Jump to content

Մաքենզի Ֆոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքենզի Ֆոյ
Ծնվել էնոյեմբերի 10, 2000(2000-11-10)[1] (26 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, մանկական դերասան, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Մաքենզի Ֆոյ (անգլ.՝ Mackenzie Christine Foy, նոյեմբերի 10, 2000(2000-11-10)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի մոդել և դերասանուհի։

Մոդելային կարիերան սկսել է հինգ տարեկանից՝ աշխատելով «Garnet Hill», «Polo Ralph Lauren», «Guess Kids»[2][3][4] և այլ գովազդային ընկերությունների հետ։ Դերասանական կարիերան սկսել է 2006 թվականից, առաջին դերը եղել է փոքր դեր, որը նա խաղացել է «Կախարդվածը» հեռուստասերիալում։ 2009 թ․ Մաքենզին խաղացել է էպիզոդիկ դեր «Երկար և երջանիկ» և «FlashForward», իսկ 2010 թ․ «Հավաիի 5․0» հեռուստասերիալներում։ Նույն թվականին նա մարմնավորել է Ռենեսմի Կալլենին Ստեֆանի Մայերի «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1» հեռուստասերիալի կինոադապտացիայում[5]։ 2012 թ․ Մաքենզին միացել է Ջեյմս Վանի «Անեծքը» սարսափ ֆիլմի նկարահանումներին։ 2012 թ․ հոկտեմբերի 10-ին ստացել Լուիզա Մեյ Կարդինալի դերը Դէյվիդ Բալդաչիի «Մաղթում եմ ձեզ բարի» գրքի էկրանավորման մեջ։ 2013 թ․ Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ ֆիլմում մարմնավորել է Մյորֆին, ով գլխավոր հերոսի աղջիկն է։ Մաքենզին մասնակցել է «Էռնեստ և Սելեստին» (2013 թ․), «Ապրանքային վագոնի երեխաները» (2014 թ․) և «Փոքրիկ իշխանը» (2015 թ․) մուլտֆիլմերի հնչունավորմանը։ 2015 թ․ հայտնվել է «Hallmark» կինոարտադրության «Jesse Stone: Lost in Paradise» հեռուստաֆիլմում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2009Երկար և երջանիկ'Til Deathփոքրիկ աղջնակ
2010FlashForwardFlash ForwardՔեյթ Էրսքին
2010Հավաիի 5․0Hawaii Five-0Լիլի Ուիլսոն
2011Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1The Twilight Saga: Breaking Dawn : Part 1Ռենեսմի Կալլեն
2012Էռնեստ և ՍելեստինաErnest & CelestineՍելեստինա
2012Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2The Twilight Saga: Breaking Dawn : Part 2Ռենեսմի Կալլեն
2012Ռ․ Լ․ Սթայն։ Հոգիների ժամըR.L. Stine's The Haunting HourՋորջիա Լումին/Նատալի
2013ԱնեծքըThe ConjuringՍինդի
2013Մաղթում եմ Ձեզ բարինWish You WellԼուի Կարդինալ
2014Ապրանքային վագոնի երեխաներըThe Boxcar ChildrenՎայոլետ
2014Սևաչյա շունBlack Eyed DogԴեյզի
2014ԻնտերստելլարInterstellarՄյորֆ (10 տարեկան)
2015Փոքրիկ իշխանThe Little Princeաղջիկ
2015Jesse Stone: Lost in ParadiseՋենի Օ՛Նիլ

Մրցանակներ և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  2. ↑ «Meet Renesmee! Mackenzie Foy of 'Breaking Dawn -- Part 2'». հունիսի 15, 2012թ․. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է օգոստոսի 24, 2012թ․-ին.
  3. ↑ «Mackenzie Foy, 'Twilight' Star, On Shooting 'Breaking Dawn' And Her Favorite Scene». 2012 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  4. ↑ «'Twilight' Star Renesmee Revealed: 5 Things to Know About Mackenzie Foy». հունիսի 13, 2012թ․. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է օգոստոսի 24, 2012թ․-ին.
  5. ↑ Internet Movie Database
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքենզի Ֆոյ» հոդվածին։