Իզաբել Յուպպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իզաբել Հյուպպերից)
Իզաբել Յուպպեր
ֆր.՝ Isabelle Huppert
Ծնվել էմարտի 16, 1953(1953-03-16)[1][2][3][…] (71 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Conservatoire à rayonnement régional de Versailles?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնկաթոլիկություն և հուդայականություն
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Ronald Chammah?[4]
Երեխա(ներ)Լոլիտա Շամմա
Պարգևներ և մրցանակներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[9] Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա

Դոնոսիտա պարգև

Լավագույն դերասանուհի

BAFTA մրցանակ լավագույն խոստումնալից նորեկ գլխավոր դերերում

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն օտարերկրյա դերասանուհուն

«Սեզար» մրցանակ լավագույն կանացի դերի համար

Լավագույն դերասանուհի

Սան Ֆրանցիսկոյի ֆիլմաքննադատների մրցանակ լավագույն դերասանուհուն

Քլոթրուդիս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհուն

[5]
Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն դերասանուհուն

[6]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն դերասանուհուն

[7]

European Film Awards համաշխարհային կինոյում եվրոպական ավանդի համար

[8]

«Սեզար» մրցանակ լավագույն կանացի դերի համար

Chlotrudis Award for Best Actress?

[5]

Վոլպի գավաթ կնոջ լավագույն դերակատարման համար

Silver Bear for Outstanding Artistic Contribution?

[10]

Վոլպի գավաթ կնոջ լավագույն դերակատարման համար

Lumières Award for Best Actress?

Lumières Award for Best Actress?

Lumières Award for Best Actress?

Lumières Award for Best Actress?

Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար

Ոսկե արջ

Q3319528?

«Անկախ ոգի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

և

Europe Theatre Prize?

Իզաբել Յուպպեր (ֆրանս.` Isabelle Huppert, մարտի 16, 1953(1953-03-16)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի դերասանուհի։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների, նկարահանվել է ավելի քան 100 կինոնկարում և հեռուստատեսային բեմադրություններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբել Յուպպերը ծնվել է խոշոր արդյունաբերողի և անգլերենի ուսուցչուհու ընտանիքում։ Հայրը Հունգարիայից գաղթած կաթոլիկ հրեա էր։ Իզաբելն ընտանիքում ամենակրտսեր երեխան էր։ Նա ավարտել է Փարիզի համալսարանի սլավոնական բաժինը, իսկ հետո դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիան։

Իզաբել Յուպպերի կինոդեբյուտը կայացել է 1971 թվականին, Նինա Կոմպանեեցի «Ֆաուստինան և շոգ ամառը» կինոնկարում։ 1972 թվականին նկարահանվել է Կլոդ Սոտեի «Սեզարն ու Ռոզալին» ֆիլմում։ 1970-ական թվականների սկզբին, Իզաբել Յուպպերը հիմնականում խաղում էր դեռահաս աղջիկների դերեր։ Այդպիսի ֆիլմերից էին «Գարեջրատունը ճամփաբաժանի վրա» (1972 թ.) և «Վալս պարողները» (1974 թ.) կինոնկարները։ Նրա դերասանական կարիերայում կարևոր փուլ սկսվեց «Դյուպոն Լաժուա» («Դա պատահել է տոն օրը» 1974 թ.) կինոնկարով։ Դերասանական վարպետության դասընթացներ անցնելուց հետո Իզաբելը նկարահանվեց «Ալոիզա» (1975 թ.) կինոնկարում, որտեղ հանդես եկավ արդեն որպես պրոֆեսիոնալ դերասանուհի։ Առաջին մեծ աշխատանքը Բերտրան Տավերնյեի «Դատավորն ու մարդասպանը» (1976 թ.) կինոնկարն էր, որտեղ նրա խաղընկերներն էին Ֆիլիպ Նուարեն և Միշել Գալաբրյուն։

1970-ական թվականների վերջերին Իզաբելը ծանոթացել է Կլոդ Շաբրոլի հետ։ Վերջինս նրան հրավիրել է նկարահանվելու «Վիոլետա Նոզյեր» (1978 թ.) կինոնկարում, որտեղ Իզաբելը մարմնավորել է իրական կերպարի` կնոջ, ով 1930-ական թվականներին թունավորել էր իր հորը։ Արդյունքում Իզաբելը նկարահանվեց Կլոդ Շաբրոլի ևս չորս ֆիլմում` «Կանացի գործ» (1988 թ., Վենետիկի կինոփառատոնի մրցանակ՝ կանացի լավագույն դերի համար), «Տիկին Բովարի» (1991 թ., Մոսկվայի կինոփառատոնի մրցանակ՝ կանացի լավագույն դերի համար), «Արարողություն» (1995 թ., «Սեզար» մրցանակ և Վենետիկի կինոփառատոնի մրցանակ՝ կանացի լավագույն դերի համար) և «Խաղադրույքն արված է» (1997 թ.)։

Իզաբել Յուպպերը հաճախ հանդես է եկել հակասական՝ մասնավորապես հանելուկային, ինքնամփոփ և ճակատագրական կանանց դերերով։ Այդպիսին էր Ալֆոնսինա Պլեսսիի դերը «Կամելիազարդ տիկինը» (1981 թ.) կինոնկարում։ Այդ տարի նա խաղացել է իր ամենահաջողված դերերից մեկը՝ Մարթա Մեսարոշի «Ժառանգորդուհիները» («Երկրորդ կինը» 1980 թ.) կինոնկարում։

Իզաբել Յուպպերը հիմնականում աշխատում է ֆրանսիական և եվրոպական հեղինակային կինոյի և առաջատար թատերական ռեժիսորների հետ։ Նա նկարահանվել է Բերտրան Տավերնյեի «Քմահաճ երեխաներ» (1977 թ.) և «Անբասիր համբավ» (1981 թ.), Բերտրան Բլիեի «Վալս պարողները» (1974թ.) և «Իմ ընկերոջ կինը» (1983 թ.), Ժան Լյուկ Գոդարի «Փրկվեք, ով կարող է» (1979 թ.) և «Կիրք» (1982 թ.), Անդրե Տեշինեի «Բրոնտե քույրերը» (1979 թ.) և Մորիս Պիալայի «Լուլու» (1980 թ.) և այլ կինոնկարներում։ 1993 թվականին Իզաբելը նկարահանվել է Իգոր Մինաևի «Հեղեղում» կինոնկարում։

2001 թվականին Իզաբել Յուպպերը նկարահանվել է Էլֆրիդե Ելինեկի վեպի հիման վրա նկարահանված, Միխայել Հանեկեի «Դաշնակահարուհին» կինոնկարում։ Այդ դերի համար նա ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ Նրա հետագա աշխատանքներից են «Ութ կին» (2002 թ.), «Գայլերի ժամանակը» (2002 թ.), «Իմ մայրը» (2004 թ.), «Թաքուն սեր» (2007 թ.), «Իմ փոքրիկ արքայադուստր» (2011 թ.), «Իմ ամենաահավոր մղձավանջը» (2011 թ.), «Սեր» (2012 թ.), «Միանձնուհին» (2013 թ.) և այլ կինոնկարներ։

Իզաբել Յուպպերը այն չորս դերասանուհիներից է, ով Կաննի կինոփառատոնի կանացի լավագույն դերի համար սահմանված մրցանակին արժանացել է երկու անգամ (մյուս դերասանուհիներն են Վանեսա Ռեդգրեյվը, Հելեն Միրենը և Բարբարա Հերշին1984 թվականին Իզաբելը Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում էր։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբել Յուպպերը 1982 թվականին ամուսնացել է ռեժիսոր և սցենարիստ Ռոնալդ Շամմայի հետ։ Նրանք ունեն երեք երեխա։ Ավագ դուստրը՝ Լոլիտա Շամման, նույնպես դերասանուհի է։

Իզաբել Յուպպերը ապրում է իր կերտած շատ հերոսուհիների նման ինքնամփոփ և պարփակված։ Նա չի սիրում ասուլիսներ և հարցազրույցներ, լռում է իր անձնական կյանքի վերաբերյալ և չի պատմում իր ապագա ծրագրերի մասին։ Հիանալիորեն դաշնամուր է նվագում։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1971 Ֆաուստինան և շոգ ամառը Faustine et le bel été ուսանողուհի
1971 Պրուսիացին Le Prussien Էլիզաբեթ
1972 Ֆիգարոն այստեղ է, Ֆիգարոն այնտեղ է Figaro-ci, Figaro-là Պաուլինա
1972 Գարեջրատունը ճամփաբաժանի վրա Le bar de la fourche Էննի Սմիթ
1972 Սեզարն ու Ռոզալին César et Rosalie Մարիտա
1973 Իրական պատմություն Histoire vraie Ադելաիդա
1973 Գիշերօթիկի տերը Le maître de pension Աննի
1973 Կար-չկար Vogue la galère Կլոտիլդա
1974 Աստիճանաբար հաճույքների մեջ խորանալը Glissements progressifs du plaisir Բիտ
1974 Վալս պարողները Les valseuses Ժակլին
1974 Տիկին Բատիստ Madame Baptiste Բլանշ
1974 Խոցեր և քերծվածքներ Plaies et bosses Պետսի Լակեն
1974 Դյուպոն Լաժուա (Դա պատահել է տոն օրը) Dupont Lajoie Բրիջիտ Կոլեն
1975 Լուրջ, ինչպես հաճույքը Sérieux comme le plaisir աղջիկ
1975 Վարդի կոկոն Rosebud Էլեն Նիկոլաոս
1975 Ալոիզա Aloïse երիտասարդ Ալոիզան
1975 Մեծ էքստազ Le grand délire Մարի
1975 Բժիշկ Ֆրանսուազա Գայյան Docteur Françoise Gailland Էլիզաբեթ Գայյան
1975 Ես, Պիեռ Ռիվյեր Je suis Pierre Rivière Էյմի
1976 Դատավորն ու մարդասպանը Le juge et l'assassin Ռոուզ
1976 Փոքրիկ Մարսել Le petit Marcel Իվետա
1977 Ժանեկագործուհին La Dentellière Պոմ
1977 Հնդկացիները դեռ հեռու են Les indiens sont encore loin Ժեննի Կերն
1977 Սիրո հետ չեն կատակում On ne badine pas avec l'amour Կամիլա
1977 Քմահաճ երեխաներ Des enfants gâtés քարտուղարի տեղակալ
1978 Վիոլետա Նոզյեր Violette Nozière Վիոլետա Նոզյեր
1979 Վերադարձ սիրեցյալի մոտ Retour à la bien-aimée Ժաննա Կերն
1979 Բրոնտե քույրերը Les soeurs Brontë Էնն Բրոնտե
1980 Երկրորդ կինը (Ժառանգորդուհիները) Örökség Իռեն
1980 Լուլու Loulou Նելլի
1980 Փրկիր, ով կարող է (իր կյանքը) Sauve qui peut (la vie) Իզաբել Ռիվյեր
1980 Դրախտի դարպասները Heaven's Gate Էլլա Ուոթսոն
1981 Կամելիազարդ տիկնոջ իրական պատմությունը La storia vera della signora dalle camelie Ալֆոնսինա Պլեսսի
1981 Աղավնյակի թևերը Les ailes de la colombe Մարի
1981 Անբասիր համբավ Coup de torchon Ռոզա
1981 Խոր ջրեր Eaux profondes Մելանի
1982 Կիրք Passion Իզաբել
1982 Կարմրախայտ La truite Ֆրեդերիկա
1982 Պիեռայի պատմությունը Storia di Piera Պիեռա
1983 Սեր առաջին հայացքից Coup de foudre Լենա Վեբեր
1983 Իմ ընկերոջ կինը La femme de mon pote Վիվիան
1984 Պոռնկուհին La garce Ալինա Կամինկեր, Էդիթ Վեբեր
1985 Շառլոտայի ստորագրությունը Signé Charlotte Շառլոտա
1985 Խառնաշփոթ Sac de noeuds Ռոզա-Մարի Մարտեն
1986 Կակտուս Cactus Կոլո
1986 Ննջասենյակի պատուհանը The Bedroom Window Սիլվիա Վենտվորտ
1987 Չարքերը Les possédés Մարիա Սյատով
1988 Կանացի գործ Une affaire de femmes Մարի
1988 Սև Միլանը Milan noir Սառա
1989 Վերաբնակեցում Seobe Դաֆինա
1990 Կնոջ վրեժը La vengeance d'une femme Սեսիլ
1990 Մալինա Malina ֆրաու
1991 Տիկին Բովարի Madame Bovary Էմմա Բովարի
1992 Սիրուց հետո Après l'amour Լոլա
1993 Հեղեղում Наводнение (L'inondation) Սոֆիա
1994 Դիլետանտները Amateur Իզաբել
1994 Պառակտում La Séparation Աննա
1995 Արարողություն La Cérémonie Ժաննա
1996 Գուլիվերի ճանապարհորդությունը Gulliver's Travels միսիս
1996 Ընտրովի հարազատություն Le affinità elettive Կառլոտա
1997 Դոկտոր Շուտցի պարգևը Les palmes de M. Schutz Մարի Կյուրի
1997 Խաղադրույքներն արված են Rien ne va plus Էլիզաբեթ, Բեթթի
1998 Մարմնի դպրոց L' École de la chair Դոմինիկ
1999 Միայն թե ոչ սկանդալ Pas de scandale Ագնես Ժանկուր
2000 Ժամանակակից կյանք La vie moderne Կլեր
2000 Կեղծ սպասուհին La Fausse suivante կոմսուհի
2000 Թագավորի դուստրերը Saint-Cyr տիկին դե Մենտենոն
2000 Դյուրզգայուն ճակատագրեր Les destinées sentimentales Նատալի Բարների
2000 Շնորհակալություն շոկոլադի համար Merci pour le chocolat Մարի-Կլեր Մյուլլեր
2000 Երկու մայրերի որդին, կամ անմեղության կատակերգություն Comédie de l'innocence Արիանա
2001 Մեդեա Médée Մեդեա
2001 Դաշնակահարուհին La Pianiste Էրիկա Կոյուտ
2001 Ութ կին 8 femmes Օգյուստին
2002 Երկուսը Deux Մագդալենա, Մարիա
2002 Ավետյաց կյանք La Vie promise Սիլվիա
2002 Գայլերի ժամանակը Le temps du loup Անն Լորան
2004 Իմ մայրը Ma mère Էլեն
2004 Սրտեր կոտրողները I Heart Huckabees Կատրին Վոբան
2004 Դժգոհ քույրերը Les soeurs fâchées Մարտինա Դեմուտի
2005 Գաբրիելա Gabrielle Գաբրիելա Էրվե
2006 Իշխանության կատակերգություն L'ivresse du pouvoir Ժաննա Շարման-Կիլմեն
2006 Մասնավոր սեփականություն Nue propriété Պասկալ
2007 Թաքնված սեր L'amore nascosto Դանիելա
2007 Մեդեայի հրաշքը Médée miracle Իռեն-Մեդեա
2008 Տուն Home Մարթա
2008 Պատվար ընդդեմ Խաղաղ օվկիանոսի Un barrage contre le Pacifique վանքի մայրապետը
2009 Վիլլա Ամալիա Villa Amalia Անն
2009 Սպիտակ նյութ White Material Մարիա Վիալ
2010 Կոպակաբանա Copacabana Էլիզաբեթ Դելմոտ
2010 Առանձնահատուկ հարաբերություններ Sans queue ni tête Էլիս Բերժերակ
2011 Իմ փոքրիկ արքայադուստր My Little Princess Հաննա
2011 Իմ ամենաահավոր մղձավանջը Mon pire cauchemar Ագաթա Նովիկ
2012 Գերվածները Captive Թերեզա Բուրգուեն
2012 Սեր Amour Եվա
2012 Ուրիշ երկրում Da-reun na-ra-e-seo Անն
2012 Քնած գեղեցկուհին Bella addormentata Դիվինա Մադրե
2012 Վելինգտոնի գծերը Linhas de Wellington Կոզիմա Պիա
2013 Մեկով պակաս Dead Man Down Վալենտինա Լուզոն
2013 Միանձնուհին La religieuse -
2013 Տիպ Տոպ Tip Top Էսթեր Լաֆարժ
2013 Չարաշահում թուլությամբ Abus de faiblesse Մոդ Շոնբերգ
2013 Էլեոնոր Ռիգբիի անհետացումը. Նա The Disappearance of Eleanor Rigby: Him Մերի Ռիգբի
2014 Շրջանապտույտ La ritournelle Բրիջիտ
2015 Ասֆալտ Asphalte Ժաննա Մեյեր
2015 Բարձրաձայն, քան ռումբերը Louder Than Bombs Իզաբել
2015 Սիրո հովիտը Valley of Love Իզաբել
2016 Ապագա L'avenir Նատալի
2016 Նա Elle Միշել
2016 Սուտ խոստովանություններ Les fausses confidences Արամինտա
2016 Հիշողություններ Souvenir Լիլիան, Լաուրա
2017 Կլերի ֆոտոխցիկը La caméra de Claire Կլեր
2017 Հեփի-էնդ Happy End Աննա Լոուրեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]