Jump to content

Հելեն Միրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելեն Միրեն
անգլ.՝ Helen Mirren
Ծնվել էհուլիսի 26, 1945(1945-07-26)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրՀամմերսմիթ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄիդլսեքսի համալսարան և St Bernard's High School and Arts College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
ԸնտրանիThe Queen?, Prime Suspect?, The Passion of Ayn Rand?, Elizabeth I?, Cal? և The Madness of King George?
Ծնողներհայր՝ Basil Mirren?[4], մայր՝ Kitty Rogers?[4]
Ամուսին(ներ)Թեյլոր Հեքֆորդ
Համատեղ ապրող(ներ)Լիամ Նիսոն
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան
Օսկար լավագույն դերասանուհու համար[5]

Թատերական համաշխարհային մրցանակ

[6]

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

[7]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական ժանրում կանացի լավագույն դերակատարման համար[8]

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

[9]

Վոլպի գավաթ կնոջ լավագույն դերակատարման համար

[10]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն դերասանուհուն

[11]

European Film Awards համաշխարհային կինոյում եվրոպական ավանդի համար

[12]

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

[13]

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

[13]

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

[13]

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Drama Desk Award for Outstanding Actress in a Play?

British Academy Television Award for Best Actress?

Britannia Awards?

Լավագույն դերասանուհի

Լավագույն դերասանուհի

Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում կանացի լավագույն դերակատարման համար

[8]

Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում կանացի լավագույն դերակատարման համար

[8]

Critics' Circle Award for Distinguished Service to the Arts?

Evening Standard Theatre Award for Best Actress?

Hasty Pudding Woman of the Year?

[14]

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

[13]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար

[15]

ԱՄՆ կինոդերասանների մրցանակ գլխավոր դերում կանացի լավագույն դերակատարման համար

[16]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում կանացի լավագույն դերակատարման համար

[17]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում կանացի լավագույն դերակատարման համար

[16]

Laurence Olivier Award for Best Actress?

[18]
և

«Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ

[19]
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
helenmirren.com

Հելեն Միրեն[20] (անգլ. Dame Helen Mirren, անունը ծննդյան ժամանակ՝ Հելեն Լիդիա Միրոնոֆ (ռուս․ Еле́на Ли́дия Васи́льевна Миро́нова))[21] (անգլ. Helen Lydia Mironoff)[22][23]), հուլիսի 26, 1945(1945-07-26)[1][2][3][…], Համմերսմիթ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի հայտնի դերասանուհի։ 2006 թ. դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «լավագույն դերասանուհի» անվանակարգում, «Թագուհին» («The Queen») ֆիլմում գլխավոր դերի համար։ Հայտնի է «Կալիգուլա» («Caligula») ֆիլմում Ցեզոնայի դերակատարմամբ և թագակիր անձերի դերակատարումներով (անգլիական թագուհիներ Շառլոտա (1994 թվական), Ելիզավետա I (2005 թվական), Ելիզավետա II (2006 թվական))։

2003 թվականին շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան (DBE) և դարձել Բրիտանական կայսրության Դամա-Կոմանդոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա դերասանուհին ծնվել է 1945 թվականի հուլիսի 26-ին Լոնդոնի արվարձանում։ Հայրը՝ Վասիլի Պյոտրի Միրոնով (1913-1980 թվականներ), ռուս է։ Պապը՝ Պյոտր Վասիլիի Միրոնով, ռազմական ինժեներ էր և ծառայում էր Լոնդոնում Ռուսական կառավարական հանձնաժողովում, որտեղ զբաղվում էր ռուսական բանակի համար զենքի և զինվորական սարքավորումների գնումով։ Լինելով համոզված միապետական, Պյոտր Վասիևիչը չընդունեց հեղափոխությունը և մնաց Մեծ Բրիտանիայում (այլ տվյալներով փախել է Մեծ Բրիտանիա)։ Հայրական կողմից նախատատը՝ Լիդիա Անդրեյի Կամենսկայա, ֆելդմարշալ, կոմս Միխայիլ Ֆեդոտի Կամենսկու ծոռնուհին էր։ Միրենի մայրը անգլուհի էր աշխատավորի ընտանիքից, լրիվ անունը՝ Քեթլին Ալեքսանդրինա Եվա Մաթիլդա Ռոջերս (անգլ. Kathleen Alexandrina Eva Matilda Rogers, 1909-1996 թվականներ)։ Մայրական կողմից պապը մսագործ էր ծառայում թագուհի Վիկտորիայի արքունիքում։ Պյոտր Վասիլիի մահվանից հետո, 1950 թվականին, Միրենի հայրը, որը ձգտում էր Մեծ Բրիտանիային ձուլմանը, իր անունը փոխում է Բեզիլ Միրեն (անգլ. Basil Mirren), իսկ դստերը՝ Հելեն Միրեն։ 2010 թվականին Միրենը Մոսկվայում հանդիպում է իր ռուսական ազգականների հետ։ 2011 թվականի Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, որտեղ Միրենը ստանում է պատվավոր մրցանակ, նա կատակում է իր ռուսական ծագման վերաբերյալ․ «Ես կիսով չափ ռուս եմ, միշտ ասում եմ, որ ստորին կեսս ռուս է»[24][25][26][27][28][29][30]։

Հելենը ավարտել է Սաութենդ օն Սի քաղաքի աղջիկների համար նախատեսված դպրոցը, որից հետո ընդունվել է Լոնդոնի դրամատիկական քոլեջը։

Հելեն Միրենի ստեղծագործական ճանապարհը սկսվել է Օլդ Վիկիում, սակայն իրական ճանաչում նրան բերում են 1960-ական թվականների վերջերին Արքայական Շեքսպիրյան թատերախմբի բեմադրությունների դերերը։

Հելեն Միրենի կինոկարիերան նշանավորվում է առաջատար դերերով «Կալիգուլա» («Caligula», 1979 թվական, ռեժիսոր Տինտո Բրաս), «Խոհարարը, գողը, նրա կինը և վերջինիս սիրեկանը» («The Cook, The Thief, His Wife, And Her Lover», 1989 թվական, ռեժիսր Պիտեր Գրինուեյ) ֆիլմերում։ Գլխավոր դերը «Գրոհային օրագիրը» («Cal», 1984 թվական) դրամայում նրան բերում է Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն կանացի դերակատարում» անվանակարգում։ Քանզի Հելենը դասական անգլիական դպրոցի մյուս դերասանուհիներից հաճախ էր էկրանին հայտնվում մերկ[31][32], կինոքննադատները նրան անվանում են «սեքս խորհրդանիշ մտավորականների համար»։ Արթուր Կլարկի «Տիեզերական ոդիսական 2010» (1984 թվական) գիտա-ֆանտաստիկ վեպի էկրանավորումում Միրենը խաղում է խորհրդային «Լեոնով» տիեզերանավի հրամանատարի դերը։

1972 թվականից Հելենը աշխատում է ռեժիսոր Պիտեր Բրուքի հետ։ Մեկ տարվա ընթացքում նրանք շրջում են երրորդ աշխարհի երկրներով՝ բնիկների և մրգահավաքների առջև ելույթ ունենալով։

Բրիտանական հեռուստատեսությունում Հելեն Միրենը երկար տարիների ընթացքում խաղում էր ոստիկանության տեսուչ Ջեյն Թենիսոնին՝ «Գլխավոր կասկածյալը» («Prime Suspect») սերիալում (երեք BAFTA մրցանակ, 1992-1994 թվականներ)։ 2005 թվականին նկարահանվում է թագուհի Ելիզավետա I-ի դերում համանուն անգլիական հեռուստաֆիլմում («Էմմի» մրցանակ)։ 2006 թվականին Հելեն Միրենը կատարում է Ելիզավետա II թագուհու դերը «Թագուհին» («The Queen») ֆիլմում, որը ցույց է տալիս արքայական ընտանիքի արձագանքը արքայադուստր Դիանայի մահվան առնչությամբ։ Այդ վարպետական աշխատանքը արժանանում է Օսկար մրցանակի՝ «Լավագույն կանացի դերակատարման համար», ինչպես նաև, Վենետիկյան կինոփառատոնի մրցանակին։

Հելեն Միրենը Աստղ է Հոլիվուդյան փառքի ծառուղում, 2013 թվական

2012 թվականին Հելեն Միրենը արժանանում է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին՝ «Միջազգային կինոյում մեծ ավանդի» պատվավոր անվանակարգում։ Մրցանակաբաշխության հանձնաժողովը «օսկարակիր» դերասանուհու ավանդը անվանում է «ականավոր»[33]։

2013 թվականի հունվարին, կինոյի զարգացման ավանդի համար, արժանանում է Աստղի Փառքի ծառուղում[34]։

2013 թվականի ապրիլին Հելեն Միրենը արժանանում է Մեծ Բրիտանիայի ամենապատվավոր թատերական մրցանակին՝ Լոուրենս Օլիվիեի մրցանակին[35]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրենը ապրել է դերասան Լիամ Նիսոնի հետ, որի հետ հանդիպել են 1981 թվականին, «Էկսկալիբոր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

1997 թվականի դեկտեմբերի 31-ին ամուսնանում է ամերիկյան ռեժիսոր Թեյլոր Հեքֆորդի հետ («Սատանայի դատապաշտպանը», «Կյանքի ապացույց», «Ռեյ»), որի հետ հանդիպում էին 1980-ական թվականներից։ Նրանց հարսանեկան արարողությունը կայացել է Շոտլանդիայում։ Սա Հեքֆորդի երրորդ ամուսնությունն էր (նախկին ամուսնություններից նա ուներ երկու զավակ)։

1990 թվականին, հարցազրույցի ժամանակ, Միրենը հայտնում է, որ ինքը աթեիստ է։ 2011 թվականի օգոստոսին, «Esquire» ամսագրին տված հարցազրույցում, Միրենը նշում է․

Ես հավատում էի փերիներին։ Հավատում էի փերիներին, երբ երեխա էի։ Ես մինչ այժմ, կարծես թե, հավատում եմ փերիներին։ Եվ թզուկներին նույնպես։ Բայց ես չեմ հավատում Աստծուն։

2008 թվականին, «GQ» ամսագրին տված հարցազրույցում, Միրենը հայտարարել է, որ ուսանողական տարիներին նրան բռնաբարել են և երեկույթների ժամանակ նա հաճախ կոկաին է օգտագործել, որը շարունակվել է մինչև 1980-ական թվականները։

2010 թվականի մայիսի 11-ին նա մասնակցություն է ունենում Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում իր մոմե արձանիկի բացման արարողությանը։

2013 թվականի մարտին Միրենը հիշատակվում է 50 տարեկանից բարձր լավ հագնված կանանց 50-յակի ցուցակում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպարԺանրՌեժիսորԽաղընկերներ
1967ՀարոստրատHerostratusաղջիկԴրամաԴոն ԼևիՄայքլ Հոթարդ,
Պետր Սթիվենս,
Մոնա Չին
1968Ամառային գիշերվա քունըA Midsummer Night's DreamՀերմիաԴրամաՊիտեր ՀոլլԴերեք Գոդֆրի,
Իեն Հոլմ,
Բարբարա Ջեֆորդ
1969ՉափահասությունAge of ConsentԿորա ՌայանԿինոկատակերգությունՄայքլ ՊաուելՋեյմս Մեյսոն,
Ջեք Մակհորան
1972Վայրենի մեսիաSavage MessiahԳոշ ԲոյլԿենսագրականԿեն ՌասսելԴորոթի Տուտին,
Սքոթ Էնտոնի
1973Օ, երջանիկO Lucky Man!ՊատրիցիաԿինոկատակերգությունԼինդսեյ ԱնդերսոնՄաքհոլմ Մաքդաուել
1978Ինչպես է ձեզ դուր գալիսAs You Like ItՌոզալինդաԿինոկատակերգությունԲասիլ Կոլեման
1979ԿալիգուլաCaligulaՑեզոնիաՊատմական դրամա,
Էրոտիկա
Տինտո ԲրասՊիտեր Օ’Թուլ,
Մաքհոլմ Մաքդաուել
1980Երկար, կրքոտ ուրբաթThe Long Good FridayՀարոլդի կին ՎիկտորիանԴետեկտիվՋոն ՄաքենզիԲոբ Հոսկինս,
Դերեք Թոմփսոն,
Դեյվ Քինգ
1981ԷկսկալիբուրExcaliburՄորգանաֆանտաստիկ,
արկածային
Ջոն ԲարնեմՆեյջլ Թերրի,
Լիամ Նիսոն,
Նիկոլ Ուիլյամսոն
1984Գրոհայինի օրագիրըCalՄարսելաԴրամաՊետ Օ’ԿոննորՋոն Լինչ
1984Տիեզերական ոդիսական 20102010: The Year We Make ContactՏանյա ԿիրբուկՖանտաստիկՊիտեր ՀայամսՌոյ Շնայդեր,
Ջոն Լիթգոու,
Բոբ Բալաբան
1985Սպիտակ գիշերներWhite NightsԳալինա ԻվանովաԴրամաԹեյլոր ՀեքֆորդՄիխայիլ Բարիշնիկով,
Գրեգորի Հայնս,
Ջոն Գլովեր
1986Մոծակների ափThe Mosquito CoastՖոքսի մայրըԴրամաՊիտեր ՈւիրՌիվեր Ֆենիքս,
Հարիսոն Ֆորդ
1989Խոհարարը, գողը, նրա կինը և վերջինիս սիրեկանըThe Cook, The Thief, His Wife, And Her LoverՋորջինաԴրամաՊիտեր ԳրինուեյՌիշար Բորենժե
Մայքլ Գեմբոն
Ալան Հովարդ
1990Անծանոթների սփոփանքըThe Comfort Of StrangersՔերոլայնԴրամա,
Թրիլեր
Պոլ ՇրյոդերՌուպերտ Էվերետ,
Նատաշա Ռիչարդսոն,
Քրիստոֆեր Ուոկեն
1990Բժիշկ ԲեթյունBethune: The Making of a HeroդրամաՖիլիպ ԲորսոսԴոնալդ Սազերլենդ,
Հելեն Շեյվեր
1991-2006Գլխավոր կասկածյալըPrime SuspectՋեյն ԹեննիսոնդետեկտիվԼինդա Լա Պլանտե
1991Այնտեղ, որտեղ հրեշտակներն էլ են վախենում հայտնվելWhere Angels Fear To TreadԼիլիա ՀերիտոնդրամաՉարլզ ՍթարիջՀելենա Բոնեմ Քարտեր,
Ջուդի Դևիս
1994Յուտլանդիայի արքայազնըPrince Of JutlandՀերուդդրամա,
արկածային
Գաբրիել ԱքսելԳաբրիել Բիրն,
Քրիստիան Բեյլ
1994Գևորգ արքայի խելագարությունըThe Madness of King GeorgeՇառլոտա թագուհիԴրամաՆիկոլաս ՀիթներՆայջլ Հոթորն,
Իեն Հոլմ,
Ռուպերտ Էվերետ
1996ՈրդիներSome Mother's SonՔեթլին ԿուիգլիԴրամաԹերրի ՋորջՖիոնոլա Ֆլանահան,
Դևիդ Օ’Հարա,
Ջոն Լինչ
1996Կորցնելով ՉեյզինLosing ChaseՉեյզԴրամաՔևին ԲեյկոնԿիրա Սեջվիկ,
Բո Բրիջես
1999Դաս տալով տիկին ԹինգլինTeaching Mrs. Tingleմիսսիս Իվ ԹինգլԿինոկատակերգություն,
Թրիլեր
Քևին ՈւիլյամսոնԲերրի Ուոթսոն
1999Էյն Ռենդի գաղտնի կիրքըThe passion of Ayn RandԷյն ՌենդԴրամաՔրիստոֆեր ՄենաուլԷրիկ Շտոլց,
Ժյուլի Դելփի,
Պիտեր Ֆոնդա
2000ԱյգեպանըGreenfingersԳեորգինա ՎուդհաուսԿինոկատակերգությունՋոել ՀերշմանԿլայվ Օուեն,
Դևիդ Քեյլի
2001Վերջին ցանկություններըLast OrdersԷմի ԴոդսԴրամաՖրեդ ՍկեպիսիՄայքլ Քեյն,
Թոմ Կորտնի,
Դևիդ Հեմինգս
2001Հոսֆորդ պարկGosford ParkՏիկին ՈւիլսոնԴրամաՌոբերտ ՈւոլթմենԿելլի Մակդոնալդ,
Էմիլի Ուոթսոն
2003Օրացույցի աղջիկներըCalendar GirlsԿինոկատակերգությունՆայջլ ՔոուլՋուլի Ուոլթերս,
Սելիա Իմրի
2003Տիին Սթունի հռոմյան գարունըThe Roman Spring of Mrs. StoneԿարեն ՍթոունԴրամաՌոբերտ ԱկերմանՕլիվիե Մարտինես,
Էնն Բենկրոֆտ,
Ռոդրիգո Սանտորո
2004ՊրայդThe PrideՄաչիբաԴրամա,
Կինոկատակերգություն
Ջոն ԴաուներՔեյթ Ուինսլեթ,
Շոն Բին,
Ռուպերտ Գրեյվս
2004Նորաձև մայրիկRaising HelenԴոմինիկԿինոկատակերգություն,
Մելոդրամա
Հերրի ՄարշալՔեյթ Հադսոն,
Ջոան Կյուսակ,
Ջոն Կորբետ
2004ՀաշվարկThe ClearingԷյլին ՀեյեսԴրամա
Թրիլեր
Պետեր Յան ԲրյուգեՌոբերտ Ռեդֆորդ,
Ուիլեմ Դեֆո
2005Ավտոստոպով տիեզերքովThe Hitchhiker’s Guide to the GalaxyDeep ThoughtԱրկածային,

Կինոկատակերգություն, Ֆանտաստիկա

Հարթ ՋենինգսՄարտին Ֆրիմեն,
Մոս Դեֆ,
Ջոն Մալկովիչ
2005Ելիզավետա IElizabeth IԹագուհի Ելիզավետա IՊատմականԹոմ ՀուպերՋերեմի Այրոնս,
Հյու Դենսի,
Թոբի Ջոնս
2005Ստվերների պատերազմShadowboxerՌոզաԴետեկտիվԼի ԴենիելսՎանեսա Ֆերլիտո,
Քյուբա Գուդինգ,
Մեյսի Գրեյ
2006ԹագուհիThe QueenԹագուհի Ելիզավետա IIՊատմականՍթիվեն ՖրիրզՄայքլ Շին
2007Ազգի գանձերը․ Գաղտնիքների գիրքNational Treasure: Book of SecretsԷմիլի Էփլթոն ԳեյթսԱրկածային,
Մարտաֆիլմ
Ջոն ԹյորթելտաուբՆիկոլաս Քեյջ,
Ջաստին Բարտա,
Դայան Քրյուգեր
2008Թանաքե սիրտInkheartԷլինորԱրկածայինԻեն ՍոֆթլիԲրենդան Ֆրեյզեր,
Էլիզա Բեննետ,
Փոլ Բեթանի
2009Մեծ խաղState of PlayՔեմերոն ԼիննԴետեկտիվ,
Թրիլեր
Քևին ՄակդոնալդԲեն Աֆլեք,
Ռասսել Քրոու,
Ռոբին Ռայթ
2009Վերջին հարությունըThe Last StationՍոֆյա Անդրեևնա ՏոլստայաՊատմական,
Մելոդրամա
Մայքլ ՀոֆֆմանՔրիստոֆեր Պլամեր,
Աննա Մարի Դաֆո
2010ՌեդREDՎիկտորիաՄարտաֆիլմ,
Թրիլեր
Ռոբերտ ՇվենտկեԲրյուս Ուիլիս,
Մորգան Ֆրիմեն,
Ջոն Մալկովիչ
2010Գիշերային պահակների առասպելներըLegend of the Guardians: The Owls of Ga'HooleՆայրաՖանտաստիկաԶաք ՍնայդերԷմիլի Բարկլայ,
Ջեֆրի Ռաշ
2010Բրայտոնյան սառնաշաքարBrighton RockԻդաԴետեկտիվՌոուեն ՋոֆֆՍեմ Ռայլի,
Էնդի Սերքիս,
Ջոն Հերտ,
Շոն Հարրիս
2010ՀատուցումThe DebtՌեյչել ՍինգերԴրամա,
Թրիլեր
Ջոն ՄեդենՋեսիկա Չեսթեյն
Կիարան Հայնդս,
Թոմ Ուիլկինսոն
2010ՓոթորիկThe TempestՊրոսպերաԿինոկատակերգություն,
Ֆենտեզի
Ջուլի ԹեյմորՖելիսիթի Ջոնս,
Բեն Ուիշոու
2010Սիրո ագարակըLove RanchԳրեյս ԲոնտեպոԴրամա,
Կինոկատակերգություն
Թեյլոր ՀեքֆորդՋո Պեշի,
Թերին Մենինգ,
Ջինա Գերշոն
2011Արթուր․ Իդեալական միլլիոներArthurԼիլիան ՀոբսոնԿինոկատակերգություն,
Մելոդրամա
Ջեյսոն ՈւայներՌասել Բրենդ,
Ջենիֆեր Գարներ
Գրետա Գերվիգ
2013ՀիչքոքHitchcockԱլմա ՌևիլԿենսագրականՍաշա ՋերվասիԷնթոնի Հոփքինս
2013Հրեշների համալսարանMonsters Universityդեկան ԹերզալեսԿինոկատակերգությունԴեն ՍկանլոնՋոն Գուդմեն,
Բիլլի Կրիստալ
2013Ֆիլ ՍպեկտորPhil SpectorԼինդա Քեննի ԲադենԿենսագրականԴևիդ ՄամետԱլ Պաչինո,
Ջեֆրի Թեմբոր
2013Ռեդ 2RED 2ՎիկտորիաԿինոկատակերգություն,
Մարտաֆիլմ
Դին ՊարիզոԲրյուս Ուիլիս,
Ջոն Մալկովիչ,
Քեթրին Զետա-Ջոնս,
Էնթոնի Հոփքինս
2014Համեմունք և կիրքThe Hundred-Foot JourneyՏիկին ՄելորիՄելոդրամաԼասսե ՀալսթրյոմՕմ Պուրի,
Մանիշ Դայալ,
Շառլոտա Լեբոն
2015Կինը ոսկումWoman in GoldՄարիա ԱլթմանԴրամաՍայմոն ԿերտիսՌայան Ռեյնոլդս,
Դանիել Բրյուլ,
Քեյթի Հոլմս
2015 Տրամբո Trumbo Հեդդա Հոփպեր Դրամա Ջեյ Ռոչ Բրայան Քրենսթոն

Դայան Լեյն

2015 Ամենատես աչքը Eye in the Sky Գնդապետ Քեթրին Փաուել Դրամա,

Թրիլեր

Ռազմական ֆիլմ

Գևին Հուդ Ահարոն Պողլ

Ալան Ռիքման

2016 Թափանցիկ գեղեցկություն Collateral Beauty Բրիջիթ/«Մահ» Հումորային դրամա,

Ֆենթեզի

Դեյվիդ Ֆրենկել Ուիլ Սմիթ

Էդվարդ Նորթոն

Կիրա Նայթլի

Նաոմի Հարիս

2017 Ֆորսաժ 8 The Fate Of The Furious Մագդալինա Շոու Մարտաֆիլմ

Քրեական

Ֆելիքս Հերի Գրեյի Վին Դիզել

Միշել Ռոդրիգես

Ջեյսոն Սթեթհեմ

2018 Վինչեսթեր Winchester Սառա Վինչեսթեր Սարսափ ֆիլմ

Միստիկա

Մայքլ և Փիթեր Սպիրիգներ Ջեյսոն Քլարկ
2018 Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները The Nutcracker and the Four Realms Մայր Կոճապղպեղ, Չորրորդ թագավորության կառավարի Ֆենթեզի

Դրամա,

Լասե Հալսթրյոմ Մաքենզի Ֆոյ

Մորգան Ֆրիման

2018 Աննա Anna Օլգա Մարտաֆիլմ

Թրիլեր

Լուկ Բեսոն Կիլիան Մերֆի
2019 Լավ ստախոս The Good Liar Բեթի Մաքլիշ Դրամա Բիլ Կոնդոն Իեն Մակկելեն
2019 Ֆորսաժ. Հոբս և Շոու Hobbs & Shaw Մագդալինա Շոու Մարտաֆիլմ

Քրեական

Դեյվիդ Լեյչ Ջեյսոն Սթեթհեմ

Կիանու Ռիվզ

2019 Հ/Ս Եկատերինա II Catherine the Great Եկատերինա II պատմական դրամա

Մինի սերիալ,

Ֆիլիպ Մարտին
2020 Ֆորսաժ 9 Fast & Furious 9 Մագդալինա Շոու Մարտաֆիլմ

Քրեական

Ջասթին Լին Վին Դիզել

Ջորդանա Բրյուստեր

Միշել Ռոդրիգես

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՊարգևԹվականԱնվանակարգՖիլմ/Սերիալ/ԲեմադրությունԱրդյունք
Օսկար 1995 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Գևորգ արքայի խելագարությունը Առաջադրված
2002 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Հոսֆորդ պարկ Առաջադրված
2007 Լավագույն կանացի դերակատարում Թագուհի Հաղթանակ
2010 Լավագույն կանացի դերակատարում Վերջին հարություն Առաջադրված
BAFTA 1985 Լավագույն կանացի դերակատարում Գրոհայինի օրագիրը Առաջադրված
1996 Լավագույն կանացի դերակատարում Գևորգ արքայի խելագարությունը Առաջադրված
2002 Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում Հոսֆորդ պարկ Առաջադրված
2007 Լավագույն կանացի դերակատարում Թագուհի Հաղթանակ
2013 Լավագույն կանացի դերակատարում Հիչքոք Առաջադրված
2014 BAFTA Academy Fellowship Award Հաղթանակ
BAFTA TV 1992 Լավագույն կանացի դերակատարում Գլխավոր կասկածյալը Հաղթանակ
1993 Լավագույն կանացի դերակատարում Գլխավոր կասկածյալը 2 Հաղթանակ
1994 Լավագույն կանացի դերակատարում Գլխավոր կասկածյալը 3 Հաղթանակ
1996 Լավագույն կանացի դերակատարում Գլխավոր կասկածյալը 4․ Կորած երեխան Առաջադրված
1997 Լավագույն կանացի դերակատարում Գլխավոր կասկածյալը 5․ Դատական սխալներ Առաջադրված
2004 Լավագույն կանացի դերակատարում Գլխավոր կասկածյալը 6․ Վերջին վկան Առաջադրված
Ոսկե Գլոբուս 1997 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Կորցնելով Չեյզին Հաղթանակ
2000 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Էյն Ռենդի գաղտնի կիրքը Առաջադրված
2002 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հոսֆորդ պարկ Առաջադրված
2003 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Դուռ դռան մեջ Առաջադրված
2004 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Տիկին Սթոունի հռոմյան գարունը Առաջադրված
Լավագույն դերասանուհի կինոկատակերգությունում կամ մյուզիքլում Օրացույցի աղջիկները Առաջադրված
2007 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Գլխավոր կասկածյալը 7․ Վերջին գործը Առաջադրված
Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ելիզավետա I Հաղթանակ
Լավագույն դերասանուհի դրամայում Թագուհի Հաղթանակ
2010 Լավագույն դերասանուհի դրամայում Վերջին հարություն Առաջադրված
2013 Լավագույն դերասանուհի դրամայում Հիչքոք Առաջադրված
2014 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ֆիլ Սպեկտոր Առաջադրված
2015 Լավագույն դերասանուհի կինոկատակերգությունում կամ մյուզիքլում Համեմունք և կիրք Առաջադրված
Emmy Awards 1993 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Գլխավոր կասկածյալը 2 Առաջադրված
1994 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Գլխավոր կասկածյալը 3 Առաջադրված
1996 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Գլխավոր կասկածյալը 4․ Մթության բույրը Հաղթանակ
1997 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Գլխավոր կասկածյալը 5․ Դատական սխալներ Առաջադրված
1999 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Էյն Ռենդի գաղտնի կիրքը Հաղթանակ
2003 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Դուռ դռան մեջ Առաջադրված
Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Տիկին Սթոունի հռոմյան գարունը Առաջադրված
2004 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Գլխավոր կասկածյալը 6․ Վերջին վկան Առաջադրված
2006 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Ելիզավետա I Հաղթանակ
2007 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Գլխավոր կասկածյալը 7․ Վերջին գործը Հաղթանակ
2013 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Ֆիլ Սպեկտոր Առաջադրված
ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ 2000 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Էյն Ռենդի գաղտնի կիրքը Առաջադրված
2002 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հոսֆորդ պարկ Հաղթանակ
2003 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Դուռ դռան մեջ Առաջադրված
2004 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Տիկին Սթոունի հռոմյան գարունը Առաջադրված
2007 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ելիզավետա I Հաղթանակ
Լավագույն դերասանուհի Թագուհի Հաղթանակ
2010 Լավագույն դերասանուհի Վերջին հարություն Առաջադրված
2013 Լավագույն դերասանուհի Հիչքոք Առաջադրված
2014 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ֆիլ Սպեկտոր Հաղթանակ
Տոնի 1995 Լավագույն կանացի դեր պիեսում Ամիսը գյուղում Առաջադրված
2002 Լավագույն կանացի դեր պիեսում Մահվան պարը Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 Internet Broadway Database — 2000.
  3. 1 2 Encyclopædia Britannica
  4. 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
  5. https://www.oscars.org/oscars/ceremonies/2007
  6. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  7. https://www.hollywoodreporter.com/news/general-news/helen-mirren-wins-tony-award-800743/
  8. 1 2 3 https://goldenglobes.com/person/helen-mirren/
  9. https://www.bafta.org/awards/film/leading-actress/
  10. https://www.labiennale.org/en/history-venice-film-festival
  11. https://web.archive.org/web/20190718190706/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2007.66.0.html
  12. https://web.archive.org/web/20191209170720/https://www.europeanfilmacademy.org/2012.329.0.html
  13. 1 2 3 4 Emmys.com
  14. https://news.harvard.edu/gazette/story/2014/01/helen-mirren-named-woman-of-the-year/
  15. https://www.sagawards.org/awards/nominees-and-recipients/8th-annual-screen-actors-guild-awards
  16. 1 2 https://www.sagawards.org/awards/nominees-and-recipients/13th-annual-screen-actors-guild-awards
  17. https://www.sagawards.org/awards/nominees-and-recipients/20th-annual-screen-actors-guild-awards
  18. https://www.bbc.com/news/entertainment-arts-22331302
  19. https://www.news.at/schlagzeilen/helen-mirren-erhalt-golden-globe-ehrenpreis
  20. «DBEs and CBEs». Би-би-си. 13 июня 2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  21. «Огонек: Хелен, она же Елена Васильевна». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  22. Lahr, John (2006 թ․ հոկտեմբերի 2). «COMMAND PERFORMANCE». The New Yorker. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  23. Births, Marriages & Deaths Index of England & Wales, 1916-2005.; at ancestry.com
  24. Helen Mirren «Ich sollte ein Buch über Sex schreiben» - интервью немецкой газете «Zeit», февраль 2010
  25. Актриса Хелен Миррен: «Мой дед бежал из России после революции» - интервью газете «Известия», 9 ноября 2006
  26. Хелен Миррен получила на ММКФ приз за актерское мастерство - РИА Новости, 02/07/2011
  27. Почетный приз ММКФ достанется актрисе Хелен Миррен - Вести.ру, 02.07.2011
  28. Pyotr Vasilievich Mironov Collection: The Russian Government Committee in London (1914-1939) - архив библиотеки Университетского колледжа Лондона
  29. Helen Mirren. Visit to Moscow Արխիվացված 2011-09-21 Wayback Machine - пресс-релиз Британского совета, November 29, 2010
  30. Helen Mirren and the epic secret that links her to Russia’s greatest author Leo Tolstoy - Mail Online, 7th March 2010
  31. Helen Mirren naked in Savage Messiah
  32. «ПОЛИТ.РУ \ СТАТЬИ \ Хелен Миррен грязно выругалась при вручении статуэтки «Эмми»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  33. Хелен Миррен получила премию
  34. «Звезду Хелен Миррен открыли на голливудской "Аллее славы"». РИА Новости. 4 января 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  35. Հելեն Միրենը Լոուրենս Օլիվիեի մրցանակ է ստացել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Միրեն» հոդվածին։