի շքանշանի ասպետ է։ Համարվում է ամենահանրաճանաչ և սիրելի դերասաններից մեկը ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում[12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերարի հայրը՝ Ռենե Դեպարդիեն, ուներ Դեդե մականունը (ֆրանսերեն՝ Dédé Depardieu) և ծագում է գյուղական ընտանիքից, որը խոր արմատներ ուներ Էնդր դեպարտամենտում, Շատոր (ֆրանսերեն՝ Châteauroux) քաղաքի մերձակայքում։ Նա ծնվել էր 1923 թվականին, չուներ ոչ մի կրթություն և անգրագետ էր, վաղ հասակում լքում է ընտանեկան ագարակը և ուղևորվում է քաղաք, որտեղ սկսում է աշխատել թիթեղագործ։

Այստեղ նա հանդիպում է Ժերարի ապագա մորը՝ Ալիս Մարիյեին, որին բոլորն անվանում էին Լիլետա (անգլ.՝ Lilette Mariller)։ Նա ծնվել էր նույն թվականին, ինչ Դեդեն, Յուրա դեպարտամենտում, շվեյցարական սահմանին մոտ, ռազմական օդաչուի ընտանիքում, որին ծառայության բերումով տեղափոխում են Շատորու։ Երկրորդ համաշխարտային պատերազմի ժամանակ Շատորուն գտնվում էր գերմանական օկուպացիայի տակ։ Դեդեն և Լիլետտան հանդիպում են և սիրահարվում և 1944 թվականի փետրվարի 19-ին պաշտոնապես ամուսնանում են քաղաքապետարանում։

Մինչև պատերազմի վերջը ընտանիքը ապրում է աղքատության մեջ։ Դեդեն լավ թիթեղագործ էր, սակայն երկրի տնտեսությունը անկման մեջ էր, մշտական եկամուտ չկար։ 1945 թվականի գարնանը նրանք ունենում են առաջին երեխան, Ժերարի ավագ եղբայրը՝ Ալենը, իսկ երկու տարի անց, 1947 թվականին, ծնվում է դուստր Ելենան։ Ֆինանսական վիճակն այնքան ծանր էր, որ ընտանիքը գոյատևում էր հիմնականում պետական սոցիալական նպաստի հաշվին։ Երբ 1948 թվականի դեկտեմբերի 27-ին ծնվում է Ժերարը, բացի ֆինանսական դժվարություններից ավելանում են նաև ընտանեկան խնդիրները։ Դեդեն սկսում է խմել և տանից անհետանալ, Լիլետին երեք երեխեների հետ թողնելով մենակ։ Հետագայում, յոթ տարի անց, ընտանիքում ծնվում են ևս երեք երեխաներ՝ Կատրինը, Ֆրանկը և Էրիկը։ Ժերարը ցանկալի երեխա չէր, նրա մայրը մի քանի անգամ փորձել է աբորտ անել՝ իրեն ծակելով ասեղներով։ Ամենից բացի Ժերարը յոթ տարեկանից մորից ընդունել է իր եղբայրների և քույրերի ծնունդները։

Ծնողները շատ հաճախ երեխաների հանդեպ լինում էին անբարյացակամ և սառը և սովորաբար նրանց մենակ էին թողնում։ Դեդեն այն պատճառով, որ չէր կարողանում աշխատանք գտնել և ամբողջ ժամանակը անց էր կացնում բարերում և խմում էր, իսկ մայրը հուսահատությունից ամեն ինչ սովորել էր պահել իր մեջ։ Ծնողական ջերմության և շփումի պակասության պատճառով փոքրիկ Ժերարի մոտ զարգանում են խոսակցական խնդիրներ, նա սկսում է կակազել և համարյա ամբողջ մանկության ընթացքում շփվում է շարժումներով և կարճ արտահայտություններով։ Տարրական դպրոցում Ժերարը սկզբում լավ էր սովորում, չնայած խոսակցական խնդիրները նրան հաճախ դարձնում էին իր նկատմամբ անվստահ և լռակյաց։

1951 թվականին, ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի զարգացման շրջանակներում, քաղաք է ժամանում ամերիկյան Châteauroux-Déols Air Base օդային բազան և ամերիկյան օդաչուների և ծառայողների զգալի քանակ։ Դեպարդիեն և քաղաքի երեխաների մեծամասնությունը ազատ ժամանակի մեծ մասը անց էին կացնում բազայի տարածքում, խոսելով ամերիկացի զինվորների և քաղաքացիական ծառայողների հետ, որոնք տեղափոխվել էին Շատորու։ Ժերարի և նրա եղբայր Ալենի, ինչպես նաև Շատորուի բազմաթիվ երեխաների համար, ռազմական բազան դառնում է ուրիշ տուն, վայր, որտեղ նրանք ճանաչում էին ամերիկյան մշակույթը, ամերիկյան ֆիլմերը և երաժշտությունը։ Արդեն դեռահաս տարիքում Ժերարը ավելի շատ ժամանակ է անցկացնում ամերիկյան բազայի զինվորների հետ, քան տանը կամ ուսումում։ Ժեպարդիեի խասքերով, տասը տարեկան հասակում նա դիտվում էր որպես տասնհինգ տարեկան։ Պատանեկությունից նա գիտակցում է, որ գրավում է համասեռամոլներին[13]։ Երբ տղամարդիկ նրանից սեռական ծառայություն էին խնդրում, նա փոխարենը գումար էր պահանջում։ Նրա հաճախորդներն էին հանդիսանում բեռնատարների վարորդները։ Դպրոցական արձակուրդները նա անց էր կացնում Փարիզի արվարձանի Օռլի օդանավակայանի հասարակական զուգարաններում, որտեղ նրա տատիկը հերթապահ էր աշխատում։ Ծնողները Ժերարին խորհուրդ էին տալիս ինչպես կարող էին, սակայն ժամանակի ընթացքում դպրոցում նրա առաջադիմությունը և վարքը սկսում են արագորեն վատանալ և այն աստիճան, որ նրան երկրորդ տարին թողնում են միջնակարգ դպրոցում։ Պատճառ է հանդիսանում ոչ այնքան պատանու մտավոր ունակությունները, որքան ծնողների աջակցության բացակայությունը և ուսուցիչների խրախուսանքները։ Դրանից հետո, հուսահատությունից, Ժերարի վարքագիծը և վերաբերմունքը դպրոցի հանդեպ ավելի է վատանում և նա ընդհանրապես կորցնում է ուսման նկատմամբ հետաքրքրությունը։ 1962 թվականի գարնանը Ժերարը վերջապես ստանում է թերի միջնակարգ կրթության վկայական և հաստատակամորեն որոշում է թողնել դպրոցը ընդմիշտ։

Պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի աշնանը Ժերար Դեպարդիեն սկսում է Շատորու քաղաքի տպագրատանը գրաշար աշխատել։ Նույն ժամանակ նա շարունակում էր շատ ժամանակ անցկացնել ամերիկյան ռազմական բազայում և զինվորների հետ։ Երբ քաղաքում բացվում է բռնցքամարտի ստուդիա, նա սկսում է զբաղվել բռնցքամարտով։ Այդ մարզաձևում նա առանձնապես մեծ տաղանդ չի ցուցաբերում, հիմնականում հանդիսանում է որպես մարտիկ, որի վրա պարապում էին ավելի փորձառու մարզիկները։ Մարտերից մեկում վնասում են նրա քիթը և նրա նոր խիստ տեսքը նրան տալիս է զգալի հանրաճանաչություն, և փողոցում ընկերների շրջանում, և քաղաքի բարերում, որոնցում նա սկսում է ավելի շատ ժամանակ անցկացնել։

Միաժամանակ Ժերարը ծանոթանում է տղաների հետ, որոնք զբաղվում էին գողություններով և ամերիկյան բազայից գողացած վառելիքի վերավաճառքով։ Չնայած նրան և նրա խմբի անդամներին ոստիկանությունը բազմակի անդամներ ձերբակալում է, Ժերարի անչափահասության պատճառով նրան պաշտոնական մեղադրանք չի ներկայացվում։ Ժամանակի ընթացքում ոստիկանությունը սկսում է լրջությամբ վերաբերվել քաղաքի երիտասարդության շրջանում հանցագործությանը։ Դեպարդիեի բնակարանում խուզարկություն են անցկացնում։ Ոչինչ չի գտնվում, սակայն ոստիկանությունը ծնողներին խորհուրդ է տալիս Ժերարին ուղարկել անչափահասների գաղութ։ Հայրը կտրականապես հրաժարվում է ստորագրել ոստիկանության նման առաջարկության թույլատվությունը և դրա փոխարեն Ժերարին գրանցում են անչափահասների հարցերով ծառայությունում նախազգուշացնելով, որ ամեն ամիս նա պետք է գրանցվի ոստիկանությունում։ Երբեմն Ժերարը օգնում էր գողերին քանդել թարմ գերեզմանները, որպեսզի հանգուցյալների վրայից հանեն թանկարժեք զարդերը և հագուստը։ 16 տարեկան հասակում նա երեք ամիս ժամկետ է անցկացնում բանտում՝ ավտոմեքենայի կողոպուտի մեղադրանքով։ Երբեմն նա կողոպտում էր իր հաճախորդներին։ 1968 թվականի մայիսին ապագա դերասանը հակակառավարական ցույցերի ժամանակ ուսանողների գրպաններից հանում էր ժամացույցներ և դրամապանակներ։ Գողության և մարմնավաճառության ընդմիջումների ընթացքում դերասանը զբաղվում էր ծխախոտի վաճառքով, այն գնելով ՆԱՏՕ-ի բազայում և վաճառելով այն երկու անգամ թանկ գնով[13]։

Դեռևս դեռահաս տարիքում Ժերարը բավականին ինքնուրույն էր կյանքի ուղղու ընտրման հարցում։ Բազմիցս նա լքել է քաղաքը և ճանապարհորդել սկզբում քաղաքի մերձակայքում և գյուղերում, իսկ հետագայում նույնիսկ Միջերկրական ծովում։ Նա հնարավոր է մնար Շատորում, եթե չլիներ նրա ծանոթը, որը 1965 թվականի աշնանը նրան հրավիրում է իր հետ ճանփորդել դեպի Փարիզ։ Ժերարը սկզբում հրաժարվում է, սակայն երեք օրվա ընթացքում մտափոխվում է և, նույնիսկ, չհայտնելով ծնողներին, ուղղակի մեկնում է մայրաքաղաք և կանգ է առնում ծանոթի բնակարանում, որը սովորում էր դերասանական արվեստի դասընթացներում։ Փարիզում Ժերարը ոչ մի նպատակ չուներ և ձանձրույթից ու լոկ հետաքրքրությունից, մի անգամ ընկերոջ հետ գնում է դիտելու դասընթացները և դպրոցը, որում նա սովորում էր։ Դասարանում բավականին տարօրինակ ուսուցիչը անսպասելիորեն Ժերարին հրավիրում է բեմ՝ կատարելու հանպատրաստից համար մնջախաղով։ Ուսուցչի և ուսանողների հավանական արձագանքը ոգեշնչում են Ժերարին և նա որոշում է լրջորեն զբաղվել դերասանական գործով և ընդունվել Ժան Լորան Կոշեի (Jean-Laurent Cochet) դասընթացները, Ֆրանսիայի թատերական արվեստի ամենահայտնի դասավանդողներից մեկի։

Ժերար Դեպարդիեն և Կարոլ Բուգետը Կաննի կինոփառատոնում, 2001 թվական

Դերասանական դասընթացների հաճախելու որոշումը Ժերարը կայացրեց մեկ տարում։ Թատերական արվեստ սովորելուն նա սկսեց շնորհիվ համասեռամոլ փոքրամասնության ներկայացուցիչների աջակցման, գործակալը, որը տաղանդներ էր փնտրում գեյ-թատրոնի համար, վճարում է նրա ուսումը[13]։ Ի տարբերություն մյուս թեկնածուների, Ժեպարդիեն ընտրում է ֆրանսիական դասականության դժվարագույն հատվածներից մեկը և այնքան անհեթեթ է այն կատարում, որ լսարանի մյուս ուսանողները սկսում են ծիծաղել։ Սակայն կենսագրության պաշտոնական վարկածը հանդիսանում էր նրանում, որ Կոշեն անմիջապես նկատում է Դեպարդիեի դերասանական տաղանդը և, ուշադրություն չդարձնելով ոչնչի, երիտասարդին խորհուրդ է տալիս ընդունվել դպրոց, նույնիսկ ուսման համար վարձ չպահանջելով։ Բացի այդ, Կոշեն Ժերարին ուղարկում է բժիշկ լոգոպեդի մոտ, որպեսզի վերջինս ուղղի նրա խոսակցական խանգարումները, որը Դեպարդիեի մոտ մանկուց էր։ Կոշեն սեփական գրպանից վճարում է բուժումը, որը Ժերարին օգնում է ազատվել կակազությունից և ամբողջովին կարգավորում է խոսակցական և լսողական համակարգը։

Նույն ժամանակ Դեպարդիեն սկսում է կատարելագործել իրեն որպես դերասան։ Ուղղում էր արտասանությունը, ինտոնացիան, խանդավառությամբ ընթերցում էր ֆրանսիական դասականներին, որոնց հետ մանկությունում երբեք չէր շփվել։ Ժան Լորան Կոշի դասարանում նա լավագույն և ամենատքնաջան ուսանողներից էր։ Համառությունը և աշխատասիրությունը արմատապես փոխեցին նրա կյանքը։ Այդ ժամանակահատվածում նա հասունացավ ոչ միայն հոգեպես, այլ նաև փոխվեց ֆիզիկապես։ Շատորուական ավազակից նա վերափոխվեց խելամիտ և ուշադիր ուսանողի, սկսում է կատարելագործել իրեն, հաճախել գեղարվեստական ցուցահանդեսներ և վայելել ֆրանսիական մայրաքաղաքի մշակութային կյանքով։

Մոտավորապես նույն ժամանակ, 1968 թվականի աշնանը, Ժերարը Փարիզում ծանոթանում է Կոշեի դպրոցի ուսանողուհիներից Էլիզաբեթ Գինյոի (ֆրանսերեն՝ Elisabeth Guignot) հետ։ Ի տարբերություն Դեպարդիեի, Էլիզաբեթը սերում էր հնագույն ազնվական տոհմից և պատկանում էր Փարիզի հարուստ ընտանիքներից մեկին։ Չնայած դրան, նա հանդիսանում էր բավականին ինքնուրույն անձնավորություն, ծնողների ցանկություններից և շրջապատի պահանջներից անկախ, որին պատականում էր նա։ Կոշեի առաջատար ուսանողուհիներից մեկի նկատմամբ հասարակ հետաքրքրասիրությունը վերաճեց ընկերության, իսկ ժամանակի ընթացքում՝ սիրո։ Երբ Ժերարը և Էլիզաբեթը որոշեցին ամուսնանալ, դա համարյա ոչ մեկին չզարմացրեց, բացի Ժերարի ծնողներից։ Դեդեն և Լիլետան իրենց անհարմար էին զգում 1970 թվականի ապրիլի 11-ին կայացած նրանց հարսանիքի արարողությանը, սակայն երջանիկ էին, որ իրենց զավակը առաջ է շարժվում Փարիզի սոցիալական սանդուղքի աստիճաններով (ամուսնությունը գոյատևում է 26 տարի, մինչև 1996 թվականի ամուսնալուծությունը, չնայած ամուսինները բաժանվել էին 1992 թվականին՝ Ժերարի կողմից արտամուսնական հայրության ճանաչումից հետո)։

Ժերար Դեպարդիեն պաշտոնապես ունի չորս երեխա, նրանցից երկու ավագը կնոջից՝ Էլիզաբեթ Դեպարդիեից (ամուսնալուծությունից հետո Գինյո, նախկին կինը վերականգնել է օրիրոդական ազգանունը)․

  • որդին՝ Գիյոմ (1971-2008[14] թվականներ) - դերասան,
  • դուստրը՝ Ժյուլի (ծնվել է 1973 թվականին) - դերասանուհի։

Նաև ճշգրիտ հայտնի են և Ժերարի կողմից պաշտոնապես ընդունված ևս երկու արտամուսնական երեխաներ․

դուստր՝ Ռոքսանա (ծնվել է 1992 թվականին) - դերասանուհի, դուստրը սենեգալցի մոդել և դերասանուհի Կարին Սիլլաից (ֆր․ Karine Silla), որդին՝ Ժանը (ծնված 2006 թվականին)[15] - ֆրանսիացի կամբոջուհի Էլեն Բիզոից (ֆր․ Hélène Bizot), դուստրը հանրահայտ քհմերյան բուդդիստի, «Կարմիր քհմերների» կենդանի մնացած դատապարտյալի, իսկ այժմ Հեռավոր Արևելքի ֆրանսիական ինստիտուտի պրոֆեսոր Ֆրանսուա Բիզոնի (ֆր․ François Bizot) (չշփոթել ֆրանսիացի հայտնի անվանակից-դերասանուհի Hélène Bizot-ի հետ) - անվանվել է Ժան ի պատիվ Դեպարդիեի մահացած ընկերոջ, ֆրանսիացի դերասան Ժան Կարմեի։

Սակայն, ըստ Ժերար Դեպարդիեի հավաստման, ընդհանուր առմամբ նա ունի 20 երեխա 10 տարբեր կանանցից, ուղղակի որոշ կանանցից նա ազատվել է գումարով[16]։

Քաղաքացիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժերար Դեպարդիեն և Վլադիմիր Պուտինը, Սոչի, 2013 թվական

2012 թվականի վերջին Դեպարդիեն գնում է հինավուրց մաքսային տուն Բելգիայում, Նեշեն ավանում (Néchin, Էստեմպյուի կոմունա), Ֆրանսիայի սահմանից ոչ հեռու։ Դա աշխույժ քննարկում է հրահրում մասսայական լրատվամիջոցներում՝ Դեպարդիեի հարկերից խուսափելու հնարավոր փորձի շուրջ[17]։ Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էրոն, որը պաշտպանում էր կառավարության կոշտ հարկային քաղաքականությունը, դա անվանեց «խղճուկ փորձ»[18][19][20]։ Մի քանի օր անց Դեպարդիեն վարչապետին է ուղարկում բաց նամակ (նրան կցելով անձնագիրը և սոցիալական քարտը), որը հրապարակվում է «Journal du Dimanche» թերթի կիրակնօրյա համարում[21][22]։ Նամակում դերասանը գրում է․ «Ո՞վ եք դուք, որ ինձ դատեք, ես հարցնում եմ Ձեզ, Էրո, Ֆրանսուա Օլանդի վարչապետ, ես հարցնում եմ Ձեզ․ Ո՞վ եք դուք... Ես ոչ մեկին չեմ սպանել, ինձ թվում է, ես անարժան գործողություններ չեմ իրականացրել, 45 տարվա ընթացքում ես վճարել եմ 145 միլիոն եվրո հարկ, 80 մարդու աշխատատեղ եմ տրամադրում։ Ինձ պետք չէ խղճալ, բայց ես չեմ ընդունում «խղճուկ» բառը»[23]։

2012 թվականի դեկտեմբերին Ժերար Դեպարդիեն վերաբնակվում է Բելգիայում, ի խուսափումն շքեղության հարկի վճարման, իսկ մի քանի օր անց հայտարարում է ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու մասին[24]։ Վարչապետին ուղղված նամակում նա բացատրում է, որ ««հայրենասիրություն» հասկացությունը հնացել է և նա իրեն համարում է աշխարհի քաղաքացի, այլ ոչ թե Ֆրանսիայի»[25]։

2013 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրում է № 1 հրամանագիրը՝ Ժերար Դեպարդիեին ռուսական քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ[26][27], իսկ Բելգիայի հպատակագրման կառավարական հանձնաժողովի նախագահ Ժորժ Դալմանը հայտնում է, որ «դեռևս Ժերար Դեպարդիեի կողմից չի ստացել պաշտոնական խնդրանք Բելգիայում հպատակագրման վերաբերյալ»[28]։ Ավելի վաղ, 2012 թվականի դեկտեմբերի 20-ին, պրեսս-կոնֆերեցիայի ընթացքում, Ռուսաստանի նախագահը հայտնում է, որ «եթե Ժերարը իրոք ցանկանում է ունենալ կամ Ռուսաստանում կացության իրավունք, կամ ռուսական անձնագիր, ապա կհամարենք, որ այդ հարցը լուծված է և արդեն որոշված դրական»[29]։ «Այդ խոստումը պայմանավորված է Դեպարդիեի ծանրակշիռ ավանդով հայրենական մշակույթում և կինեմատոգրաֆում», հայտարարել է Ռուսաստանի նախագահի լրատվության քարտուղար Դմիտրի Պեսկովը[30]։ Մեկնաբանելով ռուսական քաղաքացիություն ստանալու մասին լուրը, դերասանը ռուսաստանի քաղաքացիներին ուղղված իր դիմումում, կազմված իր կողմից երկու լեզուներով, ասում է հետևյալը․[31]

Ես պաշտում եմ Ձեր երկիրը, Ռուսաստանը, Ձեր մարդկանց, Ձեր պատմությունը, Ձեր գրողներին։ Ինձ դուր է գալիս այստեղ ֆիլմեր նկարել, որոնցում ես աշխատում եմ այնպիսի դերասանների հետ, ինչպիսին են Վլադիմիր Մաշկովը։ Ես պաշտում եմ ձեր մշակույթը, ձեր մտածելու ունակությունը։ Իմ հայրը ժամանակին կոմունիստ էր և լսում էր «Մոսկվայի Ռադիոն»։ Դա նույնպես իմ մշակույթի մի մասն է․․․ Ես շատ եմ սիրում ձեր նախագահ Վլադիմիր Պուտինին և դա փոխադարձ է․․․ Ռուսաստանը հզոր դեմոկրատիայի երկիր է, դա այն երկիրը չէ, որտեղ վարչապետը իր երկրի քաղաքացուն կարող է անվանել խղճուկ մարդ։

2013 թվականի հունվարի 5-ի երեկոյան Ժերար Դեպարդիեն ստանում է ռուսական անձնագիր[32]։ Մի շարք լրատվամիջոցների հայտարարությունների համաձայն, անձնագրի ձևակերպման ժամանակ տեղի են ունեցել ռուսական օրենսդրության խախտումներ[33][34]։ 2013 թվականի հունվարի 6-ին Ժերար Դեպարդիեն ժամանում է Սարանսկ քաղաք, որտեղ Մորդովիայի հանրապետության ղեկավարությունը նրան առաջարկել է բնակարան կամ սեփական առանձնատուն[35]։

Այդ երևույթին անմիջապես արձագանքում են մի քանի հասարակական կազմակերպություններ և, մասնավորապես, մամուլում հայտնվում է գրող Արկադի Բուլավինի «Ժերար Դեպարդիեի ժամանումը» բանաստեղծությունը[36]։

2013 թվականի հունվարի 11-ին Դեպարդիեին շնորհվում է «Պատվավոր ուդմուրտ» կոչումը[37]։

2013 թվականի փետրվարի 21-ին Ժերար Դեպարդիեն պաշտոնապես գրանցում է ստանում իր ընկերոջ մոտ հետևյալ հասցեով․ քաղաք Սարանսկ, փողոց Դեմոկրատական 1։ Նրա Հարկ վճարողի նույնականացման համարն է 132612516100[38],որը ցույց է տալիս, որ հարկային հաշվառման Դեպարդիեն առաջին անգամ կանգնել է Մորդովիայում, Սարանսկ քաղաքի Լենինյան շրջանի հարկային ծառայությունում։

2013 թվականի փետրվարի 25-ին Ժերար Դեպարդիեն Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի ձեռքից արժանանում է Չեչնիայի հանրապետության պատվավոր քաղաքացու կոչման և Գրոզնիում հինգ սենյականոց բնակարանի բանալիներ[39]։

Notele հեռուստաալիքին տրված հարցազրույցում Դեպարդիեն հայտարարում է, որ սիրում է Ռուսաստանը և Ֆրանսիան, բայց ապրել մտադրված է Բելգիայի հարավում գտնվող փոքրիկ Նեշեն քաղաքում[40]։

2013 թվականի հունիսի 7-ին լրատվամիջոցներում հայտնվում են տվյալներ այն մասին, որ Դեպարդիեն ցանկանում է ունենալ ևս յոթ երկրների քաղաքացիություն, այդ թվում Ալժիրի[41]։

2013 թվականի օգոստոսի 24-ին Ժերար Դեպարդիեն դառնում է բելգիական Էստամպու կոմունայի պատվավոր քաղաքացի[42]։

2015 թվականի ապրիլի 8-ին լրատվություն է հայտնվում այն մասին, որ Դեպարդիեն վաճառել է Ռուսաստանում իր բոլոր բնակարանները, նպաիտակ ունի հրաժարվել ռուսական քաղաքացիությունից և մշտական բնակության է ցանկանում տեղափոխվել Բելգիա[43][44][45][46][47]։ Սակայն Ժերար Դեպարդիեի տնօրեն Առնո Ֆրիլը տաք հետքերով հերքեց այդ լուրերը[48]։

Ժերար Դեպարդիեն Կաննի կինոփառատոնում, 1994 թվական

Դեպարդիեի դերասանական կարիերայի կայացման գործում կարևոր փուլ հանդիսացավ «Վալս պարողները» («Les valseuses») ֆիլմում մասնակցությունը։ Չնայած կինոնկարի սկանդալայնիությանը և անպատվությանը (գլխավոր հերոսների հակասոցիալական և ամոթալի պահվածքը, սաքսի տեսարանների մեծ քանակը՝ բռնությամբ, անչափահասների հետ, խմբակային սեքս, սեքս կերակրող մոր հետ և գլխավոր հերոսների համասեռամոլություն)[49], 1974 թվականին Ֆրանսիայում այն դիտվել է ավելի քան հինգ ու կես միլիոն հանդիսատես, որի շնորհիվ ֆիլմը երրորդ հորիզոնականն է զբաղեցնում հավաքված գումարով[50]։ Հետագայում այդ կինոնկարը քննադատների կողմից համարվում է 1970-ական թվականների առանցքային ստեղծագործություն[51]։ Ֆիլմից հետո Դեպարդիեն դառնում է պահանջվող դերասան և շարունակում է համագործակցությունը ռեժիսոր Բերտրան Բլիեի հետ (որին նույնպես ֆիլմի ցուցադրման արդյունքում լայն ճանաչում է գալիս)[49], նրանք միասին նկարահանում են նաև «Սառն ակրատ» («Buffet froid», 1979 թվական), «Գիշերային զգեստ» («Tenue de soirée», 1986 թվական), «Քեզ համար նա շատ գեղեցիկ է» («Trop belle pour toi», 1989 թվական), «Շնորհակալություն, կյանք» («Merci la vie», 1991 թվական), «Դերասանները» («Les Acteurs», 2000 թվական) և «Դու որքա՞ն արժես» («Combien tu m'aimes?», 2005 թվական) ֆիլմերը։

Մասնակցել է Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքա» օպերայի ձայնագրմանը՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ (կատարել է պատմիչի դերը)[52]։

2003 թվականի հոկտեմբերի 3-ին որպես բնորդ է հանդիսացել ռուս նկարիչ Գեորգի Շիշկինի[53] համար և մասնակցել է Փարիզում նրա ցուցահանդեսի բացմանը[54]։

Դեպարդիեն, որը հայտնի է գինու նկատմամբ իր հակումով, խոստովանում է, որ օրական օգտագործում է մոտ 14 շիշ ալկոհոլ[55]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՖիլմի անվանումԲնօրինակի անվանումԴերԺանրՌեժիսորԽաղընկերներ
1967Բիթնիկը և պիժոնըLe beatnik et le minetԲիթնիկԿարճամետրաժՌոժե Լինար
1970ՏանգոTangoԷդեկԴրամաԺան Կեշբրոն
1970Կիբորկը կամ ուղղահայաց ճանապարհորդությունLe cyborg ou Le voyage verticalԳաբրիելԺակ Պիեռ
1970ԱկնախնձորLa pomme de son oeilՀամիդՖրանսուա Վիլերս
1970Հանդիպում ԲադենբադենումRendez-vous à BadenbergԷդի Բելմոնթսերիալ,
Դրամա
Ժան Միշել Մյուրիս
1970Զադիկի արկածներըLes aventures de ZadigԶադիկԿլադ Ժան Բոնարդոթ
1970Ջրագռավի երեկոյան ճիչըLe cri du cormoran, le soir au-dessus des jonquesՀենրիԿատակերգությունՄիշել Օդիար
1970ՆավսիկայաNausicaaտխուրըԱնյես Վերդա
1971Մի քիչ արև սառը ջրումUn peu de soleil dans l'eau froideՊիեռ, Նատալիի եղբայրըԴրամաԺակ Դերե
1971ՄարդասպանըLe tueurՖրեդո ԲաբաշԴրամա,
Քրեական
Դանիել դե ՊատալիյերԺան Գաբեն
1971Ժորժ Լե Թյուորի սենտիմենտալ կյանքըLa vie sentimentale de Georges Le TueurԿարճամետրաժԴենիել Բերգեր
1972Ցմահ վարձակալությունLe viagerՎիկտոր՝ Ջոի սպասավորըԿատակերգությունՊիեռ ՉերնիաՄիշել Գալաբրյու
1972Նատալի ԳրանժեNathalie GrangerՎաճառողըԴրամաՄարգերիտ Դյուրաս
1972Սկումոն, որը դժբախտություններ է բերումLa scoumouneպահակԴրամա,
Քրեական
Ժոզե ԴյուվանիԺան Պոլ Բելմոնդո,
Կլաուդիա Կարդինալե
1972Դոմինիչիի գործըL'affaire DominiciԶեզե ՊերինԴրամա,
Քրեական
Կլոդ Բերնար-Օդեր
197301 տարինL' An 01չխոսացող ճանապարհորդըԿատակերգությունԺակ Դույաոն,
Ալեն Ռենե,
Ժան Ռուշ
1973Լավ հարմարված պարոնըUn monsieur bien rangéԺան Ժոզեֆ Ջեքմինի սերիալԱնյե Դելարիվ
1973Երկուսը քաղաքումDeux hommes dans la villeերիտասարդ խուլիգանԴրամա,
Քրեական
Ժոզե ՋովանիԱլեն Դելոն,
Ժան Գաբեն
1973Թագուհու դժվար օրըRude journée pour la reineՖաբիանՌենե Ալիո
1973ԱնհայտըL'inconnuԺերարՅուրիյ
1973ԳասպարներըLes gaspardsՓոստատարԿատակերգությունՊիեռ ՉերնիաՖիլիպ Նուարյե,
Միշել Գալաբրյու
1973Ընդառաջ հաճելի մահվանըAu rendez-vous de la mort joyeuseԲերետիՍարսափ,
Դրամա
Խուան Լյուիս Բունիել
1974Վալս պարողներըLes valseusesԺան ԿլաուդԴրամա,
Կատակերգություն
Բերտրան ԲլիեԺաննա Մորո
1974Կինը ԳանգեսիցLa femme du Gangeլողափի մարդըԴրամաՄարգերիտ Դյուրաս
1974ՍտավիսկիStaviskyԵրիտասարդ գյուտարարԴրամա,
Քրեական
Ալեն ՌենեԺան Պոլ Բելմոնդո
1974Վենսենը, Ֆրանսուան, Պոլը և ուրիշներըVincent, François, PaulԺան ԼավալիԴրամաԿլոդ Սոտե
1975Տանտիրուհի սիրուհինMaîtresseՕլիվյեԴրամա,
Մելոդրամա
Բարբեթ Շրյոդեր
1975Այնքան էլ վատ չէPas si méchant que çaՊիեռԴրամա,
Մելոդրամա
Կլոդ Գարետա
1975Յոթ մահ ըստ դեղատոմսիSept morts sur ordonnanceբժիշկ Ժան-Պիեռ ԲերգԴրամաԺակ Ռուֆիո
1976Բերտոլուչի՝ համաձայն ֆիլմիBertolucci secondo il cinemaՓաստագրականՋանի ԱմելիոՌոբերտ Դե Նիրո
1976Ես սիրում եմ քեզ, ես նույնպես չեմ սիրումJe t'aime moi non plusձիով գյուղացինԴրամաՍերժ Գենսբուր
1976Վերջին կինըLa dernière femmeԺերարԴրամաՄարկո ՖերերիՕռնելա Մուտի
1976Քսաներորդ դարNovecentoՕլմո ԴալկոԴրամա,
Պատմական
Բեռնարդո ԲերտոլուչիՌոբերտ Դե Նիրո,
Դոնալդ Սազերլենդ
1976ԲարոկկոBaroccoՍամսոն / Սամսոնին սպանողըԹրիլեր,
Դրամա
Անդրե ՏեշինեԻզաբել Աջանի
1977Ռենե-ձեռնափայտRené la canneՌենե ԲորնիերԴրամա,
Կատակերգություն
Ֆրանսիս Ժիրո
1977Բեռնատար մեքենանLe camionԼուիԴրամաՄարգերիտ ԴյուրասՄարգերիտ Դյուրաս
1977Բաքսթեր, Վերա ԲաքսթերBaxter, Vera BaxterՄիշել ԿարյեԴրամա,
Դետեկտիվ
Մարգերիտ Դյուրաս
1977Ասեք նրան, որ ես նրան սիրում եմDites-lui que je l'aimeԴավիդ ՄարտինանտԴրամաԿլոդ ՄիլերՔրիստեան Կլավյե
1977Գիշերը բոլոր կատուներն էլ սև ենLa nuit, tous les chats sont grisՖիլիպ ԼարչերՖենտեզի,
Դրամա
Ժերար Ֆենգ
1977Պատրաստեք ձեր թաշկինակներըPréparez vos mouchoirsՌաուլԴրամա,
Մելոդրամա
Բերտրան Բլիե
1978Մնաս բարով, արուCiao maschioԺերար ԼաֆայետՖենտեզի,
Դրամա
Մարկո Ֆերարի
1978ՎիոլանտաViolantaՖորտունանտԴրամաԴանիել Շմիդ
1978Ձախլիկ կինըDie linkshändige Frauվերնաշապիկով մարդըԴրամաՓիթեր Հանդկե
1978ՇաքարLe sucreՌաուլ-ՌենանդՔրեականԺակ Ռուֆիո
1978ՇներըLes ChiensՄորելԴրամաԱլեն Ժեսյուա
1979Խցան՝ անհավանական պատմությունL'ingorgo - Una storia impossibileՖրանկոԴրամաԼուիջի ԿոմենչինիԱնի Ժիրարդո
1979Սառն ակրատBuffet froidԱլֆոնս ՏրամՔրեականԲերտրան Բլիե
1980Ոչ մշտական ՌոզանTemporale RosyՌաուլ ԼամարՄարտական,
Դրամա
Մարիո Մոնիչելի
1980Իմ ամերիկյան քեռինMon oncle d'AmériqueՌենե ՌանժենյուԴրամաԱլեն Ռենո
1980ԼուլուLoulouԼուլուԴրամաՄորիս ՊիալաԻզաբել Հյուպպեր
1980Վերջին մետրոնLe dernier métroԲերնար ԳրանժյեԴրամա,
Մելոդրամա
Ֆրանսուա ՏրյուֆոԿատրին Դենյով
1980Բացբերան քննիչըInspecteur la BavureՌոջեր ՄազինիԿատակերգությունԿլոդ Զիդի
1980Ես ձեզ սիրում եմJe vous aimeՊատրիկԴրամա,
Մելոդրամա
Կլոդ ԲերիԿատրին Դենյով
1981Զենքի ընտրությունLe choix des armesՄիկիՔրեականԱլեն ԿորնոԿատրին Դենյով,
Միշել Գալաբրյու
1981ՀարևանուհինLa femme d'à côtéԲերնար ԿուդրիԴրամա,
Մելոդրամա
Ֆրանսուա ՏրյուֆոՖանի Արդան
1981ԱնհաջողակներըLa chèvreԿամփանաԿատակերգություն,
Արկածային
Ֆրանսիս ՎեբերՊիեռ Ռիշար
1982Մարտին Գերի վերադարձըLe retour de Martin GuerreԱռնո դը ՏիլԴրամաԴանիել Վին
1982Ավագ եղբայրըLe grand frèreԺերար Բերնե / Բերնար ՎիգոՔրեականՖրանսիս Ժիրո
1982ԴանթոնDantonԴանթոնԴրամաԱնջեյ Վայդա
1983Լուսինը բուլվարային առույումLa lune dans le caniveauԺերար ԴելմասԴրամաԺակ-Ժակ ԲենեքսՆաստասիա Քինսկի
1983ՀայրիկներըLes compèresԺան ԼուկասԿատակերգությունՖրանսիս ՎեբերՊիեռ Ռիշար
1984Ֆորտ ՍագանFort SaganneՉարլզ ՍագանԴրամա,
Ռազմական
Ալեն ԿոռնոՖիլիպ Նուարե,
Կատրին Դենյով,
Սոֆի Մարսո
1984ՏարտյուֆLe tartuffeՏարտյուֆԴրամա,
Կատակերգություն
Ժերար Դեպարիե
1984Ձախ ծովեզր, աջ ծովեզրRive droite, rive gaucheՊաուլ ՍենանքյուսԴրամաՖրանսուա ԼաբրոԿարոլ Բուկե
1985ՈստիկանըPoliceՄանջինԴրամաՄորիս ՊիալաՍոֆի Մարսո
1985Մի կին կամ էլ երկուսըUne femme ou deuxԺուլյեն ՉայսաքԿատակերգությունԴանիել ՎինՍիգուրնի Ուիվեր
1986Գիշերային զգեստTenue de soiréeԲոբԴրամաԲերտրան Բլիե
1986Ժան դե ՖլորետJean de FloretteԺան դե ՖլորետԴրամաԿլոդ ԲերիԷլիզաբետ Դեպարդիե,
Դանիել Օթոյ
1986Մեկնման փողոցըRue du DépartԿլարայի հայրըՏոնի Գատլիֆ
1986ՓախստականներըLes fugitifsԺան ԼուկասԿատակերգությունՖրանսիս ՎեբերՊիեռ Ռիշար
1987Սատանայի արևի տակSous le soleil de SatanԴոնիսանԴրամաՄորիս Պիալա
1988Տարօրինակ վայր հանդիպման համարDrôle d'endroit pour une rencontreՉարլզԴրամաՖրանսուա ԴյուպերոնԿատրին Դենյով
1988Կամիլ ԿլոդելCamille ClaudelՕգոստոս ՌուդինԴրամա,
Մելոդրամա
Բրյունո ՆյուտենԻզաբել Աջանի
1988ԵրկուսըDeuxՄարկ ԼամբերտԴրամա,
Մելոդրամա
Կլոդ Զիդի
1989Քեզ համար նա շատ գեղեցիկ էTrop belle pour toiԲերնարդ ԲարթելեմյուԴրամա,
Մելոդրամա
Բերտրան ԲլիեԿարոլ Բուկե
1989Ես տուն եմ ուզումI Want to Go HomeՔրիստեան ԳյութերԿատակերգությունԱլեն Ռենե
1990Սիրանո դե ԲերժերակCyrano de BergeracՍիրանո դե ԲերժերակԴրամա,
Կենսագրական
Ժան Պոլ Ռապնե
1990ՈւրանոսUranusԼեապոլդ ԼեժանսյեԴրամա,
Կատակերգություն
Կլոդ ԲերիՖիլիպ Նուարե,
Միշել Գալաբրյու
1990Բնակության տեղGreen CardՋորջԴրամա,
Մելոդրամա
Փիթեր ՈւիրԷնդի Մաքդաուել
1990Շնորհակալություն, կյանք'Merci la vie'Բժիշկ Մարկ Անտոնի ՎորմսԴրամաԲերտրան Բլիե
1991Իմ հայրիկը հերոս էMon père, ce hérosԱնդրե ԱռնելԿատակերգությունԺերար Լոզյե
1991Աշխարհի բոլոր առավոտներըTous les matins du mondeՄարին ՄարիասԴրամա,
Մելոդրամա
Ալեն ԿորնոԳիյոմ Դեպարդիե
1992Ժամանակ առ ժամանակFrom Time to TimeՓարիզի օդանավակայանի աշխատողԿարճամետրաժՋեֆ ԲլիտՋերեմի Այրոնս
19921492: Դրախտի գրավում1492։ Conquest of ParadiseՔրիստոֆեր ԿոլումբոսԿենսագրական,
Արկածային
Ռիդլի ՍքոթԱրմանդ Ասանտե,
Սիգուրնի Ուիվեր
1993Ավաղ, ինձ ...Hélas pour moiՍիմոն ԴենադյեԴրամա,
Կատակերգություն
Ժակ Լյուկ Գոդար
1993ԺերմինելGerminalՏուսաինթ ՄահեԴրամաԿլոդ Բերի
1993Պարզ ձևականությունUna pura formalitàՕնոֆԴրամաՋուզեպե Տորնատորե
1994Իմ հայրիկը հերոս էMy Father the HeroԱնդրեԿատակերգությունՍթիվ ՄայներՔեթրին Հեյգլ
1994Գնդապետ ՇաբերըLe colonel ChabertՉաբերթԴրամա,
Մելոդրամա
Իվ ԱնժելոՖանի Արդան
1994ՄեքենանLa machineԴոկտոր Մարկ ԼակրոՍարսափ,
Ֆանտաստիկ
Ֆրանսուա ԴյուփերոնՆաթալի Բեյ
1994ԷլիզաÉlisaԺակույ Լեբովիչ ԴեսմոլինԴրամաԺան ԲեկերՎանեսա Պարադի,
Միշել Բուկե
1995Սիմոն Սինեմայի հազար ու մի գիշերըLes cent et une nuits de Simon CinémaԺերար ԴեպարդյեԿատակերգություն,
Մելոդրամա
Անյես ՎարդաՖանի Արդան,
Ժան Պոլ Բելմոնդո,
Մարչելո Մաստրոյանի,
Պատրիկ Բրուել‎,
Ալեն Դելոն,
Կատրին Դենյով,
Ռոբերտ Դե Նիրո,
Ջինա Լոլոբրիջիդա,
Հարիսոն Ֆորդ,
Իզաբել Աջանի,
Դանիել Օթոյ,
Քլինթ Իսթվուդ
1995Սատանայի և հրեշտակի միջևLes anges gardiensԱնտոնիո Կարկո / նրա պահապան հրեշտակըԿատակերգություն,
Ֆենտեզի
Ժան Մարի ՊուարյեՔրիստեան Կլավյե
1995Թոկից փախածըLe garçuԺերարԴրամաՄորիս ՊիալաԷլիզաբեթ Դեպարդիե
1996Մի կողմ քաշվեք աստղերիցUnhook the Starsմեծ Թոմի ԲելաևԴրամաՆիկ Կասավետիս
1996ԲոգուսBogusԲոգուսԿատակերգություն,
Ֆենտեզի
Նորման ՋուիսոնՎուպի Գոլդբերգ
1996Գողտնի գործակալThe Secret AgentՕսիփոնԴրամաՔրիստոֆեր ՀեմփթոնՊատրիսիա Արկետ,
Ռոբին Ուիլյամս,
Քրիստիան Բեյլ
1996Վտանգավոր մասնագիտությունLe plus beau métier du mondeԼաուրենտ ՄոլյերԴրամաԺերար Լոզյե
1996ՀամլետHamletՌեյնալդոԴրամաՔենետ ԲրենաՔեյթ Ուինսլեթ
1997XXLXXLԺան ԲորդալոԿատակերգություն,
Դրամա
Արիել ԶեյտունՋինա Լոլոբրիջիդա
1998Երկաթե դիմակով մարդըThe Man in the Iron MaskՊորտոսԱրկածայինՌենդալ ՈւոլեսԼեոնարդո ԴիԿապրիո,
Ջերեմի Այրոնս,
Ջոն Մալկովիչ
1998Սիրո խոսքերըLa parola amore esisteԱվվ. ԼևիՄելոդրամաՄիմո Կալոպրեստի
1998Կոմս Մոնտե ՔրիստոLe comte de Monte CristoԱբբատ Բուսոնիմինի սերիալ,
Արկածային
Ժոզե ԴայանՕռնելա Մուտի,
Ժան Ռոշֆոր,
Գիյոմ Դեպարդիե,
Ժյուլի Դեպարդիե
1998ԳեղեցկուհիներըBimbolandԼաուրենտ ԳասպարԿատակերգություն,
Արկածային
Արիել ԶեյտունԺյուդիտ Գոդրեշ
1999Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ ԿեսարիAstérix et Obélix contre CésarՕբելիքսԿատակերգությունԿլոդ ԶիդիՔրիստեան Կլավյե,
Միշել Գալաբրյու,
Ռոբերտո Բենինյի,
Արիել Դոմբալ
1999Կամուրջ երկու ափերի միջևUn pont entre deux rivesՋորջԴրամաՖրեդերիկ Օբուրտին,
Ժերար Դեպարդիե
Կարոլ Բուկե
1999ԲալզակBalzacՕներե դե ԲալզակԴրամա,
Կենսագրական
Ժոզե ԴայանԺաննա Մորո,
Ֆանի Արդան
2000ՄիրկաMirkaՍթրիքսԴրամաՌաշիդ Բենաջ
2000Ամբողջ սիրովTutto l'amore che c'èՄոլոտովԴրամաՍերջո Ռուբինի
2000ՎատելVatelՖրանսուա ՎաթելԴրամա,
Կենսագրական
Ռոնալդ ԺոֆեՈւմա Թուրման,
Թիմ Ռոթ,
Արիել Դոմբալ
2000ԹշվառներըLes misérablesԺան Վալժանմինի սերիալ,
Դրամա,
Պատմական
Ժոզե ԴայանՔրիստեան Կլավյե,
Ջոն Մալկովիչ,
Ազիա Արջենտո,
Ֆանի Արդան
2000ԲերենիսBéréniceՏիտուսԴրամաԺակ Դանիել ՎերհակԿարոլ Բուկե
2000Աստվածների նախանձըЗависть боговԲերնարԴրամաՎլադիմիր Մենշով
2000102 դալմաթացիներ102 DalmatiansԺան Պիեռ Լե ՊելթԿատակերգություն,
Ընտանեկան
Քևին Լիմա
2000ՔամելեոնLe placardՖելիքս ՍանտինիԿատակերգությունՖրանսիս ՎեբերԴանիել Օթոյ,
Ժան Ռոշֆոր,
Տիրի Լերմիթ
2000 - 2007Մահացու ուժУбойная силаոստիկանության կոմիսար ԿանսերիալԵվգենի Ակսենով, ...
2001Ոչ արդար մրցակցությունConcorrenza slealeպրոֆեսոր ԱնջելոՌազմականԷտորե Սկոլա
2001«Ճպուռ» գործակալըCQԱնդրեզիԿատակերգություն,
Ֆանտաստիկ
Ռոման ԿոպոլաԷլոդի Բուշե,
Բիլի Զեյն
2001ՎիդոկVidocqՎիդոկՖանտաստիկՊիտոֆ
2001Վհուկները դեպի հյուսիսStreghe verso nordԴեպարդիեՖենտեզի,
Կատակերգություն
Ջովանի ՎերոնեզիԷմանուել Սենյե,
Պոլ Սորվանո
2001Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը ԿլեոպատրաAstérix & Obélix։ Mission CléopâtreՕբելիքսԿատակերգությունԱլեն ՇաբաՔրիստեան Կլավյե,
Մոնիկա Բելուչի
2002Ես Դինան եմI Am DinaՅակոբԴրամաՈւլե Բորնեդալ
2002Հարգիր քո հորըAime ton pèreԼեո ՇեպարդԴրամաՋեյքոբ ԲերգերԳիյոմ Դեպարդիե
2002Միայն մեր միջևBetween StrangersՄաքսԴրամաԷդուարդո ՊոնտիՍոֆի Լորեն,
Միրա Սորվանո
2002Ուրվականների քաղաքըCity of GhostsԷմիլյե, (տիտրերում՝ Ժերար Դեօարդիե)Թրիլեր,
Դրամա
Մեթ ԴիլոնՄեթ Դիլոն
2002ՆապոլեոնNapoléonԺոզեֆ Ֆուշեմինի սերիալ,
Ռազմական,
Կենսագրական
Իվ ՍիմոնոՔրիստեան Կլավյե,
Գիյոմ Դեպարդի
2002ԲլանշBlancheդ'ԱրտանյանԱրկածայինԲերի ԲենվուազաենԺան Ռոշֆոր,
Կարոլ Բուկե
2002Ռուի ԲլազRuy BlasԴոն ՍալյուտԴրամաԺակ ՎեբերԺակ Վեբեր,
Կարոլ Բուկե
2003Լռության ուխտLe pacte du silenceՋոակիմԴրամա,
Թրիլեր
Գրեմ ԳիտԷլոդի Բուշե
2003Գողություն ֆրանսիական ձևովCrime SpreeԴանիել ՖորայԿատակերգություն,
Քրեական
Բրեթ ՄիրմանՀարվի Քեյթլ,
Սաիդ Տագմաուի
2003Բոն վոյաժBon voyageԺան Էտյեն ԲեֆորտԴրամա,
Թրիլեր
Ժան Պոլ ՌապնոԻզաբել Աջանի
2003ՆաթալիNathalieԲերնարԴրամաԱն ՖոնտենՖանի Արդան
2003ԱնհաջողակներըTais-toi!ՔվենտինԿատակերգությունՖրանսիս ՎեբերԺան Ռենո
2003Մեքենայի բանալինLes Clefs de bagnoleպանրավաճառԿատակերգությունԼորան Բաֆի
2003Նենգամիտ աղվեսըVolponeՎոլփոնԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ֆրեդերիկ Օբուրտին
2004Միլիոն տարի մեր թվարկությունից առաջRRRrrrr!!!գլխավոր մազավաճառԿատակերգությունԱլեն ՇաբաԺան Ռոշֆոր
2004ՊրոֆեսիոնալներըSan-AntonioԼեյտենանտ Ալեքսանդր Բենեդիկտ ԲերուերՄարտական,
Կատակերգություն
Ֆրեդերիկ ՕբուրտինԺերար Լավլեն
2004Մադմուազել ՀրացանակիրըLa Femme MusketeerԿարդինալ ՄազարինիԱրկածայինՍթիվ ԲոյումՆաստասյա Քինսկի,
Ջոն Ռիս-Դևիս
2004Նոր ՖրանսիաNouvelle-FranceԹոմաս Բլենդեուի հայրըԴրամա,
Ռազմական
Ժան Բոուդեն
2004Օրֆևրի 36 ծովափը36 Quai des OrfèvresԴենիս ԿլեյնՄարտականՕլիվյե ՄարշալԴանիել Օթոյ
2004Ժամանակը հետ շրջելLes temps qui changentԱնթոնի ԼավաուԴրամաԱնտուան ՏեշինեԿատրին Դենյով
2005Միշել Մյուլերի կյանքը ձերինից հիանալի էLa vie de Michel Muller est plus belle que la vôtreԺերար ԴեպարդիեԿատակերգությունՄիշել Մյուլեր
2005Պարզապես ընկերներJe préfère qu'on reste amisՍերժԴրամա,
Կատակերգություն
Օլիվյե Նակաշ,
Էրիկ Թոլեդանո
Անի Ժերարդո
2005Խեղդվողի բախտը ո՞նց է բերումBouduԲոուդուԿատակերգությունԺերար Ժյունո
2005Անիծյալ թագավորներըLes rois mauditsԺակույ դը Մոլայմինի սերիալ
2005Դու որքա՞ն արժեսCombien tu m'aimes?ՉարլիԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Բերտրան ԲլիեՄոնիկա Բելուչի
2005Օ՜լեOlé!Ֆրանսուա ՎեբերԿատակերգությունՖլորանս Կենտեն
2006Վերջին արձակուրդըLast HolidayԳլխավոր խոհարար ԴիդյեԴրամա,
Կատակերգություն
Ուեյն Վան
2006Փարիզ, ես սիրում եմ քեզParis, je t'aimeՇեֆ ("Լատինյան կվարտալ" էպիզոդում)Մելոդրամա,
Կատակերգություն
Օլիվյե Ասայաս,
Ժերար Դեպարդյե,
և այլք
Նատալի Փորտման,
Օլգա Կուրլյենկո,
Էլայջա Վուդ,
Սթիվ Բուշեմի,
Ժուլիետ Բինոշ,
Ուիլյամ Դեֆո,
Նիկ Նոլթի,
Ֆանի Արդան
2006Երբ ես երգիչ էիQuand j'étais chanteurԱլան ՄորոԴրամա,
Երաժշտական
Քսավիեր Ջիանոլի
2006Այլախոհների կուրսըParcours de dissidentsպատմող (հնչյունավորում)ՓաստագրականԷզան Պալսի
2007Կյանքը վարդագույն երանգովLa mômeԼուիս ԼեփլԿենսագրականՕլիվյե Դահան
2007Միշուն դ’ՕբերիցMichou d'AuberՋորջԴրամա,
Կատակերգություն
Թոմա ԺիլուՆաթալի Բեյ
2007Մորիս Պիալա. Սերը գոյություն ունիMaurice Pialat, l'amour existeպատմող (հնչյունավորում)ՓաստագրականԺան Պիեռ Դևիլերս,
Էն Մարի Ֆո
2008Աստերիքսն Օլիմպիական խաղերինAstérix aux jeux olympiquesՕբելիքսՖենտեզի,
Կատակերգություն
2008Թագավորներն ամեն ինչ կարող ենВсё могут королиարքայադստեր հայրըԿատակերգությունԱլեքսանդր Չերնեև
2008ԴիսկոDiscoԺան ՖրանսուաԿատակերգությունՖաբյեն Օնթենյենտե
2008Առանց չարության, առանց արյան և առանց փողիSans arme, ni haine, ni violenceկնքահայրՔրեականԺան Պոլ Ռուվ
2008Բաբելոն Մ. Թ.Babylon A.D.ԳորսկիՄարտական,
Ֆանտաստիկ
Մաթյո ԿասովիցՎին Դիզել,
Միշել Յեո
2008Պետության թիվ 1 թշնամինL'instinct de mortԳուիդոՔրեականԺան Ֆրանսուա ՌիշեՎենսան Կասել
2008Պետության թիվ 1 թշնամին. ԼեգենդըL'ennemi public n°1ԳուիդոՔրեականԺան Ֆրանսուա ՌիշեՎենսան Կասել
2008ԲեկանումL'abolitionՀենրի ՏորեսԴրամաԺան Դաիել Վերհակ
2008Հրաժեշտի ծաղկեփունջBouquet finalՀյուգոՄելոդրամա,
Կատակերգություն
Միշել Դելդալգո
2008Բարև, ցտեսությունHello GoodbyeԱլան ԳաաշԿատակերգությունԳրեմ Գիթ
2008Թիմպլբահի թոկից փախածներըLes enfants de TimpelbachԳեներալ ԻգորԱրկածային,
Ընտանեկան
Նիկոլյա Բերն
2008ԲելամիBellamyՊոլ ԲելամիԴրամա,
Դետեկտիվ
Կլոդ Շարբոլ
2008Գրոլանդ ամսաթերթըGroland magzineտարեց ջենթլմենսերիալ,
Կատակերգություն
Բրունո Լե Ժան
2009Տասներեքերորդ բաժինDiamant 13ՄաթՔրեականԺիլ Բեա
2009ԿոկոCocoկարդիոլոգԴրամա,
Կատակերգություն
Գադ Էլմալեխ
2009ՍկզբումÀ l'origineԱբելԴրամաՔսավիեր Ջիանիոլի
2009Ուրիշ ԴյումաL'autre DumasԱլեքսանդր ԴյումաԴրամա,
Պատմական
Սեֆի Նեբու
2010Ֆրանսիայի վերջին մամոնտըMammuthՍերժ ՓիլատեսԿատակերգությունԳուստավ դե Կերվեն,
Բենուա Դելելին
Իզաբել Աջանի
2010Հսկա ռեստորանLe grand restaurantռեստորանի հաճախորդ ԺերարԿատակերգությունԺերար Պուլիչինո
2010Գլեն 3948Glenn, the Flying RobotհեռուստալրագրողՖանտաստիկՄայք Գոլդշտեյն
2010Մաքուր էջLa tête en fricheՋերման ՉազեսԴրամա,
Կատակերգություն
Ժան Բեքեր
2010Հուսահատ տնային տնտեսուհինPoticheՄորիս ԲաբինԿատակերգությունՖրանսուա ՕզոնԿատրին Դենյով
2010Ուշացած սերПоздняя любовьԴրամաԱկտամ Արիմ Կումբաթ,
Սաբմիտ Կուրմանբեկով
2010Փոքրիկ աշխարհJe n'ai rien oubliéԿոնրադ ԼանգԴրամաԲրունո Շիշ
2011Անլսելի հպումUn baiser papillonբժիկ ՄանոնԴրամաԿարին ՍիլաՎենսան Փերես
2012Մեծ գիշերLe grand soirԴրամա,
Կատակերգություն
Գուստավ դե Կերվեն,
Բենուա Դելելին
2012Իմ հանցակից հրեշտակըМой грешный ангелՇարլՄելոդրամաԹալգատ Թեմոնով
2012Պիի կյանքըLife of PiֆրանսիացիԱրկածայինԷնգ Լի
2012Աստերիքսն ու Օբելիքսը ԲրիտանիայումAstérix et Obélix։ Au Service de Sa MajestéՕբելիքսԿատակերգություն,
Ֆենտեզի
2012ԽաղացողներինLes turfistesմոնսինյոր Պոլ
2012Մարդը, որը խաղում էL'homme qui ritՈւրսուս
2012Ֆրենկ Էթելը երանության մեջFrank-Etienne vers la beatitudeԿարճամետրաժ
2012MiserereMiserereԼիոնել Կասդան
2012Աստվածային մարկիզըLe divin marquis
2012Իպուի մահըThe Death of IpuԻպու
2012ՌասպուտինРаспутинԳրիգորի Ռասպուտին
2013Ներքին քաղաքականությունAffaires étrangères
2013ԲոուլերներըLes BoulistesՋեքի
2013Գեղեցկուհին և հրեշըLa belle & la bêteհայր
-Հենրի 5Henry5
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1985Մի կին կամ երկուսըUne femme ou deux
1988ԵրկուսըDeux
1990Մի ծառի ճյուղերShakha Proshakha
1991ԹափառականըAgantuk
1997Նա հիասքանչ էShe's So Lovely
1999Կամուրջ երկու ափերի միջևUn pont entre deux rives
2000Թշվառները (մինի սերիալ)Les misérables
2002Հարգիր քո հորըAime ton père
2002Նապոլեոն (մինի սերիալ)Napoléon
2010Ֆրանսիայի վերջին մամոնտըMammuth
2010Մաքուր էջLa tête en friche
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1984ՏարտյուֆLe tartuffe
1999Կամուրջ երկու ափերի միջևUn pont entre deux rives
2006Փարիզ, ես քեզ սիրում եմParis, je t'aime

Թատերական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՆերկայացում
1972Տուն
1972Իսմա
1973Իսահակ
1974Զբոսանք դեպի Կոնստանս լիճ
Էդուարդ VII թատրոն
1968-1969Տղաները ավազակախմբից
Մադլեն թատրոն
1970Աղջիկն իմ ապուրի մեջ
1971Գալապագոսները
2004Գազանը բաժակում
Շայո ազգային թատրոն
1971Փրկվածը
Նանտեր թատերական կենտրոն
1977Անմիտները մահանում են
Ստրասբուրգի ազգային թատրոն
1983Տարտյուֆ
Ելիսեյան դաշտեր թատրոն
1996Զինվորի պատմությունը
Փարիզի թատրոն
1999Երկնային դարպասներ

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 թվական - Ժերար Ֆիլիպի անվան փառատոնի Գրան Պրի մրցանակ
  • 1981 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Կացության իրավունք» ֆիլմում խաղացած դերի համար
  • 1982 թվական - Ամերիկյան քննադատների միություն․ «Տարվա լավագույն դերասան»
  • 1983 թվական - Կինոընկերությունների աշխատակիցների միության մրցանակ․ «Ամբողջական ստեղծագործության և կինոյում կարիերայի համար»
  • 1985 թվական - Վենետիկյան կինոփառատոն․ Վոլպիի գավաթը «Ոստիկանություն» ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար
  • 1989 թվական - Բրիտանական կինոյի ինստիտուտի պատվավոր անդամ
  • 1990 թվական - Կաննի կինոփառատոնի արծաթե մեդալ․ «Լավագույն տղամարդու դերակատարում» «Սիրանո դե Բերժերակ» ֆիլմոմ դերի համար
  • 1990 թվական - «1980-1990-ական թվականների լավագույն օտարերկրյա դերասան» ըստ ամերիկյան կինոքննադատների
  • 1991 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» Սիրանո դե Բերժերակ» ֆիլմոմ դերի համար
  • 1991 թվական - Ոսկե Գլոբուս․ «Լավագույն տղամարդու դերակատարում» «Կացության իրավունք» ֆիլմում խաղացած դերի համար
  • 1995 թվական - Մոնրեալի կինոփառատոն
  • 1996 թվական - Պատվո լեգիոնի շքանշանի դափնեկիր
  • 1996 թվական - Ոսկե տեսախցիկ
  • 1997 թվական - Վենետիկյան կինոփառատոն․ Ռուդոլֆ Վալենտինոյի անվան մրցանակ, Ոսկե առյուծ «Համաշխարհային կինեմատոգրաֆիայում ավանդի համար»
  • 1999 թվական - 7 d'OR
  • 2000 թվական - Վերոնայի կինոփառատոն
  • 2002 թվական - Քվեբեկի Ազգային շխանխանի ասպետ
  • 2006 թվական - Մոսկվայի միջազգային կինոփառատոն․ Ստանիսլավսկու անվան «Հավատում եմ» մրցանակ
  • 2007 թվական - Լյումիերի մրցանակ
  • 2011 թվական - Ոսկե մեդալ գինեգործության զարգացման մեջ ավանդի համար

Անվանակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1976 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Յոթ մահ ըստ դեղատոմսի» ֆիլմում դերի համար
  • 1977 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Վերջին կինը» ֆիլմում դերի համար
  • 1978 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Ասեք նրան, որ ես նրան սիրում եմ» ֆիլմում դերի համար
  • 1979 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Շաքար» ֆիլմում դերի համար
  • 1983 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Դանթոն» ֆիլմում դերի համար
  • 1984 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Հայրիկները» ֆիլմում դերի համար
  • 1985 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Ֆորտ Սագան» ֆիլմում դերի համար
  • 1986 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Ոստիկանություն» ֆիլմում դերի համար
  • 1988 թվական - BAFTA․ «Լավագույն տղամարդու դերակատարում» «Ժան դե Ֆլորետ» ֆիլմում դերի համար
  • 1989 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Կամիլ Կլոդել» ֆիլմում դերի համար
  • 1990 թվական - Եվրոպական կինոակադեմիա․ «Լավագույն դերասան» «Սիրանո դե Բերժերակ» ֆիլմում դերի համար
  • 1991 թվական - Օսկար․ «Լավագույն տղամարդու դերակատարում» «Սիրանո դե Բերժերակ» ֆիլմում դերի համար
  • 1992 թվական - BAFTA․ «Լավագույն տղամարդու դերակատարում» «Սիրանո դե Բերժերակ» ֆիլմում դերի համար
  • 1995 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Գնդապետ Շեբեր» ֆիլմում դերի համար
  • 1998 թվական - Եվրոպական կինոակադեմիա․ «Միջազգային արվեստում ականավոր հաջողությունների համար» «Երկաթե դիմակով մարդը» ֆիլմում դերի համար
  • 2007 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Երբ ես երգիչ էի» ֆիլմում դերի համար
  • 2011 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Ֆրանսիայի վերջին մամոնտը» ֆիլմում դերի համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 Encyclopædia Britannica
  3. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  4. 1 2 filmportal.de — 2005.
  5. 1 2 http://www.telegraph.co.uk/culture/film/7981900/Juliette-Binoche-and-Gerard-Depardieu-Une-entente-thats-far-from-cordiale.html
  6. 1 2 Тука Г. Б. Миротворець (ռուս.) — 2014.
  7. https://ria.ru/20200905/deparde-1576821661.html
  8. https://www.parismatch.be/actualites/people/2022/07/01/il-est-parfait-jean-le-fils-de-16-ans-de-gerard-depardieu-se-fait-remarquer-2BVUJK44TFEIDPD4GELW3N7NAE/
  9. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  10. https://www.labiennale.org/en/history-venice-film-festival
  11. https://www.labiennale.org/it/storia-della-mostra-del-cinema (իտալ.)
  12. Кто есть кто в мире / Гл. ред. Г. П. Шалаева. - М.: ОЛМА-ПРЕСС, 2003. - ISBN 5-94849-441-1
  13. 1 2 3 «Тяжелая доля - быть Депардье». «Газета.Ру». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 14 октября 2014-ին.
  14. «Умер старший сын Жерара Депардьё - Гийом, который тоже был актёром». NEWSru. 13 октября 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  15. «/ Джон, тайный ребёнок Жерара Депардьё [ Архив ] - Paris Match N O 3089, 31 июля 2008». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  16. Жерар Депардьё: У меня 20 детей от 10 женщин
  17. «Gérard Depardieu passe en Belgique» (ֆրանսերեն). lemonde.fr. 12.12.2012. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  18. «Voir sur nouvelobs.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  19. «Voir sur lesechos.fr». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  20. Voir sur france24.com.
  21. L’exilé fiscal Depardieu prend la mouche et " rend son passeport " français | Une Vigie Rue89 Politique
  22. «Gérard Depardieu : «Je rends mon passeport» - leJDD.fr». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  23. Депардьё отказывается от гражданства и обиделся на премьера: «Кто вы такой?»
  24. «Депардьё откажется от французского гражданства». lenta.ru. 16.12.2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  25. Депардьё не останется во Франции, Газета.ru, 30.12.2012.
  26. «Владимир Путин подписал указ о приёме в гражданство Российской Федерации Жерара Депардьё». kremlin.ru. 03.01.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  27. «УКАЗ Президента РФ от 01.01.2013 N 1 «О ПРИЕМЕ В ГРАЖДАНСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  28. «В Брюсселе заявили, что российское гражданство Депардьё осложнит получение им бельгийского». interfax.ru. 03.01.2013.
  29. «Пресс-конференция Владимира Путина». kremlin.ru. 20.12.2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  30. «Депардьё заслужил гражданство РФ своим вкладом в российскую культуру - Песков». interfax.ru. 03.01.2013.
  31. «Первый канал получил письмо с комментарием Жерара Депардье». 1tv.ru. 03.01.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  32. «Депардьё получил российский паспорт». РИА Новости. 06.01.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  33. Самый «быстрый» российский паспорт, Газета.ru, 09.01.2013.
  34. Кто фотографировал Депардье на русский паспорт?, Политсовет, 10.01.2013.
  35. «Мерси за то, что я стал мордвином!». Российская газета. 06.01.2013.
  36. cite web|url=http://fedpress.ru/news/yellowpress/1426231106-deparde-ya-nachinal-kareru-s-samykh-nizov-kak-putin Արխիվացված 2015-04-27 Wayback Machine
  37. «Жерар Депардье стал «Почетным удмуртом»». ИТАР-ТАСС. 11.1.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  38. Узнай свой ИНН
  39. «Жерар Депардье стал почетным чеченцем. Фото». 2013 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  40. Жерар Депардье не планирует жить в России
  41. «Ж.Депардье хочет получить паспорта 7 стран, в том числе Алжира». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  42. Gerard Depardieu Granted Honorary Citizenship In Belgium - The Hollywood Reporter
  43. «Жерар Депардье больше не хочет жить в России». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  44. Жерар Депардье отказался от российского гражданства и уехал в Бельгию
  45. Жерар Депардье продал недвижимость в России и хочет отказаться от гражданства РФ
  46. Депардье покидает Россию
  47. [test.ru ссылка]
  48. «Депардье не отказывается от российского гражданства». kp.ru. 9 апреля 2015. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  49. 1 2 «О фильме «Вальсирующие»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  50. JPBox Office
  51. ««Вальсирующие» на сайте КиноПоиск.ру». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  52. «Gerard Depardieu is very grand as the Narrator in Oedipus Rex…»
  53. Русский художник Шишкин пишет портрет Жерара Депардьё
  54. Вернисаж русского художника с участием Жерара Депардьё
  55. «Депардье признался в употреблении 14 бутылок алкоголя в день» (ռուսերեն). Лента.Ру. 14 сентября 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Դեպարդիե» հոդվածին։