Մարթա Մեսարոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Մեսարոշ
հունգ.՝ Mészáros Márta
Ծնվել էսեպտեմբերի 19, 1931(1931-09-19)[1][2][3][…] (92 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1956)
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
ԱմուսինՄիկլոշ Յանչո և Յան Նովիցկի
Պարգևներ
IMDbID ID 0617767

Մարթա Մեսարոշ (հունգ.՝ Mészáros Márta, սեպտեմբերի 19, 1931(1931-09-19)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի սցենարիստ և ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ Լասլո Մեսարոշի դուստրն է։ Մարթան ծնվել է Բուդապեշտում, բայց 1935 թվականին ընտանիքն արտագաղթեց ԽՍՀՄ։ Հայրը ձերբակալվեց և սպանվեց ԳՈւԼԱԳ-ում Ստալինիզմի ռեժիմի շրջանում (ավելի ուշ Մարթան հոր մասին նկարահանեց «Լասլո Մեսարոշի հիշատակին» փաստագրական ֆիլմը), մայրը մահացավ։ Որբացած աղջկան մեծացրեց հոգեմայրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1946 թվականին Մեսարոշը վերադարձավ հայրենիք, ավարտեց դպրոցը։ Ապա կրկին վերադարձավ Մոսկվա՝ սովորելու Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտում, որն ավարտեց 1956 թվականին՝ վերադառնալով հայրենիք։ Մարթան իր դասախոսներից հիշատակում է Ա. Դովժենկոյին, Լ. Կուլեշովային, Ի. Պիրևային, Ս. Գերասիմովային՝ նշելով, որ նրանք դասավանդման մեջ կենտրոնացած էին տեսական նյութի վրա և գործնական ոչինչ չէին սովորեցնում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթան գործունեությունն սկսել է 1954 թվականին վավերագրական կարճամետրաժ ֆիլմերում աշխատանքով՝ ստեղծելով ավելի քան 25 փաստագրական ֆիլմ տասը տարվա ընթացքում[4]։ 1957-1959 թվականներին աշխատել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում աշխատել է Ալեքսանդրու Սահիայի ստուդիայում։ 1958 թվականին վերադարձավ հայրենիք՝ զբաղվելով նախ գիտահանրամատչելի, ապա փաստագրական ֆիլմերի ստեղծման աշխատանքով մինչև 1968 թվականը[5]։ Նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական ֆիլմը եղել է «Աղջիկը» (Eltavozott nap, 1968), որը կնոջ ռեժիսորությամբ ստեղծված առաջին հունգարական ֆիլմն էր[6] և Վալյադոլիդի միջազգային կինոփառատոնին ժյուրիի հատուկ մրցանակի արժանացավ։ Մինչ այժմ Մեսարոշը շարունակում է ֆիլմեր ստեղծել։ Նշանակալի ճանաչման է հասել «Օրագիր իմ երեխաների համար» (1984) ֆիլմով, որը Կաննի կինոփառատոնին արժանացել է Գրան պրիի[7]։ Սա ինքնակենսագրական եռապատման առաջին մասն էր, որի շարունակում էին «Օրագիր իմ սիրելիների համար» (1987) և «Օրագիր իմ հայրիկի և մայրիկի համար» ֆիլմերը (1990)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսարոշն առաջին անգամ ամուսնացել է 1957 թվականին ռեժիսոր Լեսլո Կարդայի հետ, բայց բաժանվել են 1959 թվականին, և 1960 թվականին Մարթան ամուսնացավ այդ ժամանակ իր գրծընկեր հունգարացի կինոռեժիսոր և սցենարիստ Միկլոշ Յանկոյի հետ[8]։ Չնայած նրանք վաղ ամուսնալուծվեցին, բայց նրանց երկու որդիները՝ Նիկա Յանկոն և Միկլոշ Յանկո կրտսերն աշխատում են Մարթայի ֆիլմերի ստեղծման վրա[9]։ Ավելի ուշ Մեսարոշն ամուսնացավ լեհ դերասան Յան Նովիքի հետ, բայց բաժանվեցին 2008 թվականին։ Այս ամուսնությունից ծնվեց Լուկաշ Նովիքին, որը գլխավորում է «Մեսարոշ ֆիլմ» ընկերությունը։ Մեսարոշը երկրորդ ամուսնությունից նաև դուստր ունի՝ Կասյա Յանկոն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր (63 ֆիլմ)[10]

Լիամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղջիկը (1968)
  • Holdudvar/Հավաքույթ այգում (1969)
  • Szép lányok, ne sírjatok! (1970)
  • Szabad lélegzet (1973)
  • Szeptember végén (1973 TV movie)
  • Ընտրություն (1975)
  • Kilenc hónap/Ինն ամիսներ (1976)
  • Ök ketten/Կանայք (1977)
  • Olyan mint otthon/Ինչպես տանը (1978)
  • Útközben/Շարժման մեջ (1979)
  • Örökség/Ժառանգորդուհիները (1980)
  • Anna (1981)
  • Délibábok országa (1984)
  • Օրագիր իմ երեխաների համար (1984)
  • Օրագիր իմ սիրելիների համար (1987)
  • Bye bye chaperon rouge (1989)
  • Napló apámnak, anyámnak/Օրագիր իմ հայրիկի և մայրիկի համար (1990)
  • Edith és Marlene/Էդիտ և Մարլեն (1992 հեռուստաֆիլմ)
  • A magzat/Պտուղ (1994)
  • Յոթերորդ սենյակը (1996)
  • Három dátum (1998 վավերագրական)
  • A Szerencse lányai/Ճակատագրի դստրերը (1999)
  • Kisvilma - Az utolsó napló/Փոքրիկ Վիլնա. վերջին օրագիրը (2000)
  • A temetetlen halott (2004)
  • Աննայի վերջին զեկուցումը (2009)
  • Ármány és szerelem Anno 1951 (2011 հեռուստաֆիլմ)

Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ...és újtra mosolyognak/...Եվ ժպտա կրկին (1954)
  • Albertfalvai történetek (1955)
  • Mindennapi történet (1955)
  • Túl a Cálvin téren (1955)
  • Országutak vándora (1956)
  • Sa zîmbeasca toti copii (1957 վավերագրական)
  • Popas în tabara de vara (1958 վավերագրական)
  • Az élet megy tovább/Կյանքն առաջ է շարժվում (1959)
  • Tomorrow's Shift (1959 վավերագրական)
  • Az eladás müvészete (1960)
  • Szerkezettervezés (1960)
  • Az öszibarack termesztése (1960)
  • Egy TSZ elnökröl (1960)
  • Rajtunk is múlik (1960)
  • A szár és gyökér fejlödése (1961)
  • Danulongyártás (1961)
  • Szívdobogás/Սրտի բաբախ (1961)
  • Vásárhelyi színek (1961)
  • A labda varázsa (1962)
  • Gyerekek - könyvek (1962)
  • Kamaszváros (1962)
  • Nagyüzemi tojástermelés (1962)
  • Tornyai János (1962)
  • 1963. július 27, szombat (1963)
  • Munka vagy hiratás (1963)
  • Szeretet/Սեր (1963)
  • Bóbita (1964)
  • Festök városa - Szentendre (1964)
  • Kiáltó/Լաց (1964)
  • 15 perc - 15 évröl (1965)
  • Borsos Miklós (1966 վավերագրական)
  • Harangok városa - Veszprém/Զանգերի քաղաք (1966)
  • Mészáros László emlékére (1968)
  • A lörinci fonóban (1971)
  • Ave Maria (1986 վավերագրական)
  • Զարմանահրաշ Մանդերին (2001)
  • Magyarország 2011 (հատված, 2012)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Quart, Barbara.Three Central European Women Directors Revisited. Cineaste 19.4 (1993)։ 58. Academic Search Complete. Web. 30 April 2012.
  • Parvulescu, Constantin. Betrayed Promises: Politics And Sexual Revolution In The Films Of Márta Mészáros, Miloš Forman And Dušan Makavejev. Camera Obscura 24.71 (2009)։ 77-105. Academic Search Complete. Web. 30 April 2012. https://www.academia.edu/3379224/Betrayed_Promises_Politics_and_Sexual_Revolution_in_the_Films_of_Marta_Meszaros_Milos_Forman_and_Dusan_Makavejev
  • Dixon, Wheeler Winston. A Personal/Political Artist: Marta Meszaros. Literature Film Quarterly 23.4 (1995)։ 293. Academic Search Complete. Web. 30 April 2012.
  • Portuges C. Screen Memoires. The Hungarian Cinema of Marta Meszaros. Bloomington: Indiana UP, 1993
  • Bettinelli C., Viganò D. La settima stanza di Marta Mészàros. Milano: Centro Ambrosiano, 1997
  • Pap K. Ja, Marta… Warszawa: Twój Styl, 1998
  • Ա. Ս. Տրոշին. Հունգարական կինո. 70—80-ական թվականներ. Մ., 1986

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. Martineau, Barbara Halpern. «The Films of Márta Mészáros or the Importance of Being Banal». jstor.org.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  5. Gianoulis, Tina. «Mészáros, Márta». filmreference.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  6. Quart, Barbara Koenig. «Screen Memories The Hungarian Cinema of Márta Mészáros». jstor.org.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  7. Hordiichuk, Iryna. «Márta Mészáros: Happiness is Being Strong Enough to Fight for Yourself, and to be Cruel at Times». day.kiev.ua. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  8. «Marta Meszaros Biography (1931-)». filmreference.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  9. Maslin, Janet. «NY Times.com: Just Like Home». nytimes.com. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
  10. «Márta Mészáros». IMDB.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]