Էնն Բրոնտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնն Բրոնտե
Anne Brontë by Patrick Branwell Brontë restored.jpg
Ծնվել է հունվարի 17, 1820(1820-01-17)[1][2][3][4][5]
Ծննդավայր Տորնտոն, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]
Վախճանվել է մայիսի 28, 1849(1849-05-28)[1][2][3][4][5] (29 տարեկանում)
Վախճանի վայր Սկարբորո, Borough of Scarborough, North Yorkshire, Նորթ Յորքշիր
Գրական անուն Acton Bell[6]
Մասնագիտություն գրող, բանաստեղծ, վիպասան և governess
Լեզու անգլերեն[1]
Ազգություն Անգլիացիներ
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ստեղծագործական շրջան 1836-1849
Ուշագրավ աշխատանքներ Անծանոթուհին Ուայլդֆել Հոլից և Ագնես Գրեյ[6]
Anne Brontë's signature.png
Anne Brontë Վիքիպահեստում

Էնն (Աննա) Բրոնտե (անգլ.՝ Anne Brontë, 1820 թվական, հունվարի 17, Տորնտոն, Արևմտյան Յորքշիր, Մեծ Բրիտանիա - 1849 թվական, մայիսի 28, Սկարբորո, Հյուսիսային Յորքշիր)` անգլիացի գրող և պոետ, Բրոնտե քույրերից կրտսերը։ «Ագնես Գրեյ», «Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից» և մի շարք բանաստեղծությունների հեղինակ է։

Էնն Բրոնտեն իռլանդական ծագմամբ աղքատ հոգևորական Պատրիկ Բրոնտեի և նրա կնոջ՝ Մարի Բրենուելի կրտսեր դուստրն է։ Մայրը մահացել է, երբ Էննը երկու տարեկան չկար։ Կյանքի մեծ մասը Էննը անց է կացրել Հաուորտ գյուղում (Արևմտյան Յորքշիր)։ Երկու տարի սովորելով Ռոու Հեդ դպրոցում՝ նա սկսում է աշխատել դաստիարակչուհի՝ դառնալով քույրերից միակը, ով հաջողության է հասնում այդ գործում. չնայած առաջին անհաջողությանը Ինգեմ ընտանիքում՝ հետագայում նա հինգ տարի սովորեցրել և դաստիարակել է Ռոբինսոնների երեխաներին։ Դրանից հետո կրտսեր Բրոնտեն, ինչպես նրա քույրերը, սկսում է գրական գործունեություն։ 1846 թվականին լույս է տեսնում Շարլոտայի, Էմիլիիի և Էննի բանաստեղծությունների համատեղ ժողովածուն, ահաջրդ տարում՝ Էննի Ագնես Գրեյ վեպը, որը հիմնված էր նրա՝ դաստիարակչուհու փորձի վրա։ Հաջողությունն այցելում է գրողին երկրորդ՝ Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից վեպից հետո։ 1848 թվականին հրատարակված գիրքը քննադատում էր կնոջ դիրքը ընտանիքում՝ մարտահրավեր նետելով վիկտորինյան Անգլիայի կառույցին։ Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից համարվում է առաջին ֆեմինիստական վեպերից մեկը։ Գրքի հրատարակումից չանցած մեկ տարի՝ 29-ամյա Էնն Բրոնտեն մահանում է տուբերկուլյոզից։

Համեմատած ավագ քույրերի հանրաճանաչությանը՝ 4 վեպերի հեղինակ (այդ թվում՝ Ջեյն Էյր) Շարլոտային և Մոլեգին հղմերի դարավանդի հեղինակ Էմիլիին, Էնն Բրոնտեի գրական փառքը մեծ չէ։ Դրա հիմնական պատճառը համարվում է այն, որ կրտսեր քրոջ մահից հետո Շարլոտան արգելում է Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից վեպի հետագա հրատարակությունը, որը լայն արձագանք էր գտել հասարակության մեջ։ Էննի երկու գրքերն էլ, որոնց հատուկ է ռեալիզմն ու երգիծանքը, արմատապես տարբերվում են նրա քույրերի ռոմանտիկական ստեղծագործություններից, սակայն այնպես, ինչպես Էմիլիիի և Շարլոտայի գրքերը, դարձել են անգլիական գրականության դասականներից։

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննի հայրը՝ Պատրիկ Բրոնտեն (1777-1861) ծնվել է Էմդեյլում՝ Դաուն կոմսությունում (Իռլանդիա)[7][8] գտնվող Լոխբրիկլենդ գյուղից ոչ հեռու՝ երկու սենյակից բաղկացած քոթեջում։ Նա աղքատ իռլանդական ֆերմերներ Խյու Բրանտի և Էլյանոր Մակ-Կլորի տասը երեխաներից ավագն էր։ Իռլանդական Մակ-Էյ Օ'Պրենտի (իռլ.՝ Mac Aedh Ó Proinntigh) ազգանունը անգլիականացվել է՝ Պրանտի (անգլ.՝ Prunty) կամ Բրանտի (անգլ.՝ Brunty)[7]։ Չցանկանալով համակերպվել աղքատության հետ՝ Պատրիկը սովորել է գրել և կարդալ, իսկ 1798 թվականից սկսել է սովորեցնել ուրիշներին։ 1802 թվականին՝ 26 տարեկանում նա տեղ է ստանում Սբ. Հովհանի քեմբրիջյան քոլեջի աստվածաբանության ամբիոնում և իր ազգանունն ավելի բարեհնչյուն է դարձնում՝ Բրնտե (անգլ.՝ Brontë)։ 1807 թվականին Պատրիկ Բրոնտեն ձեռնադրվում է անգլիական եկեղեցու քահանա[9]։ Մի քանի տարի անց նա հրատարակում է իր առաջին բանաստեղծությունները, այդ թվում՝ «Ձմռան երեկոյի մտորումներ» (անգլ.՝ Winter Evening Thoughts, 1810, տեղական թերթում)[10], ինչպես նաև՝ «Գյուղական բանաստեղծություններ» ժողովածուն (անգլ.՝ Cottage Poems, 1811)[11]։ 1811 թվականին Բրոնտեն դառնում է Հարտսհեդի Սբ. Պետրոս եկեղեցու ծխական քահանան (Արևմտյան Յորքշիր)[12], իսկ հաջորդ տարի Աստվածաշնչյան գիտելիքների փորձագետ է նշանակվում մեթոդական ակադեմիայի «Վուդհաուս Գրուվ» դպրոցում։ Այստեղ երեսունհինգ տարեկանում հանդիպում է իր ապագա կնոջը՝ դպրոցի տնօրենի զարմուհի Մարի Բրենուելին։

Մարի Բրաունելը (1783-1821) ծնվել է Թոմաս Բրենուելի, ով նպարեղենի ու թեյի հաջողակ վաճառական էր Պենզանսից, և Էնն Կրեյնի՝ ոսկերչի դստեր ընտանիքում[13]։ Նա տասնմեկ երեխաներից ութերորդն էր, մեծացել էր անհոգ և բարեկեցիկ։ Այն բանից հետո, երբ մեկ տարվա տարբերությամբ մահանում են նրա ծնողները, մեկնում է «Վուդհաուս Գրուվ» դպրոց՝ մորաքրոջն օգնելու։ Նա Պատրիկ Բրանտեին հանդիպում է երեսուն տարեկանում։ Նա փոքրիկ, կոկիկ, կիրթ, ինտելեկտուալ լեդի էր[14] և հավատարիմ էր մեթոդաբանությանը, ինչը անմիջապես գրավում է երիտասարդի ուշադրությունը[15]։

Սոցիալական անհավասարությունը չի խանգարում Մարիին և Պատրիկին ընտանիք ստեղծել. 1812 թվականի դեկտեմբերի 29-ին նրանք ամուսնանում են[16]։ Նրանց առաջին երեխան՝ Մարին (1814-1825) ծնվում է երիտասարդ ընտանիքի Հարտսհեդ տեղափոխվելուց հետո։ 1815 թվականին՝ երկրորդ դստեր՝ Էլիզաբեթի (1815-1825)[17] ծնունդից քիչ անց Պատրիկը նշանակվում է Բրեդֆորդից ոչ հեռու գտնվող Տորնտոն գյուղի եկեղեցու տեղապահ։ Տորնտոնում ծնվում են մյուս երեխաները՝ Շարլոտան (1816-1855), Պատրիկ Բրենուելը (1817-1848), Էմիլի Ջեյնը (1818-1848) և Էննը (1820-1849)[18]։

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննը՝ Բրոնտեների վեց երեխաներից կրտսերը, ծնվել է 1820 թվականի հունվարի 17-ին Տորնտոնում՝ Մարկետ-սթրիթի 74 տանը[19], որտեղ նրա հայրը համայնք ուներ։ Մարտի 25-ին մկրտվում է, ինչից հետո Պատրիկ Բրոնտեն մշտական համայնք է ստանւմ Հայորտում, և 1820 թվականի ապրիլին ընտանիքը տեղափոխվում է նոր բնակության վայր։ Հինգ սենյակից բաղկացած պաստյորատը դառնում է այն տունը, ուր մինչ կյանքի ավարտն ապրում է նրանցից յուրաքանչյուրը։

Էննը հազիվ մի տարեկան էր, երբ մոր առողջությունը զգալիորեն վատանում է։ 1821 թվականի սեպտեմբերի 15-ին Մարի Բրենուելը մահանում է արգանդի քաղցկեղից[20][21]։ Չցանկանալով, որ երեխաները մեծանան առանց կանացի խնամքի՝ Պատրիկ Բրոնտեն փորձում է նոր կին գտնել, բայց անհաջող[22]։ Հաուորտում բնակություն է հաստատում Էլիզաբեթ Բրենուելը (1776-1842), ով նախապես եկել էր այստեղ մահացող քրոջը հոգ տանելու համար, այնուհետև, առաջնորդվելով պարտքի զգացումով, ընդմիշտ նվիրում է իրեն նրա երեխաների դաստիարակությանը։ Էլիզաբեթը խիստ կին էր, ով իր զարմիկներից հարգանք էր սպասում և ոչ թե սեր[23]։ Նրա և ավագ երեխաների մեջ ոչ մի կապվածություն չկար, սակայն կրտսերը նրա սիրելին էր։ Էննը քնում էր նրա սենյակում, ինչի արդյունքում նրանք շատ են մտերմանում։ Հնարավոր է դա ազդեցություն է թողնում աղջկա բնավորության և կրոնական հայացքների վրա[24]։

Ըստ Շարլոտայի կենսագրության, որը գրել է նրա ընկերուհի Էլիզաբեթ Հեսկելը, Պատրիկ Բրոնտեն հիշում է, որ կրտսեր դստեր ինտելեկտը զարգացել է շատ վաղ. մի անգամ հայրը հարցրել է, թե ինչ է նա ուզում ամենաշատը, վերջինս պատասխանել է. «Ապրած տարիներ և կենսափորձ»։ Այդ ժամանակ Էննը չորս տարեկան է եղել[25]։

1824 թվականի գարնանը Պատրիկը ավագ դուստրերին (Մարիին, Էլիզաբեթին, Շարլոտային և Էմիլիին) ուղարկում է Կրոֆտոն-Հոլի դպրոց (Կրոֆտոն, Արևմտյան Յորքշիր), իսկ ավելի ուշ՝ Clergy Daughters դպրոց (Կովան-Բրիջ, Լանկաշիր)[26]։ Երբ Մարին և Էլիզաբեթը մահանում են տուբերկուլյոզից (համապատասխանաբար մայիսի 6-ին և հունիսի 15-ին), Շարլոտան և Էմիլին անհապաղ վերադառնում են տուն[25]։ Ավագ երեխաների անսպասելի մահը այնպես է հուզում Բրոնտեին, որ այլևս չի ցանկանում մյուսներին հեռացնել իրենից։ Արդյունքում քույրերի ու եղբոր ուսուցումը հինգ տարի տեղի է ունենում տանը՝ հոր և մորաքրոջ հսկողությամբ[27]։ Երեխաների մտ ցանկություն չի առաջանում շփվել հասակակիցների հետ. նրանք նախընտրում են միմյանց ընկերակցությունը։ Մանկական խաղահրապարակ է դառնում Հաուորտի շուրջ փռված տափաստանները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 SNAC
  3. 3,0 3,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: Oxford University Press, 2004.
  4. 4,0 4,1 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English — P. 139. — ISBN 978-0-300-04854-4
  7. 7,0 7,1 Fraser, 1988, էջ 4
  8. Barker, 1996, էջ 2
  9. Barker, 1996, էջ 14
  10. Barker, 1996, էջ 41
  11. Barker, 1996, էջ 43
  12. Barker, 1996, էջ 36
  13. Fraser, 1988, էջեր 12—13
  14. Fraser, 1988, էջ 15
  15. Barker, 1996, էջ 48
  16. Fraser, 1988, էջ 16
  17. Fraser, 1988, էջ 2
  18. Barker, 1996, էջ 61
  19. Barker, 1996, էջ 86
  20. Barker, 1996, էջ 102
  21. Fraser, 1988, էջ 28
  22. Fraser, 1988, էջ 30
  23. Fraser, 1988, էջ 29
  24. Gérin, 1976, էջ 35
  25. 25,0 25,1 Fraser, 1988, էջ 31
  26. Fraser, 1988, էջ 35
  27. Fraser, 1988, էջեր 44—45

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]