Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2
The Twilight Saga: Breaking Dawn — Part 2
The Twilight Saga Breaking Dawn part 2.jpg
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր Դրամա
ֆենտեզի
մելոդրամա
Հիմք Breaking Dawn[1]
Թվական 2012
Լեզու Անգլերեն
Ռեժիսոր Բիլ Կոնդոն
Պրոդյուսեր Վիկ Գոդֆրի
Ստեֆանի Մայներ
Կարեն Ռոզենֆելտ
Սցենարի հեղինակ Ռոման:
Ստեֆանի Մայներ
Ադապտացիյա:
Մելիսա Ռոզենբերգ
Դերակատարներ Ռոբերտ Փեթինսոն
Քրիստեն Ստյուարտ
Թեյլոր Լոթներ
Օպերատոր Գիլյերմո Նավերրո
Երաժշտություն Կարտեր Բերուելլ
Պատմվածքի վայր Վաշինգտոն
Նկարահանման վայր Վանկուվեր
Կինոընկերություն Summit Entertainment
Տևողություն 116 րոպե
Բյուջե 120 մլն $
Շահույթ 829 746 820 $[2]
Նախորդ Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1
IMDb ID 1673434
Պաշտոնական կայքէջ

«Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» (անգլ.՝ The Twilight Saga: Breaking Dawn — Part 2), Բիլ Կոնդոնի գեղարվեստական ֆիլմը, որը Ստեֆան Մայերի «Արևածագ» վեպի էկրանավորումն է[3]։ Սցենարիստները բազմաթիվ ձևափոխումներ են կատարել, ինչի շնորհիվ ֆիլմի վերջը տարբերվում է գրքի վերջից[4]։

2013 թվականին ֆիլմը «Ոսկե ազնվամորի» 11 հակամրցանակների է արժանացել, որոնցից 7-ը «Ամենավատ ֆիլմ», «Ամենավատ կանացի դեր», «Երկրորդ աստիճանի ամենավատ տղամարդու դեր», «Ամենավատ ռեժիսոր», «Ամենավատ ռեմեյք, սիքվել և պարոդիա», «Ամենավատ էկրանային զույգ», «Ամենավատ դերասանական անսամբլ» անվանակարգերում[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլա Կալլենը արթնանում է վամպիր դառնալուց հետո և համակերպվում է իր նոր, ուժեղ և հզոր մարմնին, անհավատալի հզոր տեսողությանը և անհավատալի հզոր ուժին։ Իր ամուսին Էդվարդի հետ նա որսորդության է գնում, որտեղ հանկարծակի մարդու հոտ զգալով, անհավատալի ինքնավերահսկողություն է ցուցաբերում և գնում տուն։ Էդվարդի հետ տուն գալով՝ նա իմանում է, որ իր ընկեր Ջեյկոբը իր դուստր Ռենեսմիին է սիրահարվել, ով նրանից Նեսսի մականունն է ստացել։ Աղջիկը անհավատալի արագ է աճում, և Կալլենները անհանգստանում էին, որ շուտով նա կհեռանա իրենցից։

Մի անգամ, անտառում զբոսանքի ժամանակ, Բելլային, Ջեյկոբին, ով գայլի տեսքով էր, և Ռենեսմիին, ով շատ հմտորեն է ձյունափաթիլներ բռնում գետնից մի քանի մետրի վրա, տեսնում է Իրինան, Լորանայի ընկերուհին, ով սպանվել էր շնագայլերի կողմից։ Նա որոշում է որ Ռենեսմին՝ անմահ երեխա է, ով երբեք չի կարողանա կառավարել իր ծարավը, և գնում է Վոլտուրիի մոտ, որպեսզի հայտնի հանցանքի մասին։ Հիմա Կալլեններին շատ մեծ վտանգ ք սպառնում․ նրանք կարծում են որ Ռենեսմին, ընդամենը պատրվակ է, իսկ իտալացիների իրական նպատակը՝ Էլիսը, Էդվարդը և այլ վամպիրներ են։ Շուտով դրանից հետո Էլիսը և Ջասպերը անհայտանում են, թողնելով մի առաջադրանք՝ ավելի շատ վկաներ հավաքել մինչև ձյան ընկնելը։ Վկաների հավաքման պրոցեսում, մարդագայլերի մի ոհմակ, վամպիրների քանակի շատացմանըարձագանքելով, ավելի են շատանում, իսկ Բելլան իմանում, որ բացի ինքնակառավարումից, ինչ-որ «վահանի» է տիրապետում, ինչը վամպիրներից է պաշտպանում, և սովորում է այդ վահանով պաշտպանել մյուսներին։

Կալլենների և նրանց վկա Վոլտուրի Արոի հանդիպման ժամանակ, իտալական կլանի ֆլխավորը, ընդունում է, որ Ռենեսմին, անմահ երեխա չէ, իսկ նրա եղբայրը` Կայը սպանում է Իրինային, սուտ ցուցմունքի համար, զայրացնելով նրա քույրերին Տանյաին և Կեյտին, որպեսզի նրանք հարձակվեն, որը Կալլեններին վերջին ժամանակներում հաջողվում է կանխել: Բելլան համոզում է, որ իր վահանը ամպարտելի է, որոշ չափով Ջեյնի պարգևի համար: Սակայն Արոն իր նպատակների համար, ապացուցում է որ «միայն իմացածն է անվտանգ», իսկ Ռենեսմիի մեծանալը կանխատեսելը անհնար է: Այդ ժամանակ հայտնվում են Էլիսը և Ջասպերը: Էլիսը Վոլտուրիի գլխավորին ցույց է տալիս հետագա ճակատամարտի ընթացքը, որի ընթացքում չնայած որոշ Կալեններ նույնպես կմահանան, այդ թվում նաև Բելլայի և Էդվարդի մահը, հենց Արոն կմահանա վերջինների ձեռքից, իսկ նրա բանակը կվոչնչանա, և դա կփոխի նրա առաջնային որոշումը Կալլեններին ոչնչացնելու մասին: Դրանից հետո Էլիսը Բրազիլիայից Վոլտուրիին կիսամարդ-կիսագայլ Նաուելի մասին մի թուղթ է բերում, դրանով ապացուցելով որ, Ռենեսմին վտանգավոր չէ, և Վոլտուրիները նահանջում են, թողնելով իրենց ծրագրերը:

Ֆիլմի վերջում Էլիսը չնայած որ չի կարող կանխատեսել կիսաարյունների ապագան, տեսիլք է ստանում, որի մեջ Բելլան և Էդվարդը հյուր են գնում Ջեյկոբին և մեծ Ռենեսմիին, իսկ հետագայում Բելլան, Էդվարդի հետ իրենց այկգում գտնվելով, կամքի ուժով իջեցնում է վահանը, թողնելով որ Էդվարդը կարդա իր մտքերը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վամպիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալլենների կլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենալիների Կլան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բերինգ ՄայԵնգ — Տանյա
  • Կեյսի Լաբոու — Կեյը
  • Մեգգի Գրեյս — Իրինա
  • Կրստիան Կամարգո — Ելեազար
  • Միա Մաեստրո — Կարմեն

Վոլտուրիների կլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամազոնուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինացիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպացի Քոչվորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջո Անդերսոն — Ալիստեր

Ամերիկացի քոչվորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լի Պեյս — Հարրետ
  • Էրիկ Օդոմ — Պիտեր
  • Բելորի Կելլի — Շարլոտտա
  • Բիլլ Տանգրադի — Ռենդալ
  • Տոնի Տրակս — Մերի

Մարդիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիլլի Բյորկ — Չարլի Սվոն
  • Ուենդելլ Պիրս — Ջեյ Ջենկս

Մարդագայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թեյլոր Լոթներ — Ջեյկոբ Բլեկ
  • Ջուլիա Ջոնս — Լեա Կլիրուոտեր
  • Բու Բու Ստյուարտ — Սետ Կլիրուոտեր
  • Չեսկ Սպենսեր — Սեմ Ուլեյ

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1. Where I Come From — Passion Pit (Բելլան արթնանում է ձևափոխվելուց հետո);
  • 2. Bittersweet — Ellie Goulding;
  • 3. The Forgotten — Green Day (տիտրեր);
  • 4. Fire In The Water — Feist (Բելլայի և Էդվարդի գիշերը);
  • 5. Everything And Nothing — The Boom Circuits;
  • 6. The Antidote — St. Vincent (բռնցքամարտ);
  • 7. Speak Up — POP ETC (Էլիսի տեսիլքը);
  • 8. Heart of Stone — Iko (Բելլայի և Էդվարդի խոսակցությունը երեկոյան հյուրասեմյակում);
  • 9. Cover Your Tracks — A Boy and His Kite (Բելլան և Էդվարդը ուսումնասիրում են տնակնը);
  • 10. Ghosts — James Vincent McMorrow (Բելլան տուն է գնում Ջեյ Ջենսկի մոտից և հավաքում է Ռենեսմիի պայուսակը);
  • 11. All I've Ever Needed — Paul McDonald & Nikki Reed;
  • 12. New For You — Reeve Carney;
  • 13. A Thousand Years (Part Two) - Christina Perri (Վերջին մասը բոլոր դերասանների մասնակցությամբ);
  • 14. Plus Que Ma Propre Vie — Carter Burwell (Կալլենների երջանիկ առվոտը այն պահից երբ Բելլան տեսավ արևային շողեր և այն, թե ինչպես է նա փայլում դրանց մեջ; Էդվարդը և Ռենեսմին նվագում են դաշնամուրի վրա; վերջին հատվածը ճակատամարտի վայրով; և մի քանի կարճ պահեր );
  • 15. My love - Sia

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկություն Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 ֆիլմի մասին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]